Wednesday, December 23, 2009

Անհատական անշխատանք, Ջանազյան Աննա

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ (ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՓՈՐՁԸ)
Այս կամ այն երկրի տեխնոլոգիական առաջընթացը ժամանակակից գիտությունը բացատրում է այն փաստով, որ տեղի է ունենում միջոցների վերաբաշխում դեպի նորարարությունները: Հզոր տեխնոլոգիական աճ նկատվում է այն երկրներում, որտեղ տեխնոլոգիայի պարբերական թարմացումը դարձել է ռազմավարական ղեկավարման օբյեկտ և կար•ավորվում է պետության կողմից: ԱՄՆ-ում ինովացիոն քաղաքականության կատարման մեխանիզմը հիմնվում է բյուջետային միջոցների բաշխումով ԳՀ և ՓԿ աշխատանքների վրա ֆեդերալ կոնտրակտ համակարգի (ՖԿՀ) միջոցով :

Իսրայելի տնտեսագիտական պատմությունը ներկայացնում է սկզբում կարծր տնտեսական կուրսից անցում դեպի ներմուծմանը փոխարինող արդյունաբերության, ապա և արտահանմանն ուղղված տնտեսության վերափոխման վառ օրինակ։ Չունենալով օգտակար հանածոներ և ոչ էլ բերքատու հողեր, Իսրայելը հույսը, շեշտը դրեց կոմերցիոն գիտության վրա որպես ազգային տնտեսության զարգացման հիմնական աղբյուրի։ Դրա շնորհիվ Իսրայելն իր տնտեսական և սոցիալական զարգացման մեջ իրականացրեց ֆանտաստիկ առաջանցում` դառնալով ժամանակակից հետինդուստրիալ հասարակության ճանաչված լիդերներից մեկը։

Այսօր Իսրայելը տեղ է գրավում աշխարհի քսան ամենազարգացած երկրների ցանկում և հայտնի է ամբողջ աշխարհում իր բարձրտեխնոլոգիական արդյունաբերությամբ, պատրաստված ինժեներներով, զգալի գիտական նվաճումներով։ Հաստատուն տնտեսական աճը ձեռք է բերվում ի հաշիվ տնտեսական մեխանիզմի մեջ նոր լուծումներով պայմանավորված ներդրումների գործընթացի արագացման և ինովացիոն գործունեության անընդհատության ապահովման։ Եթե վերցնենք «ինովացիոն ինդեքսիե ցուցիչը, որը բնութագրում է գիտության և բիզնեսի փոխազդեցության մակարդակը և գիտական մշակումների՝ տնտեսության մեջ ներդրման արագությունը, ապա համաշխարհային առաջատարներն են ԱՄՆ-ը, Թայվանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Ճապոնիան։ Իսրայելը 6-րդ տեղում է, Գերմանիան՝ 10-րդ, Մեծ Բրիտանիան՝ 14-րդ, Ֆրանսիան՝ 18-րդ։ Իսրայելի ներդրումները գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների մեջ (Research and Develգpment – R&D)աշխարհում ամենաբարձրերից մեկն են, իսկ 2008թ. տվյալներով, թերևս, ամենաբարձրն են և կազմում են համախառն ներքին արտադրանքի 4.74%-ը (համեմատության կարգով նշենք, որ երկրորդ տեղում գտնվող Շվեդիայում այն կազմում էր ՀՆԱ 3.63%-ը)։ Երկրում գործում են ավելի քան 3000 բարձրտեխնոլոգիական ընկերություններ։

1960-ական թթ. վերջին իսրայելական տնտեսության կառուցվածքի մեջ տեղի ունեցան էական փոփոխություններ. զարգացման մեջ առաջնայնություն ստացավ գիտատար արդյունաբերությունը, համապատասխանաբար գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում՝ կիրառական հետազոտությունները։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց նորագույն տեխնոլոգիաների և գիտահետազոտական մշակումների վրա հենված արտադրանքի արտահանումը, ճիշտ է, բավականին համեստ ծավալներով։

Եվ չնայած Իսրայելն այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ համալսարաններն ու այլ գիտական հաստատությունները բացվել էին պետական ինքնիշխանության հռչակումից շատ առաջ, Իսրայել պետության հռչակման առաջին տարիներին երկրում չկար թե՛ բավարար գիտատեխնիկական ներուժ, թե՛ կազմակերպական կառույցներ: Երկիրը փաստորեն պայքար էր մղում տնտեսության կենդանի մնալու համար։

Որոշ երկրներում տեղ գտած ինովացիոն գործընթացները գրավեցին իսրայելցի մասնագետների ուշադրությունը։ Բարձրակարգ մասնագետների առկայությունը և պետության քաղաքականությունը, ուղղված արտասահմանյան (գերազանցապես ամերիկյան) ներդրումների ներգրավմանը, հանգեցրին իսկական վերելքի։ Պետք է նշել, որ բարձր տեխնոլոգիաների և ազդեցիկ տնտեսական ձեռքբերումների հարցում կարևոր դեր խաղացին ռազմական բնագա-վառում իրականացված մշակումները։ Մասնավորապես, ռազմական ոլորտում իրականացված գիտական հետազոտությունները նշանակալից ազդեցություն ունեցան իսրայելական արդյունաբերական սեկտորի, գիտական ընկերակցության վրա և այլն։ Սակայն ռազմական ծախսերի իջեցումն ուղեկցվում էր խոր կառուցվածքային փոփոխություններով և գործարար ոլորտի գիտահետազոտական հնարավորությունների նկատելի բարելավումներով։

Միջազգային համագործակցությունը գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների բնագավառում իսրայելական արտաքին քաղաքականու-թյան կենտրոնական բաղկացուցիչներից է։ Վերջին տարիներին այն էականորեն ընդլայնվել է ու խորացել, և ներկայումս Իսրայելը համագործակցում է աշխարհի շատ երկրների հետ ինչպես պետական, նույնպես և բիզնես ոլորտի մակարդակում։ Հետազոտությունների գների անընդհատ աճն ու պետական ֆինանսավորման նվազումը բերեցին նրան, որ իսրայելական համալսարանները վերջին տարիներին փնտրում են լրացուցիչ միջոցների աղբյուրներ։ Իսրայելի գրեթե ամեն մի բուհում գործում են միջազգային կապերի բաժիններ, որոնք պատասխանատու են միջազգային գիտական համագործակցության զարգացման, համատեղ start-up ընկերությունների ստեղծման համար և այլն: Բարձրագույն ուսումնական, գիտահետազոտական հաստատությունների և ձեռնարկությունների գիտաշխատողների անմիջական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր երկրների երիտասարդ գիտաշխատողների, ուսանողների հանդիպումները ևս մի կարևոր նախադրյալ են արդյունավետ երկկողմանի գիտական կապերի զարգացման համար։

Իսրայելի հետաքրքրվածությունը միջազգային գիտական կապերի զարգացմամբ թելադրվում է նրանով, որ սահմանափակ նյութական ռեսուրսներ ունեցող փոքր երկիրը չի կարող հասնել նկատելի գիտական հաջողությունների բացառապես սեփական ջանքերով։ Աշխարհում ճանաչում ունեցող իսրայելական գիտության բարձր մակարդակն այն հիմնական գործոնն է, որը դրդում է զարգացած երկրներին որոնել Իսրայելի հետ գիտական համագործակցության և կոոպերացիայի եզրեր։ Միջազգային գիտական համագործակցությ ան մեջ Իսրայելի մասնակցությունն ընդգրկում է բոլոր մակարդակները՝ անհատական գիտական շփումներից և արտասահմանյան ու միջազգային գի-տական ծրագրերում իսրայելական մասնագետների խմբերի մասնակցու-թյունից մինչև համագործակցություն միջպետական մակարդակում։

Միջազգային համագործակցության մեջ կապող օղակի դեր է կատարում իսրայելական արդյունաբերության MATIMԳP (Israeli Industry Center fգr R&D) գիտահետազոտական կենտրոնը։ Այն ոչ կոմերցիոն կազմակերպություն է և իրականացնում է միջազգային գիտական համաձայնություններ բարձր տեխնոլոգիաների բնագավառի հանրության հետ Արդյունաբերության և առևտրի նախարարության գլխավոր գիտնականի բյուրոյի անունից: Կենտրոնը գործում է իբրև մի օղակ, որը կապում է իսրայելական ընկերություններին և նրանց միջազգային գործընկերներին։ Այն իսրայելական կազմակերպությունների և Եվրոպական միության միջև տեղեկատվության և ամեն ինչում աջակցության իրականացման գլխավոր խողովակն է։

Իսրայելի՝ կառավարական կազմակերպությունների մակարդակով միջազգային գիտական կապերի զարգացման պատասխանատվությունը դրված է Գիտական հետազոտությունների և զարգացման ազգային խորհրդի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության մշակութային և գիտական կապերի բաժնի վրա։ Դեռևս 1972թ. նշյալ Ազգային խորհուրդն առաջ քաշեց «Իսրակոնե ծրագիրը՝ ուղղված բնական և հասարակական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառներում իսրայելական և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև գիտական տեղեկատվության կանոնավոր փոխանակման և քննարկումներին նպաստելու խնդրով իսրայելական գիտահետազոտական կոնֆերանսների կազմակերպման օժանդակությանը։ Իսրայելական գիտությունների ակադեմիան ներկայացնում է Իսրայելը Գիտական միությունների միջազգային խորհրդում, Եվրոպական գիտական հիմնադրամում, անմիջական կապեր է պահպանում արտասահմանյան ազգային գիտական կազմակերպությունների հետ, մասնակցում է արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին և օժանդակում նման կոնֆերանսների հրավիրմանը Իսրայելում։ Արտաքին գործերի նախարարության միջազգային կոոպերացիայի բաժինը զբաղվում է նաև Իսրայելի գյուղատնտեսության, բժշկության, առողջապահության, կրթության ոլորտի ձեռքբերումներով հետաքրքրված զարգացող երկրների մասնագետների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման հարցերով։

Քանի որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում Իսրայելի հիմնական գործընկերը Միացյալ Նահանգներն է, զարմանալի չէ, որ այդ երկիրն արդյունաբերության մեջ ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման և գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմանի միջպետական համագործակցության հիմնական գործընկերն է։ Ամերիկա-իսրայելական «հատուկ գիտա-կան հետաքրքրություններնե ունեն համեմատաբար երկար պատմություն։

Երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններ հաստատելուց հետո հնարավոր դարձավ ձեռնամուխ լինել գիտական կապերի զարգացմանը։ Սակայն սկզբնական փուլում՝ 1950-ական թթ., այդ հարաբերությունները կառուցվում էին առանձին գիտնականների և որոշ արդյունաբերական ընկերությունների գիտական կապերի հենքին։ Իսրայելում նոր-նոր էր ձևավորվում գիտելիքը առևտրային ապրանք դարձնելու մոդելը։ 1959թ. Վեյցմանի գիտահետազոտական ինստիտուտի (Weizmann Institute գf Science) շրջանակներում հիմնադրվեց YEDA կազմակերպությունը, որն առաջին իսրայելական և ընդհանրապես աշխարհում առաջին կազմակերպություններից էր` ուղղված գիտական ձեռքբերումների առևտրայնացմանը նպաստող տեխնոլոգիաների փոխանցմանը։ 1964թ. Mգtգrգla ընկերությունը ստեղծեց գիտահետազոտական կենտրոն Իսրայելում12: 1965թ. հիմնադրվեց Իսրայելա-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատը։

1960-ական թթ. վերջերից Վաշինգտոնում հասկացան, որ Իսրայելը կարող է ծառայել իբրև անփոխարինելի խոչընդոտ Մերձավոր Արևելքում խորհրդային ազդեցության ծավալման դեմ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց ԱՄՆ զանգվածային օգնությունը Իսրայելին։ 1967թ. պատերազմից հետո, երբ Իսրայելը ցույց տվեց իր հարևանների նկատմամբ որակական ռազմական և տեխնոլոգիական գերակշռություն, ԱՄՆ-ը փոխեց քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ և հետաքրքրվեց նրա հետ համագործակցության հնարավորություններով։ Համաձայն պարբերաբար անցկացվող հարցումների, 1967թ. ի վեր Իսրայելը վայելում է ամերիկյան հասարակության զգալի օժանդակությունը։

Բազմաթիվ քննարկումներից հետո գիտական համագործակցությունը սկսեց ձեռք բերել կոնկրետ ձևաչափեր։ Արդյունքում ձևավորվեցին մի շարք խոշոր համատեղ գիտական ծրագրեր, ինչն այն ժամանակների համար միջազգային գիտական կապերի նոր ձև էր։ Գիտության և տեխնիկայի բնագավառում ԱՄՆ-ը դարձավ Իսրայելի համար կարևորագույն գործընկերը, ինչն անմիջապես իր դրսևորումը գտավ մի քանի համաձայնագրերում։ Ավելի ու ավելի շատ իսրայելցի երիտասարդ գիտնականներ սկսեցին անգլերեն լեզվով գիտելիքներ ձեռք բերել և կատարելագործվել ԱՄՆ-ում` այդպիսով հիմք դնելով սերտ գիտական և արտադրական կապերի կադրային բազայի։

1974թ. Intel ընկերությունը բացեց հետազոտական կենտրոն Հայֆայում։ Այն ժամանակ այդտեղ աշխատում էր ընդամենը հինգ ինժեներ։ Ներկայումս Intel-ը Իսրայելում ունի ութ գիտաարտադրական կենտրոն, որոնցում մշակվել են մի շարք համակարգչային պրոցեսորներ, որոնք լայնորեն հայտնի են ողջ աշխարհում:

Համատեղ հետաքրքրություն ներկայացնող քաղաքացիական ոլորտում հետազոտությունները խրախուսելու նպատակով 1972թ. հիմնադրվեց Ամերիկա-իսրայելական գիտական հիմնադրամը (The U.S. – Israel Binatiգnal Science Fգundatiգn – BSF)։ Այդ հիմնադրամը դարձավ առաջին կառույցը, որը տրամադրում էր ֆինանսական օժանդակություն և թեթևացնում էր ԱՄՆ-ի և Իսրայելի գիտնականների գիտական համագործակցությունը։ Հիմնադրամի շահույթները գոյանում են 100 մլն դոլար դրամագլխի տոկոսադրույքներից։ Երկու կառավարությունները 1972թ. կատարեցին 30-ական մլն դոլարի ներդրումներ, իսկ 1984թ. ավելացրին ևս 20-ական մլն դոլար։ Այդ հիմնադրամի նշանակությունը Իսրայելի և ԱՄՆ-ի միջև գիտատեխնիկական համագործակցության մեջ դժվար է գերագնահատել, քանի որ հիմնադրամը սուբսիդավորում է գիտության տարբեր ոլորտներին առնչվող հետազոտական ծրագրեր՝ մարդաբանությունից մինչև բիոբժշկական ինժեներիա, ֆիզիկա և շրջակա միջավայրի պահպանության հարցեր։ Հիմնադրման օրվանից BSF-ը տրամադրել է ավելի քան 4000 հետազոտական դրամաշնորհներ շուրջ 480 մլն դոլարի չափով։ Դրանցից շատ-շատերը բերել են կարևորագույն գիտական, բժշկական և տեխնոլոգիական ճեղքումների պրակտիկ դրսևորումների լայն սպեկտրի մեջ։ Բավական է նշել, որ 1959-ից ի վեր բժշկության, ֆիզիկայի, քիմիայի և տնտեսագիտության բնագավառի Նոբելյան մրցանակակիրներից 38-ը առնվազն մեկ անգամ դրամաշնորհ են ստացել BSF-ից:

Հիմնադրամի աշխատանքներին ակտիվ մասնակցության շնորհիվ Իսրայելը բավականին զգալի օգուտներ է ստանում, քանի որ աջակցելով համատեղ հետազոտական ծրագրերին` երկիրը կարողացավ ընդլայնել և կատարելագործել իր հետազոտական բազան, հասնելու համար զարգացման այնպիսի մակարդակի, որն անհնարին կլիներ հետազոտությունների ինքնուրույն իրականացման պարագայում։ Կարևոր հանգամանք էր և այն, որ իսրայելցի գիտնականների համար մատչելի, հասանելի դարձան ամերիկյան հնարավորությունները և գիտափորձարարական սարքավորումները, որոնք անհասանելի էին Իսրայելում։ Այդպիսով է, որ իսրայելցիները կարողացան առաջիններից մեկը տեղեկատվություն ստանալ ամերիկյան հետազոտությունների արդյունքների մասին, ինչը նույնպես նպաստեց Իսրայելում գիտական առաջընթացին։

Նշյալ հիմնադրամին հաջորդեց 1978թ. Գյուղատնտեսության բնագա-վառում ամերիկա-իսրայելական հետազոտությունների և մշակումների համատեղ հիմնադրամը (United States-Israel Binatiգnal Agricultural Research and Develգpment Fund – BARD), որը կոչված էր իրականացնել և աջակցել երկու երկրների գյուղատնտեսության համար էլ մեծ նշանակություն ունեցող հետազոտություններին և ինովացիաների զարգացմանը։ Այն ձևավորվեց երկու կառավարությունների կողմից համատեղ 40-ական մլն դոլար ներդրումից, որին 1984թ. ավելացվեց 15-ական մլն դոլար։ Իր գործունեության սկզբնավորումից ի վեր BARD-ը ֆինանսավորել է ավելի քան 1000 ծրագիր (250 մլն դոլար ընդհանուր գումարի չափով) աշխարհի ավելի քան չորս տասնյակ երկրում։ Հաշվարկված է, որ իրականացված միայն 10 ծրագրի օգուտները լոկ ԱՄՆ-ի համար կազմում են շուրջ 450 մլն դոլար, ևս 300 մլն դոլարի օգուտներ են արձանագրված Իսրայելի համար։

1977թ. հիմնվեց Արդյունաբերության ոլորտում հետազոտությունների և մշակումների ամերիկա-իսրայելական միջպետական հիմնադրամը (Israel-U.S. Binatiգnal Industrial Research and Develգpment Fգundatiգn – BIRD–F)։ Հիմնադրամի նպատակն է արտադրության մեջ տեխնիկական նորույթների ներդրմանն օժանդակելու միջոցով նպաստել բարձր տեխնոլոգիաների բնագավառում ամերիկյան և իսրայելյան գիտնականների փոխշահավետ համագործակցությանը։ Ներկայումս այդ հիմնադրամի միջոցները շուրջ 110 մլն դոլարի կարգի են։ Այդ հիմնադրամն ամեն տարի օժանդակում է մոտ 20 ծրագրերի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 11 մլն դոլար։ Հիմնադրման օրվանից BIRD–F-ը օժանդակել է 740 ծրագրի` ներդնելով 245 մլն դոլար։ Ծրագրերի արդյունքների ապրանքաշրջանառության գումարը կազմում է ավելի քան 8 մլրդ դոլար:

Իսրայելում այդ հիմնադրամը համագործակցում է մեծությամբ տարբեր ընկերությունների հետ, այդ թվում նաև համեմատաբար վերջերս ստեղծված, որոնք ունեն առաջավոր տեխնիկական և արտադրական ներուժ, ճկուն են իրենց կորպորատիվ քաղաքականության մեջ և պատրաստ են միավորել իրենց ջանքերն ամերիկյան ֆիրմաների հետ գիտատար արտադրանքի մշակման և առևտրային օգտագործման համար։ Հիմնադրամը ձեռք է բերել՝ հատկապես երիտասարդ ինովացիոն ֆիրմաների համար, ցանկալի գործընկերոջ իմիջ` թույլ տալով նրանց կիսել իր հետ նախագծային ռիսկերը և թեթևացնել R&D-ի ծախսերը։

1980-ական թթ. կեսերից պայմանները փոխվեցին։ Բարձր տեխնոլոգիա-ների արագ զարգացմանը զուգընթաց, շատ ամերիկյան ընկերություններ սկսեցին դրսևորել ավելի մեծ հետաքրքրություն, շահագրգռություն համատեղ գիտական արդյունքների օգտագործման մեջ։ Իսրայելում ստեղծվեցին Infenգn, Vishay, Texas Instruments, Tգwer Semicգn-ductգr, Natiգnal Semicգnductգr, Applied Materials և այլ վերազգային (transnatiգnal) կորպորացիաների գիտահետազոտական կենտրոններ և արտադրություններ։

Ռեյգանի վարչակազմի տարիներին Իսրայելի և ԱՄՆ հարաբերությունները նկատելիորեն զարգացան։ Ի լրացումն նախորդ պարտավորությունների, ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր (1981, 1988թթ.), որոնք դարձան պրակտիկ գործունեության հիմքեր ռազմական և քաղաքացիական ոլորտնե-րում։ 1980-ական թթ. սկզբից Իսրայելն արդեն հաշվվում էր ԱՄՆ-ի «ռազմավարական դաշնակիցե, իսկ 1987թ. անվանվեց «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցե։ 1985թ. կնքվեց համաձայնություն ազատ առևտրի մասին, ինչպես նաև հուշագիր բիոտեխնոլոգիաների գծով իսրայելական կազմակերպության և բիոգիտության գծով կալիֆոռնիական հանձնաժողովի հետ։

1980-ական թթ. երկրորդ կեսին Իսրայելն ավելի հայտնի է դառնում իր գիտական նվաճումներով։ ԱՄՆ օգնությամբ Իսրայելը ձգտում էր գիտական կապեր հաստատել և փորձի փոխանակություն իրականացնել զարգացող երկրների հետ: Այդ նպատակով 1985թ. ստեղծվում է Զարգացման բնագավառում համատեղ հետազոտությունների ամերիկա-իսրայելական գիտահետազոտական ծրագիր։ USAID կազմակերպությունն ամեն տարի այդ ծրագրի բյուջե է փոխանցում 3 մլն դոլար։ Ծրագրի գործունեության ժամանակահատվածում տրվել են ավելի քան 350 դրամաշնորհներ (2005թ. տվյալներ)։

ԱՄՆ նահանգներից Իսրայելի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խնդրում առաջին տեղում է գտնվում Կալիֆոռնիան։ Վերջինիս համար՝ որպես սպառման շուկա, Իսրայելը գրավում է 25-րդ տեղը (1997թ. տվյալներով դա կազմում էր 810 մլն դոլար)։ Կալիֆոռնիայում բնակվում են շուրջ քառորդ միլիոն նախկին իսրայելցիներ, այստեղ գործում են ավելի քան 60 իսրայելական ընկերություններ, այդ թվում նաև այնպիսի հայտնիները, ինչպիսիք են 4th Dimensiգn Sգftware, Advanced Recգgnitiգn System, CI Systems, Tadiran և այլն։ Կալիֆոռնիական մի շարք խոշոր ընկերու-թյուններ, այդ թվում նաև Intel, Mգnster Cable, Applied Materials, Bay Netwգrks, Ciscգ, ունեն դուստր ընկերություններ Իսրայելում։ Առևտրական շրջանառության մեծ ծավալները, ինչպես նաև այդ ընկերություններում ներգրավված աշխատողների մեծ թվաքանակն այն գործոնների թվում էին, որոնք նպաստեցին երկու երկրների պետական կառույցներին ավելի մոտիկից հետաքրքրվելու բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հարցերով։

1993թ. ստեղծվեց Գիտության և տեխնոլոգիաների գծով ամերիկա-իսրայելական հանձնաժողով (US-Israel Science and Technգlգgy Cգmmissiգn): Երկու կառավարությունները ներդրեցին 15-ական մլն դոլար։ Հանձնաժողովի առաքելությունն է օժանդակել երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը համատեղ ծրագրերի իրագործման ճանապարհով, համալսարանների և հետազոտական ինստիտուտների միջև իրականացնել գիտական փոխանակում, ինչպես նաև օժանդակել ռազմական տեխնոլոգիաները քաղաքացիական արդյունաբերության մեջ հարմարեցնելու գործին։ Հանձնաժողովի գործունեության հիմնական թիրախներն են ինֆորմացիոն և բիոտեխնոլոգիաները, ինչպես նաև համագործակցությունն ամերիկյան Մթերքների և դեղամիջոցների գործակալության (FDA – Fգգd and Drug Administratiգn) հետ։ Հանձնաժողովը հիմնեց Գիտության և տեխնոլոգիաների ամերիկա-իսրայելական հիմնադրամ՝ կոչված վերաբաշխելու այն դրամաշնորհները, որոնք տրամադրվում էին երկու պետությունների կառավարությունների կողմից։ Հիմնադրամն ամեն տարի ֆինանսավորվում է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի բյուջեից։ Հանձնաժողովի կարևորագույն խնդիրներից մեկն է օգնել մասնավոր բիզնեսին համագործակցություն ծավալելու բարձր տեխնոլոգիաների բնագավառում։ Համատեղ ձեռնարկություններին օժանդակելու ծրագիրն օգնում է համատեղ բարձրռիսկային ամերիկա-իսրայելական տեխնոլոգիական արտադրությունների ֆինանսավորմանը։ Վերջին տվյալներով` այդ կերպ իրականացվում էին վեց ծրագրեր, որոնց համար տրամադրվել էր 24 մլն դոլար։

Համատեղ ձեռնարկություններին օժանդակության ծրագիրը շատ ընդհանուր գծեր ունի Արդյունաբերության ոլորտում հետազոտությունների և մշակումների ամերիկա-իսրայելական միջպետական հիմնադրամի (BIRD) հետ։ Երկուսն էլ մշակված են ինովացիոն տեխնոլոգիաների առևտրայնացման բնագավառում մասնավոր բիզնեսին օժանդակելու համար։ Սակայն կան նաև էական տարբերություններ։ Այն դեպքում, երբ BIRD հիմնադրամն օժանդակում է տեխնոլոգիաների զարգացմանը առևտրայնացման վերջնական փուլում, Գիտության և տեխնոլոգիաների հանձնաժողովն օգնում է գաղափարը կոմերցիոն ապրանք դառնալու սկզբնական փուլում։ Նման ծրագրերն ավելի մեծ ռիսկեր են կրում և պահանջում են ավելի նկատելի կապիտալ ներդրումներ։ Այդ պատճառով էլ նշյալ հանձնաժողովի դրամաշնորհները տրամադրվում են ոչ թե երկու տարով, ինչպես BIRD-ի պարագայում է, այլ չորս։

Այս ծրագրի շնորհիվ Իսրայելը խթանում է մասնավոր բիզնեսին՝ զարգացնելու առաջատար տեխնոլոգիաները և իսրայելական ընկերություններին հնարավորություն է տալիս մուտք ունենալ ինովացիաների ամերիկյան փորձին։

1995թ. սկզբին Երուսաղեմում բացվեց Կալիֆոռնիայի նահանգի առևտրի դեպարտամենտի ներկայացուցչություն։ Իսրայելն իր հերթին Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսում և Սանտա Կլարայում (Սիլիկոնյան հովտի կենտրոնում) ունի տնտեսական հարցերով ներկայացուցչություն։

Իսրայելի ավանդական ուղղվածությունը դեպի ԱՄՆ բերեց նրան, որ Իսրայելը սկսեց պարզապես վերցնել ամերիկացի գործարարների և ներդրողների փորձը, ինչպես նաև ինովացիոն զարգացման ամերիկյան փորձը։ Արդյունքում` բարձր տեխնոլոգիաների բնագավառում այսօր Իսրայելը ճանաչված է որպես համաշխարհային առաջատար և ունի չափերով երկրորդ «սիլի-կոնյան հովիտըե։ Այն տեղակայված է Թել Ավիվից հյուսիս գտնվող արդյունաբերական գոտում, որտեղ գտնվում են բազմաթիվ խոշորագույն արևմտյան ընկերությունների (այդ թվում` Digital Equipment, Mգtգrգla, Intel և այլն) մասնաճյուղերը։ Սակայն ընկերությունների մեծամասնությունը ոչ մեծ, քիչ հայտնի, երիտասարդ ֆիրմաներ են և հիմնականում մասնագիտանում են համակարգչային ցանցերի անվտանգության ապահովման, ինտերնետ տեխնոլոգիաների, ծրագրաշարային ապահովման և ռոբոտատեխնիկայի բնագավառներում։ 2005թ. Բիլ Գեյթսը բնութագրեց Իսրայելը որպես «Սիլիկոնային հովտիե մաս` այդպիսով ճանաչելով հրեական պետության արդյունաբերական ոլորտի հաջողությունները:

ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ռազմարդյունաբերական կոոպերացիան Իսրայելի համար նաև տեխնոլոգիաների տրանսֆերտի հնարավո-րություն է։ 1980-1990-ական թթ. ԱՄՆ-ը ավելի ու ավելի շատ էր ձգտում պահպանել Իսրայելի որակական առավելությունն իր հարևանների նկատմամբ, և այդ նպատակն իրագործվում էր գերազանցապես իսրայելական ինովացիաների, այլ ոչ նորագույն ամերիկյան ռազմական համակարգերի տրամադրման շնորհիվ։ Ռազմարդյունաբերական հաջող կոոպերացիան կարող է օժանդակել տեխնոլոգիաների ավելի ազատ տեղափոխմանը ԱՄՆ-ից Իսրայել, որպեսզի ինչպես ԱՄՆ-ի, նույնպես և Իսրայելի համար մշակված համակարգերը լինեն ամենանորերը։

Իսրայելը ձգտում է զարգացնել նորագույն ռազմական տեխնոլոգիաներն այն նկատառումով, որպեսզի հասնի որակական տեխնոլոգիական գերակայության։ Դա համապատասխանում է նաև ամերիկյան քաղաքականության նպատակներին։ Միայն ԱՄՆ-ը կարող է ֆինանսավորել բարձր տեխնոլոգիաների բնագավառի իսրայելական գիտական հետազոտությունները, որպեսզի հետագայում կարողանա կազմակերպել իսրայելական համակարգերի արտադրությունն ԱՄՆ-ում։

Վերջապես, եթե տնտեսական անհրաժեշտությունը բերի նրան, որ Իսրայելը ստիպված լինի բացահայտել իր մշակումների որոշ տեխնոլոգիական գաղտնիքներ, որոնք որ ցանկալի կլիներ դեռևս գաղտնի պահել, ապա դրանց փոխանցումը մերձավոր դաշնակցին՝ ԱՄՆ-ին, երևի թե կլինի ամենահարմար տարբերակը։ Այդ պատճառով էլ երկու երկրների միջև կնքված են հատուկ երկկողմանի համաձայնագրեր, որոնք կարգավորում են ռազմական տեխնոլոգիաների տրանսֆերտները։

Այսպիսով, Իսրայելի օրինակը ցուցում է, թե ինչպես կարելի է սահմանափակ ռեսուրսներ ունենալու պարագայում, օգտագործելով գիտական համագործակցության ներուժը, հասնել նշանակալի նվաճումների տնտեսության բնագավառում։ Այդ փորձը նաև հուշում է, թե որքան սերտորեն են կապված քաղաքականությունն ու գիտությունը, թե ինչ աստիճանի են դրանք փոխպայմանավորված միմյանցով։
Այսօր ԱՄՆ-ում ձևավորվել և իրացվում է ՙԱրդյունաբերահամալսարանային կոոպերատիվ գիտահետազոտական կենտրոնների ծրագիր՚, որը ենթարկվում է Ազգային գիտական ֆոնդին (ԱԳՖ): Ֆոնդը սկսել է իր գործունեությունը 20-րդ դարի 70-ական թվականներին, մասնավորապես 1972-1977 թթ. ընթացքում ստեղծելով Մասսաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտի լաբորատորիաներից մեկի հիման վրա՝ կոոպերատիվ հետազոտական կենտրոն (ԿՀԿ), որը զբաղված էր նոր տեսակի պլաստմասաների ստեղծման և մշակման հարցերով: ԿՀԿ–ի հիմնական ՙբանվորական ուժը՚ ասպիրանտներն էին, որոնք աշխատում էին մագիստրոսի կամ դոկտորի աստիճան ստանալու համար: Կենտրոնին կից ստեղծվել էին երկու խորհրդատվական վերահսկողական մարմիններ՝ համալսարանի պրոֆեսորներից և ադմինիստրացիայից բաղկացած խորհուրդ և մասնակից ֆիրմաներից ստեղծված խորհուրդ:
Այդ երկու խորհուրդների համատեղ կամ առանձին նիստերում ուսումնասիրվում է հետազոտությունների ընդհանուր ծրագիրը, հավանություն են ստանում կամ մերժվում կոնկրետ նախագծերը, գնահատվում են արդյունքները:
Վերահսկող մարմնի դերը պատկանում է ԱԳՖ-ին: Նրա հանձնարարությամբ յուրաքանչյուր ֆինանսական տարվա վերջում կատարվում է կենտրոնի գործունեության ստուգում և կազմվում է համառոտ հաշվետվություն: Կենտրոնի ֆինանսական ռեսուրսները ձևավորվում են տարբեր աղբյուրներից:
ժամանակագրական առումով առաջինը ԱԳՖ-ն է, որը հատկացնում է նախաձեռնող համալսարանին ոչ այնքան մեծ գումար (դոտացիա) նախապատրաստական աշխատանքների համար, որոնք սովորաբար տևում են մեկ տարի: Դրա համար համալսարանը նախապատրաստում է ինովացիոն գործունեության (ԻԳ) ծրագիրը և տանում է բանակցություններ արդյունաբերական ֆիրմաների հետ՝ ձգտելով ապահովել դրանց մասնակցությունը նախատեսված հետազոտությունների մեջ:
Երկրորդ՝ ծավալներով հիմնական, ֆինանսական աղբյուրը՝ ամենամյա մուծումներն են գործակից ֆիրմաների կողմից: Մուծման չափը կախված է կամ արտադրվող արտադրանքի ծավալից կամ էլ ֆիրմայում աշխատողների թվաքանակից:
Այն ֆիրմաները, որոնք մասնակցում են կենտրոնի աշխատանքին, կնքում են համալսարանի հետ պաշտոնական պայմանագիր: Միջոցների երկրորդ աղբյուրը կարող է լինել հենց ինքը համալսարանը, որը կարող է ֆինանսավորել որոշ նախագծեր սեփական բյուջեից, իսկ չորրորդ աղբյուրը՝ նահանգի կառավարությունն է:
Ինչ վերաբերում է իրավունքներին, ապա կենտրոնի բոլոր անդամներն ունեն հնարավորություն ստանալ ինֆորմացիա ԻԳ արդյունքների մասին: Եթե ԻԳ արդյունքում ստացված է գյուտի արտոնագիր, ապա վերջինիս սեփականատերը դառնում է համալսարանը: Նրա արդյունաբերական գործընկերները ստանում են գերադասելի իրավունք լիցենզիա ձեռք բերելու համար:
Կենտրոնի հետ համագործակցում են այնպիսի հանրահայտ ֆիրմաներ, ինչպիսիք են՝ ՙԴյուպոն՚, ՙԱլքսա՚, ՙԿռաֆթ՚, ՙԲոինգ՚, ՙԼորդ՚ և այլն:
Այդ փաստաթղթում, որը կոչվում է ՙօրա•րի հայտարարություն՚ և ամեն տարի ուղարկվում է ԱԳՖ-ի կողմից պոտենցիալ մասնակիցներին, ձևակերպված են հին• հիմնական չափանիշներ, որոնցով կատարվելու է առաջարկությունների գնահատումը.
1. գիտական արժեքը և դրա պոտենցիալ ազդեցությունը ԱՄՆ-ի մրցունակության վրա, այսինքն առաջարկվող հետազոտությունների որակը և նորույթը;
2. նշանակությունը կրթության որակի բարձրացման հարցում, այսինքն ասպիրանտների մասնակցությունը ԻԳ-ում;
3. արդյունաբերության և այլ պոտենցիալ սպառողների մասնակցությունը ԻԳ արդյունքներն;
4. կենտրոնի հեղինակությունը համալսարանում և նահանգում, բուհի ադմինիստրացիայի վերաբերմունքը կենտրոն ստեղծելու գաղափարին, նրանց պատրաստակամությունը օգնել կենտրոնին;
5. կենտրոնի պոտենցիալ ազդեցությունը երկրում կատարվող ԻԳ ընդհանուր մակարդակի վրա, տվյալ համալսարանի հնարավորությունը դառնալ առաջատար գիտության կոնկրետ ուղղություններում:
Ամփոփելով ԱՄՆ-ի փորձը, նշենք, որ գյուտարարական գործունեությունը և հետագա ներդրումները կատարվում են ԱՄՆ-ում հիմնականում մասնավոր սեկտորի կողմից, բայց ֆինանսավորվում են ինչպես ընկերությունների միջոցների հաշվին, այնպես էլ պետական բյուջեի հաշվին: Այսպես, միայն գյուտարարների իրավունքները պահպանելու համար ԱՍՆ-ի կառավարությունն ամեն տարի հատկացնում է 1 մլրդ. դոլար:
Ճապոնիայում ինովացիոն քաղաքականությունը գտնվում է սերտ կապի մեջ պետության տնտեսական քաղաքականության հետ, որի հիմքում դրված է պետության մեծ դերը տնտեսության կառավարման գործընթացում: Ճապոնիայի ինովացիոն քաղաքականությունը մշակված է հետևյալ սկզբունքների հիման վրա.
1. առաջնային ճյուղերի ֆինանսական աջակցումը ճապոնական զարգացման բանկի և ճապոնական արտահանող-ներմուծող բանկի միջոցով;
2. երիտասարդ ճյուղերի պաշտպանությունը (ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանված բարձր տուրքերի հաշվին);
3. օտարերկրյա տարադրամի բաշխումը նոր զարգացող ճյուղերի օգտին (նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներմուծման համար);
4. ամորտիզացիայի հատուկ նորմատիվներ, որոնք էականորեն պակասեցնում են ինովացիոն ֆիրմաների հարկային բեռը;
5. բարձր տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման խրախուսում:
Ճապոնիայի պետական ղեկավարման համակար•ը բացառիկ է նրանով, որ թույլ է տալիս պետությանը կարգավորել ռիսկի մակարդակը, որը կապված է մրցակցության հետ:
Այսպես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի վերականգնվի քայքայված տնտեսությունը, ճապոնական կառավարությունը կատարեց մեծ ռիսկային քայլ՝ նա համաշխարհային բանկից վերցրեց 9 մլրդ. դոլարի վարկ և այդ գումարով ձեռք բերեց 32 հագ տեխնոլոգիաներ: Տասնվեց տարի հետո ճապոնիայի դրական առևտրային բալանսը ԱՄՆ-ի նկատմամբ աճեց 1 մլրդ. դ մինչև 58 մլրդ.: Ճապոնիայում գործում են 170 ռեգիոնալ կենտրոններ, որոնց ֆինանսավորում են վենչուրային ֆիրմաները: Այն ճապոնական ձեռնարկատերերը, որոնք յուրացնում են ռիսկային տեխնոլոգիաներ, ստանում են ռիսկային վարկեր ռիսկային ձեռնարկատիրության կենտրոններից: Տասը տարվա ընթացքում այս կազմակերպությունները տվել են 261 վարկ 88,2 մլրդ իեն արժողությամբ: Ճապոնիայի գիտատեխնիկական քաղաքականության պետական ղեկավարման կազմակերպչական կառուցվածքը բերված է գծանկար 19– ում















Գծանկար19. Գիտատեխնիկական քաղաքականության պետական ղեկավարման կազմակերպչական կառուցվածքը
ճապոնական արդյունաբերության զարգացման ստրատեգիայի որոշման մեջ առանցքային դեր ունի արտաքին առևտրի և արդյունաբերության նախարարությունը: Ինչպես երևում է գծանկար 19-ից, դրան է ենթարկվում արդյունաբերական տեխնոլոգիաների ասոցիացիան, որը զբաղվում է լիցենզիաների ներմուծումով և արտահանումով:
Գիտության և արդյունաբերության ինտեգրացման ճապոնական մոդելը ենթադրում է այսպես կոչված տեխնոպոլիս-քաղաքների կառուցում, որոնցում պետք է գործեն գիտատար արտադրություններ:
Ֆրանսիայի ինովացիոն քաղաքականությունը զարգանում է մի քանի ուղղություններով.
1. փոքր և միջին ձեռնարկությունների ինովացիոն գործունեության աջակցում,
2. վենչուրային ինովացիաների սահմանափակումների վերացում,
3. գիտական կազմակերպությունների, բուհերի և արդյունաբերական ձեռնարկությունների միջև կոոպերացիայի խրախուսում: Ֆրանսիայում գործում է "SԳFARIS" ֆիրման, որը օգնում է փոքր և միջին ձեռնարկություններին ձեռք բերել արտոնագրեր և լիցենզիաներ, ֆինանսավորում է ԳՀ և ՓԿ աշխատանքները:
Օգնությունը հատկացվում է միջին ժամկետ ունեցող վարկերի ձևով՝ 50% երաշխավորությամբ:
Ֆրանսիայի գիտատեխնիկական ֆոնդը օգնել է իրացնել 25000 ինովացիոն նախագծեր:
Կանադայում եթե պետությունը որոշում է իրականացնել այս կամ այն ինովացիոն մշակման ներդրումը, ապա հեղինակներին անմիջապես վճարվում է ապագա շահույթի 40%, չսպասելով ներդրման ավարտին:
Գերմանիայի պետական ինովացիոն քաղաքականությունը ստույգ բաժանում է գործունեության ոլորտը երկու ուղղությունների ստեղծում և դիֆուզիա:
Ստեղծման գործընթացում առանձնացվում է երեք փուլ.
1. հիմնարար հետազոտություններ,
2. կիրառական հետազոտություններ,
3. փորձարարական մշակումներ:
Դիֆուզիայի ուղղությունը ևս բաղկացած է երեք փուլից.
1. նոր արտադրանքի արտադրության օժանդակում և նրա ՙընդունումը՚ արդյունաբերության կողմից;
2. նոր արտադրանքի համար շուկայի ստեղծում;
3. օգտագործողների մեջ տարածման օժանդակում:
ԻԳ Գերմանիայում զարգացել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օրինակով: 1983 թ. Բեռլինում բացվեց առաջին ինովացիոն կենտրոնը: Դրա հիմնական նպատակն էր օգնել նորարարներին՝ ստեղծելով սերտ կապեր հետազոտական հիմնարկների և արդյունաբերական ձեռնարկությունների միջև:
Դորտմունդի տեխնոլոգիական կենտրոնը տարբերվում է այլ կենտրոններից նրանով, որ փորձում է կապել միմյանց հետ դրա հիմնադիրներին: Դրանք են Արդյունաբերական առևտրային պալատը, Արհեստագործական պալատը, վեց վարկային ինստիտուտներ և մի ընկերություն, որը բաղկացած է ութ ձեռնարկություններից, որոնք գտնվում են տեխնոլոգիական կենտրոնում: Վարկային ինստիտուտները սկսում են գործել միայն այն ժամանակ, երբ ձեռնարկությունն իր ստեղծման գործընթացում արդեն հաղթահարել է կրիտիկական կետը:
Գերմանիայի հաջողությունները ինովացիոն գործունեության ոլորտում բացատրվում են պետության կողմից ինովացիոն գործունեության ճկուն և արդյունավետ քաղաքականություն վարելու հանգամանքով, ներառելով ամորտիզացիոն քաղաքականությունը և այլն:
Այսպես, Արևմտյան Գերմանիայի կառավարությունը սկսած նախորդ դարի 70-ական թվականներից խրախուսել է փոքր և միջին ձեռ¬նարկությունների զարգացումը, իսկ սկսած 1990 թվականից տնտեսա¬կան զարգացման Եվրոպական ծրագրերին միացան Արևելյան Գերմանիայի միջին և փոքր ինովացիոն ֆիրմաները: Այդ ծրագրի ֆոնդը տալիս է ինովացիոն ֆիրմաներին երկարաժամկետ վարկեր 10-15 տարիների համար:
Ելնելով վերը նշվածից, կարելի է անել այն եզրակացությունը, որ այդ հիմնախնդիրը բավականին բարդ է: Բայց բոլոր հետազոտողները գտնում են, որ անհրաժեշտ է անցնել ակտիվ պետական ինովացիոն քաղաքականության, հայթայթելով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Եթե ԱՄՆ-ում մեկ հետազոտոդի վրա միջինում տարեկան հատկացվում է 162 հազ.դ., Եվրոպայում և Ճապոնիայում՝ 71 հազ.դ., ապա Ռուսաստանում՝ ընդամենը 10 հազ.դ.:
Ռուսաստանի Դաշնությունում բարեփոխումների կողմնակիցները, սկսելով տնտեսության բարեփոխումները, ենթադրում էին, որ արդյունքում կաճի ակտիվությունը տնտեսության բոլոր ոլորտներում, շուկան կհագեցվի համաշխարհային ստանդարտներին բավարարող ապրանքներով, գիտությունը և տեխնիկան կստանան զարգացման նոր ազդակներ: Բայց ստացվեց լրիվ հակառակ արդյունքը: Գիտատեխնիկական առաջընթացը կորցրեց իր դերը տնտեսության զարգացման գործում:
Այս գործընթացները վերաբերում են տնտեսական համակարգի բոլոր մակարդակներին:
Ֆեդերալ մակարդակում կարելի է առանձնացնել հետևյալ գործոնները.
o բյուջետային համակարգի միջոցով կենտրոնացված կապիտալ ներդրման ծավալների կտրուկ նվազում.
o պետության կողմից հատկացվող արտոնյալ վարկերի հասցեական բաշխման և վերահսկման մեխանիզմի բացակայություն.
o արդյունաբերական կառուցվածքային և գիտատեխնիկական քաղաքականության բացակայություն.
o հարկային քաղաքականության և սեփականաշնորհման գործընթացի հակաինվեստիցիոն և հակաինովացիոն բնույթ.
Ռեգիոնալ մակարդակում.
o գիտատեխնիկական և ինովացիոն գործընթացների ղեկավարման խախտում.
o ինվեստիցիոն ռեսուրսների անբավարարություն.
o գիտատեխնիկական առաջընթացի և ինովացիոն գործընթացների ղեկավարման մեխանիզմների բւսցակայություն:
Ձեռնարկությունների և առևտրային կազմակերպությունների կառուցվածքների մակարդակում.
o սպառման ֆունկցիաների չափազանց աճ և կուտակման ֆունկցիաների ճնշում, ինչի պատճառով քայքայվել է ֆինանսական մենեջմենթի ռազմավարությունը.
o ինֆլյացիայի քայքայող ազդեցություն.
o սպեկուլյացիա ֆինանսական շուկայում.
o մրցակցության արդյունավետ մեխանիզմի բացակայություն (փոխանակ մրցակցեն նոր տեխնոլոգիաները և ապրանքները, իրար հետ մրցում են գները և ծախսերը).
o արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական տարածքների ոչ նպատակային օգտագործումը:
Եթե ԱՄՆ-ում գործում են 19.2 մլն. փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք ապահովում են երկրի ՀՆԱ-ի 50%, Ճապոնիայում 6.45 մլն. (ՀՆԱ-ի 50%), Իտալիայում 3,92 մլն. (ՀՆԱ-ի 60%), Գերմանիայում 2,29 մլն. (ՀՆԱ-ի 50%), ապա ՌԴ-ում փոքր և միջին ձեռնարկությունների քա¬նակը 2000 թ. կազմում էր ընդամենը 875 հազար, որոնցում օգտագործվող ինովացիաները կազմել են արդյունաբերությունում՝ 15,3%, գիտությունում՝ 3,5%:
2002թ. Մոսկվայում անցկացված ՙՓոքր և միջին ձեռնարկություններ և մտավոր սեփականությունը՚ միջազգային ֆորումում նշվել է, որ վերջին տարիներին ՌԴ ինովացիոն ձեռնարկությունների մասը նվազել է 15%-ից մինչև 5%: 10 տարվա ընթացքում ներդրվել է ընդամենը 661 գյուտ: Ֆորումում վերլուծվել էին այն պատճառները, որոնք խանգարում են փոքր և միջին ձեռնարկություններին արագորեն զբաղվել ինովացիաների ներդրումով: Պատճառների թվում նշված էին բարձր ծախսերը, որոնք կատարում են գյուտարարները ՄՍ իրավունքները ստանալու և պահպանելու համար:

No comments:

Post a Comment