Friday, December 11, 2009

ԶԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ (Անհատական աշխատանք )

ԹԵՄԱ 11. Ձեռնարկության ինովացիոն միջավայրի ախտորոշումը SWOT վերլուծության մեթոդով :Ձեռնարկության արտաքին միջավայրը և ինովացիոն կլիմայի գնահատումը:Ձեռնարկության ինովացիոն ակտիվության որոշում:

Բարձրորակ տեղեկատվությունն ընկած է սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ ողջամիտ որոշումների կայացման հիմքում: Սոցիալական պաշտպանության տեղեկատվությունը պետք է հասանելի լինի օգտագործման պահանջարկին համապատասխան: Այն պետք է ներկայացվի նաև ամենաօգտակար ձևաչափերով` լիարժեք կերպով օգտագործելով ՏՀՏ-ի հզորությունը դրա հավաքագրման և բաշխման գործընթացում: Սույնը հավասարապես վերաբերում է ինչպես սպառողներին, սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետներին, այնպես էլ կառավարիչներին և քաղաքականություն մշակողներին: Սոցիալական պաշտպանության տեղեկատվության լայն տարածումը և կիրառումը ենթադրում է հանրության և քաղաքացիների առավել տեղեկացվածություն, ինչպես նաև ծառայության բարելավված մատուցում, որակի և արդյունավետության բարձրացում և նպատակային պլանավորում: Սույն ռազմավարության նպատակն է առաջարկել համապատասխան դաշտ և գործընթացներ, որոնք անհրաժեշտ են սոցիալական պաշտպանության տեղեկատվության կարիք ունեցողներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և տեղեկատվության ամբողջականությունը, գաղտնիության պայմանները և արդյունավետ կիրառումն ապահովելու համար: ՏՏ-ի հասանելիությունը հանդիսանում է «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագրի նպատակակետերից մեկը և ինքնին կարևորվում է այլ ոլորտներում առաջընթացի գնահատման համար: ՏՀՏ-ի կիրառման հնարավորությունը խթանելու և երկրներում ՏՀՏ կիրառման անհամապատասխանությունը հաղթահարելու նպատակով Միացյալ ազգերի կազմակերպության գործակալությունները ձեռնարկել են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է նոր տեխնոլոգիաների պոտենցիալ հնարավորությունների կիրառումը: 2003թ.-ին Ժնևում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործող երկրներին նվիրված համաշխարհային գագաթաժողովը սահմանեց ՏՏ դարաշրջանի հասարակության փոխկապվածությանը և հնարավորությունների բարելավմանը, ինչպես նաև առաջընթացը գնահատելուն նպատակաուղված համաշխարհային նպատակներ, որոնք ընդունվեցին ՄԱԿ-ի անդամ 175 երկրների կողմից:

Գլոբալ էլեկտրոնային-կառավարման պատրաստվածության մասին ՄԱԿ-ի 2005թ. զեկույցում [1] ներկայացված է երկրների դասակարգումն ըստ էլեկտրոնային-կառավարման(e-gove) ոլորտում պետությունների պատրաստվածության վիճակի և համաշխարհային էլեկտրոնային- մասնակցության (e-participation) աստիճանի:
Գլոբալ էլեկտրոնային-կառավարման ՄԱԿ-ի 2005թ. ուսումնասիրությունում ՄԱԿ-ի անդամ 191 պետությունները դասակարգվել են էլեկտրոնային պատրաստվածության որակական համակցված ցուցանիշի համաձայն` հիմք ընդունելով կայքերի գնահատումը, հեռահաղորդակցության ենթակառուցվածքը և մարդկային ռեսուրսների ներդրումը ոլորտում: Սույն զեկույցի առաքելությունն է ներկայացնել, որ կան հսկայական անհամապատասխանություններ ՏՏ-ի հասանելիության ու կիրառման առումով, և այդ անհամապատասխանությունները մոտ ապագայում չեն կարող վերացվել, եթե համախմբված գործողություններ չձեռնարկվեն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:
Ազգային ՏՀՏ-ի ուժեղ և թույլ կողմերի գնահատման մեկ այլ արժեքավոր և առանձնահատուկ փաստաթուղթ է հանդիսանում Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ ՏՏ-ի զեկույցը [2]: Զեկույցում շարունակական կարևորություն է տրված ՏՀՏ-ի օգտագործմանն ու զարգացմանը, կանոնակարգման դաշտին, կառավարության առաջնորդող դերին և հեռանկարային ծրագրերին, որոնք նպատակաուղղված են ՏՀՏ-ի զարգացմանը և վերջիններիս տարածման և օգտագործման խթանմանը: Սույն զեկույցը կարևորագույն փաստաթուղթ է հանդիսանում նաև երկրների կողմից գրանցված առաջընթացը գնահատելու համար: Զեկույցում օգտագործվել է ցանցերի պատրաստվածության ցուցանիշը [3]` ՏՀՏ-ի զարգացումներին մասնակցելու և դրանցից օգուտ քաղելու առումով տվյալ ազգի կամ համայնքի պատրաստվածության աստիճանը գնահատելու նպատակով: Էլեկտրոնային-կառավարման պատրաստվածության 2005թ. դասակարգումների համաձայն աշխարհում առաջատար տեղ է զբաղեցնում Միացյալ Նահանգները (0.9062), որին հաջորդում են Դանիան (0.9058), Շվեդիան (0.8983) և Միացյալ Թագավորությունը (0.8777): 2004թ. գրանցված ցուցանիշների համաձայն Կորեայի Հանրապետությունը, Սինգապուրը, Էստոնիան, Մալթան և Չիլին նույնպես էլեկտրոնային պատրաստվածության ոլորտում լավագույն ցուցանիշ գրանցած 25 երկրների շարքում են: Հայաստանը գրանցել է 0.3625 արդյունքը և գրավել է 106-րդ հորիզոնականը, ինչը 23 կետով ցածր է նախորդ տարվա զբաղեցրած դիրքից:
2001թ. մայիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցությունների արդյունաբերության զարգացման ծրագիրը: Սույն ծրագիրը մշակվել էր ՀՀ Առևտրի և արդյունաբերության նախարարության կողմից: Այն հիմնված է ՏՀՏ գլխավոր ռազմավարության[4] վրա, որը մշակվել էր Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ փորձագետների տեխնիկական զգալի աջակցության շնորհիվ:
ՀՀ կառավարության ծրագիրը և ՏՀՏ-ի գլխավոր ռազմավարությունը հիմնական ուղղորդիչ փաստաթղթեր են հանդիսանում ինչպես կառավարության, այնպես էլ Հայաստանում ՏՀՏ-ի զարգացմանն աջակցող դոնորկազմակերպությունների համար: Ծրագիրը նախանշում է կառավարության առաջնահերթությունները և սահմանում տվյալ ոլորտում պետական կազմակերպությունների և գերատեսչությունների գործունեության հիմնական ուղղությունները: ՏՀՏ-ի գլխավոր ռազմավարության համաձայն էլեկտրոնային-կառավարման նպատակային նախաձեռնությունների իրականացումը հանդիսանում է ռազմավարական ուղություններից մեկը: ՀՀ կառավարության կողմից նախատեսվում է իրականացնել լայնածավալ գործունեություն, որը պետք է նպատակաուղղված լինի ՏՀՏ-ի հզորացմանը` նախարարությունների համակարգում հիմնական գործընթացների ներքին գործառույթները կատարելագործելու, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիներին և ձեռնարկություններին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով: Սույն փաստաթղթի նպատակն է մանրամասնել կառավարության այդ նախաձեռնությունը սոցիալական պաշտպանության ոլորտի համար` նպատակ ունենալով հզորացնել կառավարման տեղեկատվական համակարգերը և տվյալների բազաների կառավարումը, ամրապնդել ՏՏ-ի կենտրոնացված համակարգումը և ՏՏ դարաշրջանի հասարակության զարգացման գործում համագործակցությունը և հետևողականությունը: «Էլեկտրոնային-կառավարում» տերմինի հիմնական գաղափարը կառավարությունների կողմից ՏՀՏ-ի օգտագործումն է, դրա լայն կիրառումը կառավարության տարբեր գործառույթների նկատմամբ: Էլեկտրոնային-կառավարումը վերակազմակերպում է այն եղանակը, որով կառավարություններն իրականացնում են իրենց գործունեությունը, տրամադրում և ստանում են տեղեկատվություն և մատուցում են ծառայություններ արտաքին և ներքին պատվիրատուներին` ի շահ կառավարության, քաղաքացիների, ինչպես նաև այն ձեռնարկությունների, որոնց վերջիններս սպասարկում են: Մասնավորապես, էլեկտրոնային-կառավարումը կիրառում է տեխնոլոգիաներ (ինչպես օրինակ, համաշխարհային ցանցը, ինտերնետ կապը և շարժական(mobile) սարքերը) ընդլայնելու քաղաքացիների, ձեռնարկությունների և կառավարության այլ սեկտորների հետ փոխգործունեության շրջանակը:
Այդ տեխնոլոգիաները կարող են ծառայել տարբեր նպատակների, այդ թվում նաև նպաստել կառավարության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ձեռնարկությունների հետ փոխհարաբերությունների բարելավմանը, տեղեկատվության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը` նրանց համար դրանից օգտվելու հնարավորություն ապահովելու կամ կառավարության գործունեությունն առավել արդյունավետ կերպով կառավարելու միջոցով: Արդյունքում ենթադրվում էկոռուպցիայի նվազեցում, թափանցիկության բարձրացում, հարմարավետություն և(կամ) ծախսերի կրճատում: Էլեկտրոնային-կառավարում կիրառելու արդյունքում արտաքին և ներքին օգտվողների համար հիմնական առավելությունները հանդիսանում են`

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Էլեկտրոնային- կառավարումն ի շահ քաղաքացիների ծառայություն է, ինչը հնարավորություն է ստեղծում վարչական երկար ձգձգումների կրճատման, բազմաթիվ ծառայությունների կենտրոնացման, կառավարության գրասենյակներ հաճախակի այցելությունների վերացման և հետևաբար կոռուպցիայի հնարավորության նվազեցման համար: Բացի այդ, օրենքների և կանոնակարգերի առցանց հրապարակումը կարող է նպաստել թափանցիկությանը: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընչազուրկ մարդիկ իրենց վրա են կրում վարչական անարդյունավետության և կոռուպցիայի ամենամեծ բեռը, ինտերնետային սրճարանների ու տեղեկատվական կրպակների միջոցով ծառայություններ մատուցելը դրականորեն կանդրադառնա նրանց տնտեսական և սոցիալական վիճակի վրա:

Ձեռնարկություններին մատուցվող ծառայություններ: Ձեռնարկությունների ներկայացուցիչները կառավարության մարմինների հետ տարբեր բնույթի փոխհարաբերություններում հաճախ ստիպված են լինում դիմակայել վարչական խոչընդոտների: Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելը կարող է ժամկետները մի քանի շաբաթից կրճատել մինչև մի քանի օրվա: Տարբեր վարչությունների կանոնակարգերը կդառնան թափանցիկ և համահունչ: Կարող են կրճատվել ձեռնարկության և կառավարության միջև փոխհարաբերությունների ծախսերը: Կառավարությունն էլ իր հերթին կշահի եկամուտների առավել արդյունավետ հավաքագրման արդյունքում:

Արդյունավետության բարձրացումը: Էլեկտրոնային-կառավարումը կարող է հանգեցնել առավել բարձր արդյունավետության: Կառավարությունները կարող են կրճատել աշխատակիցների թվաքանակը կամ վերադասավորել նրանց կազմն առաջադրանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Էլեկտրոնային համակարգով ստացված տվյալները հաճախ հնարավորություն են ստեղծում վարչությունների միջև իրականացնելու առավել հաճախակի և արժանահավատ տվյալների փոխանցում և ստացում, ավելի ուշիմ կերպով հետևելու աշխատակիցների կատարած աշխատանքի արդյունավետությանը, հեշտությամբ նախանշելու ուշացումներն ու կոռուպցիայի երևույթները և կատարելու պատմական տվյալների առավել լավ համադրում` քաղաքականության վերլուծությունների նպատակով:
կոռուպցիայի նվազեցում, թափանցիկության բարձրացում, հարմարավետություն և(կամ) ծախսերի կրճատում: Էլեկտրոնային-կառավարում կիրառելու արդյունքում արտաքին և ներքին օգտվողների համար հիմնական առավելությունները հանդիսանում են`

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Էլեկտրոնային- կառավարումն ի շահ քաղաքացիների ծառայություն է, ինչը հնարավորություն է ստեղծում վարչական երկար ձգձգումների կրճատման, բազմաթիվ ծառայությունների կենտրոնացման, կառավարության գրասենյակներ հաճախակի այցելությունների վերացման և հետևաբար կոռուպցիայի հնարավորության նվազեցման համար: Բացի այդ, օրենքների և կանոնակարգերի առցանց հրապարակումը կարող է նպաստել թափանցիկությանը: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընչազուրկ մարդիկ իրենց վրա են կրում վարչական անարդյունավետության և կոռուպցիայի ամենամեծ բեռը, ինտերնետային սրճարանների ու տեղեկատվական կրպակների միջոցով ծառայություններ մատուցելը դրականորեն կանդրադառնա նրանց տնտեսական և սոցիալական վիճակի վրա:

Ձեռնարկություններին մատուցվող ծառայություններ: Ձեռնարկությունների ներկայացուցիչները կառավարության մարմինների հետ տարբեր բնույթի փոխհարաբերություններում հաճախ ստիպված են լինում դիմակայել վարչական խոչընդոտների: Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելը կարող է ժամկետները մի քանի շաբաթից կրճատել մինչև մի քանի օրվա: Տարբեր վարչությունների կանոնակարգերը կդառնան թափանցիկ և համահունչ: Կարող են կրճատվել ձեռնարկության և կառավարության միջև փոխհարաբերությունների ծախսերը: Կառավարությունն էլ իր հերթին կշահի եկամուտների առավել արդյունավետ հավաքագրման արդյունքում:

Արդյունավետության բարձրացումը: Էլեկտրոնային-կառավարումը կարող է հանգեցնել առավել բարձր արդյունավետության: Կառավարությունները կարող են կրճատել աշխատակիցների թվաքանակը կամ վերադասավորել նրանց կազմն առաջադրանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Էլեկտրոնային համակարգով ստացված տվյալները հաճախ հնարավորություն են ստեղծում վարչությունների միջև իրականացնելու առավել հաճախակի և արժանահավատ տվյալների փոխանցում և ստացում, ավելի ուշիմ կերպով հետևելու աշխատակիցների կատարած աշխատանքի արդյունավետությանը, հեշտությամբ նախանշելու ուշացումներն ու կոռուպցիայի երևույթները և կատարելու պատմական տվյալների առավել լավ համադրում` քաղաքականության վերլուծությունների նպատակով:
Լավագույն փորձի որոշ օրինակներ ներկայացված են Հավելված Բ-ում: Ռազմավարության փաստաթղթում ներկայացված է առաջավոր փորձը` համապատասխանեցված ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի, ինչպես նաև երկրի քաղաքական և տնտեսական ներկա իրավիճակին: Ռազմավարության իրականացումը պահանջում է ոլորտին առնչվող հեռանկարային ծրագրերի իրականացման հզոր առաջնորդող դերի սահմանումը: Սոցիալական պաշտպանության տեղեկատվության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հարցում էական դեր կունենա ՀՀ ԱՍՀՆ-ում ՏՔԲ-ի ստեղծումը: ՏՔԲ-ն տեղեկատվության ռազմավարության զարգացման և իրականացման գործում պետք է ունենա կենտրոնական դեր: Տեղեկատվության որակը խթանելու և ռազմավարական առաջնահերթությունների հարցում դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով ՏՔԲ-ն կսահմանի ստանդարտներ, որոնք կկիրառվեն սոցիալական պաշտպանության տեղեկատվության ոլորտում` գնահատելու խոշոր ներդրումների նպատակահարմարությունը և տրամադրելու համապատասխան խորհրդատվություն, ինչպես նաև ՏՀՏ-ին աջակցելու նպատակով: Սույն փաստաթուղթը բաղկացած է երեք բաժիններից: Առաջին բաժինը նվիրված է սոցիալական պաշտպանության համակարգում կառավարման տեղեկատվական համակարգերի և տվյալների բազայի կառավարման ոլորտի ներկա իրավիճակի գնահատմանը: Երկրորդ բաժնում նկարագրված են ՏՀՏ-ի օպտիմալ բարձր մակարդակի հեռանկարները, ներառյալ` հետևյալ խնդիրները.

Մենք որտեղ պետք է գտնվենք 2011թ.-ին. պահանջները դիտելով օգտագործողի տեսանկյունից` միևնույն ժամանակ հաշվի առնելով հեռանկարային պլաններն առկա իրականության և զարգացումների համատեքստում, կատարելով դա ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:

Որոնք են այն նպատակները, որոնց պետք է փորձել հասնել և այն խնդիրները, որոնք կարգավորման կարիք ունեն:

Ռազմավարության վերջին երրորդ բաժնում նախատեսված է ռազմավարական հեռանկարների իրականացման համապատկերը:

Ինչպես ենք այն նվաճելու:
Բաժին 1. Ներկա իրավիճակը Ռազմավարության փաստաթղթի այս բաժինը պետք է պատասխանի հետևյալ հարցերին.

Որո՞նք են նպատակային կազմակերպությունները և դրանց հաճախորդներն այսօր:

Նախանշվել և վերլուծվել են արդյո՞ք ընթացիկ իրավիճակը, գործընթացները, գործունեությունը, բարեփոխումների իրականացման հնարավորությունները և այլն:

1980-ականներին և վաղ 1990-ականներին, ՏՏ-ի հարցերով զբաղվող վարչությունները հիմնականում նախագծեցին և մշակեցին back-office համակարգերը: Սակայն այն ժամանակ ներգրավված օգտագործողների/շահառուների քանակը դեռեւս համեմատաբար փոքրաթիվ էր կամ առնվազն օգտագործողների տիպերը և օգտագործողների կարիքները համեմատաբար սահմանափակ և ինչ որ չափով հեշտ կանխատեսելի էին: Այդ իրավիճակը փոխվեց 1990-ականների վերջին և բոլորովին վերջերս ինտերնետ տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծվեց մի նոր (և շատ ավելի ընդարձակ) շահառուների խումբ, որոնք հանդիսանում են կազմակերպությունների հաճախորդները: Վերջիններն առաջնահերթ կարգով օգտագործում են նոր համակարգ(երը) և ունեն ոչ միայն օգտագործողների քանակային առավելություններ ըստ ավանդական սկզբունքների, այլ նաև լայնածավալ պահանջներ և կարողություններ, երբ խոսքը գնում է արդիական շատ համակարգերի հետ առնչվելուն: Այսօր, անհրաժեշտ է բոլոր տիպի շահառուներին ներգրավել առավել նպատակահարմար եղանակներով: Շահառուները կարող են սահմանվել որպես.

Արտաքին շահառուներ. վերջնական օգտագործողները կամ հաճախորդները (պոտենցիալ բոլոր քաղաքացիները կամ թերևս շահառուների շրջանակում ընդգրկելով միայն ապահովագրված անձանց և սոցիալական պաշտպանության աշխատակիցներին, պահանջատերերին ու այլ շահառուներին), բանկերը, մատակարարները (այդ թվում նաև ենթակապալառուները) և գործընկերները,

Ներքին շահառուներ, այդ թվում նաև կառավարիչները, աշխատակիցները և օգտագործողներն ընդհանրապես,

Այլ շահառուներ, այդ թվում նաև օրենսդիրները, լրագրողները և լրատվության այլ աշխատակիցները, խմբակցությունները և այլն:

Ներքին շահառուները կարող են նախանշվել հետևյալ կազմակերպություններում
ՀՀ ԱՍՀՆ,

Սոցիալական ապահովագրության հիմնադրամ,

Աշխատանքի և սոցիալական ուսումնասիրությունների ազգային ինստիտուտ,

Զբաղվածության պետական ծառայություն գործակալություն,

Աշխատանքի տեսչություն,

Տեղեկատվական վերլուծական ՆՈՐՔ կենտրոն,

Ձեռնարկությունների պետական ռեգիստր,

Ոստիկանություն (անձնագրային տվյալների բազան),

Հարկային պետական ծառայություն (հարկատուների տվյալների բազան),

Անշարժ գույքի կադաստր,

Ազգային վիճակագրական ծառայություններ:
Ներկա իրավիճակի վերլուծությունը SWOT վերլուծությունը հանդիսանում է ռազմավարական պլանավորման միջոց, որն օգտագործվում է գնահատելու հետևյալը.

Ուժեղ կողմերը. Կազմակերպության գործունեության բնութագրերը, որոնք օգտակար են նպատակներն իրագործելու համար,

Թույլ կողմերը. Կազմակերպության գործունեության բնութագրերը, որոնք վնասակար են նպատակներն իրագործելու համար,

Հնարավորությունները. Արտաքին հանգամանքներ, որոնք օգտակար են նպատակներն իրագործելու համար,

Ռիսկերը. Արտաքին հանգամանքներ, որոնք վնասակար են նպատակներն իրագործելու համար:

Ուժեղ կողմերը

Անցած տասնամյակի ընթացքում ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում մշակվել և ներդրվել են մի շարք տեղեկատվական համակարգեր: Ներկայումս գործում են հիմնական գործառույթներ ունեցող հետևյալ տեղեկատվական համակարգերը`

√ սոցիալական քարտերը, √ ԳՈՐԾ – ԶՊԾԳ, √ ՓԱՐՈՍ – աղքատության ընտանեկան նպաստը, √ ՓՅՈՒՆԻԿ – հաշմանդամները, √ ՄԱՆՈՒԿ – ծնողազուրկ երեխաները, √ ՊԱՐՆԱՍ – անհատական հաշիվների գրանցման, թվայնացման և վերլուծությունների համակարգը, √ ԱՐԱՔՍ – կենսաթոշակառուների տվյալների բազան
Համակարգերը մշակվել են կառավարության գործող կանոնակարգերի հիման վրա (տես, Հավելված Ա-ն),

Օգտագործողները վերապատրաստված են և ծանոթ այդ համակարգերի գործունեությանը,

ՏՀՏ-ի փորձառությունը խնդրո առարկա ոլորտի ավտոմատացման գործում հիմնականում կենտրոնացված է տեղական ՏՏ-ով զբաղվող երկու կազմակերպություններում: Դրանք են` Մերգելյան ինստիտուտը (Երևանի ավտոմատացված վերահսկիչ համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը) և ՆՈՐՔ տեղեկատվական վերլուծական կենտրոնը:
Թույլ կողմերը

Կառավարման վերին օղակների կողմից գործընթացում ոչ բավարար ներգրավվածություն և ՏՀՏ-ի առավելությունների մասին ոչ պատշաճ իրազեկվածություն,

Ծառայությունների ցածր ստանդարտներ,

Համակարգերի ոչ բավարար ինտեգրումը.

- համակարգերի մշակման գործընթացում հաճախորդներին ոչ պատշաճ ուշադրության հատկացում,

- մեկուսացված համակարգեր և տվյալների բազաներ,

- զանազան տարբերակներ կենտրոնական և տարածքային գրասենյակների համար,

- բազմաբնույթ տվյալների բազաներ և ծրագրավորման լեզուներ,

Հնացած տեխնոլոգիաներ, այդ թվում նաև տվյալների բազաներ և մշակման գործիքներ,

Տվյալների որակական խնդիրները:

Հնարավորությունները

Գործում են դոնորների կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն օժանդակել սոցիալական ոլորտի բարեփոխումներին,

Նոր ՏՏ-ն թույլ են տալիս բարելավել կառավարումը և ծառայությունների որակը,

Առկա և կիրառվող միջազգային փորձը, առաջարկվող լուծումների լավագույն մոդելները,

Մոտ 2,5 միլիոն քաղաքացիներ սոցիալական քարտեր և սոցիալական համարներ ունեն բոլոր համակարգերում և դրանք կարող են օգտագործվել տեղեկատվության ինտեգրման նպատակներով

Վերջերս ներդրված ինտերնետ ցանցին միացած ԳՈՐԾ զբաղվածության ծառայությունների համակարգը կարող է լավագույն պրակտիկայի օրինակ ծառայել:
Ռիսկերը

Լոկալ ցանցի և համաշխարհային ցանցի առկա ոչ պատշաճ ենթակառուցվածքը (տարածքային և կենտրոնական գրասենյակների կապը),

Միևնույն տեղեկատվության բազմակի անգամ մուտքագրումը

Ձեռնարկությունների գործընթացները համակարգված չլինելը,

Տվյալների փոխանակման անվտանգության խնդիրները,

ՏՏ-ի համակարգերի զարգացման և տեղեկատվության որակի ապահովման կայուն ծրագրի բացակայությունը,

Օրենսդրական փոփոխությունները,

Նոր մշակումների համար անհրաժեշտ ֆինանսական այլ ռեսուրսների բացակայությունը:

Սա ներկա իրավիճակը ներկայացնող պատկերի մի փոքր մասն է միայն: ՀՀ ԱՍՀՆ-ի ՏՔԲ-ն պետք է կատարի սոցիալական պաշտպանության տեղեկատվական տեխնիկական միջոցների գույքագրում: Իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրում կատարելուց հետո ՏՔԲ-ն պետք է գնահատի իր ունեցած գույքի որակը, ինչպես նաև որոշի, թե ինչ է անհրաժեշտ ունենալ: Այնուհետև, այն պետք է մշակի միջոցառումների ցանկը` ինչ է անհրաժեշտ ռազմավարությունն իրականացնելու համար: Գույքագրման ընթացքում կարևոր է պարզաբանել հետևյալ հարցադրումները: Անձինք և հմտությունները.

1. ՏՀՏ-ի ոլորտում ի՞նչ հմտությունների են նրանք տիրապետում,

2. Իրազեկության ի՞նչ մակարդակ ունեն նրանք,

3. Արդյո՞ք բավարար թվով համապատասխան հմտություններ ունեցող աշխատակիցներ կան ռազմավարությունն իրականացնելու համար:

Համակարգչային տեխնիկան, ծրագրերը և սարքավորումները.

1. Ի՞նչ տիպի տեղեկատվական և հաղորդակցական տեխնիկա ու ծրագրեր ունի յուրաքանչյուր գործակալությունը,

2. Որքա՞ն հին կամ նոր են սարքավորումները,

3. Ինչպիսի՞ն է կառավարության հեռահաղորդակցությունների առկա ֆիզիկական ենթակառուցվածքը,

Որքանո՞վ են կառավարման տեղեկատվական համակարգերը և տվյալների բազաները բավարարում աշխատանքային կարիքները:
Օրենքները և ենթաօրենսդրական ակտերը.

1. Արդյո՞ք գործում են համապատասխան օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր ռազմավարության մշակման և իրականացման համար,

2. Ռազմավարությունն իրականացնելու և էլեկտրոնային-կառավարմանը նպաստելու նպատակով ո՞ր օրենքները կամ ենթաօրենսդրական ակտերն ունեն փոփոխությունների կարիք:

Հապավումներ
ՀՀ – Հայաստանի Հանրապետություն
ԱՍՀՆ – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՍԱՊՀ – Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ
ՏՏ – տեղեկատվական տեխնոլոգիաներ
ՏՀՏ – տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
ԶՊԾԳ – «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն
ՏՔԲ – Տեղեկատվական քաղաքականության բաժին
ՄԱԿ –Միավորված ազգերի կազմակերպություն



Գրականություն
http://www.gov.am/
http://www.mineconomy.am/
http://www.google.am/
http://www.yahoo.am/
http://www.artin.am/
http://www.crrc.am/

2 comments:

  1. Zarine jan!

    sa hastat ayn nyutn e, vor petq e dneir? Sa qo timain ashxatanqi bloky cher, hamalrvac mi qich SWOT analizov? Hamenayn deps shaat heru er vernagric... Du petq e nayeir dzernarkyutyan hamar, yst vernagri...

    Hetoq copy paste anelis ushadir eghek, orinak`

    "Լավագույն փորձի որոշ օրինակներ ներկայացված են Հավելված Բ-ում: Ռազմավարության փաստաթղթում ներկայացված է առաջավոր փորձը` համապատասխանեցված ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի, ինչպես նաև երկրի քաղաքական և տնտեսական ներկա իրավիճակին: Ռազմավարության իրականացումը պահանջում է ոլորտին առնչվող հեռանկարային ծրագրերի իրականացման հզոր առաջնորդող դերի սահմանումը: Սոցիալական պաշտպանության տեղեկատվության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու հարցում էական դեր կունենա ՀՀ ԱՍՀՆ-ում ՏՔԲ-ի ստեղծումը: ՏՔԲ-ն տեղեկատվության ռազմավարության զարգացման և իրականացման գործում պետք է ունենա կենտրոնական դեր: Տեղեկատվության որակը խթանելու և ռազմավարական առաջնահերթությունների հարցում դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով ՏՔԲ-ն կսահմանի ստանդարտներ, որոնք կկիրառվեն սոցիալական պաշտպանության տեղեկատվության ոլորտում` գնահատելու խոշոր ներդրումների նպատակահարմարությունը և տրամադրելու համապատասխան խորհրդատվություն, ինչպես նաև ՏՀՏ-ին աջակցելու նպատակով: Սույն փաստաթուղթը բաղկացած է երեք բաժիններից: Առաջին բաժինը նվիրված է սոցիալական պաշտպանության համակարգում կառավարման տեղեկատվական համակարգերի և տվյալների բազայի կառավարման ոլորտի ներկա իրավիճակի գնահատմանը: Երկրորդ բաժնում նկարագրված են ՏՀՏ-ի օպտիմալ բարձր մակարդակի հեռանկարները, ներառյալ` հետևյալ խնդիրները".

    Inch havelvac, inch bajinner, chnayac vonc vor meky erevum e.....

    ReplyDelete
  2. Q.Antonyan es mer texekatvakan ev haxordakcman texnalogianri teman ajnpes ei @ntrel , vortex anpajman ditarkver ujex,tujl koxmer@ ,hnaravorutjunnr@ ev risker@ , uxaki ajn kirarel em texekatvakan volorti vra , vor@ im kartciqov petq e aveli voxjuneli liner , qani vor cankacatc ,lini da cernarkutjun ,te kazmakerputjun, menq arnchvum enq texekatvakan texnologianeri het kazmakerputjan gortuneutjun@ aveli ardjunavet ev ardiakan darcnelu hamar hamar,isk ajd volortum SWOT verlututjun kirarelov , menq ditarkum enq cernarkutjan SWOT matrican nujnpes!!!Uxaki ajstex cernarkutjan hatuk hasceagrvatc orinaki vra che katarvatc SWOT verlututjun@,da el mtacelu texiq e tvel.

    ReplyDelete