Ուսանողներ` Տաթևիկ Գեղամյան
Մարիամ Բաղդասարյան
Անի Հակոբյան
Էլինա Բազիյան
Մարիլույս Երեմյան
Շերազ Ջնդոյան
Արա Խաչատրյան
Կրթությունը տնտեսության զարգացման հիմնասյուներից է: Բարձր որակի կրթությունը և համապատասխան որակավորում ունեցող մարդիկ կարող են ապահովել ցանկացած երկրի համաչափ և կայուն զարգացումը: Այս կարևորությունները հաշվի առնելով` ուսումնասիրել ենք կրթության ոլորտը, մասնավորապես ուշադրությունը կենտրոնացնելով` ՀՀ կրթության ուղղորդմանը դեպի Եվրոպական բարձրագույն կրթության տարածքը, դեպի Եվրոպական չափորոշիչները, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ին ունենալ փոխճանաչված դիպլոմներ, բարձր որոկավորում ունեցող մասնագետներ և դառնալ գրավիչ կրթական կենտրոն Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների համար:
Այսպիսով, աշխատանքում քննարկել ենք հետևյալ թեմաները. կպարզենք ինչ է իրենից ներկայացնում Եվրոպական բարձրագույն կրթության տարածքը, կծանոթանանք Բոլոնիայի գործընացին, ինչպես նաև ՀՀ շահերին` այդ գործընթացին անադամակցելով, կտանք ՀՀ ներկայիս կրթական պատկերը, այնուհետև կարևորելով որոակավորում հաասկացությունը` կպարզենք դրա իմաստը, բաղադրիրչները (մասնավորպես, որակը), կքննարկենք նաև տրանսազգային և online կրթություն հասկացությունները:
Ամբողջ նյութը կարող եք բեռնել այստեղ:Գիտելիքների վրա հիմնված տնտեսությունը արդեն վաղուց աշխարհում դարձել է արտադրության գլխավոր գործոն և ստրատեգիական պահուստ/պաշար/: Աշխարհի առաջատար երկրներում ոչ թե էներգակիրներն են ապահովում ՀՆԱ-ի աճի 70-ից 85 տոկոս աճ, այլ նոր կամ կատարելագործված տեխնոլոգիաները, արտադրանքը, սարքավորումները, որոնք պարունակում են գիտական լուծումներ: Մեր պետությունը գիտակցում է դա և գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու քայլեր է ձեռնարկում` բարեփոխումները սկսելով կրթական համակարգից:
Բարև...
ReplyDeleteԱշխատանքին ծանոթացա,շատ լավ եք ներկայացրել:Իմ համար հեաքրքիր էր այն առումով, որ մինչև հիմա Բոլոնյան համակարգին այդքան էլ ծանոթ չէի:Մի տեխնիկական թերություն եմ նկատել. Ոչ թե Էլինա Հակոբյանն է մասնակցել այս ելույթին, այլ մյուս Էլինան:Չնայած վատ չէր լինի եթե մասնակցեի:
Ընկեր Անտոնյան և Էրեխեք ջան, վերոնշյալ աշխատանքը կատարող ուսանողների անունների մեջ սխալմունք է տեղի ունեցել: Աշխատանքի ՏՐԱՆՍԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ գլուխը գրվել է Բազիյան Էլինայի կողմից, ոչ թե Հակոբյան: Տեխնիկական սխալի համար հայցում ենք Բազիյան Էլինայի ներողամտությունը:
ReplyDeleteՇատ-շատ մերսի Անի ջան սխալը շտկելու համար!!!!!!!!!!
ReplyDelete