Wednesday, December 23, 2009

Survey

Այս հարցումը անցկացվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի <<Գործարար կառավարում>> մագիստրոսական ծրագրի ուսանողների կողմից` խմբային աշխատանքի/Կրթության միջազգայնացում/ շրջանակներում: Հարցումն անանուն է և հարցման արդյունքները կարող են օգտագործվել միայն ընդհանրացված տեսքով:
Նշենք, որ հարցման համար ընտրվել են երկու ԲՈՒՀ-եր` ԵՊՀ-ն, և Գլաձոր համալսարանը: ԵՊՀ-ն ունի 14.000 ուսանող, իսկ Գլաձոր համալսարանը` 1.300 ուսանող: Հարցմանը մասնակցած ուսանողների ընտրանքը կազմել է 374 ուսանող, որոնցից 324-ը ԵՊՀ-ից, իսկ 50-ը` Գլաձոր համալսարանից: Վստահելիության գործակիցը կազմում է 90%, սխալի հավանականությունը`±5%:


Անդրադառնանք հարցման արդյունքներին`

1. Ո՞ր ֆակուլտետում եք սովորում:
ԵՊՀ` 49.3%-ը հումանիտար ֆակուլտետներից /Տնտեսագիտության, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Պատմության, Բանասիրության ֆակուլտետներ/,
37.4%-ը բնագիտական ֆակուլտետներից /Ֆիզիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի,Կենսաբանության և Քիմիական ֆակուլտետներ/,
Գլաձոր համալսարան` 13.3% /գրեթե բոլոր ֆակուլտետներում/:

2. Ո՞ր կուրսում եք սովորում:
Բակալավրիատ`
Առաջին` 0%,
Երկրորդ` 10.7%,
Երրորդ` 16.2%,
Չորրորդ` 40.4%,
Մագիստրատուրա`
Առաջին` 18.2%,
Երկրորդ` 14.5%:
3. Հետաքրքրվու՞մ եք միջազգային կրթական ծրագրերով:
1) Այո` 71.4%,
2) Ավելի շուտ այո` 21.7%,
3) Ավելի շուտ ոչ` 4.5%,
4) Ոչ` 2.4%,
5) Դժվարանում եմ պատասխանել` 0%:

4. Իսկ ի՞նչ միջազգային/միջպետական կրթական ծրագրերին եք տեղեկացված`
1) Maskie` 54.8%,
2) Erasmus-Mundus` 17.6%,
3) Tempus` 19.8%,
4) DAAD` 30.3%,
5) Համալսարանի միջազգային կապերի վարչություն` 22.2%,
6) Կրթության նախարարության ծրագրեր` 23.4%,
7) Տեղյակ չեմ` 38.7%:
/Տոկոսային գումարը 100% չէ, քանի որ ուսանողներից շատերը նշել են 2 և ավել իպատասխաններ/:

5. Նշեք միջազգային/միջպետական կրթական ծրագրերի մասին տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրը.
1) ԲՈՒՀ-երի համապատասխան կառույցներ` 19.1%,
2) Մամուլ, հեռուստատեսություն` 0%,
3) Ինտերնետային կայքեր` 63.4%,
4) Միջազգային կազմակերպություններ` 0%,
5) ԿԳՆ` 7.4%,
6) Այլ` 10.1%:


6. Երբևէ դիմե՞լ եք/մասնակցե՞լ եք որևէ միջպետական/միջազգային կրթական ծրագրի`
1) Այո` 33.2%,
2) Ոչ` 66.8%, /երե ոչ, բաց թողնել հաջորդ հարցը/:

7. Եթե նման մասնակցության փորձ ունեք, ապա ինչպիսի՞ն է Ձեր բավարարվածության աստիճանը այդ մասնակցությունից`
1) Շատ մեծ ազդեցություն ունեցավ իմ մասնագիտական զարգացման վրա` 28.2%,
2) Որևէ ազդեցություն չեմ նկատում` 0%,
3) Միայն մասամբ է ազդել` 18.6%,
4) Լրիվ անիմաստ է, քանի որ մեր իրավիճակը բոլորովին այլ է և այնտեղ ստացած գիտելիքները կիրառելի չեն` 0%,
5) Լավ խթան է հետագայում ևս ուսումս դրսում շարունակելու համար` 53.2%,
6) Այլ` 0%:

8. Իսկ կցանկանա՞ք ընդգրկվել որևէ միջազգային/միջպետական կրթական ծրագրում:
1) Այո` 84.6%,
2) Ավելի շուտ այո` 7.5%,
3) Ավելի շուտ ոչ` 6.8%,
4) Ոչ` 1.1%,
5) Դժվարանում եմ պատասխանել` 0%:

9. Եթե ոչ, ապա ինչու՞`
Ոչ պատասխանողների 94.5%-ը ուզում են սովորել և ապրել միայն Հայաստանում` կարծելով որ մեր կրթական համակարգում ստացված գիտելիքները լիարժեքորեն բավարարում է շուկայի պահանջներին:


10. Եթե նման մտադրություն ունեք, ապա ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր կրթության ֆինանսավորումը.
1) Սեփական միջոցներ/ծնողներ, ազգականներ, բարեկամներ/` 4.9%,
2) Լույս հիմնադրամ` 30.7%,
3) Միջազգային ֆոնդեր` 57.2%,
4) Պետական աջակցության ծրագրեր` 7.2%,
5) Այլ` 0%:

11. Իսկ ինչպիսի՞ պայմաններով կնախընտրեիք սովորել դրսում:
1) Կուզենայի սովորել ու հետո շարունակել աշխատել և ապրել այնտեղ` 25.2%,
2) Հետ վերադառնալու ակնկալիքով` 53.4%,
3) Դեռևս չեմ որոշել` 21.4%,
4) Այլ` 0%:

12. Ինչպիսի՞ կրթական ծրագրերում կնախընտրեք մասնակցել`
1) Կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ` 24.8%,
2) Լիարժեք ուսումնական դասընթաց` կրթական աստիճան ստանալու համար` 59.3%,
3) Ուսուցողական այցեր` 15.9%,
4) Այլ` 0%:

13. Եթե ուզում եք սովորել և վերադառնալ, ապա ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք այստեղ հնարավոր աշխատատեղի հարցում:
Մեծամասնությունը ակնկալում է, որ այստեղ կունենա բարձր աշխատավարձով, երաշխավորված աշխատանք /20.4%-ը կարծում է, կաշխատի պետական ապարատում և ԿԲ-ում, 38.1%-ը միջազգային կազմակերպություններում, մյուսները` չեն նշել/:



14. Ո՞րն է Ձեզ համար նվազագույն բավարար կրթական աստիճանը:
1) Բակալավրիատ` 19.1%,
2) Մագիստրատուրա` 78, 3%,
3) Հետբուհական կրթություն` 2.6%:

15. Հարցվողի սեռը`
1) Արական` 43.2%,
2) Իգական` 56.8%:

16. Եկամուտները`
1) Ցածր` 73.4%,
2) Միջին` 23.7%,
3) Բարձր` 2.9%:

No comments:

Post a Comment