Thursday, December 3, 2009

5.Կրթական մոդելները և դրանց հնարավոր ներդրումը ՀՀ-ում

Ինչպե°ս է պատկերացնում բարձրագույն կրթական համակարգը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը շարքային քաղաքացին կամ առաջին կուրս ընդունվող ուսանողը: Դասախոսություններ, սեմինարներ, քննություններ: Բայց ամբողջ աշխարհում բուհերը ոչ միայն կրթում են: Զբաղվելով մասնագետներ պատրաստելով` համալասարանները հանդիսանում են նաև խոշոր գիտա-հետազոտական կենտրոններ: Սա ԲՈւՀ-երի երկրորդ, բայց ոչ պակաս կարևոր խնդիրն է: Սակայն ցավոք սրտի գիտահետազոտական աշխատանքը պահանջում է մեծ գումարներ: Ցանկացած հետզոտություն անհրաժեշտ է ֆինանսավորել, իսկ դրանց արդյունքում ստացաված արդյունքները և իննովացիաները արդյունավետորեն ներդնել կիրառության մեջ: Այս խնդիրների լուծման նպատակով շատ եվրոպական երկրներում համալսարաններին կից ստեղծվում են կոմերցիոն ձեռնարկություններ, որոնց գործունեությանը մասնակցում են ոչ միայն բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, այլ նաև ուսանողները:

Հնարավոր է արդյոք նման փորձ Հայաստանում և անհրաժեշտ է արդյոք բուհին կոմերցիոն միավոր, որն ուղղված է համալսարանների կողմից սեղծված նոու-հաուների կիրառման արագ ապահովմանը: Նշեմ որ ԱՄՆ-ում և Եվրոպայում այս փորձը արդեն վաղուց կիրառվում է և հանդիսանում է բուհական կյանքի անբաժանելի մաս, իսկ ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՙԲուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին կից կոմերցիոն ձեռնարկությունների հիմնման՚ մասին օրենք ընդունվեց նաև Ռուսաստանի Դաշնությունում:
Փորձենք պատասխանել այն հարցին, թե մեր կրթական համակարգի և ինչու չէ նաև տնտեսության առջև ծառացած ինչ խնդիրներ կկարողանանք լուծել, եթե նման փորձ կիրառենք նաև մեր երկրում`
1.մեր երկրում իննովացիոն ծրագրերի և նախագծերի թիվը բավականին մեծ է: Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ կան ինովացիաներ, իսկ դրանց պրակտիկ կիրառությունը դառնում է լուրջ խնդիր: Սրա արդյունքում դրանցից շատերը մնում են պարզապես նախագծեր, համբերատարորեն սպասելով, թե երբ վերջապես իրենց բախտ կվիճակվի կյանքի կոչվել և ծառայել ի օգուտ հասարակության և մարդկության
2.մյուս կողմից նախագծի ստեղծումից կամ ինովացիոն տեխնոլոգիաների մշակումից մինչև դրանց պրակտիկ կիրառումն ընկած ուղին շատ երկար է, և սեփական կոմերցիոն ձեռնարկությունների ի հայտ գալը, անկասկած այն կկրճատի: Բացի այդ սա թույլ կտա ուսումնական հաստատություններին աշխատել ավելի լայն շուկաներում:
Այսպիսով պարզ է դառնում, որ կոմերցիոն ձեռնարկությունները, թույլ կտան համալսարաններին և գիտկան ինստիտուտներին լուծել գիտական նախագծերի կիրառական օգտագործման խնդրիը, հնարավոր կլինի կիրառել աշխատակիցների և ուսանողների գիտական ծրագրերը և նախագծերը և ներդնել հետազոտությունները արտադրության մեջ: Բուհերը կկարողանան վերահսկել իրենց ինտելեկտուալ գործունեության արդյունքները մինջև վերջ: Սակայն սրանով այս նախագծի դրական կողմերը չեն սահմանափակվում:
3. առևտրային ձեռնարկությունների գործունեության արդյունքում համալսարանը կկարողանա լրացուցիչ եկամուտ ստանալ, որն կարելի է կիրառել նոր ինտելեկտուալ սեփականության ստեղծման մեջ: Շատ կարևոր է, որ այդ միջոցները ուղղվեն հենց իննովացիոն զարգացմանը, այն հետազոտությունների աջակցմանը, որոնք մոտ են ավարտին և համապատասխանորեն մոտ ապագայում կարող են տալ նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորումներ և այլն: Այսպես ասած կառաջանա միջոցների շրջապտույտ, որն վերջնական արդյունքում կնպաստի երկրի իննովացիոն առաջխաղացմանը: Ստանալ հետազոտական գործունեության համար աջակցություն պետական մակարդակով շատ դժվար է, իսկ երբեմն անհնար: Աշխատելով մասնավոր ներդրողների հետ պայմանագրային հիմունքներով` բուհ-երը ստեղծում են ինտելեկտուալ սեփականություն, որը իրականում նրանց չի պատկանում: Իրավաբանորեն այն հանդիսանում է պատվիրատուի սեփականությունը: Իսկ սեփակական ձեռնարկությունների հիմնումը թույլ կտա բուհերին ինքնաֆինանսավորվել և ստանալ միջոցներ հենց համալսարանի ինտելեկտուալ սեփականության մեծացման համար:
4. մյուս խնդիրը, որը հնարավոր կլինի լուծել, դա պրոֆեսորադասախոսական կազմը գիտահետազոտական աշխատանքներում ներգրավելու հնարավորության մեծացումն է: Առանց ֆինանսավորման այսօր դժվար է զբաղվել լուրջ գիտությամբ, բացառությամբ տեսականի: Բուհերին կից ձեռնարկությունների հիմնումը թույլ կտա լուծել այս կարևոր խնդիը, այսինքն` ներ•րավել պրեֆեսորադասախոսական կազմը ակտիվ գիտահետազոտական աշխատանքների մեջ:
5. ամենակարևորը` այս մոդելի կիրառությունը, թույլ կտա բուհերին լուծել տարեց տարի սրացող կադրային քաղաքականության խնդիրը: Հնարավորություն կառաջանա աշխատանքով ապահովել երիտասարդ տաղանդաշատ շրջանավարտներին: Այս կերպ երիտասարդ մասնագետները և գիտնականները կլինեն համալսարանին մոտ և հնարավոր կլինի ապահովել լուրջ կադրային ռեզերվ և ինչու ոչ նաև կրճատել ՙուղեղների արտահոսքը՚, որն այսօր հանդիսանում է լուրջ խնդիր մեր պետության համար: Սա հանդիսանում է նաև լուրջ հակաճգնաժամային միջոցառում, ուսանողները, որորնք ցանկանում են բուհն ավարտելուց հետո շարունակել գիտական գործունեությունը, միևնույն ժամանակ կկարողանան գումար վաստակել` ներմուծելով իրենց նախագծերը արտադրության մեջ: Օրինակ ՌԴ-ում վերջին ամիսների ընթացքում աշխատանքով են ապահովվել ավելի քան 30 հազար շրջանավարտ:
Հայաստանի Հանրապետությունում այս մոդելի ներդրումը կպահանջի ոչ միայն համապատասխան օրենսդրական դաշտի ներմուծում, այլև երկու անհրաժեշտ փոխկապակցված գործոնների առկայություն` լգոտաներ և ներդրումներ: Նման ձեռնարկությունների ստեղծման սկզբանան փուլումՙմինչև 3 տարի՚ և առաջինը, և երկրոդը իր վրա պետք է վերցնի պետությունը: Մասնավոր ինվեստորը անորոշ ապագայով բիզնես չի գնա: Այսինք պետք է ձևավորել ֆինանսավորում վենչուրային ֆոնդերի միջոցով: Ձեռնարկություններին պետք է թույլատրվի օգտվել բուհերի ենթակառուցվածքներից, սա հնարավոր է, եթե բուհ-երին թույլատրվի մասնակցել ձեռնարկության կանոնադրական կապիտալին: Ձեռնարկությունների գործունեության առաջին արդյունքները ստանալուց հետո, հնարավոր կլինի ներգրավել մասնավոր ներդրողների: Բայց որպեսզի վերջիններս ավելի պատրաստակամորեն շարժվեն դեպի ինովացիոն ոլորտ, նրանաց անհրաժեշտ է տրամադրել հարկային լգոտաներ: Սակայն ինվեստորների ներգրավման հարցում պետութայն դերը ավելի փոքր է, այդ խնդիրը պետք է լուծեն իրենք բուհերը: Այս ձեռնրկությունները կարելի է հիմնել բաժնետիրական կազմակերպությունների տեսքով, որի կանոնադրական կապիտալի 25 տոկոսից ոչ պակաս մասը պետք է պատկանի բուհին, կամ որպես ՍՊԸ` կանոնադրական կապիտալում բուհ-ի 34 տոկոսից ոչ պակաս մասնակցությամբ:
Ակնհայտ է նաև, որ բուհին կից ձեռնարկությունների հիմնումը առավել ակտուալ է տեխնիկական բուհերի համար, բայց և հումանիտար համալսրանները կարող են գտնել համապատասխան լուծումներ:

Ուսանողական բիզնես ինկուբատորներ: Ինչպես գիտենք այսօր բուհերի շրջանավարտներին շատ դժվար է գտնել համապատասխան աշխատանք: Իրականությունը շատ արագ փոփոխվում է, և բուհական ծրագրերը չեն հասցնում հարմարվել նոր պահանջներին: Կրթական համակարգը առաջարկում է կոնկրետ մասանագիտությանը համապատասխան գիտելիքների և ունակությունների հավաքածու: Եվ արդյունքում դիպլոմ ստացած ուսանողը շատ հաճախ ստիպված է լինում հաճախել լրացուցիչ կուրսերի գործատուի պահանջներին համապատասխանելու համար: Երիտասարդ մասնագետների ստացած ֆունդամենտալ տեսական գիտելիքները չեն օգնում նրանց արտադրական գործունեության մեջ: Արդյունքում նրանք ստիպված են գործ ունենալ սարքավորումների հետ, որոնց ընդհանրապես չեն հանդիպել բուհում, կամ փաստաթղթերի հետ` որոնց բովանդակությանը և նշանակությանը ծանոթ չեն:
Բուհերին կից ուսանողական բիզնես ինկուբատորների բացումը պետք է բարելավի իրավիճակը և հարթի առկա հակասությունները: Ուսանողական բիզնես ինկուբատորներում աշխատանքը թույլ կտա երիտասարդ մասնա•ետներին ընդգրկվել ժամանակակից ինովացիոն տնտեսության սեկտորում` ինովացիոն ձեռներեցության մեջ:
Բիզնես ինկուբատորը կառույց է, որը մասնագիտանում է փոքր ինովացիոն (վենչուրային) ֆիրմաների ստեղծման և արդյունավետ գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ: Սա իրականացվում է ֆիրմաներին նյութական, ինֆորմացիոն, խորհրդատվական և այլ անհրաժեշտ ծառայություններ մատուցելու միջոցով: Բիզնես ինկուբատորների հիմնական խնդիրն է օգնել նրանց, ովքեր հիմնում են սեփական գործը, հատկապես գործունեության սկզբնական փուլում: Ուսանողական բիզնես ինկուբատորները թույլ կտան ուսանողներին կազմակերպել սեփական գործը համալսարանի պատերի և պաշտպանության ներքո:
Սովորաբար բիզնես ինկուբատորների կազմակերպման ստանդարտ սխեմայի ժամանակ առաջին երկու կուրսերում ուսանողները ուսումնասիրում են ընդհանուր դիսցիպլիններ, ապա նրանք ինքնուրույն ընտրում են ուղղություն, միավորվում աշխատանքային խմբերի մեջ և ինքնուրույն ղեկավարում են պրոցեսը, ապա համալասարանի կողմից նշանակված կուռատորի ղեկավարությամբ մրցույթներին ներկայացնում են բիզնես-պրոեկներ: Մրցույթային հանձնաժողովի, որը կազմված է դասախոսներից, ձեռներեցներից և ներդրումային միջավայարի ներկայացուցիչներից, պրոեկտի` հետաքրքիր և խոստումնալից ճանաչվելուց հետո, խումբը ստանում է համալսարանի ֆոնդից գրանտ` սեփական գործը հիմնելու համար կամ ստանում է անհրաժեշտ միջոցներ բիզնես ոլորտի գործընկերներից: Ընդ որում սրանք պարտադրի չէ լինեն ինչ-որ գլոբալ պրոեկտներ` կարող են լինել ծրագրեր սկսած էներգիայի այլընտրանքային միջոցներից մինչև մասանգիտացված կայքի ստեղծումը:
Ուսանողական բիզնես-ինկուբատորների աշխատանքի պրոցեսում դասախոսների հետ միասին իրականացվում են ուսացողական ծագրեր, թրեյնինգներ, կապ է հաստատվում բիզնես-միությունների հետ, ինչի արդյունքում ուսանողները ստանում են ոչ միայն տեսական, այլև ձեռնարկատիրական ոլորտի մասին անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան: Ինկուբատորի մասնակիցներին տրամադրվում է նաև իրավաբանական, տնտեսական, գովազդային և այլ խորհրդատվական օգնություն` իրենց պրոեկտները կյանքի կոչելու համար: Սովորաբար 1-3 տարի անց պրոեկտից դուրս են գալիս խմբեր և իրական շուկայում առաջանում են նոր ֆիրմաներ, որոնց հիմնադիրներն են ուսանողները:
Հենց նման ստրատեգիան` հիմնված ուսանողական բիզնես ինկուբատորների վրա, թույլ կտա մեր բուհերին դուրս գալ պրակտիկ ձեռներեցության ոլորտ և գրավել առաջատար դիրքեր, ինչպես նաև կլուծի մասնագետ շրջանավարտների պատրաստման և աշխատանքով ապահովման խնդիրը:

12 comments:

  1. Բարև բոլորին, ես այստեղ ներկայացրել եմ մեր աշխատանքի 5-րդ գլուխը, որոշ կրճատումներով, այս նյութը բուհերին կից կոմերցիոն ձեռնարկությունների և ուսանողական բիզնես ինկուբատորների մասին է: Կարող եք ծանոտանալ և հայտնել ձեր կարծիքնրը: Շնորհակալություն:

    ReplyDelete
  2. Բիզնես ինկուբատորների ստեղծումը իմ կարծիքով կնպաստի ուսանողների իրենց ընտրած մասնագիտությունում հասնել առավելագույն հաջողությունների, միայն ինձ համար մի փոքր տարօրինակ էր այն փաստը, որ առաջին երկու կուրսերում ուսանողները ինքնուրույն են ղեկավարում պրոցեսները, քանի որ ուսման առաջին տարիներին նրանց ավելի շատ պետք է ուղղություն տալ, որպեսզի նրանք ճիշտ կողմնորոշվեն: ԻՆչ վերաբերում է ԲՈՒՀ երին կից ստեղծվող ՍՊԸ-ներին, որոնք կֆինանսավորեն հենց իրենք`ԲՈՒՀ-երը, ապա ես կարծում եմ, որ Հայաստանում ուսումնեական հաստատություները չունեն այդքան ֆինանսական միջոցներ, ամեն դեպքում մինչև սկզբնական արդյունքի ստացմանը ՍՊԸ-ներին պետք է ֆինանսավորի պետությունը, կամ... իսկ հետո արդեն ԲոՈՒՀ-երը երբ կունենան բավարար ֆինանսական միջոցներ, իրենք կֆինանսավորեն:
    Ինձ շատ դուր եկավ:)շատ հետաքրքիր էր:)))))))))))

    ReplyDelete
  3. Բարև...
    Նախ ասեմ,որ շատ հավանում եմ ուսանողական բիզնես-ինկուբատորների ներդրման գաղափարը:Ինչպես նշված է վերևում այն թույլ կտա բուհին դուրս գալ իր տեսական կաղապարներից:Սակայն դա ֆինանսներ,ժամանակ և մեծ աշխատանք է պահանջում:Կարծում եմ վատ չէր լինի նաև այն,եթե ուսանողները պրակտիկան անցկացնեին որոշակի կազմակերպություններում,որտեղ և հետագայում կաշխատեն:Այսինքն նախապես ծանոթ լինեն այդ միջավայրին ու գործունեության բնույթին:Այս ձեռնարկի առաջին քայլը կարող է իրականացնել ինչպես բուհը,այնպես էլ կազմակերպությունը:

    ReplyDelete
  4. Ayo mer erkrum inovacion tsragreri ev naxagtseri tiv@ bavakanin mets e. Evramiutyan Hetazotutyunneri Miacyal Kentroni mshakats Azgayin Norararakan index@ Hayastani hamar 2008 tvakanin kazmel e 0.315 ev ays index@ poqr e arajatar petutyunneri hamapatasxan indexic 4.8 angam. ays indexi arjeqic erevum e, vor mer tntesutyan norararakan varq@ aynqan el husadrox che,qani vor HH-n ir ays cucanishov et e bazmativ erkrneric.Miak cucanish@, vorn eapes azdum e HH tntesutyan azgayin norararakan indexsi vra, da 1 milion bnakchin bajin @nknox patentneri qanak@ cucanishn e, vorov menq arajatar enq Kentronakan ev Arevelyan Evropayi mi sharq erkrneric.Sakayn himnaxndir@ kayanum e nranum, vor unenalov norararakan varq unecox hasarakutyun, chunenq zargacats mexanizmner, voronc mijocov mnan noruytner@ kveratsven norararutyan arevtrayin kazmakerputyunneri makardakov. Kartsum em, vor aystex xndir@ orensdrakan, kazmakerpakan ankatarutyan , inchpes nayev petutyan anushadrutyan mej e. Ayo HH uni voroshaki norararakan potencial, vor@ ete hstak uxvi depi norarakan dzernarkatirutyun ev stextsvi hamapatasxan mtnolort norarakan dzernarkatirutyan zargacman hamar, apa ayn cucanishner@ voronq arka en ev bnutagrum en Hayastani norarakan dasht@ kmetsanan berelov HH tntesutyan vorakakan popoxutyunnerin.isk vorpes aydpisi norararakan dzernarkutyunner karoxen en tsarayel henc usanoxakan biznes inkubatorner@ ev hamalsarannerin kic komercion dzernarkutyunner@.isk inchu voch?aystex parzapes petq e petutyan ajakcutyunn u nra hovanavorutyun@, vorpeszi ayd bolor naxagtser@ kyanqi kochven ev menq unenanaq hzor u norarararutyunnerov li tntesutyun....

    ReplyDelete
  5. Ես համաձայն եմ վերը նշված կարծիքների հետ: Կուզեի մի հանգամանք եւ նշել: Կարծում եմ նորարարությունների ներդրման համար մի կարեւոր գործոն մեր շուկայում բացակայում է, Մրցակցությունը: Քանի դեռ մեր ձեռնարկությունները լայն իմաստով խնդիր չունեն արագ ու արդյունավետ զարգացման՝ այն պարզ պատճառով, որ դուրս կմնան շուկայից, նրանք նոր տեխնոլոգիաների, նոր գաղափարների նկատմամբ զգալի պահանջարկ չեն ներկայացնի: Ստացվում է, որ իննովացիոն տնտեսության համար պետք է ունենալ զարգացած շուկա ու ձեռնարկատիրական մշակույթ:

    ReplyDelete
  6. Ayspisov, menk norararakan varq unecogh, bayc drank mer tntesutyany chcaraecnog erkir enk. Patchary tuyl entakarucvacknern en- orensdrakan ankatarutyuny, petakan tuyl hogacutyuny, inchpes naev ankatar mexanizmnery- tujl shuka, mrcakcutyan bacakayutyun. Ete srank anhrajesht paymanner en sayly teghic sharjelu hamar, apa orinak dzernarkutyunnern u inkubatornery bavarar. Es el em shat havanum texty, ev qnnarkumnery.

    ReplyDelete
  7. ev Iharke mer mot chen gortsum voch mi motivacion mexanizmner inovacion ev gitakan volortnern el aveli katarelagortselu hamar....

    ReplyDelete
  8. Barev dzez!!! Marianna jan uzum ei asel, vor arajin 2 tarinerin usanoxner@ @ndhakarak@ usumnasirum en yndhanur koncepcianer, ev miayn dranic heto en yntrum uxxutyuny!! Inch veraberum e finansavormany, apa arajin gone 3 tarinerin henc petutyuny petq e ir vra vercni finansavorumy` nerdrumner katari ev lgotaner tramadri, ev miayn erb tesaneli klinen arajin ardyunqnery hnaravor klini nergravel masnavor nerdroxneri. Isk biznes inkubatornerum usanoxnery trejningner en kazmakerpum, handipum en biznesi volorti arajatar nerkajacucichneri het, usti shuka durs galis lav informacvac en linum, ayntexi orenqnerin, iharke praktikanern el chein xangari, nshem, vor sa biznes inkubatorneri dasakan sxeman e, ev kareli e ajn harmarecnec hatuk paymannerin....

    ReplyDelete
  9. Avelacnem naev, vor norararakan cragreri arkayutyan ev dranq tntesutyan mej nerdnelu anhnareliutyan xndiry miayn mer tntesutyan problemy che, angam RD-y kangnac e ayd xndri lucman arjev, avelacnem naev vor irenc erkrum komercion dzernarkutyunneri himnman orenq@ ynduneluc yndhameny mi qani amisner anc(2009 ogostos), RD-UM kyanqi en kochvel innovacion cragreri aveli qan 20%, nshem, vor sa bavakanain lav cucanish e, nman karch jamanakahatvaci hamar......urax em vor nyut@ dzez dur ekav!!!! Shnorhakalutyun!!!

    ReplyDelete
  10. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  11. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  12. Nune jan shnorhakalutyun hakirj, konkret ev lav patrastvac nyuti hamar, indz shat dur ekav:) Ver@ nshavac bolor karciqneri het el lovin hamadzayn em! Irakanacnel ayd amen@ iskapes vor shat djvar ev shat jamanak pahanjox gorc@ntac e Hayastani hamar (mi sharq patjarnerov` orensdrutyan, informaciayi asimetrikutyan ev pakasi, voch mrcakcayin iravijaki ev ayln)ev ays xndir@ petk e petutyan xndir@ lini, isk petutyan koxmic hamapatasxan mijocarumner kazmakerpel@, naxadryalner stexcel@ ev gorcuneutyun@ iharke shat jamanak kpahanji, vori @ntacqum el ,husov em, Hayastanum khascni zarganal kam dzevavorvel naev hamapatasxan iravijak masnavor dzernarkchatirakan sektorum` naev xndir@ kiselu hamar(qani vor ete petutyun@, ayd xndir@ iroq ir hamar arajnayin hamarelov, karoxana arjeqavor ev ardyunavt gorcuneutyun cavalel, da kxtani tntesutyun@` uxelov ayd volort naev masnavor nerdrumner)qani vor ayd volort@ henc mer apagai harcn e ev shat karvor mer nman skavaresurs petutyan hamar, inchpes nayev karox e shat shahutaber linel!
    P.S. comments mi 2 angam jnjelu ev noric grelu patjarn ein texnikakan ev uxagrakan sxalner@:(((

    ReplyDelete