Friday, December 11, 2009

Հայաստանը՝ նորարարության ճանապարհին

Հայաստանը՝ նորարարության ճանապարհին



«Տնտեսություն և արժեքներ» (E&V) հետազոտական կենտրոնը  հրապարակել  է 2009թ. Հայաստանի Ազգային մրցունակության զեկույցը: Այն անվանված է «Նորարարության էկոհամակարգի սերմանումը»:


Վերնագրի ընտրությունը պատահական չէ. զեկույցի հեղինակների կարծիքով՝ Հայաստանի տնտեսական մրցունակության զարգացման գրավականը նորարարական առաջարկություններն են:

E&V hետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանի տվյալներով՝ Հայաստանը 1 անձի կրթության նպատակով ծախսում է տարեկան $179 կամ ՀՆԱ-ի 2.7%-ը, որով զիջում է աշխարհի երկրների մեծ մասին (թերևս որպես սփոփանք՝ առաջ ենք Վրաստանից, Տաջիկստանից և Ղրղըզստանից):

Սա նշանակում է, որ չնայած առկա ինտելեկտուալ հզոր պոտենցիալին՝ Հայաստանը լիարժեք չի օգտվում իր ինտելեկտուալ ռեսուրսից և վաղ թե ուշ լուրջ խնդիրներ կունենա կադրային ապահովվածության առումով:

Այդ խնդիրներն արդեն իսկ առկա են, ինչի վկայությունն է արտադրության և գիտության միջև կապի բացակայությունը, նորարարության ցածր մակարդակը: Սակայն առանց նորարարության՝ գիտելիքահեն տնտեսության ստեղծման բոլոր նախաձեռնությունները մատնված են ձախողման:

Աշխարհի 133 երկրի շարքում Հայաստանը նորարարությամբ զբաղեցնում է 108-րդ տեղը, ինչը 2 դիրքով ցածր է, քան 2008թ.: Ըստ Մրցունակության զեկույցի՝ Հայաստանը ներառված է այն երկրների խմբում, որոնք կանգնած են էական մարտահրավերների առջև՝ կապված նորարարության խթանման և ապահովման հետ:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, որի մասնագիտական կարողությունները շատ բարձր է գնահատում վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակել է Հայաստանում նորարարական համակարգի սերմանման 4 տիպի ռազմավարություն՝ հիմնված միջազգային փորձի և հայկական իրողությունների վրա:

Ընդ որում՝ այդ ռազմավարություններից յուրաքանչյուրը կիրառելի է տարբեր ոլորտներում: Այսպես, հանքահումքային արդյունաբերությունում կամ էներգետիկայում կարելի է կիրառել տեղական կորպորատիվ ուղղվածությամբ նորարարական մոդելը, երբ տեղական խոշոր ընկերություններն աստիճանաբար վերածվում են նորարարության շարժիչ ուժի:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համար, ընդհակառակը, որպես շարժիչ ուժ են դիտարկվում անդրազգային կորպորացիաները: Իսկ պաշտպանության ոլորտում, բնականաբար, առաջնային է դիտվում պետական ուղղորդմամբ ռազմավարությունը:

Վերջինիս հաջողված օրինակ է, մասնավորապես, Իսրայելը, որը պետական միջամտությունների շնորհիվ, կարողացել է ստեղծել աշխարհի խոշորագույն վենչուրային կապիտալը (ՀՆԱ-ի հետ համեմատած):

Կան նաև շատ ավելի կոնկրետ առաջարկներ: Այսպես, առաջարկվում է ստեղծել «Գաղափարների փորձարկման հիմնադրամ», որը կարճաժամկետ ֆինանսավորում կապահովի հեռանկարային նորարարներին:

«Տնտեսություն և արժեքներ» կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն ասում է, որ Հայաստանի հետազոտական կենտրոններում անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մթնոլորտ, որը կնպաստի երիտասարդ գիտնականների կայացմանը: Նա որպես օրինակ բերեց ԱՄՆ-ի Սիլիկոնային հովիտը կամ Քեմբրիջի համալսարանը, որտեղ ուսանողը կարող է մտնել սրճարան և զրուցել Նոբելյան մրցանակակրի հետ:

Ընդհանուր առմամբ՝ Կենտրոնի մասնագետները կարծում են, որ նորարարությունը պահանջում է միասնական և համընդհանուր մոտեցումներ, այնինչ մինչ այժմ ջանքերը եղել են մասնատված և ունեցել են կարճաժամկետ բնույթ:

3 comments:

  1. :)...nyut@ shat hetaqrqir er Meri jan...@ndhanrapes stex bolor nyutern el lavn en...u bolorum mi orinachaputyun ka....grete bolor axbyurnerum asvum e` menq chenq ogtagorcum mer intelektual kapital@, bacakayum e kap@ artadrutyan het, uxexneri arnahosq ev nman mi sharq ayl sahmrkecucich artahaytutyunner......bolor nyuterum, hodvacnerum, eluytnerum arvum en lav arajarkner, asvum e vor qayler en dzernarkvum, ICT-n arden qani tari e geraka volort e chanachvel...bayc irakanum menq araj cheq gnum, der avelin inchpes nyutum asvac er 2008 tvakani hamemat der 2 dirq el zijel enq, u @ndhanrapes ardyunqner@ tesaneli chen...indz henc daya amenashat@ hetaqrqrum`inchu enq dopum texum,erb amen inch arvuma araj gnalu hamar!!!
    P.S.Bayc es dem chei lini mer BUFETUM Nobelyan mrcanakakri het zrucel;)))

    ReplyDelete
  2. Լավն եր Նունե,
    ես էլ դեմ չեմ մեր բուֆետում Նոբելյան մրցանակակիրների հետ զրուցել:
    Նունե յան, մենք առաջ գնում ենք

    ReplyDelete
  3. Meri jan!

    Shnorhakal em, vor blogy aktiv pahelu npatakov aystegh es teghadrum teghekatvakan bnuyti materialner mer temaic.....
    Isk gitakan kentronnerum ev inchu che, naev krtakan kentronnerum (aveli bardr gitakan astichan tvogh) iroq mez pakasum e mtnolort!!!!!
    Da asum em vorpes nman mi kentroni ghekavar!

    Hajoghutyunner!

    ReplyDelete