Wednesday, December 2, 2009

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԵՐԻ (Անհատական աշխատանք)

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԵՐԻ
(Անհատական աշխատանք)






Նորարարությունների տեսակները


ՙՆորարարական գործընթացը իր բնույթով եզակի գործընթաց է, որը կապում է իրար հետ գիտությունը, տեխնիկան, տնտեսությունը, ձեռնարկատիրությունը և կառավարումը: Նրանում ամբողջացվում են այն գիտելիքները, որոնք իրազեկ ղեկավարը, արդյունավետ աշխատող գիտնականը, ճարտարագետը, խելացի պաշտոնյան և պարզապես հասարակության կրթված անդամը պետք է ունենան վաղվա օրվա համար: Դա գիտական գիտելիքի վերափոխման գործընթացն է ֆիզիկական իրականությանը, որի արդյունքում փոխվում է հասարակությունը՚:
Ջեյմս Բրայթ
Արտադրության վերազինման և նոր ապրանքների, նոր տեխնիկական և կառավարչական որոշումների ազդեցության հետ կապված հիմնախնդիրները բավականին լուրջ սկսվեցին ուսումնասիրվել 20-րդ դարի սկզբին: 



Հատկապես կարևորվում էր այն հարցը, թե որքանով են ազդում շուկայի զարգացումը խթանող նոր երևույթները և գործոնները առևտրային կազմակերպությունների գործունեության վրա: Որպես այդպիսի նոր երևույթ է հանդիսանում նորարարություն հասկացությունը, որն առաջին անգամ ի հայտ է եկել 19-րդ դարի մշակութաբանների գիտական աշխատություններում և նշանակել է մի մշակույթին պատկանող էլեմենտների ներմուծում մեկ այլ մշակույթ: ԵՎ միայն 20-րդ դարի սկզբում սկսվեցին ուսումնասիրվել տեխնիկական նորարարությունների օրինաչափությունները:
Տնտեսագիտության մեջ նորարարական գործընթացի լրիվ մեկնաբանումը առաջին անգամ տվել է Յ. Շումպետերը 1911թ.-ին գրված ՙՏնտեսական զարգացման տեսություն՚ աշխատության մեջ: Նա սահմանում է նորարարությունը որպես արդյունաբերությունում նոր սպառողական ապրանքների, նոր արտադրական և տրանսպորտային միջոցների, շուկաների և կազմակերպման ձևերի ներդրման և օգտագործման նպատակով արված փոփոխություններ և առաջ է քաշում ձեռնարկատիրոջ նոր տեսակ, որին անվանում է նորարար:
Իսկ համաշխարհային տնտեսագիտական գրականության մեջ ՙինովացիա՚ բառը մեկնաբանվում է որպես ներուժային գիտատեխնիկական առաջընթացի ռազմավարություն, որը մարմնավորվում է նոր ապրանքների և տեխնոլոգիաների մեջ:
Այսպիսով նորարարությունը կարելի է սահմանել որպես մարդու կենսագործունեության ցանկացած ոլորտում իրականացված նոր մտքի, գաղափարի իրագործման գործընթաց, որը խթանում է շուկայում առկա պահանջարկի բավարարմանը և ապահովում է տնտեսական օգուտ: Եթե սահմանենք նորարարությունը առևտրային կազմակերպության շրջանակներում ապա կարող ենք ասել, որ նորարարությունը դա առևտրային կազմակերպության տնտեսվարման բոլոր ոլորտներում իրականացվող նպատակաուղղված փոփոխությունների համակարգված գործընթաց է, արտաքին միջավայրին հարմարվելու համար, առևտրային կազմակերպության երկարաժամկետ գործառնական արդյունավետության հասնելու նպատակով:
Գոյություն ունեն տարբեր մոտեցումներ նորարարությունների տեսակների վերաբերյալ: Ելնելով նորարարությունների կազմից, առանձնացվում են ամենահաճախ նորարարությունների հետևյալ տեսակները`


1. Ըստ ինովացիայի տեսակի առանձնացվում են նյութատեխնիկական և սոցիալ ինովացիաներ:
Առաջինները ընդգրկում են իրենց մեջ ապրանքային ինովացիաներ և տեխնոլոգիական ինովացիաներ: Ապրանքային ինովացիաները թույլ են տալիս  ապահովել շահույթի աճը նոր ապրանքի գնի աճի հաշվին կարճաժամկետ հեռանկարում և վաճառքների ծավալների աճի հաշվին երկարաժամկետ հեռանկարներում:
Տեխնոլոգիական ինովացիաները ծնվում են կամ նոր իրի ստեղծման համար կատարված ԳՀ աշխատանքների հաշվին, կամ էլ որպես արդյունք ինքնուրույն տեխնոլոգիական հետազոտությունների հաշվին:
Առկա է որոշակի օրինաչափություն ինովացիաների տեսակների հաջորդական օգտագործման: Սկզբում, որպես օրենք ամենամեծ արդյունքը բերում են ապրանքային ինովացիաները, այնուհետև` տեխնոլոգիական ինովացիաները: Որոշ ժամանակ անց այս ցիկլը կրկնվում է, երբ ծնվում են նոր սերնդի ապրանքներ:
Սոցիալ ինովացիաները իրենց մեջ ընդգրկում են տնտեսագիտական (աշխատանքի գնահատման նոր մեթոդներ, խրախուսում, հիմնավորում և  այլն), կազմակերպչական – ղեկավարչական (աշխատանքի կազմակերպման ձևեր, վերահսկում կատարման նկատմամբ և այլն), մարդկային գործունեության ինովացիաներ (կոլեկտիվի ներսում հարաբերությունների փոփոխություն, կոնֆլիկտների լուծում և այլն):


 2. Տնտեսական գրականությունում ավելի հաճախ նորարարությունները բաժանվում են հետևյալ տեսակների`
տեխնիկական (նոր արտադրանք, տեխնոլոգիա, նյութեր, սարքավորումներ),
կազմակերպչական (առևտրային կազմակերպությունների տարբեր տեսակի գործունեությունների կազմակերպման նոր մեթոդներ և ձևեր),
տնտեսական (ըստ պլանավորման, ֆինանսավորման, գնագոյացման, գովազդի իրականացման համար նորարարական գործունեության կառավարման մեթոդներ),
սոցիալական (մարդկային գործոնի ակտիվացման տարբեր ձևեր ներառած որակավորման և կադրային պատրաստվածություն, ստեղծագործական գործունեության խթանում, աշխատանքային պայմանների բարելավում, բարեկեցության բարձրացում),
իրավաբանական (օրենսդրություն, հարկադրում, նորմատիվ-իրավական ակտեր որոնք կարգավորում են նորարարական գործունեությունը):


3. Ըստ ինովացիոն ներուժի տարբերում են արմատական, բարելավող և կոմբինացված ինովացիաներ:
Արմատական ինովացիաների դեպքում ստեղծվում են արտադրանքի սկզբունքորեն նոր տեսակներ, նոր տեխնոլոգիաներ, ղեկավարման նոր մեթոդներ: Այս նորարարությունների ստեղծումը կախված է ռիսկերի բարձր մակարդակից: Այսինքն կարող ենք ասել, որ այս նորարարությունները  արմատապես փոխում են կամ կարող են փոխել հասարակության մեջ ընթացող տարբեր տեսակի գործընթացների բովանդակությունը:
     Բարելավող նորարարությունները ամենատարածվածն են, քանի որ առանց որևէ ռիսկերի մեծացնում են արտադրանքի սպառողական հատկությունները, նվազացվում արտադրության ծախքերը:
Կոմբինացված (ինովացիաներ կանխատեսելի ռիսկով) նորարարությունները իրենցից ներկայացնում են նորույթ, որն ունի համեմատաբար բարձրաստիճան գաղափարներ:


4.Ըստ վերաբերման սկզբունքի նախորդ ինովացիայի նկատմամբ, տարբերում են`
փոխարինող (հնացած արտադրանքը դուրս է մղվում նորով, ինչն ապահովում է ավելի էֆեկտիվ ձևով իր ֆունկցիայի կատարումը);
չեղյալ հայտարարող (փոխարենը նոր արտադրանք չի առաջարկվում);
վերադարձային (ենթադրվում է, որ տեղի է ունենում վերադարձ ելակետային վիճակին);
բաց անող (ստեղծվում են ապրանքներ կամ միջոցներ, որոնք համանման չեն եղածներին);
ռետրո (վերարտադրում են ժամանակակից մակարդակով վաղուց իրենց սպառած ձևեր և մեթոդներ):


5.Ըստ իրագործման մեխանիզմի տարբերում են հետևյալ ինովացիաները`
միավոր, այսինքն իրացվող մեկ օբյեկտի վրա,
 դիֆուզիոն, այսինքն տարածվող բազմաթիվ օբյեկտների վրա ինովացիաներ, ավարտված և չավարտված, հաջող և անհաջող




6.Ըստ ինովացիոն գործընթացի առանձնահատկությունների տարբերում են`
ներկազմակերպչական, երբ ինովացիայի մշակողը, պատրաստողը և կազմակերպիչը գտնվում են մեկ կառուցվածքում
 միջկազմակերպչական, երբ բոլոր դերերը բաշխված են այն կազմակերպությունների միջև, որոնք մասնագիտացված են գործընթացի առանձին փուլերի կատարման մեջ


7.Կախված գաղափարի ծագման աղբյուրից նորարարությունները լինում են`        
հեղինակային,
 պատվիրված


8.Ըստ օգտագործման ծավալի ինովացիաները լինում են
կետավոր,
սիստեմային,
 ռազմավարական: 


9..Ելնելով նորարարություն հասկացության բնորոշումից, նորարարությունների տեսակներից և ժամանակակից առևտրային կազմակերպությունների գործունեության վերլուծությունից առանձնացվում է նաև նորարարությունների դասակարգման հետևյալ մեթոդաբանությունը`
ըստ շուկայական նորույթի աստիճանի,
ըստ իրականացման պատճառի,
ըստ նորարարության օբյեկտի:
 Նորարարության, ըստ շուկայական նորույթի աստիճանի դասակարգումը, ենթադրում է բոլոր նորարարությունները բաժանել առաջնայինի և երկրորդնայինի: Միևնույն ժամանակ առաջնային նորարարությունները ընդգրկում են առաջին և երկրորդ ալիքի նորարարություններ:
 Առաջնային նորարարությունները իրենցից ներկայացնում են գիտական հետազոտությունների և մշակումների, արտադրական ջանքերի և ապրանքների ու ծառայությունների շուկա ներդրման արդյունք, ինչպես նաև ներդրում տեխնոլոգիական մտահղացման, արտադրման և իրացման գործընթացում, կառավարչական մեթոդներում, կազմակերպչական կառուցվածքում  և մարքեթինգային մոտեցումներում, որոնք սկզբունքորեն նոր են շուկայի համար: Որպես առաջին ալիքի նորարարություն պետք է հասկանալ այն նորարարությունը, որը հիմնված է նոր մտահղացման առաջնային օգտագործման վրա  և որը հաճախ հանդիսանում է հերթական գիտատեխնոլոգիական առաջընթացի արդյունք: Բազմաթիվ առևտրային կազմակերպություններ, որոնք ընտրել են նման ռազմավարություն, վերափոխվել են խոշորագույն համաշխարհային ճանաչում ունեցող կորպորացիաների` IBM, Xerox, Ford, General Electric, Federal Express, Du Pont:
 Ներկայումս հումքի և տեխնոլոգիական հնարավորությունների սահմանափակությունը բարդացրել է սկզբունքորեն նոր արտադրանք ստեղծելու գործընթացը: Այդ պատճառով էլ նորույթների մեծ մասը վերաբերում են նորարարությունների երկրորդ ալիքին: Երկրորդ ալիքի նորարարներ համարվում են այն առևտրային կազմակերպությունները, որոնք շուկայում գոյություն ունեցող ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների մեջ արել են խորը որակական փոփոխություններ: Որպես նման որակապես փոփոխված ապրանքի օրինակ կարելի բերել ավտոմեքենան, որն ունի ավտոմատ փոխանցումատուփ, անհատական համակարգիչները և այլն: Երկրորդ սերնդի նորարարներ են հանդիսանում հետևյալ առևտրային կազմակերպությունները` Sinclair, Osbourne և Apple անհատական համակարգիչների պատրաստման ոլորտում, Advanced Memory Systems միկրոպրոցեսների արտադրման ոլորտում, Genetech բիոտեխնոլոգիաների ոլորտում:
 Առաջնային նորարարությունների իրականացումը ենթադրում է զգալի գիտատեխնիկական պոտենցիալ, նորարարական ակտիվություն և հզոր ֆինանսական բազա: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել նման նախագծերի մեծ ռիսկայնությունը: Մոտավոր գնահատմամբ լայն սպառման ապրանքների արտադրման ոլորտում նորարարությունների ՙանհաջողության՚ տոկոսը կազմում է 40%, արդյունաբերական արտադրության ոլորտում` 20% է, ծառայությունների ոլորտում` 18%: Յուրաքանչյուր 10 նորարարական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններից երկու տարվա ընթացքում գոյատևում են 2-ը: Առաջնային նորարարությունների ավելի քան 60%-ը, որոնք պաշտոնապես պատենտավորված են, կրկնօրինակվում են 4 տարվա ընթացքում: 
 Նորարարությունների ըստ իրականացման պատճառի դասակարգում: Ակնհայտ է, որ ցանակացած նորարարաություն պայամանավորված է այս կամ այն հանգամանքով: Այն դեպքում երբ առևտրային կամակերպությունը ստիպված է լինում արձագանքել ձեռնարկատիրական միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին և հարմարվում է այդ պայմաններին պահպանելու կամ ավելի ամրապնդելու համար իր տնտեսվարման արդյունավետությունը, այդ դեպքում խոսքը գնում է ադապտացիոն նորարարությունների կամ կառավարման ադապտացիոն մեթոդների մասին:
 Իսկ եթե առևտրային կազմակերպությունը հնարավորություն ունի (գիտական, ֆինանսական, մարքեթինգային և այլն) կանխատեսելու արտաքին միջավայրում հնարավոր փոփոխությունները, իսկ երբեմն էլ վերջիններիս խթանման համար, ապա կարելի է ասել, որ իրականացվում է ռազմավարական կառավարում, որն ուղղված է ստեղծելու ապագա մրցակցային առավելություններ: Նման նորարարությունները կոչվում են առաջանցիկ: Առաջանցիկ նորարարություններ կարող են իրենց թույլ տալ այն առևտրային կազմակերպությունները, որոնք ունեն բավարար պայմաններ անընդհատ ստեղծելու նորարարական մթնոլորտ: Նման դեպքերում առևտրային կազմակերպությունները իրենց կազմակերպչական կառուցվածքի շրջանակներում, ունենում են մասնագիտացված բաժանմունք կամ մի ամբողջ գիտա-արտադրական կոմպլեքս, որոնք մասամբ կամ լրիվ ֆինանսավորվում են վենչուրային հիմնադրամներից և համարվում են  նոր գաղափարների, մեծ ռիսկայնություն ունեցող նախագծերի շարժիչ ուժ:
Նորարարությունների երրորդ դասակարգումը ենթադրում է նորարարությունների բաժանում ըստ օբյեկտի, որոնց նկատմամբ նրանք իրականացվում են: Նորարարությունները ըստ օբյեկտի կարելի է բաժանել 4 խմբի`
ապրանքային,
կառավարչական,
մարքեթինգային,
տեխնոլոգիական: 


Այսպիսով նորարարությունները կարող են վերաբերվել կամ նոր ապրանքի կամ ծառայության ստեղծմանը` ապրանքային, կամ նոր տեխնոլոգիական մտահղացման օգտագործմանը, որն ընկած է արտադրության հիմքում` տեխնոլոգիական, կամ ներֆիրմային կառավարման և անձնակազմի կառավարաման նոր միջոցների և մեթոդների ներդրում` կառավարչական, կամ էլ նոր մարքեթինգային մոտեցումների, ռազմավարությունների կիրառում` մարքեթինգային:


Այսպիսով կարելի համոզված ասել, որ նորարարությունը բազմաշերտ և միևնույն ժամանակ բարդ գործընթաց է, որը առևտրային կազմակերպություններում հանդես է գալիս  տարբեր տեսակներով: Հաջորդ գլխում կանդրադառնանք անցումային տնտեսությամբ երկրներում նորարարական տնտեսությունների ձևավորման հիմնախնդիրներին:

3 comments:

  1. Meri jan!

    1. Petq e ushadir lineir copy anelis.... ezrakacutyand verjin naxadasutyuny nkati unem... du hajord glxi het kap chunes.....
    2.ezrakacutyund kareli er ujeghacnel, ayl voch te tenel hajord glxi xndirnerin,
    3. texty chuni hghumner! Cankacac usanogh petq e haskana, vor text grelis anhrajesht e tal hghumnery, aghbyurnerin, grqerin, nshelov vernagrery, hratarakutyunnery, ejery. Isk ete da Internetayin kayq e, apa nshvum e amboghj linky, ev pakagcum verjin aycelutyan amsaivy.
    4. bovandakayin arumov karcum em texty stacvel e, ka mtqeri tramabanvac hajirdakanyutyun, mutq, yntacq, elq...

    ReplyDelete
  2. Այն որ լայն սպառման ապրանքների արտադրման ոլորտում նորարարությունների ՙանհաջողության՚ տոկոսը կազմում է 40%, արդյունաբերական արտադրության ոլորտում` 20% է, ծառայությունների ոլորտում` 18%շատ լավ ցուցանիշ է յուրաքնչյուր երկրի համար:
    Ներկայումս հումքի և տեխնոլոգիական հնարավորությունների սահմանափակությունը բարդացրել է սկզբունքորեն նոր արտադրանք ստեղծելու գործընթացը:Այո', համաձայն եմ, բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ փորձում են օգտագործել անսպառ ռեսուրսներ, եթե դրանք կարելի է ռեսդուրս կոչել, օչինակ արևի էներգիան, քամու էներգիան, ջրի էներգիան... ինչքան ռեսուրսները սպառվում են, այնքան նոր ուղիներ և ինովացիաներ են ստեղծվում ժամանակի պայմաններին հարմարվելու համար;

    ReplyDelete
  3. @nker Antonyan ankexts asats ayd bolor toxataker@ nayev ogtagortsvats grakanutyan cank@ es mots unem uxxaki indz tvac te dranc anhrajeshtutyun@ chi lini vor grem,bayc bastoren sxalvel em:-(ete petqa indz aseq es noric kuxarkem Dzez im anhatakan ashxatanq@, iharke bolor bacer@ lracraneluc heto....isk inch verabervuma copy anelis ushadir linelun, uxxaki es enqan hognats ei u amen gnov uzum ei ayd or@ verjacnei u uxarkei Dzez vor chem nkatel da.looool.Sorry:-(

    ReplyDelete