Friday, December 11, 2009

Khazaryan Tigran anhatakan ashxatanq

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Տնտեսական աճի ժամանակակից տեսության մեջ կարևորագույն հիմնախնդիր է հանդիսանում գիտատեխնիկական առաջընթացի(ԳՏԱ) և տնտեսական գործընթացների միջև առկա կապի որոշումը: ԳՏԱ-ի որոշիչ դերը կայուն տնտեսական աճ ապահովելու հարցում հիմնավորվել են տնտեսական աճի նոր դասական մոդելներում (Սոլոու-Սվան, Ռամսեյ-Կասս-Կուպմանս, Դայմոնդ և այլն): Սակայն այս մոդելները դիտարկել են ԳՏԱ-ն որպես արտաքին գործոն, որպես տնտեսության նկատմամբ արտաքին գործընթաց, որը կապված չի տնտեսական փոփոխականներից, մարդկանց ու ինստիտուտների սուբյեկտիվ վարքից: Նման մոտեցումը հերքվում է փորձնական տվյալների կողմից, քանի որ գոյություն ունի իրականում էական և հաստատուն տարբերություն տնտեսական զարգացվածության և ԳՏԱ-ի միջև :
Բացի դրանից նման մոդելներում առկա են հետևյալ երևույթները`
ա) տոկոսադրույքի իջեցումը ավելացնում է հետազոտություններից ստացվող սահմանային օգուտը, քանի որ ավելացնում է մենաշնորհային շահույթի ընթացիկ արժեքը,
բ) յուրաքանչյուր նորարարության աճը նույնպես ավելացնում է հետազոտությունների սահմանային օգտակարությունը, քանի որ ավելացնում է մենաշնորհային շահույթի չափերը ի համեմատ տվյալ ժամանակահատվածի արտադրողականության,
գ) բարձր որակավորում ունեցող աշխատանքի աճը ինչպես ավելացնում է սահմանային օգտակարությունը, այնպես էլ կրճատում է սահմանային ծախքերը հետազոտական աշխատանքի աշխատավարձի իջեցման միջոցով,
դ) նորույթի ի հայտ գալու դեպքում պարամետրի աճը իջեցնում է ինչպես սահմանային ծախքերը, այնպես էլ հետազոտությունների սահմանային օգուտը: Այդ պատճառով մի կողմից վերափոխվում է ավելի արդյունավետ հետազոտության, մյուս կողմից` հաջորդ փուլում արդեն ավելանում է ստեղծագործական կործանման նորմը :

Նոր մեքենաների, սարքավորումների և ապրանքների ի հայտ գալը կապված է ինովացիոն գործունեության երկարաժամկետ ցիկլի հետ, որը կոչվում է ինովացիոն պրոցես: Եվ բնականաբար վերջինս սկսվում է հետախուզական ԳՀԱ-ի կատարելուց, որոնց ընթացքում ծնվում են նոր գիտատեխնիկական առաջարկություններ, թե ինչպես կարելի է նույնականացնել եղած տեսական գիտելիքները և հայտնագործությունները: Հետախուզական ԳՀԱ-ի ֆինանսավորումը հիմնականում կատարվում է բյուջեից3:
Ինովացիոն գործընթացի երկրորդ փուլում կատարվում են կիրառական ԳՀԱ: Շատ հնարավոր է, որ դրանց կատարման ժամանակ ստացվի բացասական արդյունք, ինչը կբերի դրված գումարների կորստի: Այդ իսկ պատճառով նմանատիպ ծախսերը սովորաբար կոչվում են ռիսկային ինվեստիցիաներ: Գիտահետազոտական աշխատանքների (ԳՀԱ) կատարումը կարելի է դիտարկել որպես արտադրության գիտական նախապատրաստում :

Երրորդ փուլում կատարվում են փորձակոնստրուկտորական և նա-խագծակոնստրուկտորական աշխատանքներ, որոնք ավարտվում են կանոնադրական դոկումենտացիայի հաստատումով և փորձնական նմուշների փորձարկումով: Այս աշխատանքները կատարվում են խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների փորձնական գործարաններում և ֆինանսավորվում են ինչպես բյուջեից, այնպես էլ այդ ձեռնարկությունների սեփական գումարներից: Առաջին և երկրորդ փուլերի ընթացքում կատարված ծախսերի հարաբերությունը կազմում է 1:2.5: Այդ իսկ պատճառով, եթե առաջին փուլից հետո արվում է եզրակացություն, որ ապագա հետազոտությունը անհեռանկարային է, որոշում է ընդունվում դադարեցնել ապագա գործընթացը:

Ոչ պակաս նշանակություն ունեն ապրանքի զանգվածային արտա-դրությանը նախորդող միջոցառումները: Ապրանքը ֆունկցիոնալ փորձարկումն իրականացնելուց հետո, շատ ձեռնարկություններ անցկացնում են շուկայական փորձարկումներ: Վերջիններս կախված են բազմաթիվ գործոններից, որոնցից գլխավորներն են.
 ձեռնարկության նպատակը և ռեսուրսները,-
 ապրանքի տեսակը, թողարկման ենթադրվող ծավալը և շուկան,-
 մարքեթինգային ինֆորմացիայի կայունության աստիճանը,-
 նոր ապրանքի շուկայում հաջողության հասնելու առումով ձեռ-նարկության համոզմունքի աստիճանը,-
 ձեռնարկության ռիսկերի կառավարման քաղաքականությունը:-

Այսպիսով չորրորդ փուլում կատարվում է գործընթացի շուկայականացում, երբ սկսվում է նորարարության մասսայական արտադրությունը և ապրանք է դուրս բերվում շուկա: Կատարվում են խոշոր ծախսեր արտադրական հզորությունները ձևափոխելու, անձնակազմը վերապատրաստելու և գովազդի վրա: Նախորդ ծախսերը աճում են 6-8 անգամ: Ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են կազմակերպությունների սեփական միջոցները և բանկային վարկերը:
Շուկայական փորձարկումների նպատակը իրական օգտագործման պայմաններում ապրանքի փորձարկումն է: Վերջինս կատարվում է, հաշվի առնելով ապրանքի օգտագործման առանձնահատկությունների իմաստով սպառողների կարիքները, առևտրի աշխատողներից մինչև վաճառքի խնդիրները: Որոշվում է նաև շուկայի տարողությունը, ինչից էապես կախված է արտադրական ծրագիրը:
Իսկ նորարարությունների ներդրումը իրենից ենթադրում է հետևյալ մեթոդաբանական առանձնահատկությունները:

Այս դեպքում կառնչվենք ներդրման երկու մակարդակների հետ: Առաջին մակարդակում կունենանք տեխնոլոգիայի կամ ծառայության ներդնում, որը բացատրվում է հետևյալ ձևով. տվյալ ընկերության տեխնոլոգիական բազային գործընթացը բնութագրող շրջանակների միջև ստեղծել պայմաններ, որտեղ տեղի կունենա անցումը հնից նորին: Երկրորդ մակարդակը արդեն ներդրումների և մարդկային կապիտալի կառավարչի կողմից այնպիսի համադրումն է, որը հնարավոր է դարձնում ներդրված տեխնոլոգիայի կամ ծառայության վերջնական ադապտացում: Ադապտացում ասելով հասկանում ենք բազային գործընթացը բնութագրող շրջանակների բովանդակային փոփոխություն դեպի ներդրված նոր տեխնոլոգիա կամ ծառայություն: Սակայն տնտեսական աճ ապահովելու համար պետք է ներդրված նորարարության նախագիծը օգտագործել: Օգտագործել նշանակում է պահպանել նոր ձևավորված շրջանակները: Եթե ավելի պարզեցնենք ասվածը կստացվի հետևյալըª նորարարությունների ներդրումը ենթադրում է բախում նոր փորձը կրողի և ավանդույթները կրողի միջև, այսինքն եթե այս տրամաբանությամբ փորձենք մեկնաբանել ներդրման երկու մակարդակները կստանանք շատ հետաքրքիր պատկեր:

Ներդրման առաջին մակարդակը կբաժանվի երկու փուլիª նորի տարածության ստեղծում և փոխանակում: Այժմ առանձին-առանձին ներկայացնենք ինչ ասել է նորի տարածության ստեղծում և փոխանակում հասկացությունները :
Երբ փորձն ու ավանդույթները չեն համատեղվում իրավիճակի հետ և տեղի է ունենում հրաժարում նրանցից, առաջ է գալիս ՙդատարկ տարածություն՚, որը նախատեսված է նորարարությունների համար: Այս երևույթն է ի հայտ գալիս առևտրային կազմակերպություններում նորարարության հենց սկզբնափուլում, որն էլ կոչել ենք նորի տարածության ստեղծում: Այստեղ անհրաժեշտ է նաև նշել, որ նորարարությունների ներդրումը ոչ միայն ստեղծում է լրացուցիչ ռեսուրսներ, դատարկ տարածություն, այլև պահանջում է նաև լրացուցիչ ազատ տարածություն, որտեղ պետք է տեղադրվի նորարարության ՙմարմինը՚: Այդ անհրաժեշտ տարածությունը եթե չի տրված, ապա այն պետք է նախագծել, այն դեպքում երբ նորարարությունը կարող է միայն հայտնագործվել, գտնվել, կառուցվել կամ կարող է ստացված լինել բոլոր այլ հնարավոր ճանապարհներով:
Հաջորդ փուլը , որը կոչել ենք փոխանակում, իրենից ներկայացնում է փորձի և ավանդույթների փոխհամատեղում միմյանց հետ: Այսինքն ներդրման առաջին մակարդակում ստեղծելով նորարարության համար տարածություն, այդ տարածության մեջ առանձնացնում ենք այն շրջանակները (A) հիմնական շրջանակների մեջ (B), որը հնարավորություն կտա անցնել A-ից դեպի B մակարդակ :

Ներդրման երկրորդ մակարդակը , որը կոչել ենք ընդարձակում, լուծում է այդ խնդիրը, այսինքն ակտուալ փորձը կլանում է ավանդույթը: Տվյալ իրավիճակում էքսպանսիայի կազմակերպումը ենթադրում է համակարգային մոտեցում: Որպես համակարգային մոտեցման մեխանիզմ ծառայում է հոմոգենիզացիան, այսինքն միատարր այն երևույթների դուրս հանումը, որոնք կարող են հանդես գալ որպես կապ ակտուալ փորձի և ավանդույթի համար և հնարավորություն տալ վերափոխել մեզ անհրաժեշտը: Այսինքն տվյալ դեպքում վերջնական անցումը B մակարդակ: Սակայն ներդրումը չի համարվի կայացած, եթե արդյունքում վերակառուցված չլինեն նորմերը, ստեղծված չլինի համապատասխան գաղափարախոսությունը և արժեքային համակարգը: Վերը թվարկված ներդրման քայլերն ուղղված են նաև լուծելու այս խնդիրները:
Ամփոփելով ասվածը կարող ենք ասել, որ նորարարությունների ներդրումը առևտրային կազմակերպություններում ենթադրում է առևտրային կազմակերպությունների արտադրական կամ կառավարչական գործունեության շրջանակներում նոր շրջանակների սահմանում, որի նպատակն է վերափոխել հին շրջանակները` բարձրացնելով առևտրային կազմակերպությունների մրցունակությունը: Այլ կերպ ասած, քանի որ նորարարությունը սահմանվել էր, որպես գործընթաց, ապա նորարարությունների ներդրումը դա այնպիսի միջոցառումների ներմուծում է, որը ենթադրում է վերափոխելով առևտրային կազմակերպությունների արտադրական կամ կառավարչական գործընթացը , ապահովել բարձր շահույթ և մեծացնել առևտրային կազմակերպության մրցունակությունը:

Եթե անցնենք նորարարությունների ներդրման գաղափարախոսությունից դեպի վերջինիս օգտագործման գաղափարախոսություն, ապա պետք է իրականացնել հատուկ և բավականին դժվար աշխատանք, որն ընդգրկում էª
գ պոտենցիալ նորարարության շուրջ ընթացող գործունեության կառուցվածքի համակարգված ներկայացում,
գ գործունեության յուրաքանչյուր տիպի հաջորդական արտիֆիկացիա: Այսինքն շարժվելով նորարարությունների կենտրոնից դեպի ծայրերը անհրաժեշտ է իրականացնել շտկումներ, որը պետք է բխի նորարարությունների ապագա հետևանքների տրամաբանությունից,
գ հակադարձ շարժի ապահովում դեպի նորարարությունների կենտրոն, ապահովելով նորմալ գործունեության ընթացք թե առանձին-առանձին և թե ամբողջ գործընթացի համար:
Այլ խոսքերով ասած, կարելի է կառուցել սխեմա, որն ընդգրկում է հետևյալ չորս շերտերըª
գ գործունեություն, որտեղ հասցեագրված է նորարարությունը ,
գ գիտելիքներ այդ գործունեության վերաբերյալ ,
գ նորարարական գործունեություն ,
գ կազմակերպակառավարչական գործունեություն, որն ընդգրկում և պահպանում է ձևավորված շրջանակները :
Նման բաժանումը թույլ է տալիս ենթադրել, որ նորարարությունների օգտագործման իրականացումը կատարվում է կազմակերպակառավարչական դիրքից և բնութագրվում է նորարարության միջոցով ֆիքսված գործունեության փոփոխությամբ: Այլ կերպ ասած, նորարարության օգտագործումը ուղղակիորեն կապված է և կարելի է ասել շարունակական գործընթացն է նորարարության ներդրման, որը ենթադրում է առևտրային կազմակերպության ներքին մթնոլորտի ձևափոխում ներդրված նորարարության համար կամ առևտրային կազմակերպությունում արդեն ձևավորված նոր շրջանակների պահպանում:
Յուրաքանչյուր նորարարության ներդրումային փուլին հաջորդում է այդ նորարարության արդյունավետության գնահատումը: Նորարարությունների արդյունավետություն հասկացությունը համարվում է ամենավիճելի և խնդրահարույց ասպեկտը նորարարական մենեջմենթում: Նորարարական նախագծերի արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը առաջանում է հետևյալ իրավիճակներում`
 Երբ առևտրային կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներում առաջ են գալիս մի շարք նորարարական նախագծեր և առաջանում է նրանց առաջնահերթ ֆինանսավորման խնդիրը,
 Նորարարական նախագծի կազմավորման սկզբնական փուլում, երբ նախագծային խմբի մոտ առաջանում է մի քանի այլընտրանքային նախագծեր նորարարական միտքը կյանքի կոչելու համար և անհրաժեշտություն է առաջանում ընտրել ամենաարդյունավետ տարբերակը,
 Նորարարական նախագծի օգտագործման վերջնական փուլում, երբ կատարվում է վերջինիս արդյունավետության վերլուծություն:
Վերջին իրավիճակը համարվում է համեմատական առումով ամենապարզը, քանի որ իրականացվում է համեմատություն օգտագործվող նորարարությունների հաշվարկային և փաստացի ցուցանիշների միջև: Նախագիծը համարվում է արդյունավետ, եթե վերջինս հասցված է նախապես սահմանված նպատակներին և քանակական տնտեսական ցուցանիշները համապատասխանում են հաշվարկայինին: Նորարարական գործունեությունը իրականացվում է անորոշության և բարձր ռիսկի պայմաններում, քանի որ նման նախագծերի մշակումը և իրագործումը երկարաժամկետ գործընթաց է, իսկ արտաքին աշխարհը փոփոխվում է շատ արագ: Այդ պատճառով մասնագետներին դժվար է կանխատեսել և գնահատել սկզբնական փուլում նորարարության վերջնական արդյունքը: Եվ վերջապես նոր արդյունքի ստեղծումը կարող է չհետապնդել եկամտի ստացում կարճաժամկետ հեռանկարում, այլ ստեղծելու նորարարական առևտրային կազմակերպության վարկանիշ, որպեսզի ավելի հեշտ վաճառի ապրանքի հիմնական տեսականին: Այսպիսով կարելի է ենթադրել, որ սխալ կլինի կիրառել ներդրումային նախագծերի գնահատման մեթոդները նորարարությունների արդյունավետության գնահատման համակարգում: Կոմպլեքս և համակարգային վերլուծությունների օգտագործումը թույլ է տալիս առանձնացնելու երկու փոխլրացնող մոտեցումներ նորարարական նախագծերի արդյունավետության գնահատման հարցում`
1. Որակական
2. Քանակական4:
Որակական մոտեցումը ուղղված է գնահատելու նախագծի արդյունավետությունը, վերջինիս սահմանված նպատակներին առավելագույն համապատասխանության տեսանկյունից: Ինչպես գիտենք, ներֆիրմային նպատակադրման համակարգը կառուցվում է սկզբում ընդհանուր, ապա ըստ առաջնահերթության ֆիրմային բնորոշ նպատակներից: Եթե այդ նպատակների հասնելու համար պահանջվում է իրականացնել որոշակի նորարարություններ, ապա քննարկվող այլընտրանքներից ընտրվում է այն, որն առավելագույն չափով մոտեցնում է առևտրային կազմակերպությունը սահմանված նպատակին: Այսպիսով գնահատվում է նորարարությունների ռազմավարական արդյունավետությունը երկարաժամկետ շուկայական առավելություններ ստանալու կոնտեքստում: Այս մեթոդը հիմնված է ղեկավարի հմտությունների վրա կանխատեսելու շուկայում ապագա փոփոխությունները, որոշելու առևտրային կազմակերպության ապագա մրցակցության ցուցանիշները, սահմանելու հասանելի նպատակներ և գտնելու նրանց հասնելու նոր ճանապարհներ:
Քանի որ ներֆիրմային ռեսուրսները սահմանափակ են և նորարարական նախագծերի իրականացման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, ուստի անհրաժեշտ է նաև կիրառել արդյունավետության գնահատման քանակական մեթոդը: Նորարարական նախագծերի գնահատման քանակական մեթոդը պայմանավորված է նախագծի շահութաբերությամբ և եկամտաբերությամբ: Այստեղ հնարավոր է օգտագործել գնահատման 3 տիպ` 1) նախագծի բացարձակ եկամտաբերություն, 2) նախագծի բացարձակ հարաբերական եկամտաբերություն, 3) նախագծի հարաբերական եկամտաբերություն:
Եթե գնահատվում է եկամտի չափը, որը կարող է ստանալ ներդնողը նախագիծը իրականացնելուց, ապա այդ դեպքում խոսքը գնում է նախագծի բացարձակ եկամտաբերության մասին:
Եթե ներդրողը համեմատում է հնարավոր բացարձակ եկամտի չափը անվանականի հետ, ապա օգտագործվում է նախագծի եկամտաբերության գնահատման բացարձակ-հարաբերական մեթոդը: Ձեռնարկատերը կարող է սահմանել սեփական չափորոշիչները, և կարող է վերցնել տվյալ բիզնեսի համար գործնականում ընդունված չափորոշիչներ: Հնարավոր է դեպք, որի ժամանակ նախագիծը համեմատվում է ոչ թե անվանականի հետ, այլ նախագծի այլընտրանքային տարրերի հետ, որն անցել է ընտրություն ըստ ֆիքսված չափորոշիչների և այդ ձևը հենց կազմում է նախագծի եկամտաբերության համեմատական որոշման մեթոդը:

Չնայած գնահատման ընդհանուր համակարգի բացակայությանը, կարելի է այնուամենայնիվ սահմանել ընդհանուր պահանջներ, որոնց դեպքում նախագիծը դիտվում է որպես նպատակահարմար և արդյունավետ`
1. Նախագծից ստացվող մաքուր շահույթը գերազանցում է, համապատասխան միջոցները բանկային դեպոզիտ դարձնելուց ստացվող եկամուտը:
2. Ներդրման շահութաբերությունը ավելին է սղաճի մակարդակից:
3. Նախագծի շահութաբերությունը հաշվի առած ժամանակային գործոնը ավելին է այլընտրանքային նախագծի շահութաբերությունից:
4. Նախագիծը ավարտելուց հետո ակտիվների շահութաբերությունն աճում է:
5. Նախագիծը համապատասխանում է ընկերության գլխավոր ռազմավարությանը:

Ելնելով ընդհանուր պահանջներից և ավելացնելով նաև ներդրումների վերլուծության գործակիցներ ձևակերպենք
առևտրային կազմակերպությունների զարգացման նորարարությունների ներդրման արդյունավետության գնահատման մեթոդը:
Նոր ապրանքի մշակման և իրացման գործընթացը առևտրային կազմակերպություններում կարելի է պայմանականորեն ներկայացնել հետևյալ հաջորդականությամբ` հետազոտական աշխատանքներ, գաղափարի կառուցվածքային հիմնավորում, նորույթի շուկա հանելու մարտավարության մշակում և վերջապես մարքեթինգային և մասսայական սպառում: Այս փուլից յուրաքանչյուրում առաջ է գալիս կարևոր տնտեսական որոշումներ կայացնելու անհրաժեշություն: Այսպես հետազոտական փուլում, նորարարական մտքերի ընտրման գործընթացի ժամանակ, անհրաժեշտ է կատարել շուկայի նախնական գնահատում և քանակապես գնահատել ապագա սպառողներին:
Երկրորդ փուլում, երբ նորարարությունը գաղափարից արդեն վերածվում է որոշակի արդյունաբերական նմուշի, կարևոր է ոչ միայն փորձարկել և ստուգել նոր տեխնոլոգիան կամ ապրանքը ձեռնարկության ներսում, այլ նաև գնահատել տնտեսվարող սուբյեկտի ռեսուրսային հնարավորությունները նորարարական նախագծի իրականացման համար: Այս փուլում, երբ փորձանմուշը դառնում է արդեն պատրաստի ապրանք և կարող է թողարկվել արդյունաբերական մասշտաբով, նորարարությունը պահանջում է զգալի ֆինասական ներդրումներ: Դա կազմված է նորույթի արդյունաբերական մասշտաբի արտադրության և փորձնական վաճառքի համար: Սակայն մինչ մեծածավալ արտադրության սկսելը, իրացման ուղիների ստեղծումը և նորույթի շուկա հանումը, նպատակահարմար է գնահատել նորարարության ազդեցությունը առևտրային կազմակերպության տնտեսական զարգացման վրա: Այս ցուցանիշները հետագայում կօգտագործվեն, որպես առևտրային կազմակերպության տնտեսական աճի ռազմավարական չափորոշիչ նոր ապրանքի ներդրման արդյունքում:
Տնտեսագիտական գրականության մեջ, որը վերաբերում է նոր ապրանքի ձևավորման կազմակերպմանը, նշվում է, որ մշակումը դա ոչ միայն նոր գաղափարն է, այլ նաև ռեսուրսների և շուկայի վերլուծության գործընթացների ամբողջություն, առանց որոնց դրական արդյունքի ապրանքը կլինի անարդյունավետ: Հատկապես նշվում է, որ ցանկացած որոշում ինչ-որ բան մշակելու, արտադրելու հետ կապված պետք է սկսել շուկայական վիճակի վերլուծությունից: Նման վերլուծության նպատակն է պարզել, ունի նման ապրանքը առևտրային հեռանկարներ:

Գործնականում, ինչպես հայտնի է, հաճախ են դեպքերը, երբ տեխնիկական տեսանկյունից անթերի լուծում ունեցող գաղափարները ունենում են բարդություններ իրացման շուկայում: Դա բերում է նրան, որ մշակման համար արված ներդրումները չեն բերում սպասվող արդյունքներ: Ելնելով սրանից մինչ նոր տեխնիկական կամ ապրանքային նորույթի մշակման, առավել ևս նրա արտադրման համար, որևէ լուրջ ներդրում անելուց առաջ անհրաժեշտ է գնահատել շուկայում տվյալ նորարարության նկատմամբ պահանջարկը:

Այսպիսով գնահատման նպատակն է որոշել, թե որքանով է նոր ապրանքը ընդունելի գնորդների կողմից, ինչպես նաև հիմնավորել տվյալ հետազոտության մեջ ստացվող ներդրումների նպատակահարմարությունը:

1 comment:

  1. Hargeli Tigran!

    Nax temai veraberyal! Karces te es ayspisi tema chei handznararel, ev hetevabar, popoxelu hamar kareli er indz het hamadzaynecnel.

    Erkrord,du ayn usanoghneric es, voronq petq e patasxanen!!! Aynpes vor, qnnutyan ory, dektemberi 26-in du kpatasxanes qo anhatakan ashxatanky!

    Ev verjum, ete kareli e indz ugharlir mi qani hodvacner ev grqer, voronc du hghum es tvel qo ashxatanqum.

    Dranq en`
    1. Aghion P., Howitt P. Endogenous Growth Theory. Cambridge: MIT Press,
    2. Jones C. R&D-Based Models of Economic growth// Journa of poitica Economy.1995. N103
    3. Хотяшева О.М. Инновационный менеджмент.М.2005

    Hajoghutyunner!

    ReplyDelete