Friday, December 11, 2009

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ԱրմԹեք կոնգրեսներ

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ


Հուլիսի 5-7-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած «Արմտեք-2007» կոնգրեսով սկիզբ է դրվում տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով Հայաստանի եւ Սփյուռքի հնարավորությունների մեկտեղմանը, ինչը կարող է աննախադեպ հեռանկարներ բացել մեր երկրի ու ժողովրդի առջեւ։




Բավական է միայն թվարկել Սան Ֆրանցիսկոյի կոնգրեսին մասնակցած ընկերություններից մի քանիսի անունները՝ Synopsys, Impeva, PDF Solutions, Virage Logic, Morgan Stanley եւ այլն, որ հասկանանք այս ձեռնարկի կարեւորությունը։ Խիստ ներկայացուցչական էին ու բազմամարդ նաեւ տվյալ բնագավառի հայաստանցի ու սփյուռքահայ մասնագետների եւ ԱՄՆ-ի ու Հայաստանի կառավարական պատվիրակությունները։

Ժամանակակից աշխարհում տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաներն այն ոլորտներն են, որոնց համար էական չեն տարածության, փակ սահմանների, քաղաքական ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված արգելքները։

Ուստի վերջին տարիների ընթացքում այս բնագավառների հայ մասնագետները, որոնց պատկառելի բանակ է գոյացել ոլորտի համաշխարհային առաջատար համարվող ԱՄՆ Սիլիկոնի հովտում, արդեն հասցրել են ինքնուրույնաբար կապվել իրար հետ եւ ձեւավորել որոշակի տեղեկատվական ցանցեր, որոնք կարեւոր նախադրյալ են վիրտուալ աշխարհում հայկական «ընդհանուր տարածքի» ձեւավորման համար։

Հայաստանում եւս վերջին շրջանում որոշակի քայլեր են ձեռնարկվել ոլորտի զարգացումը խթանելու եւ այն կառավարության գործունեության գերակայությունների շարքում պահելու համար։

Սակայն մինչ օրս կատարված աշխատանքը դեռեւս բավարար չէ՝ տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաները հարեւանների հետ տնտեսական մրցակցության մեջ հաղթաթուղթ դարձնելու համար։ Անցած տարիներին ավելի շատ խոսում էինք մեր ժողովրդի մտավոր հսկայական ներուժն օգտագործելու մասին, իսկ իրականում լուծում տնտեսության վերականգնման խնդիրը, կամ էլ առաջին սերնդի բարեփոխումները։

Ինչպես Սան Ֆրանցիսկոյի կոնգրեսում հուլիսի 7-ին իր ելույթում մատնանշեց արտգործնախարար Վ.Օսկանյանը, այժմ արդեն «երկրորդ սերնդի բարեփոխումների կարիքն ունենք, որոնք ավելի դժվար է առանձնանշել, ձեւակերպել ու ընդունել»։ Այսինքն՝ Հայաստանը թեւակոխում է տոկոսային-քանակական աճից որակական զարգացման ուղի, որի հիմքի վրա միայն կարող է դիմակայել իր հարեւանների տնտեսական ավելի մեծ հնարավորություններին։

Տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս լուծել նաեւ ուղեղների արտահոսքի խնդիրը, քանզի, ինչպես նկատեց «Արմտեք-2007»-ում Վ.Օսկանյանը, «եթե մենք ունենանք ուղեղների շրջանառություն, մենք ուղեղների արտահոսքի մասին մտահոգվելու կարիք չենք ունենա»։ Այսինքն՝ Հայաստանից հեռացած եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզի աշխարհի մի շարք առաջատար ֆիրմաներում աշխատող մեր հայրենակիցները կարող են կրկին կապվել հայրենիքի հետ, այնտեղ բացել մասնաճյուղեր կամ էլ վերադառնալ որպես կայացած մասնագետներ ու գործարարներ։

Որպես այս ոլորտի զարգացման նախապայմաններ, կոնգրեսում շեշտադրվեցին Հայաստանում կրթության որակի արմատական բարելավման ու գիտության զարգացման խնդիրները։ Մեզանում գոյություն ունեցող կրթության համակարգը իր բոլոր առավելություններով հանդերձ, ներկայումս չի կարող հիմք դառնալ տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման համար, քանի որ այն կառուցված է գիտելիքների կուտակման, սերտման, բայց ոչ կիրառական նշանակության ապահովման հիմքի վրա։

Նույն պրոբլեմը ծառացել է նաեւ Հայաստանի գիտության առջեւ, որը նույնպես ներկայումս գտնվում է հետխորհրդային «ավտոպիլոտի» ռեժիմի մեջ։

Մյուս կարեւոր խնդիրը, որի լուծումն անհրաժեշտ է արագացնել, ոլորտին տրվող մաքսային ու հարկային արտոնությունների հարցն է։ Այսօր էլ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մեր մասնագետները բողոքում են ներմուծվող տեխնիկայի վրա դրվող բարձր հարկերից, ավելորդ քաշքշուկից։ Մինչդեռ, եթե ոլորտը հայտարարվում է իբրեւ գերակայություն, եթե Սան Ֆրանցիսկոյում հավաքվում են բարձրակարգ հայ մասնագետները ու ծրագրում մինչեւ հաջորդ՝ 2009-ի կոնգրեսը իրենց առջեւ հառնած խնդիրները, եւ վերջապես՝ եթե աշխարհի մի շարք առաջատար ֆիրմաներ մտնում են հայաստանյան շուկա, ապա նրանց հետ կապված բոլոր հարաբերությունները պետք է լինեն ծայրաստիճան թափանցիկ, իսկ հարկային ու մաքսային վճարները՝ շատ ավելի ցածր, քան այլ երկրներում։

Բնականաբար ծրագրերը, որոնք նախանշվեցին հուլիսի 5-7-ին «Արմտեք-2007»-ում, պահանջում են ամբողջական ու համալիր քննարկում՝ նաեւ Հայաստանում ամենատարբեր մակարդակներով։

10 comments:

  1. Մերի ջան,

    Շատ հետաքրքիր նյութ ես դրել, հատկապես մեր` ICT-ի խնբի համար: Շնորհակալություն:

    Ես կփորձեմ այս նյութին ի շարունակություն տեղադրել նաեւ 2008 և 2009 թվականների Արմ-Թեքի արդյունքների ամփոփումը:

    ReplyDelete
  2. ha eli Ani jan ete karas texadri, vorovhetev indz shat hetaqrqir en ayd ardyunqner@ ev es der cavoq chem karoxacel gtnel dranq!!!

    ReplyDelete
  3. «Սովորել անցյալից և բացահայտել ապագան» կարգախոսով նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի «Սիլիկոնային հովտում» արդեն երկրորդ անգամ անցկացվեց Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2009» համաժողովը:

    Միջոցառման կազմակերպիչ «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Aysor-ի հետ զրույցում ամփոփեց «ԱրմԹեք-2009» համաժողովի արդյունքները:

    -Պարոն Մուսայելյան, «ԱրմԹեք-2009»-ը կատարե՞ց իր առջև դրված խնդիրները:

    -Կարծում եմ` այո: Մենք շատ արժանապատիվ ներկայացանք այս համաժողովին: Նշանակալից էր, հատկապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակացությունը և ելույթը: Համաժողովի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել և ներկա գտնվեցին այնպիսի աշարհահռչակ ընկերությունների հիմնադիրներ և ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Ինթելը», «Սիսկոն», «Մենտոր գրաֆիկսը» հանրահայտ «Բերկլի» և «Սթերն» համալսարանները և ուրշներ:

    - Հայաստանն ի՞նչ կազմով ներակայացավ:

    -Տարօրինակ էր, բայց նախապես հայտ ներկայացրած 250 պատվիրակներից միայն 150-ը մասնակցեցին միջոցառմանը: Խնդիրն, ըստ ամենայնի, ֆինանսական կողմն էր: Իսկ առհասարակ, ոլորտի բոլոր առաջատար ընկերություններն այնտեղ էին:

    -Մեկ անձի հաշվարկով մասնակցությունը շա՞տ թանկ էր:

    -Օրը 675 դոլար:

    - Կոնկրետ ի՞նչ արդյունքներ կարող եք արձանագրել:

    -Շատերը, չգիտես ինչու, արդյունք ասելով` անպայման հասկանում են կոնկրետ փաստաթուղթ կամ պայմանագիր: «ԱրմԹեքը» ցուցահանդես չէ, որ պայմանագրեր կնքվեն: Այլ հարթակ է, որտեղ նախանշվում են ՏՏ ոլորտի զարգացման մեր միջնաժամկետ ծրագրերը: Դա համաշխարհային բարձր տեխնոլոգիաների բիզնեսի հետ շփվելու, տեղեկատվություն փոխանակելու, Հայաստանի ներուժը ներկայացնելու բացառիկ հնարավորություն է:

    -Համաձայն միջոցառման արդյունքների, ի՞նչ ուղղություններով պետք է առաջնորդվել և զարգացնել Հայաստանի ՏՏ ոլորտն առաջիկա տարիներին:

    -Առաջին հերթին դա միկրոէլեկտրոնիկայի նախագծային ծրագրերի մշակման ուղղությունն է: Ինչպես համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Տիգրան Սարգսյանը, Հայաստանը բավականին ուշացել է, և աշխարհում ՏՏ ոլորտի բոլոր «նիշաներն» արդեն զբաղված են, ուստի պետք է նոր ուղղությունր գտնենք: Եվ նման օրինակ կարող է լինել նշածս ուղղությունը: Շատ կարևոր նախապայման է, որ այս ոլորտի աշխարհի երեք առաջատար ընկերություններից երկուսն արդեն Հայաստանում են: Մենք կադրային լավ ներուժ ունենք: Չմոռանանք, որ Խորհրդային Միության «Սիլիկոնային հովիտը» հենց Հայաստանն էր:

    -Իսկ առավել առարկայական, գործնական ի՞նչ քայլեր են պետք:

    -Պետք է հասկանալ, որ հեքիաթների ժամանակներն անցել են:
    ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի նիստերի անպտուղ հավաքները կամ այդ տիպի այլ միջոցառումներն արդեն սպառել են իրենց:

    Մենք պետք է ընդառաջ գնանք համաշխարհային բիզնեսին, պայմաններ ստեղծենք առաջատար ընկերությունների Հայաստան գալու համար, պետք է շահագրգռենք և բերենք նրանց Հայասատան: «ԱրմԹեք-2009»-ից հետո կարող եմ ասել`«գնդակը մեր դաշտում է»:

    -Միջոցառումից առաջ խոսվում էր «Սիլիկոնային հովտում» մշտական գործող գրասենյակ ունենալու մասին:

    -Այդպիսի գրասենյակ կունենանք առաջիկայում: Այն հնարավորություն կտա մշտապես կոորդինացնել կապը Հայաստանի և ՏՏ համաշխարհային առաջատարների միջև:

    -Այժմ տարածաշրջանում մեր դիրքերն ինչպիսի՞ն են:

    -Կոնկրետ Ադրբեջանը շատ լուրջ միջոցներ է ներդնում ՏՏ ոլորտի, մասնավորապես, հեռահաղորդակցության ոլորտի ուղղությամբ: Մեզ մոտ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցությունը կարծես ակտիվանում է` սակագներն իջնում են, սակայն, ինտերնետի որակը ինչպես եղել` այնպես էլ շարունակում է մնալ շատ վատը: Իսկ կապի նման որակով ՏՏ ոլորտի զարգացման մեծ հավակնությունների մասին խոսելն իմաստ չունի:
    Հղում: http://www.aysor.am/am/news/2009/11/26/armteck/

    ReplyDelete
  4. Ահա և մեր վարչապետի ելույթը ԱրմԹեք 2009-ի Գալա երեկոյի ժամանակ: Ասեմ, որ այն բավականին տպավորիչ էր հատկապես սփյուռքահայության համար:

    Հղում: http://www.gov.am/am/speeches/1/item/2950/

    ReplyDelete
  5. Եվս մեկ շատ հետաքրքիր նյութ:

    Հղում http://hetq.am/am/technologies/government-21/

    ReplyDelete
  6. Ելույթն իսկապես որ տպավորիչ էր: Համադայն եմ ինտերնետի շատ շատ շատ ու միլիոն անգամ շատ վատ որակի հետ կապված ասածին:

    ReplyDelete
  7. Բարև...
    Ես ողջունելի եմ համարում այն փաստը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր կլինի ինչ-որ չափով կանխարգելել արտահոսքը: Բացի այս,ես կնախընտրեի, որ պետության կողմից էլ ինչ-որ սահմանափակող լծակներ կիրառվեին. Թեկուզ այն,որ ուսում առնելուց հետո առնվազն մի քանի տարի պարտավոր են աշխատել, բնականաբար պետպատվերների պարագայում:

    ReplyDelete
  8. Ayo menq petq e iroq @ndaraj gnanq hamashxarhayin biznesin ev shahavet paymanner stextsenq otarerkrya @nkerutyunneri ushadrutyun@ gravelu hamar. unenalov hianali gitakan potencial menq karox enq hasnel nran vor ayt @nkerutyunnern irenc gortsuneutyun@ tsavalen nay Hayastanum. isk dra hamar naxevaraj anhrajesht e mer harkayin hamakarg@ veranayel ev voroshaki harkayin artonutyunner sahmanel nman @nkerutyunneri hamar.baci dranic nman tsragreri irakanacum@ knpasti nayev nor ashxatatexeri stextsman@ vor@ evs aysor lurj xndir e mer petutyan hamar!!

    ReplyDelete
  9. Apreq erexeq jan, vor mer temai hamar blogy aktiv eq pahum shaaat karevor ev aktual nyterov!

    ReplyDelete