Tuesday, December 15, 2009

ԹԵՄԱ ` Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ)

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան


Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
(ՏՀՏ)



Դասախոս` Ք. Անտոնյան
Ներկայացնողներ` Զ.Մանուկյան
Է.Հակոբյան





Բովանդակություն
Բովանդակություն…………………………………………………………….........................2
Հապավումներ…......……………………………………………………………………………….3
Գործունեության ամփոփ նկարագիրը…..........…………………………………………..4

Ներածություն….......………………………………………………………………………………..10
Նպատակ 1. Սոցիալական պաշտպանության ոլորտում լավ համակարգված ՏՀՏ-ի քաղաքականություն ….....………………………………………………………………………..15
Նպատակ 2. ՏՀՏ-ին օժանդակող օրենսդրական դաշտի ստեղծումը…………......17
Նպատակ 3. Քաղաքացիների կարիքներին նպատակաուղղված, թափանցիկ և արդյունավետ ծառայություններ……………………………………………………….……..18
Նպատակ 4. Սոցիալական ծառայությունների կազմակերպումը ՏՀՏ-ի կիրառմամբ.20
Նպատակ 5. ՏՀՏ-ի ոչ ծախսատար, արագ և անվտանգ ենթակառուցվածքի ստեղծում..24
Նպատակ 6. ՏՀՏ-ի ներդրման մոնիտորինգը տարածաշրջանային և Եվրոպական համատեքստում…………………………………………………………………………………26


Հապավումներ

ՀՀ – Հայաստանի Հանրապետություն
ԱՍՀՆ – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՍԱՊՀ – Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՏՏ – տեղեկատվական տեխնոլոգիաներ
ՏՀՏ – տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
ԶՊԾԳ – «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն
ՏՔԲ – Տեղեկատվական քաղաքականության բաժին
ՄԱԿ –Միավորված ազգերի կազմակերպություն


Գործունեության ամփոփ նկարագիրը
Սույն փաստաթղթի առաջնահերթ նպատակն է առաջարկել անհրաժեշտ գործողություններ՝ նպատակաուղղված ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում կառավարման տեղեկատվական համակարգերի և տվյալների բազայի կառավարման ոլորտում առկա թերությունների վերացմանը և համապատասխան գործողությունների նախանշմանը, որոնք նպատակ ունեն ապահովելու տեղեկատվության զարգացումը և օգտագործումը: Սույն փաստաթղթում սահմանված են ռազմավարության հեռանկարները, սկզբունքները և խնդիրները: Տեղեկատվությունը համատեքստում :Սոցիալական պաշտպանության համակարգի բոլոր պետական գործակալություններում քաղաքացիների օգտագործման համար հարմար էլեկտրոնային ծառայությունների ներմուծումը և քաղաքացիների ու ձեռնարկությունների կողմից ինքնասպասարկման ծառայությունների օգտագործման խթանումը կառավարության հեռանկարային ծրագրերն են: Ռազմավարության սկզբունքներն են` անհատական տեղեկատվության անվտանգության և գաղտնիության ապահովումը, կառավարման տեղեկատվական համակարգերի արդյունավետության երաշխավորումը, տեղեկատվության օպտիմալ կերպով օգտագործումը, բարձր որակի տեղեկատվության ապահովումը:
Ռազմավարության նպատակներն են` օրենսդրական և տեղեկատվական կառավարման դաշտի ստեղծումը` տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորելու և միևնույն ժամանակ դրա կիրառումն օպտիմալացնելու նպատակով, տեղեկատվական աղբյուրների և համակարգերի զարգացման և ընդլայնման համար միասնական, ազգային մոտեցման որդեգրումը` լավագույնս բավարարելու տեղեկատվության կարիքները, ինչպես գործառնական, այնպես էլ մոնիթորինգի և գնահատման առաջադրանքների իրականացման համար, գործընթացների և կառուցվածքների ստեղծումը, որոնք ապահովում են տեղեկատվության լիակատար օգտագործումը քաղաքականության մշակման, ծառայությունների պլանավորման, ներդրման ու մատուցման, ինչպես նաև համակարգում որակի երաշխիքի ամրապնդման ու վերահսկման կազմակերպման գործընթացներում,տեղեկատվության մատչելիության բարելավումը բոլոր շահագրգիռ խմբերի համար, տեղեկատվության ստանդարտների սահմանումը, որոնք ապահովում են տեղեկատվության որակը, համապատասխանելիությունը և բաշխման հնարավորությունները համակարգում, համապատասխան տեխնոլոգիաների կիրառումը տեղեկատվության հավաքագրման, մշակման, վերլուծման և տարածման գործընթացում, ինչպես նաև ծառայությունների մատուցման ընթացքում:
Սոցիալական պաշտպանության տեղեկատվության բարելավումը: Թեև տեղեկատվական քաղաքականության և հարակից օրենսդրության համար ընդհանուր պատասխանատվությունը դրված է ՀՀ ԱՍՀՆ-ի վրա, այնուամենայնիվ տեղեկատվության քաղաքականության հարցերով զբաղվող բաժինը տեղեկատվական ռազմավարությունն իրականացնելու գործում կենտրոնական դեր է ունենալու: Տեղեկատվության որակը խթանելու և դրա համապատասխանությունը սոցիալական պաշտպանության համակարգի առաջնահերթություններին ապահովելու նպատակով տեղեկատվության քաղաքականության բաժինը սահմանելու է ստանդարտներ, որոնց միջոցով գնահատելու և խորհրդատվություն է տրամադրելու, սոցիալական պաշտպանության տեղեկատվության ոլորտը համապատասխանեցնելով ՏՀՏ-ի առաջընթացին: Տեղեկատվության քաղաքականության հարցերով զբաղվող բաժնի հիմնական պատասխանատվությունների շրջանակն ընդգրկում ` տեղեկատվական ռազմավարության վերանայումն ու արդիականացումը և դրա ներկայացումը ՀՀ ԱՍՀՆ-ի հաստատմանը, տեղեկատվական ռազմավարության իրականացման համար մոնիտորինգի և գնահատման համակարգի ստեղծումը, տեղեկատվական ռազմավարության իրականացմանն աջակցող աշխատանքային ռեսուրսների զարգացման ծրագրի մշակումը, ուսուցման համապատասխան ծրագրերի իրականացումը, տեղեկատվության և ՏՏ-ի ոլորտում խոշոր ձեռքբերումների գնահատումը և խորհրդատվության տրամադրումը, տեղեկատվության ու ՏՀՏ-ի գործունեության բազմամյա ծրագրի մշակումը, սոցիալական պաշտպանության տեղեկատվական տվյալների բազայի գույքագրումը և շահագործումը, սոցիալական պաշտպանության ծառայությունների տվյալների մոդելի մշակումը և շահագործումը, պարբերականության սկզբունքով հիմնական սոցիալական պաշտպանության ծառայողական տեղեկատվություն տրամադրող բոլոր գործակալությունների տեղեկատվական տվյալների բազաների գնահատումը և ծառայողական պայմանագրերի կնքումը, ըստ տեղեկատվության տրամադրման նպատակահարմարության, տարեկան զեկույցի հրապարակումը:
Տեղեկատվությունից օգտվելու հնարավորությունը – պորտալ լուծում: Սոցիալական պաշտպանության տեղեկատվական պորտալը հանդիսանալու է միակ ինտերնետային մուտքի կետը սոցիալական պաշտպանությանն առնչվող տեղեկատվական զանազան աղբյուրներ համար և առցանց ծառայություններ է մատուցելու բոլոր շահագրգիռ կողմերին: Սոցիալական պաշտպանության ոլորտում առկա և ապագա ԿՏՀ-ի ու տվյալների բազաների հետագա ընդլայնման շնորհիվ պորտալի միջոցով տրամադրվելու են նաև սոցիալական պաշտպանության ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ, փաստաթղթերի գրադարանից և առկա տվյալներից օգտվելու հնարավորություններ, կիրականացվի նաև անհրաժեշտ տեղեկատվության մասին առանձին շահագրգիռ կողմերի արագ իրազեկում: Միարժեք տարբերակչի համակարգը նպատակ ունի խթանել սոցիալական պաշտպանության ոլորտի տվյալների որակն ու անվտանգությունը: Տեղեկատվական քաղաքականության բաժինը ՀՀ ԱՍՀՆ-ի, սոցիալական ապահովագրության հիմնադրամի և այլ պետական գործակալությունների հետ համագործակցությամբ մշակելու է միարժեք տարբերակչի համակարգի ստեղծման ծրագիրը` հիմք ընդունելով սոցիալական պաշտպանության համարը և դրան օժանդակող ենթակառուցվածքը, որը համապատասխանում է սոցիալական պաշտպանության համակարգի գործառութային պահանջներին: Ենթադրվում է, որ համակարգում միարժեք տարբերակիչի համար պետք է նախատեսվի համապատասխան պաշտպանություն տեղեկատվական կառավարման դաշտի և օրենսդրության կողմից: Սոցիալական տեղեկատվության շահագործումը: Տեղեկատվական կառավարումը և օրենսդրությունը: Տեղեկատվական կառավարման դաշտին զուգահեռ անհրաժեշտ է ունենալ համապատասխան օրենսդրական դաշտ, որը կնպաստի ռազմավարության իրականացմանը: Նշված դաշտերը կնպաստեն ծառայությունների մատուցման գործընթացների որակի ապահովմանը և բաղկացած կլինեն ստորև ներկայացված երեք մակարդակներից.
Օրենքներ - ընդունված օրենսդիր մարմնի կողմից, որոնք կարգավորում են ձեռնարկությունների և կառավարության փոխհարաբերությունները և սովորաբար կիրառվում են քաղաքացիական դատարանների կողմից:
Կանոնակարգեր – ընդունված պետական գերատեսչությունների կողմից տարբեր մակարդակներում, որոնց պահպանումը սովորաբար պարտադրվում է նույն գերատեսչությունների կողմից:
Քաղաքականություն – մշակված որևէ կազմակերպության կողմից որպես ներքին ընթացակարգ, որի միջոցով իրագործվում են օրենքներով և կանոնակարգերով ուղղակիորեն չկարգավորված գործընթացները: Դրանք հանդիսանում են ներքին կանոնակարգեր՝ ուղղված կազմակերպության ներսում պատասխանատվությունը մեծացնելուն:
Գործող օրենսդրությունը (Հավելված Ա. Սոցիալական ոլորտի իրավական ակտեր) բավարար կերպով չի կարգավորում տեղեկատվության կառավարմանն առնչվող խնդիրները:
Օրինակ, 2002թ.-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց ՀՀ օրենքն «Անհատական տվյալների մասին»: Ընդհանուր առմամբ, օրենքը համապատասխանում է Եվրոպայի Խորհրդի No. 108 Կոնվենցիայում սահմանված սկզբունքներին: Չնայած դրան, ՀՀ օրենսդրությունում առկա են Կոնվենցիայի որոշ դրույթների հետ կապված բացթողումներ, որոնց պատճառով էլ պետական և մասնավոր տվյալների բազաներում պահվող անհատական տվյալների համար համապատասխան պաշտպանություն չի ապահովվում: Նման բացթողումների օրինակներից է այն, որ տվյալների պաշտպանության մասին տեղական օրենսդրության հիմնական սկզբունքների խախտման դեպքերի համար համապատասխան պատժամիջոցներ և պաշտպանության միջոցներ չեն նախատեսվում, ի տարբերություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նախատեսվածի: Թեև «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, որ օրենքի դրույթների խախտումն առաջ է բերում պատասխանատվություն, սակայն օրենքում նախատեսված չեն որևէ վարչական կամ քրեական պատիժներ օրենքի դրույթները խախտողների համար:
Անհրաժեշտ է կատարել գործող օրենսդրության վերլուծությունը (Հավելված Ա. Սոցիալական ոլորտի իրավական ակտեր) և հանդես գալ առաջարկություններով գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենսդրական ակտեր ընդունելու վերաբերյալ: Գործելակերպին առնչվող կանոնակարգերում, քաղաքականություններում և օրենսգրքերում նույնպես պետք է պարզաբանումներ կատարվեն տվյալների տրամադրման և ստացման խնդիրների վերաբերյալ: Տեղեկատվության հոսքը կարգավորելու համար անհրաժեշտ է ունենալ նաև համապարփակ դաշտ` նպատակ ունենալով խթանել տեղեկատվության լիարժեք և պատշաճ օգտագործումը, առաջնահերթ ու պարտադիր ծառայությունների մատուցումը: Տեղեկատվության ստանդարտներն ու որակը: Տեղեկատվության ստանդարտների ընդունումն անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ խմբերի համար տեղեկատվության որակը, մրցունակությունը և օգտակարության մակարդակը բարելավելու համար: Տեղեկատվական քաղաքականության բաժինը պետք է հաստատի ազգային տեղեկատվական ստանդարտների դաշտը, մշակի ընդհանուր ցուցանիշների համախմբություններ և ստեղծի հանրությանը մատուցվող տեղեկատվական ծառայությունների ապահովման որակի երաշխիքների համակարգ: ՏՀՏ-ն անցյալում ՏՀՏում ոչ բավարար չափով կատարված ներդրումների արդյունք է, ներկայում ոչ պատշաճ ենթակառուցվածքի առկայությունը, որն անկարող է բավարարել արդիական տեղեկատվական ծառայության բարդ կարիքները, այդ թվում նաև կատարողականի (աշխատանքների կատարման) կառավարումը: ՏՀՏ-ի ոլորտում ներդրումներից առավելագույն օգուտ ստանալու համար նպատակահարմար է միասնական ենթակառուցվածքի և ընդհանուր մոտեցման որդեգրումը: ՏՀՏ-ի ազգային համակարգերի ներդրումը կընդլայնի ոլորտում արդեն առկա ենթակառուցվածքը, գիտելիքներն ու փորձառությունը և կներառի փոփոխությունների կառավարման և վերապատրաստման արդյունավետ դասընթացներին նպատակաուղղված գործընթացներ: ՏՀՏ-ի ոլորտում անելիքները կմշակվեն և կհանդիսանան բազմամյա տեղեկատվության և ՏՀՏ գործողությունների ծրագրի մի մասը՝ ուղղված սոցիալական պաշտպանության ծառայության ոլորտում ՏՀՏ բոլոր զարգացումների համար մեկ համապատասխանեցված, համակարգված և ընդհանուր մոտեցում ձեռք բերելուն:
Ռազմավարության իրականացումը պահանջում է հիմնական շահագրգիռ կողմերի միջև համագործակցություն և գործընկերություն: Նման համագործակցության և գործընկերության գործընթացին նպաստելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել շարունակական խորհրդատվություն և նախաձեռնություններ, ինչպես նաև մասնակցություն ունենալ տեղական, տարածաշրջանային և ազգային կառույցներում: Սույն ռազմավարությունն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է բավարարել հետևյալ կարևորագույն պահանջները` ենթակառուցվածքների զարգացում և մասնավորապես տեղեկատվության դերի բարձրացում, որակի ապահովման մարմնի, որպես ռազմավարության իրականացման հիմնական շարժիչ ուժի առկայություն, ՀՀ ԱՍՀՆ-ի, ՍԱՊՀ-ի և սոցիալական պաշտպանության գործակալությունների համակարգում առկա տեղեկատվության կիրառման փորձառություն ունեցող, ինչպես նաև նոր տեղեկատվական համակարգերի շահագործման և օգտագործման աջակցության հարցերում հմուտ և վերապատրաստված աշխատակազմ, հստակ և կիրառվող օրենսդրական կառավարման դաշտ, որը թույլ է տալիս պատշաճ կերպով փոխանցել և ստանալ սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվությունը` միևնույն ժամանակ երաշխավորելով տեղեկատվության պաշտպանվածությունն ու գաղտնիությունը, տեղեկատվության համակարգերում խոշոր ներդրումների կատարում, ինչը թույլ կտա բարձրացնել դրանց արդյունավետությունը: Պետք է հաշվի առնել զանազան տարբերակներ, այդ թվում նաև ՏՀՏ-ի ծառայությունների մատուցում երրորդ անձանց կողմից:
Ներդրումների կատարման ներկայիս ցածր մակարդակը սոցիալական պաշտպանության տեղեկատվության ոլորտում ընդհանրապես, և տեղեկատվական ու հաղորդակցությունների տեխնոլոգիաների ոլորտում մասնավորապես, առկա խնդիրների առումով կարևորագույն դեր ունի արդի սոցիալական պաշտպանության ծառայությունների տեղեկատվական բարդ պահանջները կատարելու համար: Ապագա ներդրումային կարիքները սահմանվելու են որպես գնահատման գործընթացների մի մասը: Իրականացման փուլերը ռազմավարությունն իրականացվելու է փուլային տարբերակով և դրա արդյունքը կլինի տեղեկատվական ենթակառուցվածքի ստեղծումը: Գործընթացը բաժանվելու է փուլերի` փուլ 1 (2007 թվական), փուլ 2 (2008 թվական) և փուլ 3 (2009ից մինչև 2011թթ.):
Տեղեկատվության պաշտպանության բաժնի առաջնահերթ նպատակն է լինելու պլանավորման գործընթացում ներգրավված անձանց, սոցիալական պաշտպանության մասնագետների և հասարակության համար առկա տեղեկատվության մատչելիության բարելավումը: Առաջին փուլի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու կարևորագույն ենթակառուցվածքների և գործընթացների ստեղծումը` առաջնահերթությունը տալով տեղեկատվության պաշտպանության բաժնի ստեղծմանը: Կարճաժամկետ նպատակների իրագործմանը նպատակաուղղված գործողություններ ու գործընթացներ` ՏՏ-ի ենթակառուցվածքի բարելավում (լոկալ ցանց, համաշխարհային ցանց), փորձնական ծրագրի իրականացում, գործող տեղեկատվական ենթակառուցվածքի գնահատում և բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ, տվյալների փոխանակման վերաբերյալ առաջարկություններ, ՏՏ-ի համակարգի բարեփոխման և զարգացման վերաբերյալ առաջարկությունների և գործողությունների ծրագրի ներկայացում, ՏՀՏ-ի ծրագրի իրականացում որպես տեղեկատվության և տեղեկատվական ու հաղորդակցությունների տեխնոլոգիայի գործողությունների ծրագրի մի մասը, կենտրոնացված և տարածքային ծառայությունների պլանավորման գործընթացի ամրապնդում:
Երկրորդ փուլի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու ՏՀՏ-ի անհրաժեշտ ենթակառուցվածքի շարունակական ընդլայնումը՝ ընդգրկելով հաղորդակցությունների անվտանգ համակարգը և միարժեք տարբերակչի ներդրման ենթակառուցվածքը և ընթացակարգերը: Առաջարկվելու են տեղեկատվության նոր և կատարելագործված աղբյուրներ: Բացի այդ, այս փուլի ընթացքում նախատեսվում է ավարտել հիմնական գործառութային համակարգերի շահագործումը: Կարճաժամկետ նպատակների իրագործմանը նպատակաուղղված գործողություններ ու գործընթացներ` տվյալների փոխանակման ավտոմատացված և ճկուն մեխանիզմների մշակում և ներդրում, սոցիալական պաշտպանության տեղեկատվական պորտալի ստեղծում, ՏՏ-ի բարելավված համակարգերի ներդրում:
Սոցիալական պաշտպանության էլեկտրոնային գրառումների շարունակական ներդրումը հանդիսանալու է երրորդ փուլի առաջնահերթությունը: Այն ներդրվելու է առաջին փուլում մշակված ՏՀՏ-ի առաջնահերթ ծառայությունների, ինչպես նաև ՏՀՏ-ի գործունեության ծրագրում նախատեսված համընդհանուր սոցիալական պաշտպանության էլեկտրոնային մոդելի հիման վրա: Երկարաժամկետ նպատակների իրագործմանը նպատակաուղղված գործընթաց է տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության պահանջներին համապատասխանող ազգային տեղեկատվական համակարգի ներդրումը:


Ներածություն
Բարձրորակ տեղեկատվությունն ընկած է սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ ողջամիտ որոշումների կայացման հիմքում: Սոցիալական պաշտպանության տեղեկատվությունը պետք է հասանելի լինի օգտագործման պահանջարկին համապատասխան: Այն պետք է ներկայացվի նաև ամենաօգտակար ձևաչափերով` լիարժեք կերպով օգտագործելով ՏՀՏ-ի հզորությունը դրա հավաքագրման և բաշխման գործընթացում: Սույնը հավասարապես վերաբերում է ինչպես սպառողներին, սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետներին, այնպես էլ կառավարիչներին և քաղաքականություն մշակողներին: Սոցիալական պաշտպանության տեղեկատվության լայն տարածումը և կիրառումը ենթադրում է հանրության և քաղաքացիների առավել տեղեկացվածություն, ինչպես նաև ծառայության բարելավված մատուցում, որակի և արդյունավետության բարձրացում և նպատակային պլանավորում: Սույն ռազմավարության նպատակն է առաջարկել համապատասխան դաշտ և գործընթացներ, որոնք անհրաժեշտ են սոցիալական պաշտպանության տեղեկատվության կարիք ունեցողներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և տեղեկատվության ամբողջականությունը, գաղտնիության պայմանները և արդյունավետ կիրառումն ապահովելու համար: ՏՏ-ի հասանելիությունը հանդիսանում է «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագրի նպատակակետերից մեկը և ինքնին կարևորվում է այլ ոլորտներում առաջընթացի գնահատման համար: ՏՀՏ-ի կիրառման հնարավորությունը խթանելու և երկրներում ՏՀՏ կիրառման անհամապատասխանությունը հաղթահարելու նպատակով: Միացյալ ազգերի կազմակերպության գործակալությունները ձեռնարկել են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է նոր տեխնոլոգիաների պոտենցիալ հնարավորությունների կիրառումը: 2003թ.-ին Ժնևում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործող երկրներին նվիրված համաշխարհային գագաթաժողովը սահմանեց ՏՏ դարաշրջանի հասարակության փոխկապվածությանը և հնարավորությունների բարելավմանը, ինչպես նաև առաջընթացը գնահատելուն նպատակաուղված համաշխարհային նպատակներ, որոնք ընդունվեցին ՄԱԿ-ի անդամ 175 երկրների կողմից:
Գլոբալ էլեկտրոնային-կառավարման պատրաստվածության մասին ՄԱԿ-ի 2005թ. զեկույցում [1] ներկայացված է երկրների դասակարգումն ըստ էլեկտրոնային-կառավարման(e-gove) ոլորտում պետությունների պատրաստվածության վիճակի և համաշխարհային էլեկտրոնային- մասնակցության (e-participation) աստիճանի:
Գլոբալ էլեկտրոնային-կառավարման ՄԱԿ-ի 2005թ. ուսումնասիրությունում ՄԱԿ-ի անդամ 191 պետությունները դասակարգվել են էլեկտրոնային պատրաստվածության որակական համակցված ցուցանիշի համաձայն` հիմք ընդունելով կայքերի գնահատումը, հեռահաղորդակցության ենթակառուցվածքը և մարդկային ռեսուրսների ներդրումը ոլորտում: Սույն զեկույցի առաքելությունն է ներկայացնել, որ կան հսկայական անհամապատասխանություններ ՏՏ-ի հասանելիության ու կիրառման առումով, և այդ անհամապատասխանությունները մոտ ապագայում չեն կարող վերացվել, եթե համախմբված գործողություններ չձեռնարկվեն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Ազգային ՏՀՏ-ի ուժեղ և թույլ կողմերի գնահատման մեկ այլ արժեքավոր և առանձնահատուկ փաստաթուղթ է հանդիսանում Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ ՏՏ-ի զեկույցը [2]: Զեկույցում շարունակական կարևորություն է տրված ՏՀՏ-ի օգտագործմանն ու զարգացմանը, կանոնակարգման դաշտին, կառավարության առաջնորդող դերին և հեռանկարային ծրագրերին, որոնք նպատակաուղղված են ՏՀՏ-ի զարգացմանը և վերջիններիս տարածման և օգտագործման խթանմանը: Սույն զեկույցը կարևորագույն փաստաթուղթ է հանդիսանում նաև երկրների կողմից գրանցված առաջընթացը գնահատելու համար: Զեկույցում օգտագործվել է ցանցերի պատրաստվածության ցուցանիշը [3]` ՏՀՏ-ի զարգացումներին մասնակցելու և դրանցից օգուտ քաղելու առումով տվյալ ազգի կամ համայնքի պատրաստվածության աստիճանը գնահատելու նպատակով: Էլեկտրոնային-կառավարման պատրաստվածության 2005թ. դասակարգումների համաձայն աշխարհում առաջատար տեղ է զբաղեցնում Միացյալ Նահանգները (0.9062), որին հաջորդում են Դանիան (0.9058), Շվեդիան (0.8983) և Միացյալ Թագավորությունը (0.8777): 2004թ. գրանցված ցուցանիշների համաձայն Կորեայի Հանրապետությունը, Սինգապուրը, Էստոնիան, Մալթան և Չիլին նույնպես էլեկտրոնային պատրաստվածության ոլորտում լավագույն ցուցանիշ գրանցած 25 երկրների շարքում են: Հայաստանը գրանցել է 0.3625 արդյունքը և գրավել է 106-րդ հորիզոնականը, ինչը 23 կետով ցածր է նախորդ տարվա զբաղեցրած դիրքից:
2001թ. մայիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցությունների արդյունաբերության զարգացման ծրագիրը: Սույն ծրագիրը մշակվել էր ՀՀ Առևտրի և արդյունաբերության նախարարության կողմից: Այն հիմնված է ՏՀՏ գլխավոր ռազմավարության[4] վրա, որը մշակվել էր Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ փորձագետների տեխնիկական զգալի աջակցության շնորհիվ:
ՀՀ կառավարության ծրագիրը և ՏՀՏ-ի գլխավոր ռազմավարությունը հիմնական ուղղորդիչ փաստաթղթեր են հանդիսանում ինչպես կառավարության, այնպես էլ Հայաստանում ՏՀՏ-ի զարգացմանն աջակցող դոնոր կազմակերպությունների համար: Ծրագիրը նախանշում է կառավարության առաջնահերթությունները և սահմանում տվյալ ոլորտում պետական կազմակերպությունների և գերատեսչությունների գործունեության հիմնական ուղղությունները: ՏՀՏ-ի գլխավոր ռազմավարության համաձայն էլեկտրոնային-կառավարման նպատակային նախաձեռնությունների իրականացումը հանդիսանում է ռազմավարական ուղություններից մեկը: ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է իրականացնել լայնածավալ գործունեություն, որը պետք է նպատակաուղղված լինի ՏՀՏ-ի հզորացմանը` նախարարությունների համակարգում հիմնական գործընթացների ներքին գործառույթները կատարելագործելու, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներին և ձեռնարկություններին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով: Սույն փաստաթղթի նպատակն է մանրամասնել կառավարության այդ նախաձեռնությունը սոցիալական պաշտպանության ոլորտի համար` նպատակ ունենալով հզորացնել կառավարման տեղեկատվական համակարգերը և տվյալների բազաների կառավարումը, ամրապնդել ՏՏ-ի կենտրոնացված համակարգումը և ՏՏ դարաշրջանի հասարակության զարգացման գործում համագործակցությունը և հետևողականությունը: «Էլեկտրոնային-կառավարում » տերմինի հիմնական գաղափարը կառավարությունների կողմից ՏՀՏ-ի օգտագործումն է, դրա լայն կիրառումը կառավարության տարբեր գործառույթների նկատմամբ: Էլեկտրոնային-կառավարումը վերակազմակերպում է այն եղանակը, որով կառավարություններն իրականացնում են իրենց գործունեությունը, տրամադրում և ստանում են տեղեկատվություն և մատուցում են ծառայություններ արտաքին և ներքին պատվիրատուներին` ի շահ կառավարության, քաղաքացիների, ինչպես նաև այն ձեռնարկությունների, որոնց վերջիններս սպասարկում են: Մասնավորապես, էլեկտրոնային-կառավարումը կիրառում է տեխնոլոգիաներ (ինչպես օրինակ, համաշխարհային ցանցը, ինտերնետ կապը և շարժական(mobile) սարքերը) ընդլայնելու քաղաքացիների, ձեռնարկությունների և կառավարության այլ սեկտորների հետ փոխգործունեության շրջանակը:
Այդ տեխնոլոգիաները կարող են ծառայել տարբեր նպատակների, այդ թվում նաև նպաստել կառավարության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ձեռնարկությունների հետ փոխհարաբերությունների բարելավմանը, տեղեկատվության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը` նրանց համար դրանից օգտվելու հնարավորություն ապահովելու կամ կառավարության գործունեությունն առավել արդյունավետ կերպով կառավարելու միջոցով: Արդյունքում ենթադրվում է կոռուպցիայի նվազեցում, թափանցիկության բարձրացում, հարմարավետություն և(կամ) ծախսերի կրճատում: Էլեկտրոնային-կառավարում կիրառելու արդյունքում արտաքին և ներքին օգտվողների համար հիմնական առավելությունները հանդիսանում են`
. Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Էլեկտրոնային- կառավարումն ի շահ քաղաքացիների ծառայություն է, ինչը հնարավորություն է ստեղծում վարչական երկար ձգձգումների կրճատման, բազմաթիվ ծառայությունների կենտրոնացման, կառավարության գրասենյակներ հաճախակի այցելությունների վերացման և հետևաբար կոռուպցիայի հնարավորության նվազեցման համար: Բացի այդ, օրենքների և կանոնակարգերի առցանց հրապարակումը կարող է նպաստել թափանցիկությանը: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընչազուրկ մարդիկ իրենց վրա են կրում վարչական անարդյունավետության և կոռուպցիայի ամենամեծ բեռը, ինտերնետային սրճարանների ու տեղեկատվական կրպակների միջոցով ծառայություններ մատուցելը դրականորեն կանդրադառնա նրանց տնտեսական և սոցիալական վիճակի վրա:
.Ձեռնարկություններին մատուցվող ծառայություններ: Ձեռնարկությունների ներկայացուցիչները կառավարության մարմինների հետ տարբեր բնույթի փոխհարաբերություններում հաճախ ստիպված են լինում դիմակայել վարչական խոչընդոտների: Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելը կարող է ժամկետները մի քանի շաբաթից կրճատել մինչև մի քանի օրվա: Տարբեր վարչությունների կանոնակարգերը կդառնան թափանցիկ և համահունչ: Կարող են կրճատվել ձեռնարկության և կառավարության միջև փոխհարաբերությունների ծախսերը: Կառավարությունն էլ իր հերթին կշահի եկամուտների առավել արդյունավետ հավաքագրման արդյունքում: .Արդյունավետության բարձրացումը: Էլեկտրոնային-կառավարումը կարող է հանգեցնել առավել բարձր արդյունավետության: Կառավարությունները կարող են կրճատել աշխատակիցների թվաքանակը կամ վերադասավորել նրանց կազմն առաջադրանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Էլեկտրոնային համակարգով ստացված տվյալները հաճախ հնարավորություն են ստեղծում վարչությունների միջև իրականացնելու առավել հաճախակի և արժանահավատ տվյալների փոխանցում և ստացում, ավելի ուշիմ կերպով հետևելու աշխատակիցների կատարած աշխատանքի արդյունավետությանը, հեշտությամբ նախանշելու ուշացումներն ու կոռուպցիայի երևույթները և կատարելու պատմական տվյալների առավել լավ համադրում` քաղաքականության վերլուծությունների նպատակով:
ՄԱԿ-ի վերը նշված ուսումնասիրությունները էլեկտրոնային-կառավարման ծրագրերի ներդրման ընթացքում քաղաքականություն մշակողներին տրամադրում են փորձի փոխանակման մեծաքանակ օգտակար տեղեկատվություն: Ուսումնասիրություններից յուրաքանչյուրը տրամադրում է հիմնավոր տեղեկատվություն տարածաշրջանների միջև և դրանց շրջանում էլեկտրոնային-կառավարմանն առնչվող տարբեր ռազմավարությունների և ընդհանուր թեմաների մասին: Ուսումնասիրության մեջ, որում հետազոտվել են էլեկտրոնային-կառավարման կիրառման ընդգրկուն դրույթները, նախանշվել են այն երկրները, որոնք առաջնորդող դեր են խաղացել էլեկտրոնային-կառավարման պատրաստվածությունը խթանելու հարցում: Դրան հակառակ, նշվել են նաև այն երկրները, որոնք զարգացման գործընթացում ՏՀՏ-ի պոտենցիալը չեն կիրառել և չեն օգտագործել: ՄԱԿ-ի էլեկտրոնային-կառավարման պատրաստվածության ինդեքսում Միացյալ Նահանգներն առաջատար տեղ է զբաղեցրել, իսկ Եվրամիության հինգ երկրներ հայտնվել են լավագույն տասնյակի մեջ: Այսպիսով, ՏՏ դարաշրջանի հասարակության երկրների ռազմավարությունները հանդիսանում են առաջավոր փորձի աղբյուր: ԱՄՆ-ի 2002թ.-ի Էլեկտրոնային-կառավարման մասին օրենքը [5] նախատեսում է բարեփոխումներ` ՏՏ-ի գործունեության ոլորտում հզոր առաջնորդող դեր երաշխավորելով դաշնային գործակալություններին: Օրենքը նախատեսում է նաև համապարփակ գործունեության դաշտ տեղեկատվական անվտանգության ստանդարտների և ծրագրերի համար, ինչպես նաև ապահովում է միասնական երաշխիքներ հասարակության կողմից վիճակագրական նպատակներով տրամադրված տեղեկատվության գաղտնիության ապահովման համար: Օրենքը նպաստում է նաև ինտերնետ կապի ու համակարգչային ռեսուրսներների օգտագործման ընդլայնմանը` նպատակ ունենալով կառավարության կողմից ծառայությունները մատուցել քաղաքացիների կարիքներին նպատակաուղղված, ցանկալի արդյունքների ստացման նշանակության և շուկայական տնտեսություն որդեգրած կառավարության նպատակներին համապատասխան: Էլեկտրոնային-Եվրոպա(eEurope) 2005 գործունեության ծրագիրը[6], որին հաջորդելու եկավ Եվրամիության տեղեկատվական հասարակության նախաձեռնության ռազմավարություն[7] 2010-ը, մատնանշում է Եվրամիության առաջնահերթ ոլորտները էլեկտրոնային-կառավարման բնագավառում: Դրանք են էլեկտրոնային ծառայությունները, ինչպես նաև դրանց անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքը: Անդամ-պետությունները համաձայնություն են ձեռք բերել հանրությանը նպատակաուղղված հիմնական ծառայությունների հարցում, որոնց շարքում 12-ը նախատեսվում է քաղաքացիների և 8-ը ձեռնարկությունների համար: Համաձայնության մեջ կարևորվում էն էլեկտրոնային-կառավարման ծրագրերի ներդրման նշանակությունը:
Լավագույն փորձի որոշ օրինակներ ներկայացված են Հավելված Բ-ում: Ռազմավարության փաստաթղթում ներկայացված է առաջավոր փորձը` համապատասխանեցված ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի, ինչպես նաև երկրի քաղաքական և տնտեսական ներկա իրավիճակին: Ռազմավարության իրականացումը պահանջում է ոլորտին առնչվող հեռանկարային ծրագրերի իրականացման հզոր առաջնորդող դերի սահմանումը: Սոցիալական պաշտպանության տեղեկատվության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հարցում էական դեր կունենա ՀՀ ԱՍՀՆ-ում ՏՔԲ-ի ստեղծումը: ՏՔԲ-ն տեղեկատվության ռազմավարության զարգացման և իրականացման գործում պետք է ունենա կենտրոնական դեր: Տեղեկատվության որակը խթանելու և ռազմավարական առաջնահերթությունների հարցում դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով ՏՔԲ-ն կսահմանի ստանդարտներ, որոնք կկիրառվեն սոցիալական պաշտպանության տեղեկատվության ոլորտում` գնահատելու խոշոր ներդրումների նպատակահարմարությունը և տրամադրելու համապատասխան խորհրդատվություն, ինչպես նաև ՏՀՏ-ին աջակցելու նպատակով: Սույն փաստաթուղթը բաղկացած է երեք բաժիններից: Առաջին բաժինը նվիրված է սոցիալական պաշտպանության համակարգում կառավարման տեղեկատվական համակարգերի և տվյալների բազայի կառավարման ոլորտի ներկա իրավիճակի գնահատմանը: Երկրորդ բաժնում նկարագրված են ՏՀՏ-ի օպտիմալ բարձր մակարդակի հեռանկարները, ներառյալ` հետևյալ խնդիրները. Մենք որտեղ պետք է գտնվենք 2011թ.-ին. պահանջները դիտելով օգտագործողի տեսանկյունից` միևնույն ժամանակ հաշվի առնելով հեռանկարային պլաններն առկա իրականության և զարգացումների համատեքստում, կատարելով դա ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Որոնք են այն նպատակները, որոնց պետք է փորձել հասնել և այն խնդիրները, որոնք կարգավորման կարիք ունեն:
Ռազմավարության վերջին երրորդ բաժնում նախատեսված է ռազմավարական հեռանկարների իրականացման համապատկերը: Ինչպես ենք այն նվաճելու:
Նպատակ 1. Սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգված ՏՀՏ-ի քաղաքականություն:
ՏՀՏ-ն սոցիալական պաշտպանության ոլորտում հաջողությամբ ներդնելու և իրականացնելու նպատակով ՀՀ ԱՍՀՆ-ն պետք է ստանձնի առաջատարի դեր: Այդ դերը պետք է լինի ենթակառուցվածքային բնույթի և հիմնավորվի նախարարությունում՝ երկարաժամկետ արդյունք ապահովելու նպատակով: Նախարարության առաջատարի դեր առաջադրումը և պատշաճ կազմակերպչական կառուցվածքի ստեղծումը հիմնարար գործունեություն է ՏՀՏ-ի բարեհաջող իրականացման համար, ինչպես ներկայացված է այլ երկրների օրինակներում: Առաջին խնդիրը սոցիալական պաշտպանության ոլորտում ՏՀՏ-ի պատասխանատվությունը սահմանելն է ՏՔԲ ստեղծելու միջոցով, որը պատասխանատու է լինելու սոցիալական պաշտպանության ողջ ոլորտում, ինչպես նաև այլ նախարարություններում և պետական գործակալություններում ՏՀՏ-ի քաղաքականության համակարգման համար: Ի հաջորդումն ռազմավարության և դրա իրականացման, սույն նպատակների բաժնում սահմանված են նաև համակարգմանը և ընդհանուր իրազեկությանն առնչվող հարցերը: Ռազմավարական գործունեությունը ՏՔԲ-ին ենթակառուցվածքային բնույթով դերի շնորհումը, որը հանդես է գալու որպես ՏՀՏ-ի առաջատար սոցիալական պաշտպանության սեկտորում:
«ՀՀ ՏՀՏ-ի ոլորտում հիմնական ռազմավարության» ՛#5 ռազմավարական ուղղություն՛ -ը նախատեսում է, որ կառավարությունը ձեռնարկելու է առանձնահատուկ միջոցառումներ առաջնորդող դեր զբաղեցնելու ՏՀՏ-ի ներդրման գործընթացում և նպաստելու է ՏՀՏ-ի ներդրման միջոցով քաղաքացիներին և ձեռնարկություններին մատուցվող ծառայությունների ընդլայնմանը և որակի բարձրացմանը: ՏՀՏ-ի զարգացման գործընթացում առաջնորդող դեր զբաղեցնելու նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները` ՀՀ-ում իրականացվող ՏՀՏ-ին առնչվող գործընթացների արդյունավետ համակարգում, Տեխնոլոգիական հարցերով գլխավոր պատասխանատուի նշանակում:
Ելնելով նույն հոդվածից ՀՀ ԱՍՀՆ-ն պետք է առաջնորդի սոցիալական պաշտպանության համակարգում ՏՀՏ-ի ռազմավարության մշակման և իրականացման գործընթացը: Նախարարությունը պետք է նշանակի նախարարության տեխնոլոգիական հարցերով գլխավոր պատասխանատու, ով պատասխանատու կլինի ՏՀՏ-ի համար և իր ենթակայության ներքո կստեղծի ՏՔԲ-ն: Բաժինը պետք է պատասխանատվություն կրի ՏՀՏ-ի ազգային ռազմավարության համակարգման և իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Նշված բաժինը պատասխանատու կլինի նաև այնպիսի հարցերի համար, որոնք առնչվում են էլեկտրոնային կատավարման վրա հիմնված պետական կառավարման գործելակերպերին, և կհամակարգի ՏՀՏ-ի ստանդարտները գործընթացում ներգրավված այլ նախարարությունների հետ: Այդ մարմինը պետք է նախարարությունում կատարի միջգերատեսչական գործառույթ: Այն պետք է խթանի և ապահովի ՏՀՏ-ի օգտագործումը, ինչպես նաև նախապատրաստի ՏՀՏ-ի ռազմավարության պլանավորումն ու իրականացումը, ՏՀՏ-ի կիրառումը ողջ նախարարությունում և առաջարկություններ ներկայացնի ապագա գործունեության վերաբերյալ: ՏՔԲ-ն կարող է ստեղծվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության քարտուղարությունում: Որպես նշված կազմակերպչական միջոցառման մաս, նախարարության բյուջեում ՏՀՏ-ի համար նախատեսվելու է հատուկ հոդված: Այն նաև պատասխանատու է լինելու դոնորների հետ հարաբերությունների և վերջինների հետ աշխատանքը համակարգելու համար: Նշված պետական մարմնին աջակցություն կցուցաբերի ՏՏ դարաշրջանի հասարակության ֆորումը, որի անդամներն են կառավարության ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակությունը, ձեռնարկությունների ներկայացուցիչները և գիտական համայնքը: Ընդգրկուն հարցեր կքննարկվեն Ազգային ժողովում: Նշված միավորները ստեղծելիս, նրանց դերն ու գործառույթները պետք է սահմանվեն առավել հստակ կերպով: Գործունեության ծրագիր ՏՀՏ-ի ռազմավարության իրականացման համար
Գործունեության ծրագիրը կմշակվի ՏՀՏ-ի ազգային ռազմավարության հիման վրա: Այն կգործի նախարարության պատասխանատվության ներքո` բոլոր շահագրգիռ կողմերի, մասնավորապես հանրային-մասնավոր սեկտորի գործընկերների հետ համագործակցությամբ: Այն կմիավորի ՏՀՏ-ի ներդրումը ու ընդլայնումը ենթակառուցվածքային վերափոխման միջավայրում: ՏՀՏ-ի ռազմավարության համակարգումը և դրան հաջորդող քայլերը
ՏՀՏ-ի ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը սահմանելուց հետո անհրաժեշտ կլինի համակարգել դրա իրականացումը նախարարության ներսում՝ մյուս շահագրգիռ կողմերի հետ միասին: ՏՏ դարաշրջանի հասարակության խթանումը սոցիալական պաշտպանության ոլորտում:
Իրազեկության գործընթացները պետք է պլանավորվեն և իրականացվեն` բոլոր քաղաքացիական ծառայողներին տեղեկացնելու ՏՏ դարաշրջանի հասարակության և սոցիալական պաշտպանության ոլորտում ՏՀՏ-ն ներդնելու ծրագրերի մասին: Իրազեկությունը քաղաքացիական ծառայողներին կօգնի ավելի լավ հասկանալ այդ տեխնոլոգիաների դերն իրենց աշխատանքում:

Նպատակ 2. ՏՀՏ-ին օժանդակող օրենսդրական դաշտի ստեղծումը:
Պատշաճ իրավական և կանոնակարգող դաշտը կնպաստի ՏՀՏ-ի օգտագործմանը և դրա ընդունմանը, կստեղծի վստահություն և համոզվածություն տեխնոլոգիաների օգտագործման հարցում: Կարգավորող մեխանիզմները նպատակ ունեն սոցիալական պաշտպանության ոլորտում աջակցել ՏՀՏ-ի կիրառմանը և պաշտպանել քաղաքացիներին ու ձեռնարկություններին: Մեծ ռիսկ է ներկայացնում նաև չափից ավելի կարգավորումը: Այն կարող է դանդաղեցնել ՏՀՏ-ի հետագա ներդրման արդյունավետությունը: Այդ իսկ պատճառով, օրենսդրական ակտերը մշակելու կամ ընդունելու գործընթացում պետք է հաշվի առնել մասնավոր հատվածի շահերը: Մասնավոր հատվածը պետք է ներկայացնի նոր օրենսդրության վերաբերյալ առաջարկություններ և ակտիվորեն ներգրավվի օրենսդրական ակտերի մշակման գործընթացում: Օրենսդրական փոփոխությունների և նոր օրենքների ընդունման գործընթացում պետք է պահպանվեն Եվրոպական օրենսդրության և հրահանգների հիմնական սկզբունքները:
Օրինակ, Եվրոպայի Խորհուրդն ընդունել է No. 108-ը (1981թ.)Կոնվենցիան՝ «անհատների պաշտպանվածությունը անձնական տվյալների ավտոմատ մշակման ժամանակ»: Կոնվենցիայի կարևորագույն պահանջներից է անհատական տվյալների պաշտպանության ուղղությամբ միջոցառումների ձեռնարկման հարցում կողմերի պարտավորվածությունը: Կոնվենցիան նախատեսում է նաև պատժամիջոցների և պաշտպանական միջոցների կիրառում Կոնվենցիայի հիմնական սկզբունքներից բխող ազգային օրենսդրության դրույթները խախտելու դեպքերի համար: Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել այս կարևորագույն միջազգային փաստաթուղթը, որը ստորագրել և վավերացրել են Եվրոպական երկրների մեծամասնությունը: Թեև Եվրոպայի Խորհրդի No. 108 Կոնվենցիան չի վավերացվել ՀՀ կողմից, ՀՀ Ազգային ժողովը 2002թ.-ին ընդունել է ՀՀ օրենքը Անհատական տվյալների մասին: Ընդհանուր առմամբ, օրենքը համապատասխանում է Եվրոպայի Խորհրդի No. 108 Կոնվենցիայում սահմանված սկզբունքներին: Սակայն Հայաստանի օրենսդրությունում առկա են որոշ բացթողումներ այն առումով, որ համապատասխան պաշտպանություն չի նախատեսվում պետական և տվյալների բազաներում պահպանվող անձնական տեղեկատվության համար: ՀՀ օերենսդրությունում առկա նման բացթողումներից մեկը պատժամիջոցների և պաշտպանական միջոցների բացակայությունն է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիմնական սկզբունքներից բխող ազգային օրենսդրության դրույթները խախտելու համար: Ռազմավարական գործողություններ Ռազմավարական միջոցառումներ տեղեկատվական և հաղորդակցական օրենսդրության համար Վերանայման կարիք ունի կանոնակարգող գործակալությունների պատասխանատվությունների և գործառույթների շրջանակը` նպատակ ունենալով հստակեցնել դրանց պարտականությունները, ինչպես նաև հաղորդակցությունների և տեղեկատվական գործառնությունների նկատմամբ վերահսկողությունը համապատասխանեցնել Եվրամիության կողմից ընդունված հիմնական սկզբունքներին: Օպերատորներին և ծառայություն մատուցողներին զիջումների տրամադրումը պետք է իրականացվի տեղեկատվական և հաղորդակցական ենթակառուցվածքների զարգացման մեջ ներդրումների կատարման դեպքում՝ հասանելիություն ապահովելու և միջազգային ստանդարտներին համապատասխանելու նպատակով: Էլեկտրոնային-կառավարման մասին համապատասխան օրենսդրության մշակումը Գործող օրենքները պետք է ուսումնասիրվեն ՏՀՏ-ի զարգացման կարիքներին դրանց համապատասխանության տեսանկյունից: Նման օրենքների շարքում պետք է լինեն արտոնագրերի մասին օրենքները, հեղինակային իրավունքի մասին օրենքը, իսկ նոր օրենքները պետք է մշակվեն մասնավորապես Եվրամիության հրահանգներում նախատեսված սկզբունքներին համապատասխան: Նման օրենքների թվում են նաև էլեկտրոնային ստորագրությունների, էլեկտրոնային պայմանագրերի և էլեկտրոնային փաստաթղթերի, հանրային տեղեկատվության հասանելիության, տվյալների պաշտպանության և գաղտնիության, հաճախորդների պաշտպանության, մտավոր սեփականության իրավունքների, ինչպես նաև հեղինակային իրավունքի, տվյալների բազաների, արտոնագրերի, ծրագրային ապահովումների, միկրոսխեմաների մասին օրենքները: Բանկային օրենքները պետք է համապատասխանեցնել էլեկտրոնային եղանակով դրամական փոխանցման և պլաստիկ քարտերի միջոցով (credit/debit cards) վճարումների կատարման պահանջներին:
Նպատակ 3. Քաղաքացիների կարիքներին նպատակաուղղված, թափանցիկ և արդյունավետ ծառայություններ:
Էլեկտրոնային-կառավարումը ենթադրում է ուշադրության վերակենտրոնացումը գերատեսչական շահերին միտված ընթացակարգերից դեպի քաղաքացիներն և ձեռնարկությունները, այսինքն պատվիրատուների կարիքներին նպատակաուղղված, ընթացակարգերի վրա: Լիարժեք կերպով գործող էլեկտրոնային-կառավարումը բազմաքայլ գործունեություն է: Այն ենթադրում է ստեղծել մի շարք նմանատիպ հաջորդական ծառայություններ, որոնց շրջանակը կընդգրկի տեղեկատվության տրամադրումից մինչև լիարժեք կարողունակ ինտերակտիվ կառավարումը: Հաճախորդների կողմնորոշումը, որը պետք է իրականացնել՝ տեղեկատվական և հաղորդակցական միջոցների օգտագործմանը զուգահեռ, կտանի դեպի ավելի արդյունավետ գործառույթներ և համակարգված աշխատանքային գործընթացներ: Էլեկտրոնային-կառավարման ծառայությունները չպետք է կտրուկ կերպով փոխարինեն ավանդական ծառայություններին: Կառավարական մարմինների հետ հաղորդակցությունների ավանդական միջոցները և էլեկտրոնային միջոցները պետք է որոշ ժամանակ գործեն համատեղ` հարթ անցում ապահովելու նպատակով: Դրա համար կա երկու պատճառ: Առաջինը, օգտագործողները պետք է ընդունեն հաղորդակցությունների նոր եղանակները և սովորեն, թե ինչպես է պետք դրանք օգտագործել: Երկրորդը, էլեկտրոնային ծառայությունները պահանջում են ցանցի ենթակառուցվածքի առկայություն, ինչը պետք է աստիճանաբար կառուցվի:
Երրորդ նպատակը պահանջում է էլեկտրոնային ծառայությունները պլանավորել և ներդնել սոցիալական պաշտպանության համակարգում: Իրականացվելիք համապատասխան գործողությունները կվերաբերեն տեղեկատվական համակարգերին և դրանց օգտագործմանը սոցիալական պաշտպանության համակարգում: Նման համակարգերը պետք է նախագծվեն և կիրառվեն համակարգված կերպով, որպեսզի արդյունքում ձեռք բերվի ծառայությունների բարձր արդյունավետություն, ինչպես նաև քաղաքացիներին և ձեռնարկություններին մատուցվող բարձրորակ ծառայություններ: Սոցիալական պաշտպանության համակարգը բաղկացած է մի շարք գործակալություններից, և այդ պատճառով ՏՀՏ-ն պետք է անցնեն համակարգման գործընթաց՝ անկախ տեղեկատվական համակարգերի ֆունկցիոնալ փոխգործունեությունն ապահովելու նպատակով: ՏՔԲ-ի և տեխնոլոգիական հարցերով գլխավոր պատասխանատուի դերը պետք է ավելի շուտ լինի այդ ֆունկցիոնալ փոխգործունեության ապահովումը, քան թե շահագործման գործընթացների նկատմամբ ուղղակի վերահսկողության իրականացումը: Ռազմավարական գործողություններ Էլեկտրոնային-կառավարման համապատկերն այլ երկրներում և դրա կիրառումը
Էլեկտրոնային-կառավարման գործընթացի իրականացման ուսումնասիրությունը նմանատիպ երկրներում կամ էլեկտրոնային-կառավարման ծառայությունների լավագույն օգտագործման օրինակները (Բուլղարիա, Խորվաթիա, Էստոնիա, Իռլանդիա, Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն, Եվրամիություն, Ավստրալիա և այլն): Տեղեկատվական համակարգերի և էլեկտրոնային ծառայությունների զարգացման ընդհանուր հայեցակարգի և ծրագրի մշակումը
Պետք է նախանշել էլեկտրոնային վարչարարության ոլորտում հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Դրա հիման վրա անհրաժեշտ է մշակել մի ընդհանուր հայեցակարգ, որը կներառի ցանցերի ստեղծումը, հանրային տվյալների մոդելները, տեխնիկական ապահովման բաղադրիչների ստանդարտացումը, ծրագրային ապահովումը, տվյալների բազաները և այլն, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի տեսակները, տեղեկատվական համակարգերի կիրառման և աշխատանքի կազմակերպության մոդելները, էլեկտրոնային ծառայությունների պլանավորումը, հնարավորությունների ուսումնասիրումը, տեխնիկական առանձնահատկությունները: Արդյունքը կլինի էլեկտրոնային վարչարարության բնագավառում ծառայությունների հիմնական առանձնահատկությունների սահմանումը և ՀՀ տարածքում ինտեգրացված տեղեկատվական համակարգերի ստեղծումը, որոնք կհանդիսանան էլեկտրոնային ծառայությունների հիմքը: Պետք է վերլուծության ենթարկվեն առկա լուծումները, տվյալների բազաները և տեղեկատվական համակարգերը և սահմանվեն դրանց ինտեգրման հնարավորությունները: Պետք է մշակվեն ընթացակարգեր՝ վերանայելու և նորացնելու տեխնիկական առանձնահատկությունները, դրանով իսկ նպաստելով ՏՀՏ-ի կիրառմանը: Առաջնահերթ ծառայությունների սահմանումը և իրականացումը
Որոշ ծառայություններ պետք է ընտրվեն որպես առաջնահերթություններ և իրականացվեն ողջ ՀՀ տարածքում՝ համաձայն ընդհանուր հայեցակարգում սահմանված ստանդարտների: Իրականացումը սկսվելու է փորձնական ծրագրերից, որոնք հաջողությամբ ավարտվելու դեպքում, կարող են հաջորդաբար իրականացվել ողջ երկրում: Նման ծառայությունները կարող են ներառել «Զբաղվածության ծառայություն» համակարգը, ԳՈՐԾԸ, ՊԱՌՆԱՍԸ՝ էլեկտրոնային ծառայությունների ներդրման գործում դրանց ունեցած մեծ ազդեցության շնորհիվ: Սոցիալական քարտերի համակարգն աստիճանաբար պարունակելու է տվյալներ, որոնք կկիրառվեն պետական և մասնավոր լիազոր օգտագործողների կողմից` հնարավորին դարձնելով տեղեկատվության ուղղակի տարածումը այն հաստատությունների համար, որոնք նման տեղեկատվությունն օգտագործում են որպես հիմնական աղբյուր վիճակագրական, սոցիալական պաշտպանության, կրթության, հասարակական կարգի, արդարադատության և այլ ոլորտներում: Ընկերություններից աստիճանաբար պահանջվելու է էլեկտրոնային ծառայությունների օգտագործում՝ պետական ծառայություններից օգտվելու նպատակով: Կայքերի վրա հիմնված ինտերակտիվ պետական տեղեկատվության հասանելիությունը
Բոլոր գերտեսչական կառույցները պետք է ունենան ներկայացուցչական կայքեր քաղաքացիներին իրենց կողմից մատուցվող ծառայությունների մասին իրազեկելու և նրան հետ փոխհարաբերություններ ստեղծելու, էլեկտրոնային փոստի կամ գլոբալ ցանցի միջոցով որոշակի վարչական գործընթացներ իրականացնելու համար:
Ներկայացուցչական կայքերից օգտվելու համար անհրաժեշտ է մշակել ուղեցույցներ և սահմանել քաղաքականությունը, ինչի արդյունքում հանրային տեղեկատվությունը կներկայացվի քաղաքացիներին և ձեռնարկություններին` հիմք ընդունելով տեղեկատվության նկատմամբ հանրային հասանելիության մասին Եվրամիության դիրեկտիվը: Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը
Բոլոր գործընթացները պետք է ուղեկցվեն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացով: Վերապատրաստումը ոչ միայն բաղկացած է լինելու համակարգչի օգտագործման մասին դասընթացներից, այլ նաև նպատակ է հետապնդելու նպաստել վարչական ծառայություններից դեպի էլեկտրոնային ծառայությունների անցմանը: Քաղաքացիական ծառայողները պետք է վերապատրաստվեն ՏՀՏ-ի հիման վրա նոր կազմակերպչական ընթացակարգերի, ինչպես նաև էլեկտրոնային ծառայությունների կիրառման ոլորտում:
Նպատակ 4. Սոցիալական ծառայությունների կազմակերպումը ՏՀՏ-ի կիրառմամբ :
Տեղեկատվությունը, ինչպես նաև հիմնական ծառայությունները հասանելի են դառնում տեղեկատվական ենթակառուցվածքի միջոցով, որը կայուն և շարժական կապի միջոց է և փոխկապակցում է համակարգիչներն ու տվյալների բազաները, օրինակ՝ ինտերնետ կապը: Բոլորը գիտակցում են ենթակառուցվածքի նշանակությունը: Օրինակ, Եվրամիության «Էլեկտրոնային-կառավարման» ռազմավարության մեջ այն համարվում է որպես տեղեկատվական հասարակության ստեղծման կարևորագույն բաղադրիչ: Այս ենթակառուցվածքը հանդիսանում է տեղեկատվական հասարակության գործունեության հիմքը, սակայն ակնկալվում է, որ այն երկար ժամանակ դեռ կգործի տեղեկատվության հասանելիության ընդունված միջոցների հետ համատեղ, ինչպիսիք են, օրինակ, տպագրությունը, հեռուստատեսությունը և ռադիոն, որոնք էական նշանակություն ունեն շատերի համար: Ավանդական տեխնոլոգիաների օգտագործումը միայն աստիճանաբար է փոխարինվելու, ինչը նախ և առաջ տեխնիկական միջոցների առկայության, մատուցվող ծառայությունների և օգտագործողների կողմից դրանց ընդունման, ապա նոր միայն՝ ենթակառուցվածքի խնդիր է:
Տեղեկատվական ենթակառուցվածքի սոցիալական պաշտպանության ծառայությունները պետք է հնարավորություն ունենան կիրառելու ՏՀՏ-ն՝ ապահովելու իրենց արդյունավետ աշխատանքը և մատուցվող ծառայությունների ավելի բարձր որակը` նպաստելով Հայաստանում կենսամակարդակի բարձրացմանը: Այնուամենայնիվ, ոլորտում համակարգիչների և տեխնիկական միջոցների ենթակառուցվածքի զարգացման ծրագրում պետք է հաշվի առնվի ապագա ապակենտրոնացումը: ՏՀՏ-ի միջոցները հիմնականում պետք է օգտագործվեն ոլորտի մասնագետների կողմից, սակայն դրա առավելություններից պետք է օգտվեն նման ծառայություններ օգտագործողները և մասնավորապես անդամալույծները, հաշմանդամները, գործազուրկները և ծերերը, որոնք ունեն այլ անձանց կամ կառավարության հոգածության կարիքը: ՏՀՏ-ն պետք է ներդրվեն, հաշվի առնելով վերը նշված շահառուներին: Կողմնորոշումը դեպի օգտագործողներն ու աշխատանքային գործընթացները անխուսափելի է: Ռազմավարական գործողություններ Սոցիալական պաշտպանության ծառայությունների ենթակառուցվածքը ողջ երկրում
Սոցիալական պաշտպանության ծառայությունների ոլորտում էլեկտրոնային ցանցերի միջոցով մատուցվող ծառայությունները պահանջում են տարբեր կազմակերպությունների միջև փոխկապվածություն և երկրում գործող շատ տվյալների բազաների նկատմամբ հասանելիություն: Սոցիալական պաշտպանության ծառայությունների համար պետք է սահմանել և մշակել նման ենթակառուցվածք: Իրականացման առումով այն պետք է հիմնվի կորպորատիվ ցանցի վրա: Մեծ առաջնահերթություն պետք է ունենան տվյալների պաշտպանվածությանն և տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերը: Ենթակառուցվածքի սահմանման մեջ պետք է ներառվեն նաև հնարավոր ծառայությունները, ինչպես նաև ծառայությունների ոլորտում օգտագործվող տվյալները: Օրինակ, ազգային ստանդարտներ պետք է սահմանվեն սոցիալական պաշտպանության ոլորտի, ինչպես նաև սոցիալական նշանակություն ունեցող այլ տվյալների գրանցման համար, հաշվի առնելով միջազգային համաձայնագրերն ու ստանդարտները (ISO, ILO և այլն):
ՏՀՏ-ի լուծումներ սոցիալական պաշտպանության ծառայությունների ոլորտի համար
ՏՀՏ գործիքները պետք է հասանելի լինեն սոցիալական ծառայությունների ոլորտի մասնագետներին` նրանց հնարավորություն տալով առավել արդյունավետ կերպով իրականացնել իրենց գործունեությունը և բարձրացնել սոցիալապես անապահովներին, հաշմանդամներին կամ ծերերին մատուցվող ծառայությունների որակը: Պետք է մշակվեն և գործադրվեն նրանց աշխատանքային գործունեությանը աջակցող ծառայություններ ու գործիքներ, հաշվի առնելով նրանց անհրաժեշտ կարիքները: Դրանք կարող են լինել վարչարարական կամ սոցիալական օժանդակության մասին դիմումի հաստատման գործիքներ: Նման գործիքների օգտագործումը պահանջում է կառավարության տարբեր վարչությունների և տեղական ծառայությունների, ինչպես նաև պահանջող ու վերահսկող օղակների կամ վիճակագրական գրասենյակների միացվածություն ցանցի միջոցով: Նման գործիքների մշակումը պետք է իրականացվի միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս ծառայությունները սահմանելիս պետք է հաշվի առնել առաջնակարգ տեխնոլոգիաների կիրառումը, ինչպիսին է, օրինակ, գործազուրկ անձանց մոնիտորինգի իրականացումը տարածքային ծառայությունների կողմից: Ստորև բերված են սոցիալական պաշպանության ոլորտի տարբեր բնագավառներում ՏՀՏ լուծումների կիրառմանն ուղղված հնարավոր քայլերի օրինակներ՝ Սոցիալական պաշտպանություն Կարճաժամկետ ՊԱՌՆԱՍԻ տարածումը տարածաշրջանային կենտրոններում, տվյալների (ՊԱՌՆԱՍ) և կենսաթոշակառուների տվյալների (ԱՐԱՔՍ) բազաների միավորումը, Առաջարկություն ուղղված անձնավորված տեղեկատվության (ՊԱՌՆԱՍ) համար ԿՏՀ-ի բարելավմանը և սոցիալական քարտի տվյալների բազայի հետ տվյալների փոխանակման ավտոմատացմանը, Ամսվա կտրվածքով հաշվետվությունների ներկայացումը:
Առաջարկություններ կենսաթոշակային կառավարման տեղեկատվական համակարգի վերափոխման վերաբերյալ:
Երկարաժամկետ Վերափոխված կենսաթոշակային կառավարման տեղեկատվական համակարգի ներդնում, կառավարման տեղեկատվական համակարգի և սոցիալական ոլորտի պորտալի ինտեգրում, կառավարման տեղեկատվական համակարգի ներառումը սոցիալական ոլորտի ազգային տեղեկատվական ինտեգրացված համակարգում:
Զբաղվածության ծառայություններ Կարճաժամկետ Տարածքային գրասենյակների և կենտրոնների միջև կապի հաստատումը, Առաջարկություններ սոցիալական ոլորտի կառավարման տեղեկատվական համակարգերի և տվյալների բազաների միջև տվյալների փոխանակման ավտոմատացման վերաբերյալ:
Միջնաժամկետ Արխիվացման էլեկտրոնային համակարգի կիրառում, Կառավարման տեղեկատվական այլ համակարգերի և սոցիալական ոլորտի տվյալների բազաների միջև տվյալների ավտոմատացված փոխանակման իրականացում, Առաջարկություններ զբաղվածության ծառայությունների տեղեկատվական համակարգի և սոցիալական ոլորտի պորտալի ինտեգրման վերաբերյալ:
Երկարաժամկետ Զբաղվածության ծառայությունների տեղեկատվական համակարգի և սոցիալական ոլորտի պորտալի ինտեգրում, Զբաղվածության ծառայությունների տեղեկատվական համակարգի ներառումը սոցիալական ոլորտի ազգային տեղեկատվական ինտեգրացված համակարգում:
Մասնագիտական անվտանգություն և աշխատանքային օրենսգիրք Կարճաժամկետ
Կառավարման տեղեկատվական համակարգերի նախագծումը տվյալների հավաքագրման, վերլուծության և աշխատանքային օրենսգրքի հարկադիր կիրարկման համար՝ հիմնված ռիսկայնության գործոնի վրա, Տարածքային կենտրոնների և կենտրոնի միջև կապի ստեղծումը, Առաջարկություն տվյալների ավտոմատ փոխանակման համար:
Միջնաժամկետ Կառավարման տեղեկատվական համակարգերի ներդնում Աշխատանքի տեսչության կենտրոնական և տարածքային գրասենյակներում, Առաջարկություն Աշխատանքի տեսչության տեղեկատվական համակարգը սոցիալական ոլորտի պորտալի հետ ինտեգրման վերաբերյալ:
Երկարաժամկետ Աշխատանքի տեսչության տեղեկատվական համակարգի ինտեգրումը սոցիալական ոլորտի պորտալի հետ, Աշխատանքի տեսչության տեղեկատվական համակարգի ինտեգրումը սոցիալական ոլորտի ազգային տեղեկատվական ինտեգրացված համակարգում:
Սոցիալական աջակցություն Կարճաժամկետ Տարածքային գրասենյակների և կենտրոնի միջև կապի հաստատում, Առաջարկություններ Սոցիալական աջակցության տեղեկատվական համակարգերի ինտեգրման վերաբերյալ, Առաջարկություններ Սոցիալական օժանդակության տեղեկատվական համակարգի և ոլորտի կառավարման տեղեկատվական այլ համակարգերի տվյալների բազաների միջև տվյալների փոխանակման ավտոմատացման վերաբերյալ:
Միջնաժամկետ Սոցիալական օժանդակության տեղեկատվական համակարգերի ինտեգրում, Սոցիալական օժանդակության տեղեկատվական համակարգի և ոլորտի կառավարման տեղեկատվական այլ համակարգերի տվյալների բազաների միջև տվյալների փոխանակման ավտոմատացման իրականացում: Առաջարկություններ Սոցիալական օժանդակության տեղեկատվական համակարգը սոցիալական ոլորտի պորտալի հետ ինտեգրելու վերաբերյալ: Առաջարկություններ մոնիտորինգի, գնահատման և վերահսկողության իրականացման վերաբերյալ:
Երկարաժամկետ Սոցիալական օժանդակության տեղեկատվական համակարգի ինտեգրումը սոցիալական ոլորտի պորտալի հետ, Սոցիալական օժանդակության տեղեկատվական համակարգի ինտեգրումը սոցիալական ոլորտի ազգային տեղեկատվական ինտեգրացված համակարգում:
Տեղեկատվության տրամադրումը սոցիալական պաշտպանության ոլորտում
Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական ծառայությունները, տեղական կառավարման մարմինները կամ միությունները պետք է տեղադրեն ինտերնետային կայք-տեղեկատվական ծառայություններ` տեղեկացնելու անապահով խմբերին և նրանց մերձավորներին իրենց իրավիճակի բարելավման հնարավորությունների, սոցիալական խնամքի և նպաստի մասին, կամ ընդհանուր խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Սոցիալական պաշտպանության ծառայությունների ոլորտի մասնագետների վերապատրաստման դասընթացները
Կարելի է ենթադրել, որ սոցիալական ոլորտի մասնագետները և ծառայություններ մատուցողները ՏՀՏ-ի մասին ունեն ընդհանուր տեղեկատվություն, սակայն այս ոլորտում չափազանց բարդ համակարգչային համակարգերի օգտագործման հարցում նրանք հատուկ դասընթացների կարիք ունեն: Հիմնական համակարգչային համակարգերը պետք է համապատասխանեցվեն օգտագործողների հատուկ պահանջներին և այդ իսկ պատճառով դասընթացները պետք է հանդիսանան նման համակարգերում ծառայությունների մատուցման անբաժանելի մասը: Հատկապես սա պետք է հաշվի առնել այս ոլորտի տեղեկատվական համակարգերի գնման և գործարկման համար հայտարարվող հրապարակային մրցույթներում:
Նպատակ 5. ՏՀՏ-ի ոչ ծախսատար, արագ և ապահով ենթակառուցվածքի ստեղծումը:
Քաղաքացիները, ձեռնարկությունները և պետական կառավարման մարմինները պետք է ունենան հասանելիություն հաղորդակցությունների արդի ցանցերին, որոնք հանդիսանում են տեղեկատվության և հարակից ծառայությունների մատուցման հիմքը:
Նշված խնդիրը նպատակ ունի ստեղծել կորպորատիվ ցանց ողջ երկրի տարածքում, որը կապահովի տվյալների և ծառայությունների հասանելիությունը: Սոցիալական պաշտպանության համակարգի կազմակերպությունների համար տեղեկատվական հոսքերի նպատակով ստեղծվող կորպորատիվ ցանցի ենթակառուցվածքը հիմնական տվյալների հաղորդակցական ցանցի ենթակառուցվածքով կապահովի նաև սոցիալական պաշտպանության ոլորտին և տեղական ինքնակառավարման մարմիններին: Սոցիալական պաշտպանության ծառայություններն ակտիվ մասնակցություն ունեն սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպությունների տեղեկատվական հոսքի կորպորատիվ ցանցերի ծրագրում: Սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպությունների տեղեկատվական հոսքի կորպորատիվ ցանցերի ծրագիրը խթանելու է ծրագրի ներսում փոքր ցանցերի ստեղծումը (օրինակ, շրջան, սոցիալական պաշտպանության գործակալություն, հիվանդանոց, առաջին օգնության հենակետ)՝ լիազոր օգտագործողների առանձնահատուկ խմբերին ըստ ունեցած կարիքների տվյալներից օգտվելու հնարավորության ընձեռմամբ, օրինակ՝ հիվանդանոցի հատուկ տվյալների բազաներից առաջին օգնության հենակետի օգտվելու հնարավորությունը: Սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպությունների տեղեկատվական հոսքի կորպորատիվ ցանցերի ծրագիրը տրամադրելու է անհրաժեշտ տեխնոլոգիա` հնարավոր դարձնելու սոցիալական պաշտպանության համակարգի կազմակերպությունների և դրանց տարածքային գրասենյակների միջև անմիջական և ապահով տեղեկատվության փոխանակումը: Դա կարևոր պահանջ է սոցիալական պաշտպանության էլեկտրոնային գրանցումների գործառույթների իրականացման, ինտերնետ կապի միջոցով ծառայությունների, սոցիալական պաշտպանության տեղեկատվական պորտալի և տվյալների բազաների արագ և ապահով հասանելիությունը ապահովելու համար: Ռազմավարական գործողություններ Ողջ երկրի տարածքում գործող կորպորատիվ ցանցի ստեղծումը
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող սոցիալական պաշտպանության ծրագրի և պետական սեկտորի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել տեղեկատվական հոսքերի կորպորատիվ ցանց, ինչի արդյունքում ՀՀ ԱՍՀՆ-ն, Սոցիալական ՍԱՊՀ-ն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները կապահովվեն միմյանց միջև մշտական կապով, այդ թվում՝ կատարելու տվյալների փոխանակում նաև տարածքային կենտրոնների և կենտրոնական գրասենյակի միջև և ունենալու տարբեր տվյալների օգտագործման հնարավորություն: Ողջ երկրի տարածքում գործող կորպորատիվ ցանցի իրականացումը
Հիմք ընդունելով նախորդ գործունեության շրջանակներում ներկայացված հայեցակարգերը կստեղծվի ցանցերի ենթակառուցվածք՝ ազգային, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապի ապահովմամբ: Կառուցվող ցանկացած նոր ենթակառուցվածք կներգրավվի գործող ենթակառուցվածքի մեջ` նոր մշակումների և գործող ցանցերի համատեղելիություն ապահովելու նպատակով: Նախատեսվում է ողջ երկրի տարածքում կորպորատիվ ցանցերի աստիճանական կիրառում, ըստ նախագծման ժամանակ մշակված տեխնիկական առաջադրանքների, բոլոր շահագրգիռ գործակալություններում տեղեկատվական հոսքերի կորպորատիվ ցանցերի ենթակառուցվածքի ընդունում և փորձնական կիրառում: Ինտերնետային կապի ներկա մատակարարները կարող են ծառայել որպես համայնքներին այլընտրանքային ծառայություններ առաջարկողներ և ռազմավարության իրականացման գործում հանդիսանալու են ենթակառուցվածքի կարևորագույն բաղադրիչներից մեկը, մասնավորապես հեռավոր շրջաններում: Հանրային հասանելիության կետեր. Մատչելի և հուսալի ինտերնետ կապի հնարավորություն յուրաքանչյուր անձի համար Տնային պայմաններում ինտերնետային կապից օգտվելը Հայաստանում կրում է ոչ մասսայական բնույթ, իսկ գյուղական բնակավայրերում այն գործնականում բացակայում է: Անձնական համակարգիչների և տանն ինտերնետային կապի միայն շատ դանդաղ աճ է կարելի ակնկալել: Մյուս կողմից, երկրում լայն թափով զարգանում են ինտերնետայի կապ ապահովող սրճարանները և հաճախումների հաճախականությունը մեծանում է: Այս երևույթին պետք է աջակցություն ցուցաբերել, և այն կդառնա երկրի ողջ բնակչությանը ինտերնետային կապով ապահովելու առաջին հնարավորությունը: Ինտերնետին հանրային հասանելիության կետերը, ինչպես օրինակ ինտերնետային կապ ապահովող սրճարանները, տեղեկատվական կրպակները և այլն, պետք է կառուցվեն ամբողջ երկրում, և անհրաժշետ է աջակցություն ցուցաբերել դրանց իրականացմանը մասնավորապես հեռավոր շրջաններում: Կառավարման տեղեկատվական համակարգերը կամ էլեկտրոնային-կառավարման ծառայությունները պետք է մատչելի լինեն հանրային հասանելիության կետերի միջոցով: Համայնքներում հանրային հասանելիության կետերի համար փորձնական ծրագրերի իրականացումն անլար տեխնոլոգիայի օգտագործմամբ, կընդլայնի կապի ապահովման շրջանակը:
Նպատակ 6. ՏՀՏ-ի ներդրման մոնիտորինգը տարածաշրջանային և Եվրոպական համատեքստում
Ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի հաջորդական իրականացումը պահանջում է ռազմավարության նպատակների մշտական մոնիտորինգ` ապահովելու նպատակների իրականացումը և վերահսկելու ռազմավարության իրականացման փուլում ի հայտ եկող խոչընդոտները: Սա իր հերթին առաջ է բերում նպատակների, այդ թվում՝ նաև միջանկյալ, հստակեցման և դրանց հաջորդող քայլերի վերասահմանման անհրաժեշտություն: Այսպիսով, ընթացիկ ցուցանիշների հետ միաժամանակ պետք է մշակվի ժամանակացույց, ստեղծելով մշտական մոնիտորինգի հնարավորություն: Մոնիտորինգի իրականացումը կախված կլինի նաև գործողությունների ծրագրից, որը հաջորդելու է ռազմավարության իրականացմանը: Այնուամենայնիվ, հիմնական նպատակը ոչ թե գործողությունների ծրագրի առանձին նախագծերին, այլ՝ ռազմավարական նպատակների իրականացմանը հետևելն է: Ցուցանիշները թույլ կտան կատարել նաև Հայաստանի տեղեկատվական հասարակության իրավիճակի համեմատումը միջազգային իրավիճակի հետ: Կներդրվի նաև էլեկտրոնային-Եվրոպայի (eEurope) հետ համեմատման գործընթաց: Մոնիտորինգի գործընթացը սկսվելու է ծրագրի պլանավորման փուլից, որի ընթացքում ցուցանիշների և ժամանակացույցի մշակմանը զուգահեռ սահմանվելու են Հայաստանում ռազմավարության իրականացման հնարավոր սցենարները, որը հնարավորություն կտա իրականացնելու հստակ մոնիտորինգ: Մոնիտորինգը պարբերաբար անցկացվելու է գործունեության ծրագրի կատարման ընթացքում: Ռազմավարական գործողություններ Ռազմավարության իրականացման հնարավոր սցենարները
Մշակվելու են մի շարք սցենարներ, այդ թվում՝ հաջող արդյունքի ցուցանիշները, հաջողության հասնելու ներուժը, խուսափման ենթակա խոչընդոտները և վտանգները: SWOT վերլուծությունն իրականացվելու է ներդրման ընթացքը պարբերաբար ամփոփելու նպատակով: ՏՀՏ-ի զարգացման ընթացքի մոնիտորինգի ցուցանիշների սահմանումը
Ռազմավարության յուրաքանչյուր փուլի համար սահմանվելու է ռազմավարության նպատակները բնորոշող 10-ից մինչև 15 հաջորդական ցուցանիշների շարք՝ մոդելավորված էլեկտրոնային-Եվրոպայի ցուցանիշների հիման վրա: Ռազմավարության իրականացման ժամանակացույցի սահմանումը
Սա ՏՀՏ-ի ռազմավարությունում սահմանված ռազմավարական նպատակների իրականացման ժամանակացույցն է: Ժամանակացույցն ընդգրկելու է գործողության իրականացման համար հիմնավորված ժամանակահատված, օրինակ՝ հինգ տարի տևողությամբ: Ռազմավարության մոնիտորինգը և ներդրման ընթացքը, դրա նպատակները և արդյունքը
Մոնիտորինգի գործընթացը սահմանելուց և պլանավորելուց հետո այն պետք է իրագործվի, պարբերաբար իրականացնելով համապատասխան միջոցառումներ: Մոնիտորինգի գործընթացի արդյունքները պետք է մատչելի լինեն հանրությանը, օրինակ այն կարող է տեղադրվել նախարարության կայքում: ՏՀՏ-ի ընդհանուր քանակական վիճակագրության մոնիտորինգը և գնահատումը, Հայաստանում ՏՀՏ-ի զարգացման ընթացքի ուսումնասիրությունը
Շատ օգտակար կլինի հետևել ոչ միայն ռազմավարության կատարման ընթացքին, գնահատելով ըստ նախապես սահմանված ցուցանիշների, այլ նաև Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավիճակի վերաբերյալ ավելի ընդհանուր ուսումնասիրությունների և պարբերաբար գնահատումների իրականացմամբ: Ֆինանսավորման հնարավորությունները Ցանկացած ռազմավարություն կարող է դրսևորել արժանիքներ, եթե նախատեսված գործողության ֆինանսավորման համար առկա են բավարար չափով միջոցներ: Համենայն դեպս, հաճախ ֆինանսական միջոցների հարցը մնում է չլուծված, ինչի արդյունքում ռազմավարությունները կիսատ են մնում: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է ռազմավարության ֆինանսավորման հարցը դնել նախագծման հենց սկզբից:
Ռազմավարության իրականացմանը մասնակցում են չորս տարբեր տիպի ֆինանսավորողներ՝ ֆինանսավորման մի քանի տարբերակներով: Դրանք են դոնորները, կառավարությունը, մասնավոր սեկտորը և սպառողները: Բոլոր նշված խմբերը պետք է մասնակցեն ռազմավարության և համապատասխան գործողությունների ծրագրի ձևավորմանը և նպաստեն դրա ֆինանսավորմանը: Ռազմավարության ֆինանսավորումը պետք է հանդիսանա ՏՀՏ-ի գործունեության ծրագրի բաղկացուցիչ մասը: Այդ ռազմավարությունը պետք է ընդգրկի ֆինանսավորման տարբեր սկզբնաղբյուրներ և նպատակաուղղված լինի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը` գործողությունները ընդլայնելու և աշխատանքների կրկնօրինակումներից խուսափելու նպատակով: Կառավարությունը պետք է ընդլայնի ՏՀՏ-ի իր բյուջեն բարձր առաջնահերթություն ունեցող ծրագրերը ֆինանսավորելու և հետագա գործողությունները խթանելու նպատակով, որոնք հաջորդաբար պետք է ֆինանսավորվեն այլ աղբյուրներից: Դոնորների միջև աշխատանքների համակարգումը պետք է հանդիսանա այս ռազմավարության բաղկացուցիչ մասը: Դոնորները պետք է տրամադրեն նախնական ֆինանսավորում գործընթացը սկսելու համար: Նրանք պետք է նաև իրենց ծրագրերում գերակայությունը տան ՏՀՏ-ի ներդրմանը: Ռազմավարության իրականացման ողջ ընթացքում դոնորների կողմից ֆինանսավորումը պետք է կատալիզատորի դեր կատարի: Ռազմավարության իրականացումը պետք է հիմնված լինի ներքին կարողությունների և ռեսուրսների վրա: Դոնորների աջակցությունը կարող է նպաստել միայն կայուն զարգացմանը, սակայն այն պետք է զերծ մնա շարունակական ֆինանսավորման արդյունքում այդպիսի ֆինանսավորումից կախվածություն ստեղծելու վտանգից: Մասնավորապես, դոնորների ֆինանսավորումը կարող է նպատակ ունենա ներգրավել մասնավոր սեկտորի ներդրումներ, օրինակ, ռիսկային կապիտալը, մասնավոր կապիտալը կամ փոխառությունները` ավելի ընդարձակ և առավել երկարաժամկետ ՏՀՏ-ի ծրագրերին աջակցելու նպատակով: Դոնորների և կառավարության կողմից տրամադրված ֆինանսական միջոցները կօտգտագործվեն այն ոլորտներում, որոնք շուկայի կանոններին համաձայն ուղղակիորեն հետաքրքրական չեն մասնավոր սեկտորի ներդրումների համար, ինչպես ասենք ՏՀՏ-ի ներդրումը հեռավոր շրջաններում: Սակայն այստեղ նույնպես կառավարության և դոնորների տրամադրած ֆինանսական միջոցները պետք է կատարեն կատալիզատորի դեր, որի նպատակը պետք է հանդիսանա շուկայի նախապատրաստումը մասնավոր սեկտորի համար:
Այլ գործող կողմեր են հանդիսանում մասնավոր սեկտորը և սպառողները, որոնք կֆինանսավորեն և ներդրումներ կկատարեն շուկայի օրենքներին համաձայն: Մասնավոր սեկտորը, մասնավորապես, ներդրումներ կկատարի այն ոլորտներում, որոնցում այն համապատասխան եկամուտների ստացում է ակնկալում: Ֆինանսավորման հիմնական տարբերակների համար գլխավոր գործոն կհանդիսանան պետական և մասնավոր սեկտորների համագործակցության բնույթն ու ծավալները (որը պետք է ընդգրկի կառավարությունը, մասնավոր սեկտորը և դոնորները): Մասնավոր սեկտորը կարող է ստեղծել նաև հիմնադրամներ, որոնց հաշվին կարելի է աջակցել ՏՀՏ-ի ոլորտում երկարաժամկետ գիտահետազոտական աշխատանքների ու ներդրման կարիքներին: Առկա են էլեկտրոնային-կառավարման ծրագրերը ֆինանսավորելու մի շարք մոդելներ, որտեղ մասնավոր սեկտորը կարևորագույն դեր է կատարում նշված հարցերում: Գործընկերության համաձայնագրերից ելնելով, մասնավոր սեկտորը կառուցում, ֆինանսավորում և վարում է հանրային ենթակառուցվածքը` ծախսերը ծածկելով օգտագործողների կողմից վճարված տուրքերի հաշվին: Գոյություն ունեն ֆինանսավորման տարբեր մոդելներ` սկսած դոնորների կամ բազմակողմ օժանդակության գործակալությունների կողմից օժանդակության վարկերի տրամադրումից մինչև առանձնահատուկ ֆինանսավորման մոդելների համաձայն մասնավոր երրորդ կողմերի հետ գործարքների կնքումը (օրինակ` կառուցման –գործունեության - փոխանցման մոդելը), ինչը նվազագույնի կարող է հասցնել կառավարության նախնական ծախսերը: Կառուցման – գործունեության - փոխանցման մոդելը և դրա տարբերակները սովորաբար հանդիսանում են կառավարության ծրագրերի նախընտրած ֆինանսական մոդելները (գործընթացները), որոնք հսկայածավալ և անմիջական ֆինանսավորում են պահանջում մասնավոր սեկտորի կողմից: Կառուցման – գործունեության -փոխանցման մոդելի համաձայն մասնավոր սեկտորը նախագծում, ֆինանսավորում, կառուցում և վարում է գործընթացը պայմանագրի գործունեության ողջ ընթացքում: Ծրագրի ավարտին սեփականությունը փոխանցվում է կառավարությանը: Այդ մոդելի փոխակերպված տարբերակներից է կառուցման – փոխանցման – գործունեության մոդելը, համաձայն որի կառուցումն ավարտելուց հետո սեփականության իրավունքը փոխանցվում է կառավարությանը: Եվ վերջապես, կառուցման – սեփականության իրավունքի – գործունեության գործարքները, որի դեպքում մասնավոր սեկտորը պահպանում է մշտական սեփականության իրավունքը և գործունեություն է իրականացնում պայմանագրի հիման վրա: Ծախսերի օպտիմալացման մեկ այլ տարբերակ կարող են հանդիսանալ ծրագրային ապահովման լիցենզիոն համաձայնագրերն այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Microsoft» և »Oracle» ընկերությունները:

No comments:

Post a Comment