Sunday, December 20, 2009

Անհատական աշխատանք/ ԷԼԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Պետության աջակցությունն ինովացիոն գործընթացում: Ռուսական և հունգարական փորձի հիման վրա
Տնտեսության մեջ ինչքան շատ է ինովացիան, այնքան այն արագ է զարգանում և ավելի քիչ է ենթարկվում ճգնաժամային երևույթների: Սակայն ինովացիան այսօր չի համարվում միայն որպես պարզապես նոր գիտելիք, այլ որպես նոր գիտելիքների հիման վրա առևտրային հաջողություն /ինովացիան նոր գիտելիքների և տեխնոլոգիաների առաջարկն է, որը շուկայում հաջողություն է բերում/:

Տնտեսական համագործակցությունը և զարգացումը կազմակերպելը շատ դժվար և աշխատատար գործ է: Հենց դրա համար են զարգացած և արագ զարգացող երկրները ստեղծում ազգային ծրագրեր և ֆոնդեր, որոնց հիմնական խնդիրն է աջակցել ինովացիոն գործունեությանը: Դրա հետ մեկտեղ մի շարք ֆոնդեր  և ծրագրեր աջակցում են այդ գիտելիքների ձեռքբերմանը, բայց ավելի շատ ուշադրություն է դարձվում այն ծրագրերին և ֆոնդերին, որոնք ապահովում են ինովացիայի պրակտիկ  կիրառումը: Այս դեպքում հաջող ինովացիայի համար նոր գիտելիքները պետք է  ուղղված լինեն վերջնական արտադրանքի ստեղծմանը` ապրանք, ծառայություն, տեխնոլոգիա:
Նոր ապրանքների մշակողները ոչ հաճախ են հանդիսանում ֆինանսապես կայացած կազմակերպություններ, այլ նաև փոքր ձեռնարկություններ և հասարակ անհատներ, և նրանց իսկապես անհրաժեշտ է ինովացիոն գործունեությունում պետական աջակցություն:
Ռուսաստանում ինովացիոն գործունեության  պետական աջակցությունն իրականացվում է ֆեդերալ մակարդակով` ավելի քան 50 կազմակերպություն, միջռեգիոնալ մակարդակով` մոտ 10 կազմակերպություն, ռեգիոնալ մակարդակով` ավելի քան 1000 կազմակերպություն, մունիցիպալ մակարդակով` ավելի քան 200 կազմակերպություն:
Ինչու±մն է կայանում ինովացիոն գործունեության պետական աջակցությունը
Առաջին հերթին բոլոր նորարարներին հետաքրքրում են ֆինանսական ռեսուրսները: Եվ ինովացիոն գործունեության պետական աջակցությունն  այն ապահովում է: Դրանք փոքր և միջին ինովացիոն կազմակերպությունների համար սուբվենցիաների տրամադրումն է ֆեդերալ ֆոնդերի կողմից:
Ինովացիոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ է որակավորված մենեջերների առկայություն: Այսօր Ռուսաստանում առկա են բարձր մակարդակի բավականին բիզնես դպրոցներ: Սակայն կրթությունն այնտեղ էժան չէ: Պետությունը պարբերաբար ֆինանսավորում է սկսնակ ձեռնարկատերերին և կազմակերպության ղեկավարներին:
Ինովացիոն գործունեության պետական աջակցության հաջորդ տարրը ենթակառուցվածքն է.
Պետական, մունիցիպալ և տարածաշրջանայիան կառավարությունները ստեղծել են  մի քանի տասնյակ տեխնոպարկեր, տեխնիկաճարտարագիտական կենտրոններ, բիզնես ինկուբատորներ և այդ ուղղությամբ շարունակում են աշխատանքները:
Ինովացիոն գործունեության պետական աջակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
v Գիտահետազոտական, կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների ֆինանսավորում ` կապված ինովացիոն գործունեության հետ,
v Ինովացիոն ծրագրերի և նախագծերի ֆինանսավորում, որոնք ապահովում են ինովացիոն գործունեության միջոցառումները, ինչպես նաև ինովացիոն գործունեությամբ զբաղվող սուբյեկտների գործունեությունը,
v Ինովացիոն գործունեության ենթակառուցվածքի սուբյեկտների ձևավորման և զարգացման համար ներդրումային միջավայրի տրամադրում,
v Ինովացիոն գործունեության արդյունքում ստեղծված ապրանքների նկատմամաբ պետական պատվերների իրականացում,
v Որոշակի ինովացիոն ծրագրերի և միջոցառումների իրականացման համար սուբսիդիաների տրամադրում,
v Ռուսական արտադրողների բարձր տեխնոլոգիական ապրանքների մրցունակության տարիֆային և ոչ տարիֆային կարգավորում` արտասահմանյան նմանատիպ արտադրանք արտադրողներից պաշտպանելու համար, որոնց արտադրությունն աջակցվում է համապատասխան պետության կողմից,
v Ինովացիոն գործունեության և ինովացիոն ենթակառուցվածքի սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրում,
v Պետությանը պատկանող գույքի օգտագործման իրավունքի տրամադրում, այդ թվում նաև ինտելեկտուալ սեփականության:
Պետության կողմից անց է կացվում բազմաթիվ միջոցառումներ ինովացիաների խթանման համար: Այդպիսիններից է <Տարվա գաղափար> միջոցառումը: Վերջինիս առաքելությունն է հավաքել և ցուցադրել գիտական և պրակտիկ ոլորտի բոլոր առաջադեմ ապրանքները և ծրագրերն ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Մրցույթի նպատակներն են.
ü Ինովացիոն ոլորտում առաջադեմ ծրագրերի և ապրանքների պարգևատրում,
ü Գիտնականների, հայտնագործողների և ձեռնարկատերերի ակտիվության խթանում,
ü Նպաստել Ռուսաստանում ինովացիոն գործունեությունը գրավիչ դարձնելուն,
ü Ռուսաստանի ինովացիոն պոտենցիալի մասին բարենպաստ հասարակական կարծիքի ձևավորում,
ü Ցուվադրել ինովացիոն ոլորտում ձեռքբերումների մակարդակը:
Հունգարիայում գործում են շուրջ 1760 գիտահետազոտական կազմակերպություններ: Այս ոլորտում զբաղված են շուրջ 23000 մարդ, ինչը կազմում է աշխատունակ հասարակության 0.59 տոկոսը: 2004թ. գիտահետազոտության և ինովացիոն տեխնոլոգիայի վրա կատարված ծախսերի հարաբերությունը ՀՆԱ-ին կազմել է 0,94 տոկոս: ԵՄ-ի համաձայն, Հունգարիան  2010 թ. պետք է ավելացնի գիտահետազոտական և ինովացիոն ծախսերի հարաբերությունը ՀՆԱ-ի վրա 3 տոկոսով, որի 2/3 իրականացվելու է մասնավոր հատվածի կողմից:
Պետության կողմից գիտահետազոտական և ինովացիոն գործունեությունը կարգավորվում է ԵՄ-ի պրակտիկային  և օրենսդրությանը համապատասխան:
Հունգարական գիտահետազոտական ներուժը   չափազանց անհավասարաչափ է բաշխված երկրի տարածքում: Դա կապված է այն բանի հետ, որ կենտրոնացում է տեղի ունեցել այնպիսի համալսարանական քաղաքներում, ինչպիսինն է Բուդապեշտը:
Գիտահետազոտական կազմակերպությունների ֆինանսավորման ցածր մակարդակի հետ կապված երկրում գիտնականների արտահոք է դիտվում: Այս ոլորտում օտարերկրյա կազմակերպություններն ավելի մեծ ներդրումներ են իրականացնում, քան տեղական կազմակերպությունները: Այս կապակցությամբ  պետության կողմից իրականացվող քաղաքականության առաջնահերթություններից է համարվում գիտահետազոտական կազմակերպությունների մրցունակության բարձրացումը ԵՄ շուկայի հետ հավասար պայմաններում:
Պետության տնտեսական քաղաքականությունն այս ոլորտում իրականացվում է ազգային և միջազգային ծրագրերի աջակցության տեսքով: Ֆինանսավորում է իրականացվում ինչպես պետական բյուջեից, այնպես էլ ԵՄ ֆոնդերից: Տրամադրվում են արտոնյալ վարկավորման պայմաններ և հարկային արտոնություններ:
Ամեն տարի ԵՄ բյուջետային միջոցների,  կառուցվածքային և տարածաշրջանային ֆոնդերի մոտ 4 տոկոսը տրամադրվում են գիտական հետազոտություններին և ինովացիոն վերամշակումների ֆինանսավորմանը:
Պետական աջակցությունն ինովացիոն գործունեության ոլորտում դրսևորվում է նաև միջինժամկետ պետական ծրագրերի տեսքով.
Smart Hungary” ծրագրի նպատակն է հունգարական տնտեսությունում ներդրումների իրականացման շահագրգրվածության ավելացում, ներդրումային գործունեության ակտիվացում և հունգարական ինովացիոն համակարգի արդյունավետության բարձրացում: Այս ծրագիրը նաև ուղղված է հունգարական ինովացիոն կենտրոններում անդրազգային կազմակերպությունների ձևավորմանը:


1 comment:

  1. Բարև Ձեզ,ընկեր Անտոնյան
    Մի հարց ունեմ.Քնության ժամանակ ուսանողների անհատական աշխատանքներն ենք սովորելու, թե ընկեր Ղանթարջյանի գրքով:Ուղղակի թեմա կա երեք ուսանող գրում են ու երեքն էլ տարբեր նյութեր:Պարապելու նյութը շատա շատանում:

    ReplyDelete