Sunday, December 20, 2009

Անհատական աշխատանք/ Բաղդասարյան Մարիամ

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ԻՆՈՎԱՑԻԱՅԻ ԴԵՐԸ






Հայաստանի համար անկախության տարիները եղան ինչպես տնտե¬սության անկման, այնպես էլ վերելքի տարիներ: Սոցիալ-տնտե¬սական ոլորտում կտրուկ վերափոխումներն առաջացրել են բոլոր եղած ներքին միջոցների մոբիլիզացիա, որպեսզի ՀՀ-ն դառնա մրցու¬նակ երկիր: Այդ իսկ պատճառով 2003 թ. ՀՀ Կառավարությունը մշակեց Հա¬յաստանի տնտեսական զարգացման ռազմավարությունը մոտակա տարիների համար:


Ռազմավարության մեջ նախատեսված է ՀՀ սահուն անցում աղ¬քատ երկրների շարքից փոքր և միջին բիզնեսը զարգացնող երկրների շարք:
Ի±նչ է սպասում Հայաստանին ապագայում: Որպեսզի պարզենք երկ¬րի երկարաժամկետ զարգացման հեռանկարները, ելնելով նրա պո¬տեն¬ցիալ հնարավորություններից և անորոշության գործոնի առկա¬յու¬թյունից, 2004 թ. մշակվեց ՙՀայաստան 2020՚ նախագիծը: Նախագիծը կազ¬մողները կատարել էին ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռ¬քում սոցիալական հարցումներ: Մասնակիցների 80%-ը գտել են, որ տնտեսական զարգացման առաջատար խնդիրներից մեկը կայանում է  մարդու մտավոր ունակությունների օգտագործումը (գիտելիքների էկոնոմիկա):
Նախագծում մշակված են 2008-2020 թթ. ՀՀ զարգացման չորս տար¬բերակներ: Դրանք ենª
1. ինտեգրացիա Եվրոպական Միությանը,
2. լճացում մեկուսացման պայմաններում,
3. Ռուսաստանին մերձեցում,
4. ռեգիոնալ առաջատար:
Վերջինի պայմանական անվանումն է ՙսինգապուրյան մոդել՚, քա¬նի որ Սինգապուրը, լինելով փոքրիկ պետություն Հարավ-Արևելյան Ասիայում և չունենալով ոչ մի պաշար, դարձել է տնտեսական վագրª ինո¬վացիոն տնտեսության զարգացման հաշվին: Այս տարբերակը են¬թադրում է Հայաստանի արագ անցումը զարգացման ինովացիոն մո¬դե¬լին, որի հիմքում դրված է նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը մար¬դ¬կային գործունեության բոլոր ոլորտներում:
Մոդելն ունի երկու ձև` ՙփակ՚ և ՙբաց՚:
Համաձայն առաջինի Հայաստանի և Սփուռքի ներկայացուցիչների համատեղ ջանքերի հաշվին կատարվում է ազգային տնտեսության վե¬րա¬կառուցում բարձր տեխնոլոգիական ճյուղերի հիման վրա:
ՙԲաց՚ ձևի համաձայն նախատեսվում է Հայաստանի փոխգոր¬ծու¬նեու¬թյունը խոշոր միասնականացված խմբակցությունների հետ, որոնք կարող են լինել կա°մ եվրոպական, կամ ռուսական:
Հայաստանի ազգային մտածելակերպը XXI դարում պետք է ձևա¬կերպվի որպես տնտեսությունում և քաղաքականությունում արդ¬յու¬նա¬վետ պետության և շուկայական դեմոկրատական հարաբերությունների հիման վրա մարդու կյանքի բարձր որակի ապահովում:
Տնտեսության ադմինիստրատիվ ղեկավարման ժամանակ (նախ¬կին ՍՍՀՄ-ում) գիտության և տեխնոլոգիաների ոլորտը դուրս էր մնացել տնտեսական շրջանառությունից: Գիտատեխնիկական նվաճումները երկրի ներսում օգտագործվում էին անվճար, իսկ գյուտերի ներդրումն այս կամ այն ձեռնարկությունում չուներ ոչ մի տնտեսական հետևանք, բացի նրանից, որ գյուտարարները ստանում էին չնչին պար¬գևա¬տրու¬թյուն: Ենթադրվում էր, որ դրությունը կտրուկ կփոխվի շուկայական հարաբերություններին համատեղ անցնելուց հետո: Սակայն ինչպես ցույց են տալիս վերջին տարիներին ՀՀ ինովացիաների ներդրման հետ կապված հետազոտությունների արդյունքները, ինովացիոն գործընթա¬ցի շեշտակի զարգացմանը խանգարում են մի շարք չլուծված հիմ¬նա¬խնդիրներ: Բերենք այդ հարցերի լուծման համար առ այսօր ստացված արդյունքների մի քանի օրինակներ:
Մասնավորապես, Յու. Գավրիլենկոն փորձել է կառուցել նո¬րա¬րարական ծրագրերի արդյունավետության գնահատման մոդել, որը թույլ է տալիս զարգացնել որոշումների ընդունման մեխանիզմը` այս կամ այն նորարարության զարգացման և հետագա ներդրման խնդիր¬ների լուծման ասպարեզում:
Առաջին անգամ ՀՀ-ում լուծվել է արդյունաբերական սեփա¬կա¬նու¬թյան օբյեկտների տեխնոլոգիական հնացման ռիսկի հաշվառման խնդիրը, որը հիմնավորված է եղել տեխնիկայի տվյալ ոլորտի զար¬գաց¬ման միտումների վրա:
Ս. Ամատունին փորձել է գնահատել ինվեստիցիոն գործու¬նեու¬թյան ընթացիկ վիճակը ՀՀ-ում և եկել այն եզրակացության, որ ար¬տա¬սահմանյան ուղղակի ինվեստիցիաների ոչ բավարար քանակը բա¬ցատրվում է նրանով, որ ՀՀ ձեռնարկություններն ունեն ցածր ինվես¬տի¬ցիոն գրավչություն, քանի որ դրանց ղեկավարման մակարդակը, հաշ¬վապահական հաշվառման կազմակերպումը, շուկաներում աշխատելու մեթոդները  չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: ՀՀ առայժմ չի ստեղծված այն բազան, որը թույլ կտա ներգրավել մասնավոր ինովացիաներն արտադրական ոլորտ: Առանձնացվել են ազգային տնտեսության զարգացման համար բարձր տեխնոլոգիական ճյուղեր, որոնք բավականին մրցակցային են և կարող են ապահովել կա¬յուն տնտեսական աճ: Առաջարկվում է ներդրումներն ուղղել դե¬ղա¬գոր¬ծություն, էլեկտրոնիկա և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, կիսա¬հաղոր¬դիչների դիզայնի վրա:
Զ. Մկրտչյանը նշել է, որ ՀՀ արտոնագրերով ամրագրված և պահպանված աշխատանքների մեծամասնությունը չեն գտել կի¬րա¬ռություն տարբեր պատճառներով և դուրս են մնացել առևտրայնացման և ներդրումների դաշտից: Գիտատեխնոլոգիական մշակումները (ԳՏՄ), մտնելով արտոնագրային դաշտ, շարունակ պաշտպանվածություն չու¬նե¬նա¬լով, չգտնելով կիրառումն իրականացնելու համար ֆինանսական մի¬ջոցներ, շահագրգռված հետաքրքրվողներ, կորցնում են իրենց ար¬դիականությունը, նորույթ լինելու արժեքը և բացասական ազ¬դե¬ցու¬թյուն են ունենում գիտատեխնիկական անձնակազմի տրամադրության և նոր մշակումները արտոնագրելու ձգտման վրա:
Զ. Մկրտչյանը, ինչպես և վերը նշված հետազոտողները, նշում է, որ ԳՏՄ-ի առևտրայնացումը ռիսկային մենեջմենթ է: Խոստումնալից առևտրայնացման ջանքերը կարող են խափանվել, եթե մուտքը շուկա վատ է կազմակերպված, ֆինանսավորումը անհամապատասխան է կամ երբ չնախատեսված տեխնոլոգիական առաջընթացներն ու կա¬տա¬րե¬լագործումները մտնում են շուկա և փոխում այն:
Յու. Բաղրյանը հետազոտել է ինովացիոն գործունեությունը հիմ¬նականում արդյունաբերական ձեռնարկությունների օրինակով:
Ուսումնասիրելով ՀՀ ինովացիոն համակարգը, նա նկատել է, որ այն ձևավորվում է ուրույն և սուբյեկտիվորեն անարդյունավետ օրի¬նա¬չա¬փություններով, որոնց պատճառները նախ և առաջ պետք է փնտրել նախ¬կին վարչահրամայական տնտեսակարգից փոխանցված թերի և գծա¬յին ինովացիոն գործընթացի պատկերացումներում: Յու. Բաղրյա¬նը հաշվարկել է, որ 1998-2003 թթ. 1մլն. բնակչին ընկնող գյուտերի քա¬նակությունների միջին ցուցանիշով ՀՀն գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Դանիան, Հունաստանը, Պոր¬տու¬գալիան, Ռումինիան, Սլովենիան, Լեհաստանը, Հունգարիան:
Ինչ վերաբերում է գյուտերի շուկայացմանը, ապա ՀՀ-ում այս ցու¬ցա¬նիշը խիստ ցածր է: 2001 և 2002 թթ. ընթացքում Հայարտոնագրում կնքվել են ընդամենը երկուական, իսկ 2003 թ. մեկ իրավունքի զիջ¬ման լիցենզիոն պայմանագրեր: Հետազոտելով 291 մեքենաշինական ձեռնարկություններ, Յու. Բաղրյանը եկել է այն եզրակացության, որ դրանցից միայն 2% ունի գրանցված գյուտերի արտոնագրեր, այն դեպ¬քում, երբ ՀՀ-ում գրանցված ընդհանուր գյուտերի 16%-ը առնչվում է մեքենաշինությանը:
Արձանագրելով այն փաստը, որ ՀՀ ներկա տնտեսաքաղաքական պայմանները բավարար չեն կազմակերպել ինովացիոն գործունեու¬թյան ֆինանսավորումը միայն վենչուրային կապիտալի օգտագործ¬մամբ, Յու. Բաղրյանը առաջարկում է օգտագործել ֆինանսական առ¬կա ներուժը, մասնավորապես բանկային համակարգը, վարկավորման որոշակի հատվածը ուղղելով ինովացիոն ծրագրերին:
Գ. Լ. Տեր-Հովհաննիսյանը ուսումնասիրել է ՀՀ անցումային շրջա¬նում տնտեսական աճի վրա ներդրումային գործընթացների ազ¬դե¬ցու¬թյունները: Բաժանելով տնտեսական աճի վրա ազդող տարբեր գործոնները երկու խմբիª տնտեսական և ոչ տնտեսական, նա առաջարկում է տնտեսական աճի մոդել, որի օգնությամբ գնահատում է տարբեր աղբյուրներից կատարված ներդրումների դերը ՀՆԱ-ի աճի վրա: Նա եկել է այն եզրակացության, որ արտասահմանյան ներդրում¬նե¬րը ոչ միայն ավելի արդյունավետ են, այլ միջնաժամկետ և երկարա¬ժա¬մ¬կետ ժամանակահատվածում խրախուսում են ինվեստիցիաների աճը ներքին աղբյուրներից:
Հ. Ս. Գալստյանը ուսումնասիրելով ՄՍ կառավարման հիմնա¬խնդիրները ՀՀ-ում, հիմնական ուշադրությունը ուղղել է ՀՀ-ում ձևա¬վորվող ՄՍ իրական և գործնական դաշտերի փոխադարձ կապի արդ¬յու¬նավետությանը, հետազոտել է ոլորտի անխափան գործունեու¬թյունը պայ¬մանավորվող էական գործոնները, գնահատել տնտեսական քա¬ղա¬քականության դերն այդ գործում, մշակել ուսումնասիրվող հիմնա¬հար¬ցե¬րի լուծմանն ուղղված մի շարք մոտեցումներ: Գիտատեխնիկական առաջընթացի և հասարակության հետագա զարգացման համար պե¬տու¬թյան գիտական ներուժի անընդհատությունն ապահովելու և ան¬կաշ¬կանդ գործելու համար Հ. Ս. Գալստյանը առաջարկում է ստեղծել պե¬տա¬կան կարգավիճակ ունեցող միասնական կառույցª պետական հանձ¬նաժողով կամ
պետական խորհուրդ (գծանկար 20):







1 comment:

  1. Ընկեր Անտոնյան և կուրսեցիներ ջան,

    Տեխնիկական խնդիրների պատճառով մենք չենք կարողանում ամբողջական նյութը դնել այստեղ, ուստի անհրաժեշտության դեպքում կարող եք ասել Մարիամին կամ ինձ, մենք կուղարկենք նյութը ձեզ:

    Հայցում եմ ձեր ներողամտությունը:

    ReplyDelete