Sunday, December 13, 2009

Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցություն


Հայաստանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն զգում են հատկապես գործունեություն ծավալող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցչությունները:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», այս մասին Աղվերանում անցկացված ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների ֆորումում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Հովհաննես Ավոյանը։ Միաժամանակ, ըստ նրա, ճգնաժամի պայմաններում հայաստանյան ընկերությունները շահեկան վիճակում են հայտնվել, քանի որ հնարավորություն է ստեղծվել ավելի էժան գներով Հայաստան «բերել նոր գիտելիքներ», ստեղծել և զարգացնել նոր ընկերություններ:


Ավոյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է Հայաստանում բացել ՏՏ արտադրանքի վաճառքի կենտրոն, որի միջոցով հայկական արտադրանքը կհանվի համաշխարհային շուկա: Կենտրոնի ստեղծման համար բանակցություններ են վարվում մասնավոր ներդրողների, դոնոր կազմակերպությունների և կառավարության հետ: Հաշվարկվել է, որ այդ աշխատանքների համար կծախսվի շուրջ $0,5 մլն:
ՏՏ ձեռնարկությունների միությունը բիզնես մթնոլորտը բարելավելու և հարկային ու մաքսային վարչարարության չլուծված խնդիրները կարգավորելու նպատակով կշարունակի համագործակցությունը կառավարության հետ։
Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևորել է ոլորտում որակավորված մասնագետների թվի ավելացման անհրաժեշտությունը՝ շեշտելով գործատուների և ուսանողների սերտ համագործակցության կարևորությունը:
2008թ. Հայաստանում գործում էր 175 ՏՏ ձեռնարկություն, որոնցից 56-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր էին: Ընկերությունների 23%-ը զբաղվում է ծրագրային ապահովման արտասահմանյան պատվերների կատարմամբ (աութսորսինգ):
Ոլորտի ընդհանուր եկամուտները 2008թ. կազմել են $110 մլն՝ տարեկան 27% միջին աճով:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՈԴՎԱԾ ԷՐ ՄՏԱԾԵՑԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ ՇԱՏԵՐԻՆ

5 comments:

  1. Շնորհակալություն Շերազ ջան տեղեկության համար:

    Ավելացնեմ, որ ի տարբերություն շատ այլ ոլորտների, ՏՏ ոլորտը Հայաստանում կրել է ճգնաժամի նվազագույն վնասները: Մի քանի մեծ ընկերություններ, ինչպիսին են Mentor Graphics-ը եւ Synopsys-ը 2009 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն ընդհանրապես կորուստներ չունեն :) Սա կարծում եմ հուսադրող է, որովհետեւ մեր ՏՏ ոլորտը մեծապես կախված է նմանատիպ Ամերիկյան ընկերություններից:

    ReplyDelete
  2. Շերազ ջան, քո հոդվածի վերաբերյալ կավելացնեմ, որ ներկայումս մեր երկրի ՏՏ ոլորտը այդքան էլ անմխիթար վիճակում չէ, նույնիսկ ունենք որոշ առավելություններ Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ, որովհետև եթե այդ երկրներում ՏՏ ոլորտը էժան ու պարզ ծրագրավորման վրա է հիմնվում, ապա մեր երկրում` մտքի և ուղեղների կոմպոնենտի վրա: եվ դա օտարերկրյա ներդրողների համար շատ ավելի գրավիչ է... Ճիշտ է մեր երկիրը ամբողջական ծրագրեր չի արտադրում, բայց խոշոր արտասահմանյան ընկերությունների ծրագրերում որոշակի ինտելեկտուալ մասնակցություն ունենում է, որը էլի մեր մրցակցային առավելություններից է: Բացի այդ մեր ՏՏ արտադրանքի ինքնարժեքը համեմատաբար ցածր է, որակն էլ բավականին բարձր, ու դա էլ ներդրողների համար հետաքրքիր է: Մեր ՏՏ ոլորտի հիմնական խոչընդոտը ինտերնետի որակն է և բարձր գները`Եվրոպայի համեմատ մեր գները 120 անգամ թանկ են... բայց այդ ուղղությամբ էլ աստիճանաբար դրական փոփոխություններ ենք նկատում: Ճգնաժամի հետ կապվաց էլ նշեմ, որ մեր երկրի ՏՏ ոլորտում իր զարգացման սկզբնական շրջանից (1990 թ.-ից) մինչ 2009թ. եղել են 3 խոշոր ճգնաժամեր, որոնցից միայն այս մեկն է դրականորեն ազդել ՏՏ ոլորտի վրա, և որպես հիմնարար փաստ նշեմ բջջային երրորդ օպերատորի մուտքը: "Օրանժ-Արմենիան" մուտք գործեց մեր հեռահաղորդակցության շուկա հենց ճգնաժամի օրոք:)...

    ReplyDelete
  3. Իմ կարծիքով Հայաստանում ՏՏ արտադրանքի վաճառքի կենտրոն բացել, որի միջոցով հայկական արտադրանքը կհանվի համաշխարհային շուկա, նախ և առաջ պետք է ստեղծենք մրցունակ արտադրանք,որ կարողանանք արտահանել: Այն փաստը, որ գործատուների և ուսանողների միջև սերտ համագործակցություն կլինի բավականին ուրախալի է:

    ReplyDelete
  4. Marianna jan i uraxutyun boloris hayastanum grasenyak e bacum Microsoft @nkerutyun vor uni nmanatip grasenyakner ashxari 30 erkrnerum...vori glxavor npatakn klini aystex artadrvac artadranqi artahanumn ashxarh.....kopit asac inqn klini ujex mijankyal oxak hayastani u ashxarhi mijev....avelacnem vor taracashrjanum miak grasenyakn e Microsofti

    ReplyDelete
  5. karcum em, miayn ayn, vor Microsofty uni grasenyak mer taracashrjanum henc mer erkrum, mer hamar iroq husadrogh past e. Da kareli e gnahatel vorpes erkri hamar volortum dirqavorman hnaravorutyan start! Chnayac, trichqayin hajoghutyun talu hamar, erevi arden ush e, inchpes nshel er hargarjan varchapety ir eluytum, petq e konkret baneri vra masnagitanal.

    Bayc, uzum em naev avelacnel, vor finansakan global chgnajamery mrcakicnerin (erkrnerin, dzernarkutyunnerin, mardkanc) nor hnaravorutyunner en talis veradirqavorvelu ev apagayum nor tegh u der unenalu, nor ekamutner steghcelu. Bari chaponakan iroglify bacvum e vorpes opportunity!!!!

    ReplyDelete