Monday, December 21, 2009

Անհատական աշխատանք, ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Անհատական աշխատանք
ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԱԽԱԲԱՆ
Փորձով հաստատվել է կախվածությունը` ինչքան մեծ հաջողության հույս է տածում ձեռնարկատերը ապագայում, այնքան մեծ ծախսերի նա պետք է պատրաստ լինի ներկայում:
Նորամուծությունները տնտեսության ցանկացած ճյուղում պահանջում են ֆինանսային ներդրումներ: Որպեսզի ստացվի լրացուցիչ շահույթ, բարձրացվի կազմակերպության գործունեության արդյունավետությունը, ստացվի սոցիալտնտեսական էֆեկտ, անհրաժեշտ են ֆինանսային ներդրումներ:

Այնուամենայնիվ, ֆինանսային ներդրումների օμյեկտի ընտրությունը ձեռնարկատիրոջ համար չի սահմանափակվում ներդրումների սահմանային գումարով: Հետազոտությունները ցույց տվեցին, որ առավելագույն արդյունավետություն ունեն ներդրումները նորամուծություններում, որտեղ ձեռնարկատերը հնարավորություն ունի ստանալ գերմենաշնորհային շահույթ: Նորամուծության արդյունավետության μարձր ներուժը ապահովում է նորամուծությունների պահանջարկը ձեռնարկատերերի կողմից, ձևավորելով գիտատեխնիկական, կազմակերպչական, տնտեսական և սոցիալական նորությունների շուկան:
Որպես ներդրումների աղμյուր կարող են հանդես գալ բոլոր մակարդակների μյուջեներից հատկացումները, արտասահմանյան ներդրումները, կազմակերպության սեփական միջոցները, ինչպես նաև կազմակերպության և գերատեսչության ֆինանսային կապիտալի տեսքով կուտակված ժամանակավորապես ազատ միջոցները, բնակչության խնայողությունները:
Բոլոր զարգացած երկրներում կազմակերպությունների սեփական միջոցները ըստ իրենց ծավալների և տեսակարար կշռի զբաղեցնում են առաջատար տեղը, ընդ որում նկատվում է դրանց աճը նոր տեխնիկայի և նյութերի ընդգրկման մեջ:
Որպես ֆինանսավորման աղբյուր օգտագործվում է շահույթը, կուտակված ամորտիզացիոն ֆոնդը և կանոնադրական կապիտալը:

ԻՆՈՎԱՑԻԱՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԶԱՆ
Նորամուծական գործունեության զարգացումը, ինչպես առանձին ձեռնարկության մակարդակով, այնպես էլ ինտեգրացված համակարգերի և ամբողջ պետության մակարդակով, ենթադրում է կանոնավորված և հիմնավորված ֆինանսական համակարգի ստեղծումը:
Նորամուծական գործունեության ֆինանսավորման համակարգը բավական բարդ և անընդհատ զարգացող մեխանիզմ է: Որպես ֆինանսավորման սուբյեկտ հանդես են գալիս ինքնուրույն և նորամուծական ձեռնարկությունները, ինտեգրացված ֆինանսա-արդյունաբերական կառուցվածքները, կառավարման տարածքային մարմինները, մասնավոր անձինք:
Ժամանակակից պայմաններում նորամուծական գործունեության ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են.
- բյուջետային հատկացումները,
- գիտահետազոտական և փորձնակոնստրուկտորական աշխատանքները,
- ֆինանսավորման հատուկ արտաբյուջետային ֆոնդերի միջոցները,
- կազմակերպության սեփական միջոցները,
- տարբեր առևտրային կառուցվածքների ֆինանսական ռեսուրսները,
- կառավարության կողմից հատուկ լիազորված ներդրումային բանկերի վարկային ռեսուրսները,
- պաշտպանական համալիրի գիտատեխնիկական և արտադրական
- կազմակերպությունների համար տրվող կոնվերսիոն վարկերը,
- օտարերկրյա ներդրումները,
- ազգային և արտասահմանյան գիտական հիմնադրամների միջոցները,
- ֆիզիկական անձանց մասնավոր կուտակումները:
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում նորամուծական նախագծերի ֆինանսավորման կարգը ունի իր առանձնահատկությունը և անմիջականորեն կապված է ներդրվող նորույթի բնույթի հետ:
Ըստ <<Ինովացիոն գործունեության մասին>> ՀՀ օրենքի` ինովացիոն գործունեության ֆինանսավորումն իրականացվում է հետեւյալ միջոցների հաշվին՝
ա) ինովացիոն գործունեության սուբյեկտների միջոցներ,
բ) ինովացիոն գործունեության սուբյեկտների կողմից այլ աղբյուրներից ներգրավվող միջոցներ,
գ) պետական եւ համայնքային բյուջեների միջոցներ, որոնք համապատասխան բյուջեներով նախանշանակված են այդ նպատակների համար,
դ) պետական ոչ բյուջետային հիմնադրամների եւ ինովացիոն գործունեությանը մասնակից այլ պետական կազմակերպությունների միջոցներ,
ե) օտարերկրյա ներդրողների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներ:
Ինովացիոն գործունեությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ոչ առեւտրային կազմակերպությունների լիազորություններով կարող են ստեղծվել ինովացիոն հիմնադրամներ, որոնք ապահովում են ինովացիոն նախագծերի ֆինանսավորումը՝ վերադարձելիության եւ անվերադարձելիության հիմքերով միջոցներ տրամադրելով:
Վենչուրային /բարձր ռիսկային/ հիմնադրամները մասնագիտացված են ռիսկային ինովացիոն նախագծերի իրականացման համար ստեղծվող ինովացիոն կազմակերպությունների բաժնետիրական կապիտալում ներդրումներ կատարելու մեջ:
Վենչուրային հիմնադրամների հիմնադրմանն ու գործունեությանը կարող են մասնակցել շահագրգիռ պետական մարմիններ ու պետական ոչ բյուջետային հիմնադրամներ:

Բյուջետային հատկացումները

Խոշորամասշտաբ գիտատեխնիկական հիմնախնդիրների լուծումը ապահովող կարևորագույն ֆինանսական աղբյուր են պետական բյուջեի միջոցները: Այս միջոցների հաշվին կատարվում են նպատակային համալիր ծրագրեր, հիմնարար գիտական հետազոտություններ, ֆինանսավորվում է կադրերի գիտական որակավորման բարձրացումը, ինչպես նաև աջակցություն է ցույց տրվում գիտատեխնիկական ոլորտում ձեռնարկությունների փոքր ձևերի զարգացմանը:
Պետբյուջեից նորամուծական գործունեությունը ֆինանսավորում է անվերադարձ և վերադարձելիության հիմունքներով: Անվերադարձ հիմունքներով պետբյուջեից կարող են ֆինանսավորվել գիտական հետազոտությունները, նպատակային համալիր ծրա•րերը: Պետբյուջեի միջոցները օգտագործվում են նաև գիտատեխնիկական ոլորտում փոքր գիտատար ֆիրմաների, բիզնեսի ինկուբատորների, նորամուծական ինժինիրինգային կենտրոնների և այլ նմանատիպ ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը նպաստելու համար:
Հատկացնելով միջոցներ բյուջեից, պետությունը ձեռք է բերում իրական հնարավորություն արագացնել ինովացիոն գործընթացները, կողմնորոշել դրանց ցանկալի ուղղությամբ և նպաստել ինովացիոն կլիմայի ձևավորմանը:
Ուղղակի բյուջետային հատկացումները կատարվում են ուղղակի աջակցման երկու ձևերի օգնությամբ` գիտական կազմակերպության բազային ֆինանսավորման ձևով և գրանտային ձևով, երբ վերջիններս բաժանվում են մրցույթը շահած գիտահետազոտական աշխատանքների միջև:
Պետությունը ձգտում է մինիմիզացնել ռիսկի աստիճանը, որը բնորոշ է ինովացիոն գործընթացներին: Այդ իսկ պատճառով, սկզբնական փուլում տրամադրվող միջոցների գումարը, որպես կանոն, շատ փոքր է և աճում է, երբ ծնվում են առաջին դրական արդյունքները:
Նորամուծությունների մշակման և իրականացման μյուջետային հատկացումները սահմանափակված են μյուջետային համակարգի եկամուտներով: Ընդ որում կախված ուղղության քաղաքակատնտեսական պայմաններից նորամուծությունների μյուջետային ներդրումների ձևերը և չափերն ունեն զգալի տարμերություններ:
Տեխնոլոգիապես զարգացած երկրներում գիտատեխնիկական զարգացման μյուջետային հատկացումների չափերը μավականաչափ մեծ են, ներդրման օμյեկտները որոշվում են մրցակցային հիմքով հաշվի առնելով զարգացման ազգային ռազմավարությունը և պաշտպանական դոկտրինան: Օրինակ, Ճապոնիայում սահմանադրական օրենքի մակարդակով մտցված է սահմանափակում, որի համաձայն բյուջեից համախառն ազգային եկամուտի 3%-ից ոչ պակաս պետք է ուղղվի հիմքային գիտական հետազոտությունների զարգացման վրա:
Բյուջետային ճգնաժամը, որը բնորոշ է զարգացող երկրների համար, ինչպես նաև պետությունների, որոնք իրականացնում են մակրոտնտեսական ձևափոխումները, սահմանափակում են նորամուծական գործընթացների զարգացման մեջ պետական մասնակցության հնարավորությունները:
Արտաբյուջետային ֆինանսավորումը տարեցտարի ավելի է զարգանում: Պետությունը սկսում է ավելի ակտիվ ձևով օգտագործել իր տնօրինության տակ գտնվող կատարողական մարմինների հնարավորությունները, դրանց օգնությամբ ստեղծելով արտաբյուջետային ֆոնդեր, որոշելով դրանց ձևավորման և հաշվարկման վարկը, վերահսկելով ծախսերի ուղղությունները:

Արտասահմանյան ներդրումները

Արտասահմանյան ներդրումները նորամուծական գործունեություն կարող են իրականացնել ինչպես գիտատեխնիկական և տնտեսական համագործակցության միջպետական, միջկառավարական ծրագրերի տեսքով, այնպես էլ արտասահմանյան ֆինանսային կազմակերպությունների և մասնավոր ձեռնարկատերերի մասնավոր ներդրումների ձևով:
Միջազգային մասնավոր ներդրումները բավական ակտիվ են զարգացող շուկաներում: Ամերիկական ներդրումային ֆոնդերը, գերմանական բանկերը և այլ օտարերկրյա մասնավոր ներդրողները ձգտում են ապահովել սեփական ներդրումների μարձր շահութաμերությունը գործունեության միջազգային μազմակողմնականացման հաշվին: Զարգացող շուկաներում ներդրումների ռիսկը բավականին մեծ է, բայց այն, որպես կանոն, ապահովվում է ներդրումների բարձր շահութաբերությամբ: Ընդ որում, այլազգի ներդրողների համար առավել գրավչական են արդյունաμերության հումքային և վերամշակող ճյուղերը, քանի որ, որպես կանոն, այդ ճյուղերը չեն պահանջում զգալի նախնական ներդրումներ, իսկ մրցունակության համար արտահանվող հումքի, մթերումների և կիսաֆաμրիկատների բավարար հատկությունները կարող են ապահովվել նույնիսկ առանց գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների օգտագործման:

Կազմակերպությունների սեփական միջոցները

Սկզբունքորեն նոր կոնստրուկտորական կառուցվածք ունեցող և տեխնոլոգիական նորամուծությունների ներդրումը հիմնականում իրականացվում է ձեռնարկության (հատկապես խոշոր) սեփական արտադրության զարգացման և ամորտիզացիոն հատկացումների ֆոնդի միջոցների հաշվին: Բաժնետիրական ընկերությունների համար որպես աղբյուր կարող է հանդիսանալ փոխառության պարտատոմսերի առաջնային կամ լրացուցիչ թողարկումը:
Արտադրության զարգացման ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել արտադրության նորացման և ընդլայնման, գիտահետազոտական, փորձնակոնստրուկտորական և տեխնոլոգիական նախագծերի, ինչպես նաև մրցունակ նոր ապրանքի յուրացման ծրագրերի իրականացման, սեփական շրջանառու միջոցների մեծացման և ձեռնարկության նյութատեխնիկական բազայի ամրացմանը նպաստող այլ նպատակների համար: Եթե ձեռնարկության սեփական միջոցները անբավարար են, իսկ ձեռնարկությունը ունի բավական գիտատեխնիկական ներուժ, կարելի է իրականացնել արժեթղթերի լրացուցիչ թողարկում (էմիսիա): Այս ճանապարհը մատչելի է բաժնետիրական ընկերությունների համար:
Կազմակերպությունների սեփական միջոցները մնում են նորամուծական գործունեության ներդրումների հիմնական աղμյուր: Ճյուղերը, որոնք մակրոտնտեսական բարեփոխումների անցկացման տարիներին Ռուսաստանում պահպանել են շրջանառու միջոցների μավականին ծավալ, ներկայումս իրական շանս են ստացել ակտիվորեն իրականացնել նորամուծական գործունեություն: Առաջին հերթին դա վերաμերվում է կապի ճյուղին, որտեղ արտադրական ցիկլի գործունեության կարճ ժամանակի հաշվին գործնականում չեն զգացել սղաճի ազդեցությունը և ստեղծել են μավականին պաշար գիտատեխնիկական նախագծի իրականացման համար:
Երկար արտադրական ցիկլով կազմակերպությունները սղաճի պայմաններում կարողացան պահպանել սեփական շրջանառու միջոցները, ինչը նրանց կանգնեցրեց ծանր ֆինանսային դրության առջև: Այդ պատճառով ներկայումս գործնականում արդյունաμերության μոլոր կազմակերպությունները զրկված են սեփական միջոցներով նորամուծական գործունեության ֆինանսավորման հնարավորությունից:
Ինչպես ցույց է տվել համաշխարհային պրակտիկան, աշխարհում 80-90% ֆինանսավորվում է արդյունաբերական ընկերությունների կողմից առավելապես սեփական ֆինանսային միջոցների հաշվին:

Նորամուծական գործունեության ֆինանսավորման կարևոր աղբյուր է առևտրային վարկը: Ինչպես ցույց է տալիս փորձը, բանկային վարկը թույլ է տալիս բարձրացնել նորամուծական միջոցառումների արդյունավետությունը և մի շարք դեպքերում կարող է հանդիսանալ երկար ժամանակահատվածում դրամական միջոցների հավաքագրման ավելի հարմար մեթոդ, քան բաժնետոմսերի և պարտատոմսերի տեղաբաշխումը:
Երկարաժամկետ նորամուծական վարկ տրամադրելու համար բանկը վերլուծում է վարկավորվող ձեռնարկության տնտեսական աճի հեռանկարները, ապրանքի իրացման հնարավորությունները և եկամուտների սպասվելիք աճը:
Եթե անհրաժեշտ է իրականացնել թանկարժեք հաստոցներ, սարքավորումներ, հաշվողական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ և այլն պահանջող խոշոր տեխնիկական նորամուծությունների արագ արդյունաբերական յուրացում, ապա օգտագործվում է ֆինանսական լիզինգը:
Lիզինգը և վենչուրային (ռիսկային) ֆինանսավորումը հանդիսանում են ֆինանսավորման հեռանկարային աղբյուրներ:
Լիզինգը վարձակալության հատուկ ձև է, երբ օգտագործման համար գնվում են մեքենաներ, սարքավորումներ, այլ նյութական միջոցներ: Լիզինգը, որպես ֆինանսավորման աղբյուր, ունի մի քանի առանձնահատկություններ`
1.Այն չի պահանջում կանխավճար, ինչը շատ կարևոր է նորաստեղծ ձեռնարկությունների համար:
2.Լիզինգը նպաստում է հիմնական սարքավորումների փոխարինումը ժամանակակից սարքավորումներով, ինչը կրճատում է բարոյական մաշվածության ժամկետը:
Տարբերում են ֆինանսական և գործադրական (օպերատիվ) լիզինգ:
Ֆինանսական լիզինգի դեպքում լիզինգ տվողը վերադարձնում է իր սարքավորումների ամբողջ արժեքը, այսինքն ժամկետը, որով տրվում է լիզինգը, համընկնում է լրիվ ամորտիզացիայի ժամկետների հետ: Գործադրական լիզինգի դեպքում պայմանագրի ժամկետը ավելի կարճ է, քան սարքավորման ծառայելու տնտեսական ժամկետը, այսինքն` օպերատիվ լիզինգի օբյեկտները դրանք այնպիսի սարքավորումներ են, որոնց բարոյական մաշվածության ժամկետը կատարվում է շատ արագ: Դա հնարավորություն է տալիս լիզինգ տվողին նույն սարքավորումը տալ լիզինգի մի քանի անգամ:
Վենչուրային ֆինանսավորումը ծագել է նախորդ դարի 70-80-ական թթ. և օգտագործվում է ռիսկային բնույթ կրող նորարարությունների ֆինանսավորման համար: Օգտագործվում է որպես երկարաժամկետ ինվեստիցիաների աղբյուր, որը տրվում է 5-7 տարվա համար խոշոր ձեռնարկությունների կազմում նորարարություններ ներդնելու նպատակով: Վենչուրային կապիտալը ձևավորում է սահմանափակ պատասխանատվություն կրող ընկերությունների կազմի անդամների անձնական միջոցների հաշվին, թոշակային ֆոնդերից, խոշոր կորպորացիաների ազատ միջոցներից:
Արդյունաբերական երկրները, որոնք ստեղծում են ինովացիոն տնտեսություն, իրագործում են հետևյալ ռազմավարությունները.
•գիտատեխնիկական հետազոտությունների համար կատարված ծախսերի աճ,
•երկրում գիտատար արտադրությունների տեղաբաշխում, տեղական և օտարերկրյա ֆիրմաների խրախուսում,
•ազգային տեխնոպարկերի ստեղծում,
•վարչական և հարկային խթանների օգտագործում:
ՀՀ-ում վերը նշված ռազմավարություններից և ոչ մեկը չի իրագործվում պատշաճ մակարդակով:
Առաջին հերթին պետք է մեծանա պետության կարգավորող դերը, քանի որ աշխարհի ոչ մի երկիր չի կարողացել ստեղծել մրցակցային տնտեսություն առանց պետության աջակցման և հովանավորության:
Ի տարբերություն այլ շուկայական երկրների, որոնցում որպես ներդրման աղբյուր օ•տա•ործվում են բանկերի փոխառույթային միջոցներ, բաժնետիրական և կենսաթոշակային ֆոնդեր, Հայաստանի Հանրապետությունում հիմնական կապիտալի մեջ ներդրումների կառուցվածքում գերակշռում են ձեռնարկությունների սեփական միջոցները: Բանկային վարկերի մասնաբաժինը վերջին տարիների ընթացքում տատանվում է 2-10% սահմաններում: Այդպիսի իրավիճակը էականորեն դանդաղեցնում է արտադրության արդիականացման գործընթացը, դրա կառուցվածքային վերակառուցումը:
ՀՀ առևտրային բանկերը իրենց զսպված մասնակցությունը ինովացիոն գործընթացներում բացատրում են ոչ կայուն փոխառուներից պաշտպանվելու մեխանիզմների բացակայությամբ, դատական համակարգի անբավարար աշխատանքով: ՀՀ ինովացիոն զարգացման հիմնախնդիրների լուծման համար բացակայում է բանկային կապիտալի տնտեսական խրախուսման արդյունավետ մեխանիզմը:
Որպեսզի խրախուսվի նորագույն տեխնոլոգիաների զարգացումը, անհրաժեշտ է ստեղծել ձեռնարկատիրական ռիսկերի ապահովագրության և վարկերի պետական երաշխիքների համակարգեր: Դա հնարավոր է այն դեպքում, եթե ՀՀ Կենտրոնական բանկը ստիպի առևտրային բանկերին մեծացնել իրենց ռեսուրսները և կապիտալիզացնել դրանք, փոխել վերֆինանսավորման համակարգը: Դա կարելի է անել հետևյալ ձևով:
ՀՀ Կենտրոնական բանկը պետք է տա առևտրային բանկերին երկարաժամկետ նպատակային ինվեստիցիոն վարկեր հարաբերական ցածր տոկոսներով, որպեսզի առևտրային բանկերը, ավելացնելով նվազագույն մարժան, իրենց հերթին ձեռնարկություններին և կազմակերպություններին տան վարկեր ցածր տոկոսներով` կոնկրետ ինովացիոն նախագծերի, նոր տեխնոլոգիական համակարգերի և տեխնոլոգիաների առևտրայնացման համար:
ՀՀ գիտական արտադրանքի ստեղծման և իրացման առաջին քայլ կարելի է համարել վենչուրային ֆոնդերի, տեխնոպարկերի, բիզնես-ինկուբատորների ստեղծումը:
Գիտական մշակումների առևտրայնացման գործում կարևորագույն պետական խնդիրներից մեկը պետք է դառնա այնպիսի համակարգի ստեղծումը, որն ի վիճակի է իրագործել հետևյալ ծառայությունները.
•բիզնես-ինկուբատորներում տարածքների վարձակալություն,
•ներթափանցում դեպի կոլեկտիվ օգտագործման կենտրոններ,
•ինովացիոն նախագծերի կառավարում,
•ինովացիոն մենեջմենթի ուսուցում,
•ինվեստիցիաների ներգրավում,
•ինովացիոն նախագծերի մոնիտորինգ:
Այդ հիմնախնդիրները կարող է լուծվել միայն պետության կողմից, քանի որ ֆինանսավորելով ինովացիոն համակարգի ոչ առևտրական գործունեությունը, նա գիտատար բիզնեսի ռիսկերի մի մասը վերցնում է իր վրա:

Ֆինանսական կապիտալը

Ֆինանսական կապիտալը ձևավորվում է ֆինանսավարկային հաստատություններում իրավաբանական անձանց և քաղաքացիների միջոցների կուտակման հաշվին:



(Նկարը` <<Ինովացիոն կառավարում>> Կ. Թ. Բադիշյան, Ն. Ա. Բադալյան, Գյումրի 2009թ)

Նորամուծությունների մշակման և իրականացման փուլում կապիտալի շուկան հանդես է գալիս որպես նորամուծությունների հասարակական ճանաչման գլխավոր գործոններից մեկը: Առանց բավականին ֆինանսային ապահովման, նորամուծության կենսացիկլը սահմանափակվում է ՙգաղափար՚ փուլով: Ցանկացած նորություն պետք է ունենա ներդրումային գրավչություն և մրցունակություն կապիտալի շուկայում: Այդ պատճառով նախագծերի նորամուծության ցուցանիշների հետ մեկտեղ ոչ պակաս կարևոր են շուկայական պայմաններում դառնում ֆինանսատնտեսական ցուցանիշները` ներդրումների ծավալը, ցանկալի եկամտաμերությունը (շահութաբերությունը), ծախսահանման ժամկետը, մաքուր եկամուտը և այլն:
Տնտեսական ցուցանիշները դառնում են հիմնական, եթե խոսքը ռազմավարական ներդրողի մասին է (ֆինանսավարկային հաստատության, որը պատրաստ է կազմակերպել մշակման և իրացման ֆինանսավորումը սեփական և ներգրավված միջոցների հաշվին): Որպես կանոն նորամուծական շուկայում նորամուծությունների վերաμերյալ տեղեկատվական մինիմումը ներառում է տեղեկություններ ոչ միայն նրանց նպատակների, այլ նաև ներդրումների չափերի, սպասվող եկամտաbերության և ծախսահ անման ժամկետների մասին:


ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1.<<Ինովացիոն գործունեության մասին>> ՀՀ օրենք:
2.ՀՀ կառավարության որոշում 28 սեպտեմբերի 2005 թվականի N 1729-ն ՀՀ-ում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագրի մասին:
3.<<Ինովացիոն կառավարում>> Կ. Թ. Բադիշյան, Ն. Ա. Բադալյան, Գյումրի 2009թ.:
4.<<Ինովացիոն մենեջմենթ>> Ուսումնական ձեռնարկ Երևանի պետ. համալս. հրատ., 2007 թ.: Ղանթարջյան Ս. Լ.:
5.Մ 612 <<Մենեջմենթ>>/Տ.գ.դ.. պրոֆ. Յու. Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ. Եր., Տնտեսագետ, 1999:
6.www.google.ru

No comments:

Post a Comment