Wednesday, December 16, 2009

Անհատական աշխատանք, Խոջոյան Նունե

ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Անհատական աշխատանք

Խոջոյան Նունե

Ինովացիոն մենեջմենթը` դա գիտական, գիտատեխնիկական գործունեության և ֆիրմայի անձնակազմի ինտելեկտուալ պոտենցիալի կառավարումն է` առկա արտադրանքի կատարելագործման կամ նոր ապրանքի(ծառայության) և դրա արտադրման միջոցների յուրացման նպատակով, և այս ամենի հիման վրա հասարակության ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջմունքի բավարարումը:[1]
Ինովացիա հասկացությունը ունի բազում բացատրություններ, դա կարող է լինել նոր ապրանք, նոր տեխնոլոգիական պրոցես, կառավարման նոր կառուցվածք և համակարգ, նոր մշակույթ, նոր ինֆորմացիա և այլն:
XІX դ. ինովացիա ասելով նախ և առաջ հասկանում էին մի մշակույթի տարրերի փոխանցումն ու ներդրումը մեկ այլ մշակույթի մեջ: XX դ. ինովացիա էին համարում տեխնիկական կատարելագործումները: Շումպետերը արդեն XX դարի սկզբում հասկացավ ինովացիաների դերը, որպես տնտեսական անկումների հաղթահարման միջոցի: Նա նշել է, որ եկամտի աղբյուր կարող են լինել ոչ միայն գնային մանիպուլիացիաները և ինքնարժեքի կրճատումը, այլև արտադրանքի փոփոխումը:
<<Ձեռնարկություն ասելով մենք հասկանում ենք նոր կոմբինացիաների իրականացում: Ձեռնարկատեր ասելով մենք հասկանում ենք տնտեսական սուբյեկտներ, որոնց ֆունկցիան է այդ նոր կոմբիանցիաները կյանքի կոչելը>> ասել է Շումպետերը: <<Նոր կոմբիանացիաների իրականացում>> հասկացությունը ըստ Շումպետերի ներառում է հետևյալ 5 դեպքերը[2]
1. Նոր` սպառողներին մինչ այդ անծանոթ, ապրանքի կամ ծառայության արտադրություն կամ բարիքի նոր որակի ստեղծում
2. Նոր` արդյունաբերության տվյալ ոլորտին անծանոթ արտարդրության մեթոդ, որի հիմքում պարտադիր չէ լինի նոր գիտական հայտնագործություն, և որը կարող է դրսևորվել օրինակ արդեն հայտնի ապրաքի կոմերցիոն նոր օգտագործման մեթոդի տեսքով
3.Սպառման նոր շուկայի յուրացում, այնպիսի շուկայի, որում մինչ այդ արտադրության տվյալ ոլորտը ներկայացված չի եղել, անկախ նրանից այդ շուկան նախկինում գոյություն ունեցել է, թե ոչ
4. Hումքի կամ կիսաֆաբրիկատների նոր աղբյուրի ստացում, անկախ նրանից այդ աղբյուրը նախկինում գոյություն ունեցել է թե ոչ, թե անհասանելի է եղել
5. Համապատասխան վերակազմակերպում, օրինակ մոնոպոլ դիրքի ապահովում` տրեստ ստեղծելով կամ այլ կազմակերպության մոնպոլ դիրքի խաթարում

Ֆիրմաների ինովացիոն գործունեությունը ավելի էֆեկտիվ միջոց է մրցակցային պայքարում քան բոլոր ավանդական միջոցները: Նրա առկայության դեպքում մնացած միջոցները այլևս էական դեր չեն խաղում: XX դարի երկրորդ կեսից հասարակական կյանքի բոլոր ոլոտներում սկսվեց ինովացիոն բում: 1979թ. ԱՄՆ կոնգրեսը ընդունեց <<Գիտատեխնիկական ինովացիաների մասին ազգային ակտ>>, ըստ որի ինովացիաները ճանաչվեցին ԱՄՆ տնտեսական, էկոլոգիական, սոցիալական առաջխաղացման կենտրոնական համակարգը: Ինովացիոն ստրատեգիան միտված էր կրճատելու առևտրային դեֆիցիտը, հաղթահարելու մրցակցությունը համաշխարհային շուկայում, ստաբիլացնելու դոլարի կուրսը: Այսպիսով` այն ինչ 40-50թթ. հանդիսանում էր մասնավոր ֆիրմաների ստարտեգիան, 70-80թթ. դարձավ ամբողջ ազգերի ռազմավարություն, զարգացած երկրների պետական քաղաքականություն:
Ընդհանրացնելով ինովացիայի բազում սահմանումները կարելի է ասել, որ համաշխարհային տնտեսագիտական գրականության մեջ <<ինովացիա>> բառը մեկնաբանվում է որպես ներուժային գիտատեխնիկական առաջընթացի ռազմավարություն, որը մարմնավորվում է նոր ապրանքների և տեխնոլոգիաների մեջ:
<<Ինովացիա>> տերմինը արդեն իսկ սկսել է ակտիվորեն օգտագործվել Հայաստանի տնտեսագետների կողմից, ինչպես առանձին ձևով, այնպես էլ <<ինովացիոն գործունեություն>>, <<ինովացիոն գործընթաց>>, <<ինովացիոն ռազմավարություն>> և այլն: Բ. Թվիստը ինովացիան ներկայացնում է որպես գործընթաց, որում գյուտը կամ գաղափարը ձեռք է բերում տնտեսական բովանդակություն: Բ. Սանտոն գտնում է, որ ինովացիան տնտեսական օգուտ ապահովող այնպիսի հասարակական, տեխնիկական, տնտեսական գործընթաց է, որը գյուտերի և գաղափարների գործնական կիրառությամբ հնարավորություն է տալիս ստեղծել համեմատաբար բարձր հատկություններ ունեցող ապրանքներ և տեխնոգլոիաներ:[3]
Ընդհանուր առմամբ, միջազգային կարծիքների ընդհանրացումն ու համադրումը վկայում է, որ ինովացիան ինովացիոն գործունեության վերջնական արդյունքն է, շուկայում ներդրված նոր կամ բարելավված ապրանքի կամ ծառայության, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացի ձևով:
Մյուս կողմից, ընդհանրացնելով առկա մոտեցումները պարզ է դառնում, որ ինովացիոն գործունեության գլխավոր գործառույթը պայմանավորված է փոփոխություններով: Ինովացիայի պարտադիր հատկություններից են գիտատեխնիկական նորությունը և արտադրական կիրառելիությունը: Վերջիններիս առկայության, ինչպես նաև համապատասխան մենեջերական ջանքերի պայմաններում հնարավոր է դառնում ինովացիայի շուկայացման (առևտրայնացման) իրականացումը: Նշված գործոններից որևիցե մեկի բացակայությունը բացասաբար է ազդում ինովացիոն գործընթացի վրա:
Այսպիսով եթե ասվածներից հետևություն անենք, ստացվում է, որ եթե ինովացիան դիտարկենք որպես վերջնական որդյունք, ապա այն պետք է ունենա սկիզբ, որպես նման սկիզբ է համարվում ինչ որ գաղափար, հայտնագործություն: Այդ գաղափարից մինջև դրա պրակտիկ կիրառությունը երկար ուղղի է ընկած, որը ներառում է բազում փուլեր և գործողություններ: Հենց այս ուղղին էլ կոչվում է ինովացիոն պրոցես: Այսինքն` ինովացիոն պրոցեսը դա գործունեություն է, որտեղ հայտնագործությունը կամ գաղափարը ստանում են տնտեսական բովանդակություն[4]:
Դիտարկելով ինովացիոն պրոցեսը (նկար 1) հարկ է սահմանել մի շարք հասկացություններ որոնք բազային են հանդիսանում`[5]
Ինվենցիա` այսինքն նախաձեռնություն, առաջարկություն, գաղափար, միտք, հայտագործություն, բացահայտում
Նովացիա` մշակված ինվենցիա, ինվենցիայի վերածումը տեխնիկական կամ տնտեսական պրոեկտի, մոդելի, նմուշի
Ինովացիոն կոնցեպցիա` ինովացիայի նշանակությունը, կազմակերպական և շուկայական համակարգերում դրա դերն ու տեղը բնութագրող բազիսային պատկերացումներ
Ինովացիայի ինիցացիա` գիտատեխնիկական, փորձարկային կամ կազմակերպական գործունեություն, որի նպատակն է սկիզբ դնել ինովացիոն պրոցեսին
Ինովացիայի դիֆֆուզիա` ինովացիայի տարածման պրոցես ֆիրմայի (իմիտատորի) հաշվին
Ինովացիայի ռումինիզացիա` ժամանակի ընթացքում ինովացիայի կողմից այնպիսի հատկությունների յուրացում, ինչպիսիք են` կայունությունը, դիմացկունությունը, մշտականություն և արդյունքում բարոյական ծերցումը:



Նկար 1. Ինովացիոն պրոցեսի ցիկլը:
Այսպիսով` ինովացիոն պրոցեսը, ինչպես երևում է սխեմայում կապված է ինովացիայի ստեղծման, յուրացման և տարծման հետ: Վերջնական ինովացիան հանդիասանում է ինովացիոն գործընթացի արդյունքը:

Ինովացիոն գործընթացի տեսակները: Տարբերում են ինովացիոն գործընթացի երեք տրամաբանական ձևեր`[6]
ü ներկազմակերպական (բնական),
ü միջկազմակերպական (ապրանքային)
ü ընդլայնված
Պարզ ինովացիոն գործընթացը ենթադրում է, որ ինովացիան ստեղծվում և կիրառվում է ձեռնարկության ներսում, այսինքն չի ընդունում առևտրային տեսք: Միջկազմակերպական ինովացիոն գործընթացը ինովացիան հավելում է առևտրային տարրով: Այսպիսի ձևը նշանակում է, որ ինովացիան ստեղծողի և արտադրողի գործառույթները առանձնանում են սպառողի գործառույթներից: Եվ վերջապես, ընդլայնված ինովացիոն գործընթացները ենթադրում են, որ ստեղծվում են նոր ինովացիոն ձեռնարկություններ, շուկայում խախտվում է մենաշնորհը, ինչը նպաստում է արտադրվող ապրանքի սպառողական գործառույթների բարելավմանը:
Ապրանքային ինովացիոն գործընթացների պայմաններում գործում են երկու տնտեսական սուբյեկտներ` արտադրող (ստեղծող) և սպառող: Եթե ինովացիայի արդյունքը հանդես է գալիս նոր տեխնոլոգիական գործընթացով, ապա արտադրողը և սպառողը կարող են համատեղվել որպես մեկ սուբյեկտ:
Երբ ինովացիոն գործընթացը վերածվում է ապրանքայինի, առանձնացվում է երկու փուլ` ա) ստեղծում և տարածում, բ) ինովացիայի դիֆուզիա: Առաջինը, որպես կանոն, ընդգրկում է հետևյալ հաջորդական ենթափուլերը.
ü գիտական հետազոտություններ,
ü փորձանախագծային աշխատանքներ,
ü փորձնական արտադրության կազմակերպում,
ü սերիական արտադրության կազմակերպում,
ü վաճառք:
Երկրորդ` դիֆուզիայի փուլի ընթացքում, հասարակական օգտակարություն ունեցող գեներացված արդյունքները վերաբաշխվում են արտադրողների և սպառողների միջև:
Դիֆուզիայի արդյունքում աճում է արտադրողների և սպառողների թիվը: Դիֆուզիան պրոցես է, որի միջոցով նորարարությունը կոմունիկացիոն ալիքներով, ժամանակի մեջ, փոխանցվում է սոցիալական համակարգի անդամների միջև: Այլ խոսքերով, դիֆուզիան դա արդեն մեկ անգամ յուրացված և օգտագործված ինովացիաների տարածումն է նոր պայմաններում կամ օգտագործման նոր վայրերում: Դիֆուզիան կարելի է բնորոշել նաև որպես իֆորմացիոն պրոցես, որի ձևն ու արագությունը կախված են կոմունիկացիոն կանալների հզորությունից, տնտեսվարող սուբյեկտների ինֆորմացիան ընկալելու առանձնահատկույթուններից, այդ ինֆորմացիան պրակտիկ կիրառելու ունակությունից և այլն: Ինովացիոն պրոցեսում դիֆուզիայի արագությունը որոշվում է մի քանի գործոններով`[7]
1. որոշումների կայացման ձևով
2. ինֆորմացիայի փոխանցման մեթոդով
3. սոցիալական համակարգի հատկություններով
4. նորարարության հատկություններով:




Ինովացիոն գործընթացի հիմնական փուլերը: Ինովացիոն գործընթացը ընդհանուր տեսքով կարելի է է ներակայցնել հետևյալ կերպ.[8]
ՀՀ – ԿՀ - Մ – Նխ – Յ - ԱԱ - Մ – Վ, որտեղ`
ՀՀ – հիմնարար հետազոտություններ,
ԿՀ – կիրառական հետազոտություններ,
Մ – մշակումներ,
Նխ – նախագծում,
Յ – յուրացում,
ԱԱ - արդյունաբերական արտադրություն,
Մ – մարքեթինգ,
Վ – վաճառահանում:
Ինովացիոն գործընթացը դա գաղափարի` ապրանք դառնալու հաջորդական պրոցեսն է, որի ժամանակ այն անցնում է ֆունդամենտալ և կիրառական հատեզոտությունների, կոնստրուկտորական մշակումների, արտադրության և իրացման փուլերը:[9]
Ընդհանրացնեով ինովացիոն պրոցեսը` այն կարելի է բաժանել հետևյալ հիմնական փուլերի`[10]
Նկար 2. Ինովացիոն գործընթացի փուլերը
Գիտական հետազոտություններ և կոնստրուկտորական մշակումներ`
Փուլ 1. Ֆունդամենտալ կամ հիմնարար հետազոտություններ
Սա ինովացիոն գործընթացի սկզբնական փուլն է: Սրանք հետազոտություններն են, որոնք հիմք են հանդիսանում գալիք ինովացիաների համար, բայց որտեղ չեն լուծվում կոնկրետ կիրառական խնդիրներ: Սովորաբար հիմնարար հետազոտությունների 90%-ն ունենում է բացասական արդյունքներ: Նույնիսկ մնացած 10%-ը, որն ունենում է դրական ելք, ոչ ամբողջապես է գործնական կիրառություն ունենում: Հիմնարար հետազոտությունը էքսպերիմենտալ և տեսական գործունեություն է, որի նպատակն է նոր գիտելիքների ստացումը, տարբեր բնական երևույթների միջև կապերի բացահայտումը, բնության և մարդու ձևավորման և զարգացման օրինաչափությունների բացահայտումը և այլն: Ֆունդամենտալ հետազոտությունների առաջնային նշանակությունը ինովացիոն գործընթացների համար, պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ները հանդիսանում են նոր գաղափարների գեներատոր, բացում են ուղիներ դեպի գիտության նոր ոլորտներ, դեպի նորը և չբացահայտվածը: Հիմնարար հետազոտությունները ֆինանսավորվում են պետական ծրագրերի շրջանակներում:
Փուլ 2. Գիտական հետազոտություններ
Սրանք հետազոտություններ են հիմնականում ուղղված ֆունդամենտալ հետազոտությունների արդյունքում ստացված նոր գիտելիքների կիրառությանը: Այս փուլում ստուգվում է գաղափարի տեխնիկական իրացվելիությունը, վերլուծվում են շուկայի պահանջները: Կիրառական հետազոտությունների արդյունքում ստեղծվում են նոր մեքենաներ, սարքավորումներ և այլն: Ֆինանսավորվում են պետական բյուջեից, առանձին պատվիրատուների կողմից, վենչուրային ֆոնդերից:
Փուլ 3. Փորձա-կոնստրուկտորական աշխատանքներ
Մմշակումների արդյունքում ստեղծվում են նոր մեքենաների և սարքավորումների կոնստրուկցիաներ, որոնք հարթ անցում են կատարում հաջորդ փուլեր` պրոեկտավորում կամ նախագծում, յուրացում: Հաճախ վերոնշյալ փուլերը միավորում են փորձակոնստրուկտորական աշխատանքների մեջ, ինչը նշանակում է կիրառական հետազոտությունների արդյունքների օգտագործում նոր տեխնիկայի, նյութերի, տեխնոլոգիաների օրինակների ստեղծման համար: Փորձակոնստրուկտորական աշխատանքները գիտական հետազոտությունների վերջին փուլն է` անցումը լաբորատոր պայմաններից և փորձնական արտադրությունից` արդյունաբերական արտադրության:



Հաջորդ փուլերը ուղղակիորեն կապված են ինովացիոն ապրաքի կյանքի ցիկլի հետ
Փուլ 4. Մուտքը շուկա
Այս փուլում կազմակերպությունը արտադրում է ապրանքի փորձարկային քանակ, ֆիրման իրականացնում է մարկետինգային հետազոտոuթյուններ` շուկան նոր ապրանքի փոքր քանակություններ հրամցնելով: Եթե սա հաջող է անցնում, սկվում է շուկա ապրանքի առաջխաղացման լայնամասշտաբ պատրաստություն: Ինովացիոն պրոցեսի այս փուլում դեռևս հայտնի չէ շուկայի արձագանքը նորարարությանը, գույություն ունի առաջարկվող ապրանքի չընդունման և շուկայից վանման ռիսկ: Այդ պատճառով ներդրումները կրում են ռիսկային բնույթ: Ներդրումների աղբյուր են հանդիսանում սեփական և փոխառու միջոցները` հիմնականում բանկային վարկերի տեսքով:
Փուլ 5. Արտադրության ծավալների աճ
Շուկայում նոր ապրանքին մոտ անալոգների բացակայության դեպքում, դրա գինը կարող է լինել արհեստականորեն բարձրացված, ինչը թույլ կտա արտադրող կազմակերպությանը գերշահույթ ստանալ: Ինովացիոն պրոցեսի այս փուլում արտադրության ծավալները ընդլայնվում են: Տեղի է ունենում արտադրական ընթացիկ ծախքերի կրճատում: Ապրանքի իրացումից ստացած շահույթը հաճախ հասնում է իր պիկին: Որոշ գնահատականներով, այս փուլում ստացած շահույթի ծավալը կարող է կազմել ապրանքի ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում ստացած շահույթի 50-70%-ը:
Փուլ 6. Արտադրության աճի տեմպերի նվազում կամ դանդաղեցում
Ժամանակի ընթացքում արտադրության աճի տեմպերը կրճատվում են: Ծախքերի մեջ աճում է գովազդի և ապրանքի մրցունակության պահպանմանն ուղղված ծախսերի բաժինը: Սկսում են փնտրել նոր շուկաներ, իրականացվում են ապրանքի մոդիֆիկացիաներ, կատարելագործվում են տեխնոլոգիական պրոցեսները: Այս փուլում շատ ֆիրմաներ նույնպես փորձում են հիմնավորվել շուկայում: Դրանց մի մասը ձեռք են բերում նոր ապրանքի արտադրման լիցենզիա, մյուսները արտադրում են խախտելով պատենտային օրենքները և վերջապես երրորդները թողարկում են համանման ապրանքներ տեխնիկական ավելի բարձր մակարդակով: Այս ամենի արդյունքում արտադրության ծավալները սկսում են աստիճանաբար նվազել, և նոր ապրանքը դադարում է այդպիսին լինելուց:
Փուլ 7.Վաճառքի ծավալների անկում
Այս փուլը նշանակում է, որ եկել է պահը, երբ շուկան սկսում է հագենալ տվյալ ապրանքով: Տեղի է ունենում վաճառքի ծավալների և շահույթի կրճատում և անկում: Անկումը պայմանավորված է ինչպես ապրանքի հնացման, տեխնոլոգիաների փոփոխման, սպառողների ճաշակների ու նախասիրությունների փոփոխմամբ, այնպես էլ` շուկայում ավելի կատարյալ մրցակից ապրանքների ի հայտ գալով:
Բացի վերոնշյալ փուլերից, որոնք իրենցից ներկայացնում են ինովացիոն հիմնական պրոցեսը, որոշ աղբյուրներ առանձնացնում են նաև սպասարկման(կոմերցիոն, իրավական, ինֆորմացիոն, խորհդատվական) և կարգավորման պրոցեսներ (պետական, ճյուղային,կորպորատիվ): Նշեմ նաև, որ ինովացիոն պրոցեսը կարող է իրականացվել տարբեր մակարդակներում` դաշնային, տարածաշրջանային, մունիցիպալ, ֆիրմային, անգամ ստորաբաժանումների մակարդակով: Ընդգրկվածությամբ և մասշտաբով այն լինում է կլաստերային <միջճյուղային> և ճյուղային:[11]
Խոսելով ինովացիոն գործընթացի մասին հարկ է նշել նաև ինովացիոն գործունեության սուբյեկտներին: Ինովացիոն գործունեությունը դա շուկայի մասնակիցների համատեղ գործունեությունն է մեկ ինովացիոն պրոցեսի շրջանակներում` նորարաությունների ստեղծման և իրացման նպատակով: Ինովացիոն գործունեության մեջ առանձնացնում են մասանկիցների հետևյալ կատեգորիաները, որոնք ստորև ներկայացած են ըստ առաջնության[12]
1. նովատորներ կամ նորարարներ
2. վաղ ռեցիպիենտներ (պիոներներ, լիդերներ)
3. իմիտատորներ, որոնք իրենց հերթին բաժանվում են`
ա. վաղ մեծամասնություն
բ. հետամնացներ
Նորարները հանդիսանում են գիտա-տեխնիկական գիտելիքների շարժիչ ուժը: Որպես նորարարներ կարող են հանդես գալ անհատ գիտնականներն ու հետոզոտողները, գիտական և հետազոտական կազմակերպությունները, փոքր գիտական ձեռնարկությունները: Նրանք հետաքրքված են իրենց կողմից մշակված ինտելեկտուալ բարիքի (որը ժամանակի ընթացքում կարող է դառնալ ինովացիա) վաճառքից շահույթ ստանալու մեջ:
Վաղ ռեցիպիենտները (պիոներներ, լիդերներ) արտադրական կազմակրպություններ են, որոնք առաջինն են յուրացնում նորարաությունը` օգտագործելով նորարարների ինտելեկտուալ բարիքը: Նրանք ձգտում են ստանալ գերշահույթ` նորարարությոնը մնացածից արագ մտցնլով շուկա: Պիոներ ֆիրմաներին նախ և առաջ վերաբերում են փոքր բիզնեսում աշխատող վենչուրային ֆիրմաները: Այս կատեգորիա են մտնում նաև իրենց ճյուղերում լիդեր հանդիսացող խոշոր կորպորացիաները: Եթե այսպիսի ֆիրմաները իրենց կառուցվածքում ունեն նաև գիտական, գիտա-հետազոտական, նախագծային ստորաբաժանումներ, ապա նրանք հանդիսանում են նաև նորարարներ:
Վաղ մեծամասնությունը ներկայացվում է որպես իմիտատոր-ֆիրմաներ, որոնք <<պիոներների>> օրինակով և նրանցից հտո ներդրել են նորարարությունը արտադրության մեջ, ինչը նրանց նույպես ապահովում է լրացուցիչ եկամուտ: Հետամնացները ֆիրմաներ են, որոնք բախվում են մի իրավիճակի հետ, երբ նորարարությունների օգտագործման ուշացումը հանգեցնում է իրենց համար նոր բարիքների արտադրության, որոնք սակայն կամ բարոյապես հնացել են, կամ շուկայում պահանջարկ չունեն, շատ մեծ առաջարկի հետևանքով: Այդ պատճառով նման ֆիրմաները հաճախ ակնկալվող շահույթի փոխարեն կորուստներ են կրում: Իմիտատոր ֆիրմաները չեն զբաղվում գիտահետազոտական գործունեությամբ, նրանք ձեռք են բերում լիցենզիաներ և պատենտներ, կամ անօրինականորեն կրկնօրինակում են ինովացիան:
Ինովացիոն գործընթացում բացի վերոհիշյալ հիմնական մասնակիցներից, գոյություն ունեն նաև այլ սուբյեկտներ որոնք կատարում են սպասարկող ֆունկցիաներ և ստեղծում ինովացիոն ենթակառուցվածք`
· բանկեր, բիրժաներ
· ներդրումային և ֆինանսական ընկերություններ
· զանգվածային տեղեկատվական ծառայություններ
· ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
· պատենտային կազմակերպություններ
· գրադարաններ
· սեմինարներ, աուկցիոններ
· ապահովագրության համակարգ
· գովզդային գործակալություններ
· կրթական համակարգ
· կոնսալտինգային ընկերություններ

Այսպիսով ընդհանրացնելով վերը ասվածը` կարելի է ասել, որ ինովացիոն գործընթացը դա նորարարությունների ստեղծման, տարածման (դիֆֆուզիա) և կիրառության (ռուտինիզացիա) պրոցեսն է: Այս պրոցեսը կրում է դիսկրետ, սովորաբար ցիկլիկ բնույթ, ինչը սերտորեն կապված է նորարարության կյանքի ցիկլի հետ: Այսպիսով ինովացիոն գործընթացը իրենից ներկայացնում է փորձարկային ոլորտից նորարարությունները հանրային և պատմական ոլորտ տեղափոխելու մեխանիզմ:





Օգտագործված գրականություն
1. Սարգիս Ղանթարջյան, <<Ինովացիոն մենեջմենթ>>, Երևան 2007
2. В.Д. Дорофеев, В.А. Дресвянников , ИННОВАЦИОННЫЙ МЕНЕДЖМЕНТ, Пенза 2003
3. Инновационный менеджмент. Учебник/Под ред. С.Д.Ильенковой, Москва1997
4. http://www.projects.innovbusiness.ru
5. http://ru.wikipedia.org/wiki

[1] В.Д. Дорофеев, В.А. Дресвянников <<ИННОВАЦИОННЫЙ МЕНЕДЖМЕНТ>>, Пенза 2003, стр 9
[2] Նույն տեղում стр 11
[3] Սարգիս Ղանթարջյան, <<Ինովացիոն մենեջմենթ>>, Երևան 2007, էջ 5
[4] В.Д. Дорофеев, В.А. Дресвянников <<ИННОВАЦИОННЫЙ МЕНЕДЖМЕНТ>>, Пенза 2003, стр 12
[5] Նույ տեղում, էջ 12-13
[6] Սարգիս Ղանթարջյան, <<Ինովացիոն մենեջմենթ>>, Երևան 2007, էջ 6
[7] Инновационный менеджмент. Учебник/Под ред. С.Д.Ильенковой, Москва 1997, стр 7
[8] Սարգիս Ղանթարջյան, <<Ինովացիոն մենեջմենթ>>, Երևան 2007, էջ 6
[9] http://ru.wikipedia.org/wiki
[10] Նույն տեղում
[11] http://www.projects.innovbusiness.ru/content/document_r_71BE271C-66C2-4292-B611-988686BB5C15.html
[12] [12] В.Д. Дорофеев, В.А. Дресвянников <<ИННОВАЦИОННЫЙ МЕНЕДЖМЕНТ>>, Пенза 2003, стр 14-16

1 comment:

  1. Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740

    ReplyDelete