Sunday, December 6, 2009

3.ՀՀ կրթական համակարգի բարեփոխման հիմնական սկզբունքները և կառավարության ծրագիրը

<&ltՄենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ առանց կրթական համակարգի լրջագույն բարեփոխումների, մենք ուղղակի կտապալենք Հայաստանի Հանրապետության բոլոր զարգացումները: Հայաստանի Հանրապետության արդիականացումը հնարավոր չէ առանց արդյունավետ կրթական համակարգի: Մենք պետք է պատրաստ լինենք լրջագույն բարեփոխումների և նվիրված լինենք այդ գործին>>` Տիգրան Սարգսյան:
ՀՀ կրթության համակարգի բարեփոխման հիմնական սկզբունքներն են`
1. Հայաստանի Հանրապետությունը պետք է հիմնված լինի ուժեղ համալսարանների վրա: Սա առաջին և ամենակարևոր սկզբունքն է. ուժեղ Հայաստան, առանց ուժեղ համալսարանների, հնարավոր չէ

2.մենք կառուցում են հասարակություն, որը հիմնված է գիտելիքի վրա, սա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարևորագույն նախընտրական թեզերից մեկն է: Հնարավոր չէ պատկերցնել ժամանակակից հասարակություն, որը հիմնված չէ գիտելիքի վրա:
3.մյուս կարևորագույն սկզբունքը` համալսարաններն են և հասարակության ինտեգրացման խնդիրը: Չափազանց կարևոր է, որ համալսարանները այդ առաքելությունը վերցնեն իրենց ուսերին: Ինտեգրացված հասարակություն` առանց համալսարանի ակտիվ գործունեության, հնարավոր չէ: Կրթական բարենպաստ միջավայրի ձևավորում ՀՀ-ում` կրթությունը պետք է լինի արժեք: Ցանկացած ՀՀ քաղաքացի պետք է սա քաջ գիտակցի: Անկիրթ մարդիկ վտանգավոր են, անկիրթ մարդկացով մենք չենք կարող առողջ հասարակություն կառուցել, կրթված մարդկանց հանրությունը ներկայացնելու առաքելությունը կրթական համակարգի առաքելությունն է: Հասարակության ինտեգրացման հարցում ուշադրությունը պետք է սևեռել ոչ միայն բուհերի, այլև միջին մասնագիտական կրթության վրա` ուսումնարաններ, տեխնիկումներ, որոնց դերը մեր երկրում այքան էլ մեծ չէ, սա նույնպես առաջնային խնդիր է:
4.հաջորդ կարևոր սկզբունքը. մենք պետք է ունենանք այնպիսի կրթական համակարգ, որը պատրաստում է մեր շուկային անհրաժեշտ կադրեր: Ցավոք, դեռևս մեր կրթական համակարգից դուրս են գալիս շրջանավարտներ, որոնք շուկյում չեն կարողանում գտնել իրենց տեղը, այն պարագայում, երբ մյուս կողմից` կա բարձրորակ մասնագետների պահանջ: Եվ շատ հաճախ ձեռներեցները չեն կարողանում գտնել իրենց անհրաժեշտ մասնագնետներ, ընդ որում` չափազանց բարձր աշխատավարձով: Այսինք, այս փոխկապակցվածությունը խիստ անհրաժեշտ է մեր կրթական համակարգին:
5.հաջորդ կարևորագույն սզբունքը, որը պետք է հեղափոխական փոփոխություններ կատարի մեր մտածողության մեջ, այն է, որ կրթությունը պետք է լինի շարունակական: Ժամանակակից աշխարհում ապրել առանց շարունակական կրթության, հնարավոր չէ: Համալսարանն ավարտելը դեռ չի նշանակում, թե շրջանավարտները դուրս են գալիս կրթական համակարգից: Կրթական համակարգը պետք է հետապնդի մեր քաղաքացուն մինչև իր կյանքի վերջ:
6.հաջորդ կարևորագույն սկզբունքը` կապն է բարձրագույն կրթության և գիտահետազոտական աշխատանքների հետ: Սա մեր համալսարանների թույլ կողմն է: Հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից համալսարան, որտեղ չեն դասավանդում հայտնի հռչակավոր գիտնականներ: Եթե մենք գիտությունը պոկում ենք համալսարաններից, տուժում են ինչպես գիտությունը, այնպես էլ համալսարանները:
7.հաջորդ սկզբունքը` համալսարանների և արտադրության կապն է: Այսինքն` մենք պետք է համալսարաններում այնպիսի ներուժ ունենանք, որոնց գիտական կարողությունների արդյունքները կիրառելի լինեն և հնարավոր լինի դրանք ներդնել ՀՀ-ում: Այսինքն, սա նաև կրթակական համակարգի ինովացիոն ուղղվածությունն է, ըստ որի, կրթական համակարգը պետք է հաշվի առնի, որ այլևս հասարակական զարգացումներն առանց ինովացիաների հնարավոր չեն լինելու:
8.մի կարևոր սկզբունք էլ կա, որն օգտակար կլինի մանավանդ մեր համալսարններին. դա տեղեկատվության հասանելիությունն է հասարկության համար: Նրանք պետք է իրենց ինտերնետային կայքերում տեղադրեն այն կարևորագույն նվաճումները, որոնց հասել են, ներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, և հանրությունը պետք է քննդատաբար վերլուծի դրանք: Մենք ունենք համալսարաններ, որոնք ընդհանրապես այդպիսի արդյունքներ չեն տալիս: Եվ սա պետք է լինի կարևորագույն չափանիշներից մեկը, որով գնահատելու ենք որևէ համալսարանի դերը, կշիռը մեր հասարակական կյանքում:
Վերը նշված ուղղություններով համակարգային փոփոխությունների իրականացումը ենթադրում է խորը վերլուծությունների վրա հիմնված ճյուղային զարգացման կոնկրետ ծրագրեր: Մենք ձգտում ենք, որ Հայաստանը ճանաչվի որպես ազատ մրցակցային միջավայրում գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր: Մեր ապագան գիտելիքի վրա հիմնված հասարակությունն է: 21-րդ դարում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական հրամայականը ինտելեկտի և գիտելիքների վրա հիմնված հասարակության ձևավորումն է: ՙ21-րդ դարում ունենալ կրթության ցածր մակարդակ նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ՚: Անհրաժեշտ է ընդունել նոր օրենքներ, վերակառուցել գիտության և կրթության համակարգը, ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք հնարավորություն կտան համախմբել համայն հայության գիտական և մտավոր ներուժը: Նման ապագայի կառուցումը կախված է նրանից, թե որքանով մեզ կհաջողվի ստեղծել արդյունավետ, մրցունակ, ժամանակի պահանջներին համապատասխան գիտական և կրթական համակարգ: Իսկ դրա նախադրյալները մենք լիովին ունենք:
ՀՀ կառավարության ծրագիր: ԿՐԹՈՒԹՅՈՒՆ և ԳԻՏՈՒԹՅՈՒՆ:
ՀՀ կառավարության 2009 թ. ծրագրի երրորդ գերակայությունը կրթության և գիտության զարգացումն է և այդ ուղղությամբ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելը: Այս գերակայությունը ենթադրում է`
• մտավոր կարողության և գիտելիքի վրա հիմնված հասարակության ձևավորում,
որտեղ հիմնական շարժիչը գաղափարները և հայտնագործություններն են, և դրանք
առօրյա կյանքում ներդնելու ունակություն: Սա առաջին հերթին ենթադրում է հետազոտական աշխատանքների ուժեղացում համալսարաններում, որոնք պետք է վերածվեն գիտական լուրջ կենտրոնների.
• կրթության որակի էական բարելավում և կրթության (այդ թվում` բարձրագույն
կրթության) հասանելիության մակարդակի բարձրացում` բնակչության անապահով խմբերի համար: Կրթական համակարգում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և միջոցների կիրառման ոլորտների ընդլայնում, այդ ծառայությունների որակի բարելավում ու մատչելիության ապահովում.
• ինտերակտիվ էլեկտրոնային կրթության զարգացում և համատարած կիրառում`
քաղաքացիների, հատկապես երիտասարդների համար համակարգչից օգտվելը կդառնա անհրաժեշտություն, իսկ համակարգչային ցանցերը` մատչելի:
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթության որակ ապահովող կրթական համակարգի ստեղծման, գիտության զարգացման ուղղությամբ: Այն պետք է ուղղված լինի տարածաշրջանում Հայաստանի` որպես գիտակրթական տարածքի, հեղինակության վերականգնմանը: Կյանքի բոլոր փուլերում որակյալ և ցկյանս կրթություն ստանալու հնարավորությունների ապահովումը լինելու է ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական առանցքը:
Այդ առումով.
առաջին` կառավարության գործունեության կարևոր ցուցանիշներից մեկը կհանդիսանա կրթության մեջ քաղաքացիների ընդգրկվածության աստիճանի բարձրացումը: 2012 թվականին ակնկալվում է կյանքի 6-21 տարեկան ժամանակահատվածում ուսումնառության սպասվելիք տարիների թիվը հասցնել 12.5 տարվա,
երկրորդ` կառավարությունը կրթական ծառայությունների որակի բարձրացման
առումով կարևորելու է հանրակրթական դպրոցների ուսումնամեթոդական հենքի
արդիականացումն ու դպրոցների շենքային պայմանների և ուսումնական գործընթացի ապահովման տեխնիկական միջոցների բարելավումը: Կառավարությունը հետամուտ կլինի, որ մինչև 2012 թվականը Հայաստանի բոլոր դպրոցներն ապահովված լինեն բավարար քանակությամμ համակարգչային սարքավորումներով, և դրանց գերակշիռ մասն ընդգրկված լինի դպրոցական միասնական համացանցում,
երրորդ` կառավարությունն ապահովելու է համակարգչային հմտություններ և
օտար լեզուներ ուսանելը` սկսած կրտսեր դպրոցից,
չորրորդ` կրթական համակարգի արդյունավետության մեծացման, Հայաստանում
և զարգացած երկրներում կրթության որակի միջև առկա անհամապատասխանության վերացման տեսակետից կառավարությունը կարևորում է կրթության արդյունքների գնահատման արդիական համակարգի և որակի ապահովման ազգային կենտրոնի ձևավորումը, համապատասխան օրենսդրական փաթեթի մշակումը: Գործողություններ կիրականացվեն նաև եվրոպական երկրներում Հայաստանի բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթերի ճանաչման ուղղությամբ,
հինգերորդ` կրթության նկատմամμ որակապես նոր պահանջների ձևավորումը
թելադրում է զգալիորեն բարձրացնել մանկավարժական կադրերի պատրաստման և
վերապատրաստման, մասնագիտական առաջխաղացման և ատեստավորման մեխանիզմների արդյունավետությունը,
հինգերորդ` արդիական հմտություններ ունեցող որակյալ կադրերի պահանջարկը
բավարարելու նպատակով կառավարությունը կաջակցի կրթական համակարգի և տնտեսության իրական հատվածի միջև կապի ապահովմանը: Կներդրվի մասնագիտությունների նկատմամμ պահանջարկի գնահատման եվրոպական լավագույն փորձը,
վեցերորդ` նախադպրոցական կրթության զարգացումն ուղղվելու է համակարգի
արդիականացմանը և զարգացման նախադրյալների ստեղծմանը: Կառավարությունը կաջակցի համայնքներին ընդլայնելու նախադպրոցական կրթական ծառայությունները և մեծացնելու դրանցում հատկապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկվածությունը,
յոթերորդ ` մասնագիտական և շարունակական կրթության ոլորտում կառավարությունը շարունակելու է եվրոպական կրթական տարածքին ինտեգրման քաղաքականությունը` Լիսաբոնյան հռչակագրի սկզբունքներին համապատասխան` արմատական μարեփոխումներ իրականացնելով ինչպես համալսարանական, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ոլորտում: Մինչև 2010 թվականը կներդրվի Բոլոնիայի գործընթացով նախատեսված, միջազգային չափանիշներին համադրելի որակավորումների ազգային համակարգ, կիրականացվեն արմատական քայլեր համալսարանական կառավարման արդիականացման, այդ թվում` գիտական կադրերի որակավորման և ասպիրանտական ուսուցման կատարելագործման ուղղությամբ,
ութերորդ` կրթության ոլորտի բարեփոխումներին համարժեք և համաչափ`
կառավարությունը կապահովի պետական ծախսերի շարունակական ավելացումը: 2012 թվականին կապահովվի համախառն ներքին արդյունքի նկատմամբ առնվազն 3.5 տոկոս ցուցանիշ,
իններորդ` կառավարությունը, գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը
համարելով Հայաստանի կայուն զարգացման գրավական, մեծապես խթանելու է
գիտության ոլորտի բարեփոխումները` զարգացնելով գիտության հարցերով զբաղվող առանձին լիազոր մարմնի գործունեությունը: Նպատակ ունենալով արագացնել համակարգի ենթակառուցվածքների արդիականացումը` կբարձրացվի ոլորտի կառավարման և գիտական աշխատանքների արդյունավետությունը, կապահովվեն ձևավորված պետական աջակցության միտումները: Այդ առումով`
գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման նպատակով միջազգային արդի չափանիշներին համահունչ գիտական հասարակայնության անմիջական մասնակցությամբ կվերահաստատվեն Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունները,
բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար հստակեցվելու են գիտության զարգացման գործում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի տեղն ու դերը, գիտահետազոտական ինստիտուտների մրցունակության ապահովման, համալսարանական գիտության հետ այդ ինստիտուտների համադրման մեխանիզմները,
Տասերորդ` կառավարությունը հետամուտ է լինելու բարձրագույն ուսումնա-
կան հաստատությունները գիտական լուրջ կենտրոններ դարձնելուն` խթանելով հետազոտական աշխատանքների ուժեղացումը: Գիտության զարգացման առումով կարևորվում է գիտնականների համար գիտությամբ զբաղվելու գրավչության ապահովումը և գիտական գործունեության արդյունքներն իրացնելու հնարավորությունը տեղական և համաշխարհային շուկաներում:

6 comments:

  1. Noric barev bolorin!!!! Ays angam es dzer datin em nerkajacrel, mer ashxatanqi 3rd glux@, ev noric vorosh krchatumnerov, ays nyut@ HH krtakan hamakargi barepoxumneri skzbunqneri masin e, aysinqn voronq en ayn himnakan xndirner@ voronq menq petq e lucenq,naev nerkaycavc e HH karavarutyan cragiric` krtutyan ev gitutyan volorti barepoxumneri hatvac@, aysinqn karox eq hamematel, te inch petq e arvi, ev inch e arvum, mer krtutyan ev gitutyan volortner@ barelavelu harcum

    ReplyDelete
  2. Բարև բոլորին
    Նունե ջան իմ կարծիքով շատ լավ աշխատանք եք ներկայացնում, նյութերը շատ հետաքրքիր են:
    Իմ կարծիքով կրթության բարեփոխման անհրաժեշտ պայման է հանդիսանում ուժեղ համալսարանների և այլնի հետ մեկտեղ նաև լավ գրադարաններ ունենալը, հագեցած վերջին տարիներին հրատարակված գրքերով: Ինձ համար դա շատ կարևոր փաստ է:
    ՀՀ կառավարության ծրագրի վրաբերյալ որևէ բան չունեմ ասելու: Անկեղծ ասած հավատս չի գալիս, որ այդ ամենը նշված ժամկետներում կիրականանա, հուսով եմ, որ դա մոտակա գոնե 10 տարիների ընթացքում իրականություն կդառնա:

    ReplyDelete
  3. Բարև,ընթերցող...
    Նախ ուզում եմ ասել,որ ՀՀ կրթության համակարգի բարեփոխման հիմնական սկզբունքներն ես տեսնում եմ ոչ թե որպես իրար հաջորդող,այլ հորիզոնական դասավորությամբ, կամ էլ ինչ-որ շրջապտույտի մոդելով:Որովհետև այդ սկզբունքների համատեղ իրականացման պայմաններում միայն մենք կարող ենք հասնել մեր իրական նպատակին:
    Կրթության զարգացման գերակա խնդիրի է հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների և միջոցների կիրառման ոլորտների ընդլայնումը:Այստեղ կարևոր եմ համարում ոչ միայն ոլորտի ընդլայնումը, այլ նաև դրանից օգտվելու մշակույթի տարածումը,հատկապես երիտասարդության շրջանակներում:Ցավով կնշեմ այն փաստը, որ շատերն ինտեռնետ օգտագործում են ոչ թե տեղեկատվության հավաքման համար, այլ պարզապես ժամանակ անցկացնելու:

    ReplyDelete
  4. Mersi Marianna jan.... es qo het hamadzaynem mer gradarannerum anelu shat ban ka, bayc baci gradaranner@ nor ev jamanakakic grqerov hagecneluc im karciqov menq unenq evs mek xndir da hayeren grakanutyan pakasn e....hayeren normal grakanutyun karelia asel @ndhanrapes chka, im karciqov da shat e djvaracnum mer usman proces@, orinak inch vor ashxatanq grelu hamar aveli shat jamanak caxsum es targmanutyunneri, qan teman aveli xor@ usumnasirelu vra....inch veraberum e skzbunqnerin eli hamadzyayn em, dranq bolor@ poxkapakcvac en ev miayn komplex motecman depqum kareli e hasnel ardynqneri....

    ReplyDelete
  5. Hargeli usanoghner!

    Es uzum em, vor duq sovoreq verlucakan nyut grel!

    dzer mot kan gaghabarner, voronq vorpes magistrosner ayspisi ashxatanqneri shnorhiv petq e karoghanak hamakargel...

    Im tramabanutyamb, ays ev mnacac bolor verlucakan nyutery petq e linen hetevyal tramabanakan karucvacqov:

    1. Xndri ditarkum, ov inch e asel minch hima...ayspes kochvac literature review...xndri bacahaytum...ayn e` vorn e minch hima asacneri mot lrutyan ropen, inch chen asel minch hima, kam mnacel e togheri aranqum??...

    2. dzer sepakan verlucutyuny, modelnery, apacuycnery, tvery, hamematutyunnery, hamadrumnery....

    3. dzer ezrakacutyuny!!!! Inch anenq, himnvac inch en arel urishnery minch hima, inch chen arel, ev inch u inchu eq asum ays kam ayn petq e anel duq!

    Hetevabar, himnvac very nshacin (i dep ays karucvacqy pahpanum en bolor arevtyan research hodvacnery), im tramabanutyamb very bervac nyuty petq e liner dzer hetazotutyan ezrakacutyunic. Ays xmbi naxor ezrakacutyuny es havaneci, ayn ezrakacutyan nman er, aysinqn iroq himnvac er verlucakan nyuti vra.
    Ays myus ktory indz aynqan el parz chi. Ayspes, ete arajin masy dzer ezrakacutyunnern en, ayn e, inch skzbunqner kirarel armatakan barepoxumner anelu hamar, apa asem, vor karces te stacvec, chnayac im ditoghutyunnery aystegh evs kan ev es dranq knerkayacnem storev, erb karucvacqayin qnnakumic ancnem bovandakayini.
    Isk erkrord masy, karavarutyan cragiry, inchu e drvac aystegh? Ayn petq e liner skzbum, ev ete ayd cragiry ka, u duq nran canot eq, ev ays temai contextum dzer aseliq uneq, uremn kam terutyun eq tesel mejy, kam lracum eq uzum anel, erkusn el ynduneli en...
    Sakayn, yndunli che, ayn teghadrely ays bajnum, ev hamematutyunner anely mez toghnely...da verlucoghnei gorcn er, aystegh petq e drvi ezrakacutyun, isk mnacacy post anen irenc, ayo, qnnadatakan karciqnery, vorpeszi duq hetagayum hashvi arneq, ev nor product taq mi qayl bardzr makardaki.

    Hima ancnenq bovandakayim masin...
    1. karcum em texti vochy mixed e, ev mejy ka shaat hretorutyun...nman e qarozarshavi...
    2. karcum em errord ketum ka mtqayin hakasutyun..."3.մյուս կարևորագույն սկզբունքը` համալսարաններն են և հասարակության ինտեգրացման խնդիրը: Չափազանց կարևոր է, որ համալսարանները այդ առաքելությունը վերցնեն իրենց ուսերին: Ինտեգրացված հասարակություն` առանց համալսարանի ակտիվ գործունեության, հնարավոր չէ: Կրթական բարենպաստ միջավայրի ձևավորում ՀՀ-ում` կրթությունը պետք է լինի արժեք: Ցանկացած ՀՀ քաղաքացի պետք է սա քաջ գիտակցի: Անկիրթ մարդիկ վտանգավոր են, անկիրթ մարդկացով մենք չենք կարող առողջ հասարակություն կառուցել, կրթված մարդկանց հանրությունը ներկայացնելու առաքելությունը կրթական համակարգի առաքելությունն է: Հասարակության ինտեգրացման հարցում ուշադրությունը պետք է սևեռել ոչ միայն բուհերի, այլև միջին մասնագիտական կրթության վրա` ուսումնարաններ, տեխնիկումներ, որոնց դերը մեր երկրում այքան էլ մեծ չէ, սա նույնպես առաջնային խնդիր է:". Skzbunqy-integrumn e krtutyan mijocov, bayc mijocy krtutyuny hasaneli dzardznely, ev kirt hasarakutyun dzevavorely...aystegh erkaracrel es...heto veradardzel es qo skzbunqn, aranc hstakecnelu...inchpes?????ardyoq krtutyuny hasaneli dzerdznelov miayn kareli e integrman harcy lucel??? kareli er urish ughutyamb cavalvel...
    3. 4-rd kety, yst eutyan quality assurancen e, vory karcum em uni xmbagrman xist kariq.
    4. 8-rd kety vicheli e, ardyoq duq nayel eq, ev parzel, vor ayd xndiry iskapes i spar bacakayum e, isk mexanizmnery??? dra hamar petq e shaaat conferencener anel, round tablener, vorpeszi outputy teghadrvi Internetum, ev krtvogh u mtacogh hasarakutyuny karoghana dranq ogtagorcel, ete cankana...
    Ayspisov, karcum em ashxatanqy eapes kshaher, ete karucvac liner im very bervac tramabanutyamb, es aystegh tegh gtner voch te kar. cragiry, ayl dzer ezrakacutyuny himnvac dra ev dzer verlucutyan vra...

    ReplyDelete
  6. Barev dzez.....hargeli @nker Antonyan himnakanum xndir@ parz e...mer ashxatanqum zkzbunqner@ ev karavarutyan cragir@ arandzin gluxnerov en trvac, es stex iranc miacreci....uxxaqki blog@ shat chcanrabernelu hamar....erevi terutyunneri himnakan patchar@ ayn e, vor ashxatanq@ timayin e, menq der chenq sovorel hamakargvac ashxatel, dra hamar vorosh hakasutyunner en arajanum arandzin hatvacnri mijev....cucumneri hamar shnorhakalutyun, hetagayum hashvi karnem ashxatanqner greluc!!!

    ReplyDelete