Friday, December 11, 2009

Ինովացիայի տնտեսական բովանդակությունը

Es Astgik Aghasyann em, vercrel em teman.


Ինովացիայի տնտեսական բովանդակությունը
Շուկայական միջավայրում տնտեսական կայունության ապահովման համար, որը բնութարգվում է ֆինանսական կայունությամբ, արտադրանքի ու տեխնոլո¬գիայի մրցունակությամբ, արտադրության և իրացման արդյունավետությամբ, խոշոր ձեռնարկությունները իրականացնում են ռեակտիվային և ռազմավարական ինովացիաներ` պայմանավորված արտաքին միջավայրի փոփոխությամբ:

Ռեակտիվային ինովացիաները կրում են հարմարվողական բնույթ, իսկ ռազմավարական ինովացիաները` նախազգուշական, քանի որ նրանց իրացումը բերում է հեռանկարային էական մրցակցային առավելությունների ստացմանը:
Ցանկացած ինովացիոն գործունեություն հանդիսանում է ձեռնարկատիրական և հիմնված է.
գ նոր գաղափարների փնտրման ու նրանց գնահատման վրա,
գ անհրաժեշտ ռեսուրսների փնտրման վրա,
գ ձեռնարկության ղեկավարման վրա,
գ դրամական եկամտի ստացման և ստացված արդյունքների բավարարման վրա:
Ինովացիայի առաջնային հասկացությունը` որպես տնտեսական կատեգորիա, կապված է տեխնիկական առաջընթացի հետ: Հայտնի են ՙինովացիա՚ հասկա¬ցու¬թյան մի քանի տարբերակներ, որոնցից երևում է, որ տարբեր հեղինակների մոտեցումները բավականին մոտ են միմյանց, ինչի հիման վրա կարելի է հայտնաբերել ինովացիոն գործունեության հետևյալ էական հատկանիշները.
1. ինովացիայի նպատակը,
2. ներդրումների և ստացվող արդյունքների մեջ ժամանակային լագի (տարբերության) առկայությունը,
3. ինովացիայի օբյեկտը:
Ինովացիոն գործունեության հիմնական նպատակներից մեկը շահույթի ստացումն է: Ուսումնասիրենք այդ նպատակը ավելի մանրամասնորեն:
Մեր կարծիքով` այդպիսի մոտեցումը միակողմանի է: Շատ հաճախ ինովացիոն նախագծերը կարող են ձգտել ոչ միայն շահույթի ապահովման, այլև ստանալ գիտական կամ այլ արդյունք: Գրականության մեջ նկարագրված են բազմաթիվ ինովացիոն նախագծեր, որոնք իրագործվել են  պետության կողմից անվերադարձ հիմունքներով: Այս դեպքում կատարված ներդրումները ուղղված չեն կապիտալի աճին:
Յուրաքանչյուր տնտեսական գործընթաց իրենից ներկայացնում է ռեսուրսների տնտեսական արդյունքի փոխակերպում և կատարվում է հետյալ շղթայի համաձայն. ՙռեսուրսներ - արտադրության գործոններ - տնտեսական գործունեության արդյունքներ՚: Տարբեր տեսակի ռեսուրսներ, որոնք ինովացիոն նախագծի ներդրման արդյունքում ներգրավվում են արտադրության մեջ, դառնում են արտադրական գործոններ:
Ժամանակային լեզվի առկայությունը ինովացիոն ներդրումների և արդյունքի ստացման միջև կախված է ժամանակի ընթացքում տնտեսական գործընթացների կարգավորումից:
Ինովացիաները կատարում են հատուկ ֆունկցիա արտադրության համակար¬գում, ինչը թույլ է տալիս գնահատել դրանք որպես ձեռնարկա¬տիրական համակարգերի ինքնազարգացման ու ինքնակազմակերպման աղբյուր, ինչպես նաև որպես կարևոր ներքին գործընթաց և կառուցվաքաձևավորող տարր:
Ինովացիաները, կազմելով կերպափոխումների հիմքը տնտեսական համակարգերում, որոշում են տնտեսական գործընթացների տեմպերն ու մասշտաբները :
Նախնական փուլում ինովացիոն գործընթացի արդյունք են հանդիսանում, որպես կանոն, նոր գիտատեխնիկական գիտելիքները, որոնք բաժանում են հիմնարար և բազային տեխնոլոգիաների, իսկ վերջնական փուլում` դա համապատասխան կառուցվածքային թղթաբանությունն է սերիական արտադրության համար:
Ինովացիոն տնտեսական հարաբերությունների օբյեկտներ են հանդիսանում ինովացիաների տարբեր տեսակները:
Որպես ինտելեկտուալ կապիտալի օբյեկտներ հանդես են գալիս այն արժեքները, որոնք ապահովում են նրա ինքնազարգացումը: Ինովացիոն տնտեսական հարաբերությունների սուբյեկտներ են հանդիսանում նրանք, որոնք կապված են ինովացիոն պրոցեսի օբյեկտների և ինտելեկտուալ կապիտալի շարժման հետ: Նրանցից հիմնականներն են ստեղծողները, արտադրողները, սպառողները, վաճառողները, գնորդները և նորարարությունների հեղինակները:
Կախված ինովացին ակտիվությունից` առանձնացնում են երեք տեսակի տնտեսական սուբյեկտներ` առաջնորդ-սուբյեկտներ, որոնք յուրացնում են հեղինակային նորարամուծությունները , սուբյեկտներ, որոնք օգտագործում են արդեն իսկ ստուգված կամ պատճենված նորարարությունները, և սուբյեկտներ, որոնք իներտ են ինովացիաների հանդեպ:
Ինովացիոն ակտիվությունը, որն օգտագործում է սեփական ինովացիաները, որոշում է նրանց մրցունակության մակարդակը :
Ինովացիոն տնտեսական հարաբերությունների սուբյեկտային կառուցվածքը ոչ միայն տարաբնույթ է և բարդ, այլ նաև դինամիկ, նրանում դիտվում են տնտեսական միտումներ, որոնք ինչպես միավորում, այնպես էլ բաժանում են ինովացիոն գործընթացի սուբյեկտները:
Տնտեսական ռեսուրսների ձևափոխումն արտադրական գործոնների կատարվում է որոշակի ժամանակահատվածում: Այստեղից էլ ծագում է այն ժամանակային լագը, որն առկա է ինովացիոն ներդրումների և արդյունքների ստացման մեջ: Այդ ժամանակահատվածը կախված է մի շարք գործոններից, որոնցից, մեր կարծիքով, կարևորներն են.
1. ինովացիայի ուղղվածությունը,
2. ճյուղը, որի համար մշակվում է ինովացիոն նախագիծը,
3. փոխհատուցման ժամկետը և ծրագրի գործունեության ցիկլը,
4. ֆինանսավորման աղբյուրները և սխեմաները.
5. ինովացիոն ռիսկը:
Ինովացիայի ուղղվածության տեսակետից կարելի է առանձնացնել .
գ նախագծեր, որոնք ուղղված են նոր տեսակի ապրանքների ի հայտ գալուն, կամ էլ արդեն հայտնի ապրանքներով նոր շուկաներ դուրս գալուն,
գ նախագծեր, որոնք ուղղված են ձեռնարկության հիմնական ֆոնդերը ամբողջովին փոխելուն, ինչը թույլ կտա արտադրել ապրանքը ավելի բարելավված հատկություններով:
Ճյուղի տեսանկյունից կարելի է առանձնացնել ինովացիոն նախագծեր, որոնք օգտագործվում են.
գ արդյունաբերության մեջ,
գ գյուղատնտեսության մեջ, տրանսպորտի մեջ,
գ շինարարության մեջ և այլն:
Հարկավոր է նշել, որ ինովացիոն նախագծերի մշակումը տարբեր ճյուղերի ձեռնարկությունների համար ունի պարտադիր մասնակիցների ցանկ:
Տեխնոլոգիապես հիմնավորված ռազմավարությունը կարող է չհանգեցնել տնտեսական հաջողության, եթե ձեռնարկությունը չկարողանա այնպես կազմակերպել արտադրությունը, որ կատարված ծախսերը համահունչ լինեն շուկայում տիրող իրավիճակին: Մինչ ապրանքը շուկա ուղարկելը ձեռնարկությունը պետք է ստեղծի ներուժային տարբերակներ` հաշվի առնելով սպառողներին վերաբերող ինֆորմացիան, մշակելով փորձնական նմուշներ, փորձարկելով դրանք և շուկա ներմուծելով:
Ձեռնարկության կողմից ներուժային ապրանքների ցանկը առանձնացնելուց հետո կատարվում է դրանց զտումը: Զտման համար օգտագործվում են հետևյալ չափանիշները.
1. Ընդհանուր չափանիշներ. ա. ներուժային շահույթ, բ. առկա մրցակիցներ, գ. ներուժային մրցակցություն, դ. շուկայի չափը, ե. ներդրումների մակարդակը, զ. արտոնագրման հնարավորությունը, է. ռիսկի աստիճանը:
2. Մարքեթինգային չափանիշներ. ա. համապատասխանությունը մարքեթինգային հնարավորություններին, բ. ազդեցությունը առկա արտադրանքի վրա, գ. գրավչությունը կյանքի  ցիկլի ներուժային տևողությանը, ե. ազդեցությունը ձեռնարկության ՙկերպարի՚ վրա, զ. կայունությունը սեզոնային ազդեցությունների նկատմամբ:
3. Արտադրական չափանիշներ, ա.համապատասխանությունը արտադրական հնարավորություններին, բ. մինչև շուկայացման սկիզբը ընկած ժամանակահատվածը, գ. արտադրության պարզությունը, դ. աշխատանքային և նյութական ռեսուրսների մատչելիությունը, ե. մրցակցային գներով արտադրության հնարավորությունները:
Հայեցակարգի ստուգման համար ձեռնարկությունն ապագա սպառողներին է ներկայացնում հարցաթերթիկ հետևյալ ենթադրվող հարցերով.
գ արդյոք հեշտ է ընկալվում գաղափարը,
գ նկատվում են տվյալ արտադրանքի առավելությունները շուկայում առկա ապրանքների նկատմամբ,
գ կա նպատակ կամ ցանկություն գնելու տվյալ ապրանքը,
գ բավարարում է նոր ապրանքը սպառողի պահանջներին,
գ ինչ կարելի է առաջարկել ապրանքի բնութագրերը բարելավելու համար,
գ ինչպիսին է գնումների ենթադրվող հաճախականությունը, ով է լինելու ապրանքի սպառողը:
Տնտեսագիտական վերլուծությունը ներառում է.
գ պահանջարկի կանխատեսում,
գ ծախսերի կանխատեսում,
գ մրցակցային գնահատում,
գ պահանջվող ներդրումների գնահատում,
գ շահութաբերության գնահատում:
Ինովացիոն գործընթացի փուլերի հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանք գտնվում են սերտ փոխազդեցության մեջ, և փուլերից յուրաքանչյուրը ունի իր կազմակերպական ձևը և նպատակային նշանակությունը:
Ինովացիոն գործընթացի տնտեսական բովանդակության առաջարկված դասակարգումը մանրակրկիտ ուսումնասիրված է` նրա իրացման մեխանիզմների առավել ամբողջական բացահայտման և տնտեսական համակարգի ապահովման նպատակով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ինովացիոն գործընթացի փուլերի բաժանումը կազմում է յուրաքանչյուր երկրի ինովացիոն զարգացման ուղին բռնելու հիմնական խնդրի հիմքը:
Դրա հետ մեկտեղ հարկ է հաշվի առնել այն, որ ինովացիոն մեխանիզմի կատարելագործումը առանձին փուլում չի բարձրացնում ամբողջ գործընթացի արդյունավետությունը:
Ամբողջ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջնային նշանակություն ունեն նրա կազմակերպման այն ձևերը, որոնց դեպքում յուրաքանչյուր փուլի արդյունքը հիմք է հանդիսանում դեպի մյուսը շարժվելու համար, ինչը ապահովում է ամբողջ գործընթացի անընդհատությունը, ճկունությունը և դինամիկությունը:
Պետական ինովացիոն ծրագրերը ֆինանսավորվում են ազգային եկամտից պետական բյուջեի միջոցների այն մասին, որն առանձնացվում է ընթացիկ սպառումից և ուղղված է տնտեսության զարգացմանը:
Մասնավոր ինովացիաները կատարվում են ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից:
Գոյություն ունի ինովացիոն նախագծերի ամբողջություն, որը ֆինանսավորվում է արտասահմանյան ներդրողների կողմից: Դրանք կարող են լինել պետություններ, իրավաբանական և ֆիզիկական անձինք, միջազգային ֆոնդեր և ներազգային կորպորացիաներ:
Ինովացիան, որպես կանոն, ձեռնարկության գործունեության տարբեր ոլորտների բարդ փոխգործակցության արդյունք է:
Նոր արտադրանքի մշակումից հետո անհրաժեշտ է ներդրումներ կատարել արտադրութան մեջ: Ինովացիոն ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է նոր արտադրանքի փորձարկում կատարել, այդ թվում նաև ներքին սպառողների կողմից:
Հաջորդող գործառույթը փորձնական մարքեթինգի իրականացումն է, որի ընթացքում փորձում են ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.
գ ինչպիսի± շուկա է հետազոտվում,
գ ի±նչն է հետազոտվում,
գ որքա±ն է հետազոտության տևողությունը,
գ ո±րն է հաջողության չափանիշը:
Ինովացիոն նախագծի ֆինանսական ռեսուրսներով ապահովվածությունը նպաստում է շուկայի  կողմից ինովացիայի բռնի անջատմանը, ռիսկի նվազմանը, և բարձրացնում է դրա արդյունավետությունը: Ինովացիոն գործունեության ֆինանսավորման համակարգի տարրերն են.
1. ինվեստիցիոն ռեսուրսների աղբյուրները,
2. ֆինանսական միջոցների կուտակման մեխանիզմները և դրանց ներդրումը ինովացիոն նախագծերի մեջ,
3. ինվեստիցիոն ռեսուրսների կառավարման այն մեխանիզմը, որն ապահովում է դրանց արդյունավետ օգտագործումը և փոխառված կապիտալի վերադարձելիությունը:
Իրավաբանական անձանց կողմից ինովացիոն նախագծերի ֆինանսավորման աղբյուրներն են.
1. ձեռնարկության սեփական միջոցները (շահույթի վերաներդրվող մասը, ամորտիզացիոն հատկացումները, վնասների փոխհատուցման ապահովագրական գումարները, ոչ նյութական ակտիվների իրացումից ստացված գումարները) ,
2. ներգրավված միջոցներ (բաժնետոմսերի և այլ արժեթղթերի թողարկում, միջոցներ, որոնք տրամադրվում են անվերադարձ հիմունքներով),
3. պարտավորական միջոցներ (բյուջետային, առևտրային, բանկային վարկեր):
Տարբերում են ինովացիոն գործունեության ֆինանսավորման հետևյալ ձևերը.
1. պետական ֆինանսավորում,
2. բաժնետոմսային ֆինանսավորում,
3. բանկային վարկեր,
4. վենչուրային ֆինանսավորում,
5. լիզինգ,
6. խառը ֆինանսավորում:
Այն ինովացիոն ծրագրերին, որոնց իրագործման ժամանակ ենթադրվում է ստանալ պետական  ֆինանսական աջակցում, ներկայացվում են հետևյալ պահանջները.
գ մրցույթային ընտրության մասնակցելու իրավունքը ստանում են այն նախագծերը, որոնք ուղղված են հեռանկարային ծրագրերի զարգացմանը,
գ դրանց հետգնման ժամկետը չպետք է գերազանցի ընդունված նորմատիվները (որպես կանոներկու տարի) ,
գ մրցույթային ընտրություն անցած ինովացիոն ծրագրերի պետական ֆինանսավորումը կարող է իրագործվել պետական բյուջեի այն միջոցների հաշվին, որոնք առանձնացվում են վերադարձման հիմունքներով, կամ էլ պետությանը տրամադրելով տնտեսավարող սուբյեկտի արժեթղթերի մի մասը:
Պետք է հաշվի առնել, որ համարյա բոլոր արդյունաբերական զարգացած երկրներում ինովացոին գործունեության խրախուսման ժամանակ որպես ուղղակի պետական կարգավորման մեխանիզմ օգտագործվում են հետևյալ ձևերը.
1. պետական վարկեր կամ պետական երաշխավորագրեր, որոնք ապահովում են բանկային վարկերի ստացումը,
2. պետական պատվերներ գիտածավալ, ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքը  արտադրելու համար,
) :%3. արդյունաբերության կողմից գիտական հետազոտությունների պատվերներում ֆինանսավորման մասնակցություն (որպես կանոն` մինչև 50
Ուղղակի պետական կարգավորման ոչ ֆինանսական մեխանիզմների թվին կարելի է դասել մասնավորապես արտահանվող - ներմուծվող քվոտաները (թույլատրված նորմաները), որոնք ապահովում են մրցակցության պահանջվող մակարդակ գիտատար արտադրանքի ազգային շուկայում:
Բոլոր արդյունաբերական զարգացած երկրները ակտիվ կերպով օգտագործում են պետական կարգավորման անուղղակի մեթոդներ, առաջին հերթին` հարկային և ամորտիզացիոն քաղաքականության մեխանիզմներ: Փաստորեն այդ մեթոդները հիմնվում են որոշակի արտոնությունների տրամադրման վրա, մասնավորապես `
գ գիտահետազոտական աշխատանքների վրա կատարված ծախսերի մի մասի տեղափոխումը  ձեռնարկության արտադրական ծախսերի վրա ,
գ հարկերի վճարման հետաձգում այն ձեռնարկությունների համար, որոնք ներդրում են նոր գիտատար արտադրանք մշակելու և արտադրության յուրացման գործընթացը մինչև իրացված  արտադրանքից շահույթի ստացումը,
գ զեղչեր շահութահարկից, որոնք համամասնական են ձեռնարկության կողմից ԳՀԱ-ի վրա կատարված ծախսերի աճին:
Բաժնետոմսային ֆինանսավորումը մատչելի է այն ձեռնարկությունների համար, որոնք կազմակերպվել են փակ կամ բաց բաժնետիրական ընկերությունների ձևով, ինչը թույլ է տալիս կուտակել ֆինանսական ռեսուսներ, տեղադրելով բաժնետոմսեր ներդրողների լայն շրջանակում:
Բանկային վարկերով առևտրային բանկերը ֆինանսավորում են այն ինովացիոն նախագծերը, որոնց փոխհատուցման ժամկետը փոքր է նախագծի իրացման ժամկետից: Բանկային վարկերը  տրամադրվւմ են որոշակի ժամկետի համար տոկոսներով, որոնց մեծությունը կախված է փոխառության ժամկետից, նախագծի ռիսկի մեծությունից և այլն:
Տոկոսային դրույքը որոշվում է` ելնելով այն բազիսային դրույքի մեծությունից, որի նկատմամբ կողմնորոշվում են ինվեստիցիոն բանկերը:
Վենչուրային ֆինանսավորումը կատարվում է ռիսկակապիտալի ֆոնդերի կողմից, որոնք տրամադրում են դրամական միջոցներ ոչ տոկոսային հիմքերի վրա և առանց վերադարձի երաշխավորությունների: Վենչուրային ֆոնդերի գործունեությունը ինովացին նախագծերի ֆինանսավորման ոլորտում ունի մի շարք առանձնահատկություններ, ինչով դրանք տարբերվում են ավանդական ներդրումային հիմնադրամներից.
1. ՙռիսկո-ներդրողները՚ պատրաստ են կորցնել իրենց կապիտալը (չեն պահանջում տրված միջոցների վերադարձման գրավական երաշխավորություններ),
2. ՙռիսկո-կապիտալը՚ տրվում է երկարատև ժամկետների համար առանց բռնագրավման իրավունքի,
3. ՙռիսկո-կապիտալը՚ տեղավորվում է միայն բաժնետոմսային կապիտալի ձևով:
 -ը` ֆիրմաները կրում են կորուստներ ավելի երկար ժամանակի ընթացքում, քա%-ը ավարտվում է վենչուրային կապիտալի լրիվ կորստով, 25%Վենչուրային ներդրողների ռիսկը բավականին մեծ է, բայց հաջողության դեպքում դրանք ստանում են գերշահույթներ: Համաձայն վիճակագրական տվյալների` 15-ը` գերշահույթներ, որոնք գերազանցում են ռիսկո-կապիտալը 30անգամ ավելի:%ն նշանավորել էր, 30
-ը հայթայթել դրսից: Որպես ֆինանսավորվող կազմակերպություն` նրանք դիմել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին, որի հիմնադիրներն են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Եվրամիության և Ռուսաստանի կառավարությունները:%-ն է հատկացվում գիտության ֆինանսավորման համար, Ազգային ակադեմիայի ինստիտուտները վերջին երեք-չորս տարվա ընթացքում ստիպված էին իրենց բյուջեի տարեկան ծախսերի 35%ՀՀ-ում առայսօր չկա ոչ մի վենչուրային ֆոնդ: Անցած 18 տարիների ընթացքում ՀՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 2 մլրդ. ԱՄՆ դոլար, որից 1.4 մլրդ. կազմել են ուղղակի արտասահմանյան ներդրումները: 2004թ. արտասահմանյան ինվեստիցիաները կազմել են 305 մլն. դոլար, իսկ 2005թ.` 400 մլն. դոլար, ընդ որում, Եվրամիության երկրների մասը կազմել է 215 մլն. դոլար: Ցավոք, այս ահռելի գումարներից և ոչ մեկը չի ուղղվել ինովացիոն գործը զարգացնելու համար: Այն պայմաններում, երբ ՀՀ ՀՆԱ-ի միայն 0.28
Վերջին 10 տարիների ընթացքում այդ կենտրոնը ֆինանսավորել է ՀՀ տարածքի վրա շուրջ 129 ինովացիոն նախագծեր` ընդհանուր արժեքով ավելի քան 27 մլն դոլար: Ֆինանսավորման երկրորդ աղբյուրը գիտատար և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամն է, որի գծով նույն ժամանակահատվածում ֆինանսավորվել է 100-ից ավելի նորարարական նախագծեր` ընդհանուր արժեքով շուրջ 4 մլն. դոլլար: Վերջինիս հիմնադիրներն են ԱՄՆ-ի կառավարությունը և հայկական սփյուռքը:
Ֆինանսական լիզինգը գործընթաց է, որի ժամանակ պարտավորական միջոցները ներգրավում են երկարաժամկետ վարկի տեսքով, որը պետք է մարվի որոշակի ժամանակահատվածում:
Ֆինանսական լիզինգի իրագործման ժամանակ լիզինգ տվողը պարտավորվում է ձեռք բերել լիզինգ ստացողի կողմից նշված սարքավորումները որոշակի վաճառողի կողմից և հանձնի լիզինգ ստացողին ժամանակավոր օգտագործման որոշակի ժամկետի ընթացքում:
Եթե լիզինգի ժամկետը ավարտվելուց հետո վճարումները լրիվ կատարվել են, սարքավորումները մնում են լիզինգ ստացողին:
Խառը ֆինանսավորումը տեղի ունի այն ժամանակ, երբ ինովացիոն նախագծի իրացման համար օգտագործվում են տարբեր աղբյուրներ:


Աստղիկ Աղասյան, տնտեսագիտության ֆակուլտետի
մագիստրատուրայի 1-ին կուրս


2 comments:

  1. Astghik jan!

    qani vor du vercrel es Khantarjyani nyuty ev hamalrel es ayl nyuterov, ancumnery stecel en vorosh lezvakan tarberutyunner. Ete nyut eq vercnum ev ayn hamalrum, da chi nshanakum copy pastei gorc anel, da nshanakum e kardal ayd nyuty, ayl nyuter, ev grel ashxatanqy......Ays varjutyan imasty da e....... I dep, hghumnery i spar bacakayum en. Baci Khantarjyani grqic, inch es ogtagorcel???

    Du evs knerkayacnes ashxatanqd banavor qnnutyan ory, dektemberi 26-in.

    Hajoghutyunne!!

    ReplyDelete
  2. Գրականություն
    1. Санто Б. Инновация как средство экономического развития /Б.Санто: Пер. с венг. с изм. и доп. автора; общ. ред. и вступ. от Б.В. Сазонова. – М.: Прогресс, 1990. – 296 с.
    2. Кукрус А. Наука: организация, планирование управления: Система и методы правового регулирования / А.Кукрус. – Таллин: Валгус, 1988. – 256 с.
    3. Кутейников А.А. Искусство быть новатором: Мировой опыт рискового бизнеса / А.А. Кутейников. – М.: Знание, 1990. – 64 с.
    4. Инновационный процесс в странах развитого капитализма: (методы, формы, механизм) / Под ред. И.Е. Рудаковой. – М.: МГУ, 1991. – 144 с.
    5. Инновационный менеджмент: Справочное пособие / Под ред. П.Н. Завлина и др. – 2-е изд., перераб. и доп. – М.: ЦИСН, 1998. – 568с.

    ReplyDelete