Monday, December 21, 2009

Կրթական բարեփոխումները կիրականացվեն նոր շնչով

Այսօր մեր կրթական բարեփոխումների իրականացման աջակցության վերաբերյալ կնքվեց եռակողմ հուշագիր: Այն ստորագրեցին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Կոնսուելա Վիդալը և Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը:
Ստորագրման արարողության ժամանակ կողմերը խոստացան աջակցել կրթական բարեփոխումներին իրականացմանը: Նրանց ուշադրության կենտրոնում հատկապես կլինեն նախնական մասնագիտական ընտրության և ավագ դպրոցի ինտեգրման հարցերը: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին ուղղված մեր համագործակցությունը: Այս ծրագիրն ամբողջապես համապատասխանում է մեր բարեփոխումների օրակարգին»,-ասաց Լևոն Մկրտչյանը:
Ստորագրված հուշագրի շրջանակում կվերականգնվեն կրթական հաստատություններ, ձեռք կբերվի և ուսումնարաններին կտրամադրվի կրթական գործընթացի համար անհրաժեշտ սարքավորումներ: Կմշակվեն նորմատիվ ակտեր և կրթական չափորոշիչներ, կնախագծվեն որակի չափանիշներ, կստեղծվեն նոր և ժամանակակից ուսումնական պլաններ ու դասագրքեր:
Սրան զուգահեռ, ավագ դպրոցի դասավանդողները ծրագրի շրջանակներում կանցնեն համապատասխան ուսուցում` մանկավարժության և դպրոցի կառավարման նոր եղանակների թեմաներով:

Սույն թվականի փետրվարի 26-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Ս.Մինասյանը և Փրոջեքթ Հարմոնիի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Դ.Սիմփսոնը ստորագրեցին ««Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության կողմից Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի տնօրինումը, շահագործումը և կառավարումը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը փոխանցելու մասին» պայմանագիրը:
Պայմանագրով նախատեսվում է, որ մինչև 2007թ. հուլիսի 1-ը Փրոջեքթ Հարմոնին Կրթության և գիտության նախարարությանը կհանձնի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) դպրոցների ինտերնետ ցանցը, այդ թվում` դպրոցների ինտերնետ-համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) համակարգչային և կապի սարքավորումները, կապի մարզային հանգույցները և ցանցի կենտրոնական հանգույցը: Ընդ որում, ԻՀԿ-ների սարքավորումները որպես նվիրատվություն կհանձնվեն դպրոցներին, իսկ կապի մարզային և կենտրոնական հանգույցների սարքավորումները` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին:
Պայմանագրով նախատեսվում է նաև, որ ՀԴՓԾ-ի փոխանցումից հետո Հայաստանի դպրոցների ինտերնետ ցանցի սպասարկումը, կառավարումը և այդ ցանցի համակարգչային սարքավորումների պահպանումը կստանձնի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:

1 comment:

  1. Կարծում եմ հետաքրքիր նյութ է կրթության վերաբերյալ

    ReplyDelete