Thursday, December 17, 2009

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճի մոդել


Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճի մոդել



Հետազոտությունն իրականացվել է «Տնտեսություն և արժեքներ»
հետազոտական կենտրոնի կողմից, «Ձեռնարկությունների
ինկուբատոր» հիմնադրամի պատվերով
Հետազոտության հիմնական նպատակն է մշակել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի էկոնոմետրիկ մոդել և այն օգտագործելով՝ կանխատեսել ոլորտի հիմնական տնտեսական ցուցանիշները միջինժամկետ հեռանկարում:

Համաշխարհային ՏՏ ոլորտի հիմնական միտումները և Հայաստանի մարտահրավերները

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ կանխատեսվում է տեղեկատվական տեխնոլոգիաների արտապատվիրման (outsourcing) համաշխարհային շուկայի զգալի աճ $130 մլրդ-ից մինչև $185 մլրդ 2010թ.: Պատվերների հիմնական հոսքը լինելու է զարգացած երկրներից դեպի զարգացող երկրներ: Արտասահմանյան արտապատվիրման պայմանագրեր ստանալու համար զարգացող երկրների միջև ծավալվող մրցակցությունը գնալով ավելի կսրվի: Կարճաժամկետ հատվածում հասունացող ՏՏ ճյուղերը զարգացող երկրներում կհանգեցնեն ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձերի աճի, ինչն էլ հավելյալ ճնշում կգործադրի արտապատվիրման շուկաներում մրցակցող հիմնական երկրների վրա: Երկարաժամկետ հատվածում մրցունակ լինելու համար ՏՏ կրթության որակը դառնում է այն հիմնական գործոնը, որը հնարավորություն է տալիս մուտք գործել շուկայի նոր՝ եկամտաբեր և գնային ճնշման նկատմամբ պակաս զգայուն հատվածներ:
Հայաստանի ՏՏ ոլորտը վերջին տասը տարիների ընթացքում սրընթաց աճ է գրանցել` դառնալով հա մաշխարհային մակարդակով մրցունակ և դինամիկ աճող ոլորտներից մեկը Հայաստանում: Սակայն մինչև այժմ Հայաստանի ՏՏ ճյուղի աճի հիմնական գործոնը ծախքերով պայմանավորված արտապատվիրումն է: Ներկայումս այս ճյուղը գտնվում է հասունության փուլում և զգալի մրցակցային ճնշումների ազդեցության տակ, քանի որ աշխատավարձերը մոտենում են մի շարք՝ էժան արտապատվիրման կենտրոններ հանդիսացող երկրների մակարդակին: Այս ամենը կարող է հանգեցնել երկարաժամկետ հատվածում Հայաստանի դիրքերի զիջմանը, եթե չփոփոխվի մրցակցային մոդելը:
Հաշվի առնելով համաշխարհային միտումները և Հայաստանի ՏՏ ոլորտի մարտահրավերները` զարգացման ուղին մեծապես կախված կլինի ոլորտի հիմնական մասնակիցների կողմից կատարված ռազմա վարական ընտրություններից: Ընտրության հիմքում պետք է ընկած լինեն ոլորտի աճի վրա ազդող գործոնների ազդեցության բազմակողմ գնահատականը և տարբեր սցենարների ծավալման հնարավորությունները:

Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման սցենարներ

Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման սցենարների կառուցման համար մշակվել է հասույթի ձևավորման Էկոնոմետրիկ մոդել: Մոդելի կառուցման հիմք են ծառայել Հայաստանում գործող ընկերությունների տվյալները: Ինտերնետային ծառայությունների և ծրագրային ապահովման ու ծառայությունների ենթաճյուղերը դիտարկվել են առանձին, քանի որ այս երկու ենթաճյուղերի շարժիչ ուժերը և «արտադրական գործոնները» տարբեր են:
Մոդելի արդյունքները բացահայտեցին այս ոլորտում եկամտի ձևավորման վրա ազդող հետևյալ հիմնական գործոնները.
  • աշխատուժ,
  • ընկերության չափ,
  • սեփականության ձև,
  • աշխատողների վերապատրաստում,
  • իրացման շուկաներ:
Քանի որ, ըստ մոդելի, գլխավոր արտածին գործոնը աշխատուժն է, գնահատվել է աշխատուժի առաջարկի չափը 2011թ. համար:
Ոլորտի ապագա աճը զսպող գլխավոր գործոն կլինի աշխատուժի սահմանափակ առաջարկը: Չնայած ՏՏ ֆակուլտետների շրջանավարտների թվի նշանակալի աճին, որակյալ աշ խատ ուժի առկայությունը դեռևս ոլորտի հետագա աճը սահմանափակող հիմնական գործոն է, քանի որ ՏՏ կրթության որակը դեռևս չի համապատասխանում միջազգայնորեն ընդունված չափանիշներին:
ՏՏ ոլորտում բարձրագույն կրթության մեջ պետության ծախսերը շահավետ ներդրում են պետության տեսանկյունից, քանի որ, ըստ մեր հաշվարկների, մեկ ՏՏ մասնագետի հաշվով դրանք հարկերի տեսքով պետական բյուջե են վերադառնում 7 տարվա ընթացքում, որից հետո պետությունը սկսում է ստանալ զուտ շահույթ:
Համադրելով աշխատուժի առաջարկի գնահատումը ոլորտի վրա ազդող այլ գործոնների (օտարերկրյա ներդրումներ, ներդրումներ կրթության բնագավառում և այլն) հնարավոր զար գացումների կանխատեսման հետ` ներկայացվել են ենթաճյուղի զարգացման երեք հնա րա վոր սցենարներ, որոնք պայմանականորեն անվանվել են «Առկա մոդելի ծուղակ», «Մանևրում շուկայի որոշակի հատվածում (նիշայում)» և «Ռազմավարական դիրքավորում»:
Միջինժամկետ հեռանկարում ինտերնետային ծառայությունների ենթաճյուղի աճի վրա ազդող հիմնական շարժիչ ուժերը կլինեն.
  1. Հեռահաղորդակցության շուկայի լրիվ ազատականացումը։
  2. Շուկայի ընդլայնումը։
  3. Ոլորտի վերաձևավորումը ներդրումների, կլանումների և դաշինքների ստեղծման միջոցով։
  4. Նոր տեխնոլոգիաների համատարած կիրառումը և շուկայի սահմանների վերա ձևավորումը:
Հիմք ընդունելով վերոհիշյալ գործոնների զարգացումները և որպես շուկայի ապագա ծավալների կանխատեսման ուղենիշ ընդունելով ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինտերնետի օգտագործման ցուցանիշները՝ գնահատվել են ոլորտի հիմնական ցուցանիշները 2011թ., երեք սցենարների դեպքում՝ «Թվային անտեսում», «Խոչընդոտների վերացում» և «Առաջնորդում դեպի էլ-հասարակություն»:
Զարգացման սցենարների համադրման արդյունքում գնահատվել են Հայաստանի ՏՏ ոլորտի հիմնական տնտեսական ցուցանիշները 2011թ. համար:
Ցուցանիշներ
Ներկա իրավիճակ,
2006թ.
Սցենար 1
2011թ.
Սցենար 2
2011թ.
Սցենար 3
2011թ.
Ոլորտի համախառն հասույթ, ԱՄՆ դոլար
71 մլն
115 մլն
171 մլն
248 մլն
Տարեկան միջինացված աճ, 2006-2011թթ.

10%
19%
28%
Ընկերությունների քանակ
150
172
205
224
Տարեկան միջինացված աճ, 2006-11թթ.

3%
6%
8%
Աշխատողների քանակ
4 156
7 201
8 037
9 506
Տարեկան միջինացված աճ, 2006-11թթ.

12%
14%
18%
Հարկեր, ԱՄՆ դոլար
12 մլն
26 մլն
33 մլն
42 մլն
Տարեկան միջինացված աճ, 2006-11թթ.

17%
23%
29%
Արտադրողականություն, ԱՄՆ դոլար
17 140
15 900
21 300
26 100

ՏՏ ոլորտի զարգացման ընդհանրական գործոնների ազդեցության գնահատում

ՏՏ ոլորտի աճի վրա ազդում են նաև մի շարք այլ գործոններ (համաճյուղային գործոններ), մասնավորապես, երկրում հավաստագրված ՏՏ մասնագետների առկայությունը, կար գա վորման դաշտը, վենչուրային կապիտալի մատչելիությունը, ենթակառուցվածքների և մաթեմատիկայի ու այլ բնագիտական առարկաների ուսուցման որակը: Միջերկրային համադ րու թյունների միջոցով գնահատվել է այս գործոնների ազդեցությունը ՏՏ ծառայությունների արտահանման ծավալների վրա: Արդյունքները ցույց են տալիս, որ գործոնների ազդեցությունը տարբեր է՝ կախված երկրների թվային հնարավորությունների օգտագործման չափից:
ՏՀՏ զարգացման ներկայիս մակարդակում Հայաստանի ՏՏ արտահանման և, ընդհանրապես, ՏՏ ճյուղի աճի համար ընդհանրական գործոններից կարևորվում են հավաստագրված մասնագետների առաջարկը և ընդհանուր կարգավորման դաշտը: Սակայն ՏՀՏ զարգացման հաջորդ փուլ անցնելու համար այն պետք է սկսի զարգացնել այն գործոնները, որոնք պայ մանավորում են առավել զարգացած ու հասուն տնտեսությամբ երկրների հաջողությունը: Հիմնական գործոններից է վենչուրային կապիտալի հիմնադրամների ստեղծումը կամ ներգրավումը, որոնք կֆինանսավորեն նորարարական նախագծերը Հայաստանում:

Հաջողված զարգացման մոդելներ և Հայաստանի ընտրությունը

ՏՏ ոլորտի զարգացման այլ երկրների (որոնք համեմատաբար կարճ ժամանակահատվածում հաջողության էին հասել) փորձի ուսումնասիրության վրա հիմնվելով՝ առանձնացվել են 3 մրցակցային մոդելներ.
  1. Տարածաշրջանային ծավալման պլատֆորմ (Իռլանդիա, Եգիպտոս)
  2. Բարձր տեխնոլոգիաների հանգուցային կենտրոն (Իսրայել)
  3. Տեղեկատվական հասարակություն (Էստոնիա, Չիլի)
Տարածաշրջանային ծավալման պլատֆորմ: Այս մոդելին հետևող երկրները հաջողությամբ տեղ են գտել համաշխարհային շուկայում՝ որպես համաշխարհային կորպորացիաների համար լայն տարածա շրջանային շուկաներ ներթափանցելու յուրահատուկ պլատֆորմ։ Բարենպաստ միջավայր ստեղծելու, բարձրորակ աշխատուժ ապահովելու և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման միջոցով նրանց հաջողվել է դառնալ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ տարածք: Սրա իրականացմանը նպաստել է ֆիսկալ և ֆինանսական խթանների կիրառումը, ինչպես նաև մշակութային և լեզվական նմանությունները ներդրումների ծագման երկրների հետ:
Բարձր տեխնոլոգիաների հանգուցային կենտրոն: Մոդելը ենթադրում է նոր տեխնո լո գիա ների և գիտության վրա հիմնված քլաս տերների ու ենթակառուց վածքների ստեղծում: Մոդելը մեծապես հիմնվում է յուրահատուկ հմտությունների զարգացման և բարձրակարգ աշխատուժի բազա ստեղծելու վրա, որն ի վիճակի է մշակել նորարարական արտադրանք կամ ծառայություններ: Համաշխարհային մակարդակի գիտական և տեխնոլոգիական դպրոցների ստեղծումը, մաթեմատիկական և գիտական կրթության որակի բարելավումը հանրակրթական դպրոցներում և լայնածավալ ներդրումները հետազոտությունների ու մշակում ների մեջ (պետական և մասնավոր) մոդելի հաջողությունը կանխորոշող ամենակենսական գործոններն են: Այս մոդելում առավել նշանակալի են բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար տրամադրվող ֆիսկալ և ֆինանսական խթանների դերը, բիզնես և տեխնոլոգիական ինկուբատորների ստեղծումը, որոնք կխթանեն համաշխարհային վենչու րային ներդրողներին` նորարարական սկսնակ բիզնեսները ֆինանսավորելու համար:
Տեղեկատվական հասարակություն: Այս մոդելն ունի հստակ դիրքավորում` որպես ՏՀՏ-ի հետ համատեղելի միջոցների և ծրագրային ապահովում ստեղծող ու մշակող կենտրոն: ՏՏ ոլորտը սկզբնական շրջանում զարգանում է ներքին ենթակառուցվածքի և տեղական պահանջարկի աճի արդյունքում: Հատկապես կարևորվում են կառավարության կողմից էլ-հասարակության ձևավորմանն ուղղված նախաձեռնությունները (էլ-կառավարության նախագծերը, լայնածավալ ներդրումները հեռահաղորդակցության ենթակառուց վածքներում, ՏՀՏ կիրառման խթանում` դպրոցների փոխկապակցման, ինտերնետ կենտրոնների, համակարգչային գրագի տության դասընթացներ և այլն): Օրենսդրական բարեփոխումներն անհրաժեշտ են էլեկտրոնային բիզնեսի գործընթացների ներդրման և հանրային ծառայությունների առցանց (օնլայն) օգտագործման համար (հարկային հաշվետվությունների տրամադրում ինտերնետով, ինտերնետային պետական գնումների համակարգ և այլն): Տեղական պահանջարկի աճը խթանում է ՏՏ ոլորտը և նորարարական ծառայությունների ու ապրանքների ստեղ ծումը, որոնք հետագայում դուրս են բերվում արտաքին շուկաներ:

No comments:

Post a Comment