Tuesday, December 22, 2009

Ուսանողական կրթաթոշակների վճարումը չի դադարեցվի մինչեւ 2011թ

Հիշում եք, որ կրթաթոշակների վճարումը դադարեցնելու որոշումից վրդովված՝ ուսանողները նույնիսկ բողոքի ակցիա կազմակերպեցին կառավարության շենքի մոտ։
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունը ուսանողների թոշակների դադարեցման վերաբերյալ լուրջ աղմուկ ու դժգոհություն առաջացրեց ուսանողների շրջանում։ Թերեւս ուսանողների տրամադրությունները դրական անդրադարձան Աշոտյանի որոշման փոփոխության վրա։ Վերջինս այսօվա ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով այդ հարցին՝ հայտնեց, որ 2010 թվականին դեռ կվճարվի կրթաթոշակ, իսկ արդեն 2011թվականից նախարարությունը կներմուծի նոր ծրագիր, որի համաձայն՝ նախատեսված է ստեղծել ու կուտակել կրթաթոշակային հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն վճարովի տեղերի ուսանողների վարկավորմանը։

No comments:

Post a Comment