Wednesday, December 16, 2009

Ադամյան Նարինե, Անհատական աշխատանք

Ինովացիոն նպատակներ, գաղափարներ, նախագծեր և ծրագրեր

1.Ինովացիոն նպատակներ

Ինովացիոն նպատակը իրենից ներկայացնում է կազմակերպության •ործունեության (կոնկրետ կատարողների և պատասխանատու առաջնորդների) ցանկալի արդյունքը որոշակի նորարարության տեսքով (ինովացիայի), որն իրացվում է սահմանափակ ժամկետներում և սահմանափակ ռեսուրսներով` ուղղված դրա որակական զարգացման ուղղությամբ:
Ինովացիոն գործընթացի բոլոր սուբյեկտների ինովացիոն գործունեության կազմակերպումը ենթադրում է ինովացիոն նպատակի կառուցվածքայնություն, հատկապես նպատակների ծառի կառուցում: Նպատակների ծառի կառուցվածքը որոշվում է նորարարության տեսքով: Եթե, օրինակ, ինովացին նպատակը դա նոր տեխնիկական համալիրի ստեղծումն է, ապա ձևավորվում է գիտա-տեխնիկական ծրագիր ` գիտա-տեխնիկական խնդիրների թվարկությամբ, որոնց լուծման արդյունքում ստացվում են դրանց իրագործման նոր գաղափարներ և մտահղացումներ, և համալրի կազմում ներառված նախագծերի , ագրեգատների և սարքավորումների, նոր հատուկ տեխնոլոգիաների թվարկում, որոնք անհրաժեշտ են արտադրության համար:

Որպես նորարարության ձևավորման տեխնոլոգիայի գործողություն հանդես են գալիս գիտա-տեխնիկական գաղափարների փնտրումը, նախագծերի մշակումը, ծրագրի իրագործման ընթացքի կոորդինացումը և համալրի բոլոր նշված պարամետրերի ապահովումը:
Գաղափարները վեր են ածվում նախա•ծերի, իսկ նախագծերը` ծրագրերի: Այսպես իրականանում է ինովացիոն •ործընթացի առաջին փուլը: Տվյալ գաղափարները , նախագծերը և նպատակները հանդիսանւմ են ինովացիոն:
Յուրաքանչյուր կազմակերպություն ելնելով իր գործունեության նպատակներից, և փոփոխվող արտաքին միջավայրից, մշակում է այնպիսի ռազմավարություն, որը թույլ է տալիս ստանալ կայուն շահույթ: Ռազմավարության հիմքում կարող է դրվել ինչպես ձեռնարկության արտադրատնտեսական համակարգի բոլոր բաղադրիչների ինտենսիվ զարգացումը, այնպես է դրած ինովացիոն զարգացումը:
Երկրորդ դեպքում նորարարությունները կարող են ներդրվել նոր ապրանքների (ծառայությունների) ստեղծման և յուրացման մեջ, տեխնոլոգիաների, արտադրության կազմակերպման ձևերի, շուկաների կառուցվածքների, ղեկավարման համակարգերի ոլորտներում:Նշված ստրատեգիաների իրացման համար մշակվում են ինովացին նպատակներ: Օրինակ` մշակել և յուրացնել նոր արտադրանքի արտադրություն, անցնել նոր տեխնոլոգիայի և այլն:
Այսպիսով, կարելի է պնդել, որ ինովացիոն նպատակը իրենից ներկայացնում է կազմակերպության գործունեության ցանկալի արդյունքը, որն իրացվում է նորարարության միջոցով սահմանափակ ռեսուրսներվ և ուղղված է կազմակերպության որակական զարգացման վրա:
Ինովացիոն գաղափարները, նախագծերը, ծրագրերը դիտվում են որպես ղեկավարման յուրահատուկ օբյեկտներ իրենց բնորոշ բոլոր հատկանիշներով (գործընթացի ձևավորման բնութա•րով, կատարողներով, մասշտաբով և ժամկետներով, ծախքերով և արտաքին միջավայրով , կազմակերպչական ձևերով և ղեկավարման մեթոդներով):
Ինովացիոն գործընթացներում գաղափարները, նախագծերը և ծրագրերը կարող են ունենալ տարբեր արտահայտություններ` գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական, արտադրական, մարքեթինգային և առևտրական, կազմակերպչական և ղեկավարման:


2.Գաղափարներ, մտահղացումներ և առաջարկություններ

Ինովացիոն նպատականերին հասնելու գործընթացում պահանջվում է ունենալ տարբեր որոշումներ, բայց իմաստային դերը պատկանում է գիտատեխնիկական գաղափարների մշակմանը:
Դրանց հիման վրա ընդունվում են տեխնիկական լուծումներ, որոնք պարունակում են գաղափարի իրացման ծրագիրը:
Գիտատեխնիկական գաղափարը նյութական օբյեկտի, գործընթացի տեսական ներկայացումն է, որը ձևավորվել է էմպիրիկ տվյալների հիման վրա: Տեխնիկական լուծումների տակ հասկացվում է գործընթացի իրագործման ալգորիթմ, որն արտահայտվում է ինժեներային միջոցներով:
Հայտնի է, որ նույն գաղափարը կարող է իրականցվել տարբեր տեխնիկական միջոցներով:
Կատարողների դերում կարող են հանդես գալ առանձին ԳՀԻ, բուհեր, ֆինանսա-արդյունաբերական խմբեր, դրանց գիտական ստորաբաժանումները:
Ինովացիոն գաղափարը հանդիսանում է պոտենցիալ ինտելեկտուալ կապիտալ:
Սակայն յուրաքանչյուր ինովացիոն գաղափար չի փոխակերպվում տնտեսական նորարարության, այլ միայն այն, որը գտնում է իր կիրառությունը տնտեսական պրակտիկայում և կերպափոխվում է ինտելեկտուալ կապիտալի, դառնում է ինքնաճող արժեք:
Հետևաբար, տնտեսական նորարարությունը դա պրակտիկայում կիրառված կամ իրացված ինտելեկտուալ կապիտալն է, որը գտնում է իր արտահայտումը նոր բարիքներում և նոր կապիտալում: Տնտեսական համակարգում կիրառված նորարարությունը հանդես է գալիս որպես հատուկ տնտեսական ինովացիա և կապիտալի ադեկվատ ձև, որն ունի որոշակի ինստիտուցիոնալ ձևակերպում, ինչը տրանսֆորմավորում է տնտեսական նորարարությունը և նրա կապիտալային ձևը տնտեսական ավանդույթների մեջ:
Ինովացիոն տնտեսության ձևավորման հիմանկան խնդիրներից մեկը հանդիսանում է ինովացիոն գործըթնացների բաժանումը գիտական հետազոտությունների փուլերի և իրական նորարարության միջև` պայմանավորված գիտական գիտելիքը ինովացին գաղափարի փոխակերպման արդյունավետ մեխանիզմի բացակայությամբ, որոնք հարմար են պրակտիկ օգտագործմանը: Այս խնդրի հաղթահարման հարցում կարևոր դեր է խաղում բոլոր փուլերի ապահովման ֆինանսավորումը, գիտելիքների կուտակումն ու իրացումը:
Այսպես, գիտա-հետազոտական կազմակերպությունների համար անմիջական նպատակ է հանդիսանում ինովացիոն գաղափարի ստացումը, մեկ այլ գիտա-հետազոտական կազմակերպությունների համար, որոնք կողմնորոշված են կիրառական թեմատիկայի ուղղությամբ` այդ գաղափարի փոխակերպումը կոնկրետ նորարարությունների, ձեռնարկատերերի համար ` ինովացիոն շահույթի ստացումը, իսկ տվյալ նպատակներին հասնելու միջոց է հանդիսանում ինովացիոն գործունեությունը:

3. Ինովացիոն նախագծեր

Նախագծի նշանակալիության մակարդակը, իսկ արդյունքում նաև ամբողջ ինովացին ծրագիրը, որոշում են ինովացիոն գործընթացի բարդությունը, տևողությունը, կատարողների կազմը, մասշտաբը, առաջընթացի բնույթը, ինչը ազդում է նախագծային կառավարման բովանդակության վրա:
Ըստ հիմնական տեսակների ինովացիոն նախագծերն են.
1. Ըստ նախագծի տևողության` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարատև,
2. ըստ նախագծի նպատակների բնույթի` վերջնական ու ժամանակավոր,
3. ըստ բավարարվող պահանջարկի կողմնորոշվածության` գոյություն ունեցող պահանջմունքների բավարարում կամ նոր պահաջնմունքների ստեղծում,
4.ըստ ինովացիայի տեսակի, կարող են լինել նոր կամ նորացված ապրանքի ներմուծում, նոր շուկայի ստեղծում, հումքի նոր աղբյուրի յուրացում, ղեկավարման համակարգի վերակազմակերպում,
5.Ըստ ընդունվող որոշումների մակարդակի կարող են կրել միջազգային դաշնային, տարածաշրջանային, ճյուղային և ֆիրմային բնույթ:
Նախագծի փուլերի ու էտապների կազմը որոշվում է նրա ճյուղային և ֆունկցիոնալ պատկանելիությամբ: Ինովացին նախագծի հիմնական բաժիններն են հանդիսանում.
• Խնդրի բովանդակությունն ու արդիականությունը,
• նախագծի նպատակների ծառը, որը կառուցվում է մարքեթինգային հետազոտությունների հիման վրա,
• նախագծի նպատակների ծառի իրագործման միջոցառումների համակարգը,
• նախագծի համալիր հիմնավորումը,
• նախագծի էքսպորտային եզրակացությունը,
• նախագծի իրացման մեխանիզմն ու գործի դնելու համակարգը:
Ցանկացած նախագիծ գաղափարի առաջացումից մինչև ավարտ անցնում է իր զարգացման մի շարք հաջորդական աստիճաններով: Զարգացման աստիճանների ամբողջականությունը ձևավորում է նախագծի կյանքի ցիկլը: Նախագծի կյանքի ցիկլն ընդունված է բաժանելու փուլերի, փուլերը` ստադիաների, ստադիաները ` էտապների:
Նախագծի կյանքի ցիկլի ստադիաները կարող են տարբերվել` կախված գործունեության ոլորտից և աշխատանքների կազմակերպման ընդունված համակարգից: Սակայն յուրաքանչյուր նախագծի համար կարելի է առանձնացնել սկզբնական փուլ, նախագծի իրականացման փուլ և նախագծի աշխատանքների ավարտի փուլ:
Դա կարող է ակնհայտ թվալ, բայց նախագծի կյանքի ցիկլի հասկացությունը հանդիսանում է մենեջերի համար ամենակարևորներից մեկը, քանի որ հենց ընթացիկ փուլն է որոշում մենեջերի գործունեության տեսակներն ու խնդիրները, օգտագործվող մեթոդները և գործիքային միջոցները:
Նախագծի տակ հասկացվում է նպատակասլաց փոփոխություն, նոր տեխնիկական կամ սոցիալ-տնտեսական համակարգի ստեղծում: Ինովացիոն նախագծերը սովորաբար իրենց մեջ ընդգրկում են նորացված կամ նոր իրերի, նոր տեխնոլո•իաների, նոր կազմակերպությունների ստեղծում: Նոր գաղափարները և տեխնիկական լուծումները, դրանց իրագործման համար մշակված տեխնիկական նախագծերը ունեն տարբեր գիտատեխնիկական մակարդակներ.
1.Արդիականացաված, երբ հիմքում դրված տեխնոլոգիան չի ենթարկվում կտրուկ փոփոխության (ավելի հզոր շարժիչ, հաստոցի արտադրողականության բարձրացում և այլն):
2.Նորարարական - երբ նոր իրի կառուցվածքը իր բաղադրիչներով էականորեն տարբերվում է նախկինից:
3.Կանխատեսվող, երբ կառուցվածքի հիմքում դրվում են առաջ անցած տեխնիկական լուծումներ (օրինակ` հերմետիկ խցիկների ներդրումը ինքնաթիռներում):
4.Ռահվիրական, երբ ծնվում են նոր , նախկինում չեղած նյութեր, տեխնոլոգիաներ, որոնք կատարում են նոր ֆունկցիաներ (առաջին ատոմային կայանները, հրթիռները և այլն):
Ելնելով լուծվող խնդիրների մասշտաբայնությունից ինովացիոն նախա•ծերը լինում են .
1. մոնոնախագծեր, որոնք կատարվում են սովորաբար մի կազմակերպության կողմից և միանշանակ հետապնդում են ինովացիոն նպատակի իրագործում:
2. Մուլտի նախագծեր, որոնք իրենց մեջ ընդգրկում են տասնյակ մոնոնախագծեր, որոնց օգնությամբ իրագործվում է բարդ ինովացիոն նպատակ, օրինակ` գիտատեխնիկական համալիրի ստեղծում:
3.Մեգանախագծեր- բազմանպատակ համալիրային ծրագրեր, որոնք միավորել են մի քանի մուլտինախագծեր և հնարավոր մոնոնախագծեր, կապված միմյանց հետ և պահանջում են կենտրոնացված ֆինանսավորում (օրինակ` ճյուղի տեխնիկական վերազինում):
Ելնելով աշխատանքների ծավալներից և նախագծերի տևողությունից նախագծերը կարող են լինել կարճաժամկետ /1-2 տարի/ , միջնաժամկետ /մինչև 5 տարի/ և երկարաժամկետ /5 տարուց ավելի/:
Ինվեստիցիոն նախագծում օգտագործվում են ինվեստիցիաների հետևյալ տեսակները ` դրամական միջոցներ և նրանց համարժեքներ, հող, շինություն, կառույց, մեքենաներ և սարքավորումներ, չափիչ և փորձարկող միջոցներ, գործիքներ, ցանկացած այլ գույք, որն օգտագործվում է արտադրությունում և այլն:
Ինովացիոն նախագծի մշակման ժամանակ պալանավորման էտապը խիստ կարևոր է, բարդ, իսկ երբեմն նաև երկարատև, հանդիսանում է ոչ այլ ինչ, քան ՙմտահղացումների հայտարարություն՚: Իրականում, նախագծի իրացման ընթացքի վրա ազդում է բազմաթիվ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ապակայունացնող գործոններ: Դա բերում է նախագծի հաշվարկային պարամետրերի փոփոխմանը: Այդ պայմաններում իրացման կարևորա•ույն միջոցներից է նախագծի ընթացքի հսկողությունը, այսինքն օրացույցային պլանների հսկողությունը և ռեսուրսների ծախսը: Հսկողությունն իրականանում է նախագծի իրացման երեք ասպեկտներով.
• ժամանակ-նախագիծը պետք է կատարվի ժամանակի որոշակի հատվածում,
• արժեք - բյուջեն պետք է դիտարկված լինի,
• որակ – համապատասխան պահանջվելիք բնութագրեր:
Այլ կերպ ասած, հսկողությունը կարող է որոշվել որպես մշտական և կառուցվածքաբանական գործընթաց, որն ուղղված է աշխատանքների առաջընթացի ստուգմանը, ինչպես նաև չճշգրտող գործողությունների կատարմանը: Հսկողությունը կարելի է բաժանել չորս փուլի` մոնիտորինգ և արդյունքների վերլուծություն, ստացված արդյունքների համեմատություն, ստեղծված իրավիճակի հետևանքների կանխատեսում, ճշգրտող գործողություններ:
Ըստ պահանջվող ճշտության տարբերում են նախագծի կատարման հետևյալ տեխնոլոգիական գնահատականները` աշխատանքների ավարտին պահին հսկողություն, աշխատանքների կեսի պատրաստ լինելու պահին հսկողություն, նախագծի նախապես որոշված կետերում հսկողություն, մշտական օպերատիվ հսկողություն, աշխատանքների կատարման աստիճանի և նախա•ծի պատրաստ լինելու փորձագիտական գնահատական:
Ժամկետների հսկողությունը: Համաձայն ինովացիոն նախագծերի համընդհանուր ղեկավարման սկզբունքի համարվում է, որ աշխատանքների ժամկետների արդյունվետ ղեկավարումը հանդիսանում է հաջողության գրավականը բոլոր երեք ցուցանիշներով` ժամկետներ, արժեք և որակ:
Այնտեղ, որտեղ նախագծի կատարման ժամկետները հիմնարար պատճառներով ձգձգվում են, հավանական է միջոցների զգալի գերածախս և լուրջ խնդիրների առաջացում` կապված աշխատանքի որակի հետ:
Այդ իսկ պատճառով աշխատանքների ղեկավարման բոլոր հիմնական մեթոդներում հիմնական շեշտը դրված է աշխատանքների օրացույցային պլանավորման վրա և տվյալ գրաֆիկի դիտարկման հսկողության վրա:
Աշխատանքի ընթացքի մասին ինֆորմացիան համեմատվում է գրաֆիկի հետ, որպեսզի որոշվի, թե ադյոք չկան շեղումներ օրացույցային պլանից: Աշխատանքների ուշացման դեպքում անց է կացվում շեղումների վերլուծություն, որոշվում են ուշացման պատճառները և դիտարկվում են տարատեսակ տարբերակներ շեղումները վերացնելու նպատակով: Միջոցառումների տարբերակները գնահատվում են տեխնոլոգիական և կազմակերպչական իրացվելիության տեսանկյունից:

Ծախսերի հսկողությունը: Միջոցների ծախսման հսկողությունը նախա•ծի համար կայանում է բյուջեի հետ փաստացի ծախսերի մշտական համեմատությունը:
Պլանավորված ծախսերի համեմատումը իրական ծախսերի հետ հնարավորություն է տալիս նախա•ծի առաջնորդին կանխատեսել ծախսերը մոտ ապա•այի համար և բացահայտել հնարավոր խնդիրները:
Բյուջետային հսկողության նպատակը կայանում է սկզբնական բյուջեի կատարման և նրանից շեղումների բացահայտման մեջ, այլ ոչ թե ծախսերի տնտեսման մեջ:
Փաստացի ծախսերի համեմատումը պլանավորված բյուջեի հետ ընթանում է նախապես հաստատված հսկվող կետերում, որոնցով որոշվում է , թե արդյոք ամեն ինչ այնպես է ընթանում, ինչպես որ պետք է ընթանար: Եթե հսկողության արդյունքում հաստատվում է, որ բյուջեն կատարման շեղումներ չկան, ապա հաջորդ աշխատանքների կատարումը իրականացվում է համաձայն պլանի:
Եթե հաստատվում է, որ փաստացի ցուցանիշները չեն համապատասխանում պլանային ցուցանիշներին, ապա անհրաժեշտ է •տնել դրա պատճառը և որոշել առկա շեղումների աղբյուրը: Թվերի վերանայումն անվանում են կանխատեսում:


4.Ինովացիոն ծրագրեր
Ինովացիոն ծրագիրը դա փոխադարձ կապված ինովացիոն նախա•ծերի և ինովացիոն գործունեության աջակցման նախագծերի համալիր է:
Ինովացիոն ծրագիրը, որն իրենից ներկայացնում է մուլտի և մեգանախագծերի բարդ համակցություն, որպես ղեկավարման օբյեկտ կտրուկ տարբերվում է առանձին նախագծից:
Ծրագիրը իրենից ներկայացնում է բարդ օբյեկտ, որի մեջ ընդգրկված առանձին նախագծերը բացի այն բանից, որ դրանք ֆունկցիոնալ փոխկապված են, ունեն նաև կապվածություն ըստ ժամկետների, կատարողների և ռեսուրսների:
Այստեղ ղեկավարման առարկան - նախագծերի ցանցն է: Օրինակ տիեզերքային, ավիացիոն և այլ նախա•ծեր:
Ծրագրի ղեկավարումը հանդիսանում է բարդ խնդիր: Աշխատանքային խումբը, որը ստեղծված է ծրագրի իրացման համար, լուծում է նոր խնդիրներ, որոնք տարբերվում են գոյություն ունեցող ֆունկցիոնալ ենթաբաժանմունքների կողմից լւծվող խնդիրներից:
Աշխատանքային խմբի և ամբողջ կազմակերպության միջև գոյություն ունի կայուն կապ, քանի որ ծրագրի իրականացումը պետք է ինտեգրվի առկա կառուցվածքում: Ինովացիոն ծրագրերի ղեկավարման համար առաջնորդները պետք է հետևեն բերված սկզբունքներին.
• սելեկտիվ ընտրողական ղեկավարման սկզբունք, որը կայանում է նախապատվելի ուղղությունների ընտրության մեջ,
• նպատակային կողմնորոշվածության սկզբունք` վերջնակն նպատակների ապահովման համար: Այն ենթադրում է փոխադարձ կապերի ստեղծում ինովացիայի ստեղծման պահանջմունքների և դրանց իրացման հնարավորությունների միջև, միևնույն ժամանակ վերջնական նպատակները կենտրոնանում են պահանջմունքների վրա, իսկ միջանցիկ նպատակները` այդ ծրա•րերի վերջնական նպատակների վրա:
• ծրագրի ղեկավարման ցիկլի հագեցվածության սկզբունք,
• ինովացին գործընթացների էտապայնության սկզբունք,
• ինովացիոն գործընթացների կազմակերպման հիերարխիկության սկզբունք,
• ղեկավարչական որոշումների ընդունման դեպքում բազմատարբերակության սկզբունք,
• համակարգայնության սկզբունք,
• ապահովվածության սկզբունք:
Այսպիսով, ինովացիոն ծրագիրը , որը արդյունավետ է մի ձեռնարկության համար, կարող է ոչ արդյունավետ լինել մեկ ուրիշի համար օբյեկտիվ և սւբյեկտիվ պատճառներով, ինչպիսիք են ձեռնարկության տարածքային տեղակայվածությունը, անձնակազմի իրազեկության մակարդակ, հիմնական ֆոնդերի վիճակը և այլն:
Բոլոր այդ գործոննեը ազդեցություն են գործում ինովացիոն ծրագրի արդյունքի վրա, դրա համար դրանք անհրաժեշտ է հաշվի առնել ծրագրերի ընտրության փուլում: Ինովացիայի ընտրության տեխնիկական չափանիշների հետ մեկտեղ ներդրողները դիտարկում են նաև տնտեսական չափանիշները:
Ոչ պակաս կարևոր գործոն է հանդիսանում ժամանակահատվածը, որը ներդրողները հաշվի են առնում ինովացիայի ֆինանսավորման որոշումը կայացնելու ժամանակ, որի ընթացքում փոխհատուցվում են կրված ծախսերը, այդ իսկ պատճառով հաշվարկվում է մաքուր ընթացիկ շահույթը և ինվեստիցիաների հարկայնության գործակիցը

Գրականություն

1. Павлючук Ю.Н., Козлов А.А. Эффективное управление инновационными проектами // Менеджмент в России и за рубежом. №4. 2002
2. Шапиро В.Д. Управление проектами. - М.: Юнити, 2004
3. Балабанов И.Т. Инновационный менеджмент. - Спб.: ИД «Питер», 2002
4. Зубенко В.А. Курс лекций по инновационному менеджменту. - М.: РГТЭУ, 2004
5. Ильенкова С.Д., Гохберг Л.М. Инновационный менеджмент. - М.: ЮНИТИ-ДАНА, 2003
6.. Медынский В.Г. Инновационный менеджмент. - М.: ИНФРА-М, 2003
7. Переходов В.Н. Основы управления инновационной деятельностью. - М.: ИНФРА-М, 2005

No comments:

Post a Comment