Saturday, December 19, 2009

ԷԼԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ/ լրացուցիչ ինֆորմացիա

Հեռահաղորդակցության ոլորտում ներդրված տեխնոլոգիաների մասով Հայաստանին կարելի է համարել առաջատար երկրներից մեկը։

Վերջին մեկ տարվա ընթացքում շարժական հեռախոսակապի ոլորտում երկու օպերատորները ներդրեցին երրորդ սերնդի ցանց՝ 3G, իսկ ինտերնետ հասանելիության բնագավառում` նույնիսկ չորրորդ սերնդի տեխնոլոգիաներ՝ WiMax:  Առաջիկա մեկ տարվա ընթացքում շարժական հեռախոսակապի ոլորտում նոր զարգացումներ են տեղի ունենալու, ներդրվելու են Long Term Evolution (LTE) տեխնոլոգիաների վրա հիմնված չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայություններ:

«ԱրմենՏելի» և «Օրանժ Արմենիայի» ցանցերի տեխնոլոգիաները և սարքավորումները թույլ են տալիս որոշակի ներդրումներ կատարելուց հետո նույնպես անցում կատարել LTE-ի։ Շարժական հեռախոսակապի ոլորտում այս տեխնոլոգիան աշխարհում համարվում է նորարարական:

Օրինակ՝ կանադական Rogers Wireless օպերատորը 4G-ի ցանցի շահագործումը նախատեսում է 2010թ. փետրվարին՝ մինչև Վանկուվերի ձմեռային օլիմպիադան։ Եվրոպայում չորրորդ սերնդի ցանցի պիլոտային ծրագրեր է սկսել իսպանական Telefonica ընկերությունը։

ԱՊՀ տարածաշրջանում չորրորդ սերնդի ցանցերը բացակայում են. պիլոտային ծրագրեր է սկսել ռուսական ՄՏՍ-ի ուզբեկական դուստր «Ուզադունրոբիա» ընկերությունը, որը միայն 2010թ. է նախատեսում թեստային շահագործում իրականացնել Տաշքենդի մի քանի շրջաններում։ ԱՊՀ մյուս երկիրը, որտեղ նախատեսվում է կառուցել 4G ցանց, Ղազախստանն է։

«ՎիմպելԿոմի» ղազախական դուստրը՝ «ԿարՏելը», նախատեսում է լոկալ ցանցեր կառուցել Ալմա Աթայի շենքերի ներսում։ Ռուսաստանում 4G-ի, ինչպես նաև 3G-ի ցանցի ներդրման հարցում կան տեխնիկական խնդիրներ, մասնավորապես՝ կապված հաճախականությունների հետ։

 

No comments:

Post a Comment