Friday, December 18, 2009

Ճգնաժամը խոչընդոտ չէ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ

Երևանում անցկացված Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մրցունակության երրորդ ամենամյա համաժողովի մասնակիցներն ասում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն չունեցավ Հայաստանի ՏՏ ոլորտի վրա: Ընդհակառակը` նախորդ տարվա ընթացքում այս ոլորտում որոշակի առաջընթաց է գրանցվել:

Համաժողովն անցկացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի նախաձեռնությամբ: ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Դեյվիդ Հալն իր ելույթում ասաց, որ, ֆինանսական դժվարին ժամանակաշրջանում հայաստանյան ՏՏ ոլորտը գրանցել է մի շարք ձեռքբերումներ. հարկային և մաքսային բարեփոխումներ մասնավոր հատված-կառավարություն հաջող համագործակցության արդյունքում, բջջային երրորդ օպերատորի` «Օրանժ-Արմենիայի» մուտքը հեռահաղորդակցության շուկա:

«Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությանը մեծապես կարող են նպաստել նորագույն տեխնոլոգիաների հնարավորինս արագ ներմուծումը, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, հայերեն տեղեկության առկայությունն ու կրթական միջավայրի ստեղծումը»,- համաժողովի իր ելույթում նշել է CAPS ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:
1990 թվականից սկսած Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նոր դարաշրջան սկսվեց, երբ ծրագրավորող ամերիկյան մի շարք ընկերություններ հիմնեցին իրենց երևանյան մասնաճյուղերը, դրանց թվում էին Boomerang Software-ը, Credence Systems-ը և այլն: Ներկայումս Հայաստանում ՏՏ ոլորտում մասնագիտացող 210 ձեռնարկություն կա, որոնցից 58-ը` արտասահմանյան: Այս ընկերությունների տեղեկատվական արտադրանքը (70 մլն դոլար ընդհանուր արժողությամբ) արտահանվում է աշխարհի ավելի քան 20 երկիր

No comments:

Post a Comment