Tuesday, December 22, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ/ ԽՄԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Ուսանողներ` Անի Մկրտչյան
Լիլիթ Տերտերյան
Դիանա Ղազարյան
Օֆելյա Մինասյան
Ազնիվ Մաթևոսյան


Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) դարձել են Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկը` նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը: ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, որը հայտարարվել է ՀՀ Կառավարության կողմից որպես երկրի տնտեսական բարգավաճման կարևորագույն բաղադրյալը: Ունենալով հարուստ գիտակրթական ավանդույթներ և բարձրակարգ կադրեր` Հայաստանը ներգրավել է տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային բազմաթիվ ընկերություններ: Այսօր Հայաստանում արդեն գործում են Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների գիտահետազոտական և ծրագրավորման կենտրոններ: Այդ կենտրոնները աշխատում են աշխարհի բազմաթիվ կորպորացիաների կողմից կիրառվող գերժամանակակից տեխնոլոգիաներով և միջոցներով` թողարկելով նոր արտադրանք և ծառայություններ կամ առաջարկելով բիզնես խնդիրների լուծումներ: 2008թ. ՀՀ Կառավարության կողմից ընդունված ՏՏ ոլորտի բազմակողմանի ռազմավարությունը ուղղված է զարգացնելու հեռահաղորդակցության և բիզնես ինկուբացիայի ենթակառուցվածքը, բարձրացնելու տեխնիկական կրթությամբ շրջանավարտների թիվը և որակավորումը, ընդլայնելու տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերությունների համար աջակցման և ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև խթանելու հայկական ՏՏ ոլորտի այլ կարևոր բնագավառների աճը: Հուսանք, որ այդ ռազմավարության հաջող իրականացումը կապահովի Հայաստանի ՏՏ ոլորտի բարձր մրցունակությունը և ճանաչումը աշխարհի այլ առաջատար տեխնոլոգիական երկրների շարքում:

Այսպիսով, աշխատանքում ուսումնասիրել ենք ՀՀ ՏՏ ոլորտի ընդհանուր պատկերը, հեռահաղորդակցության ոլորտը, կրթական ոլորտը և ՏՏ ոլորտի քաղաքականությունը:

Ամբողջ նյութը կարող եք բեռնել այստեղ:

Անհատական աշխատանք/ Գեղամյան Տաթևիկ

ՀՀ Տնտեսական Զարգացման Ռազմավարությունը և Ինովացիայի Դերը

ՀՀ Տնտեսության զարգացման ռազմավարությունը:

ՀՀ-ն անցումային փուլում գտնվող երկիր է, ինչը նշանակում է, որ ունի բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ իր առջև դրված: Որպիսի երկիրը կարողանա հաղթահարել անցումային փուլին բնորոշ բարդությունները, ինչպես նաև լուծի ներկայիս ճգնաժամային իրավիճակի հետևանքները, անհրաժեշտ են հզոր և կայուն ռազմավարական ծրագրեր: Վերջիններիս հետևողական իրագործումը հնարավորություն կընձեռի մեր երկրին դառնալ զարգացած մասնավոր հատված (մրցունակ ՓՄՁ ոլորտ), մրցունակ կրթություն (փոխճանաչված դիպլոներ) և գիտատեխնիակական բարձ զարգացվածության մակարդակ ունեցող երկիր: Այդ իսկ պատճառով 2003թ.` ՀՀ Կառավարությունը մշակեց հայաստանի զարգացման ռազմավարությունը մոտակա տարիների համար:

Monday, December 21, 2009

Անհատական աշխատանք, ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Անհատական աշխատանք
ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԱԽԱԲԱՆ
Փորձով հաստատվել է կախվածությունը` ինչքան մեծ հաջողության հույս է տածում ձեռնարկատերը ապագայում, այնքան մեծ ծախսերի նա պետք է պատրաստ լինի ներկայում:
Նորամուծությունները տնտեսության ցանկացած ճյուղում պահանջում են ֆինանսային ներդրումներ: Որպեսզի ստացվի լրացուցիչ շահույթ, բարձրացվի կազմակերպության գործունեության արդյունավետությունը, ստացվի սոցիալտնտեսական էֆեկտ, անհրաժեշտ են ֆինանսային ներդրումներ:

XOSTOVANUTYUN!

Im shat sireli usanoghner!

Ayspisov es uzum em ampopel mer ays kisamyaki hamategh ashxatanqy ev hghel im baremaghtanqnern u cankutyunnery. Xndrum em dzer gteq mi qich dzer tankagin jamanakic ev tramadreq ayn ays namaki yntercmany!

Ampopelov 2009-2010 us. tarva arajin kisamyaki mer dasyntacy, uzum em im eraxtagitutyuny haytnel bolorid, vor indz hanarvorutyun tveciq maximal kerpov interactive dzevov kazmakerpelu dasyntacy. Karcum em, vor nman metodi shnorhiv hanaravor dardzav aveli lav yuracnelu tesakan druydnery, aveli yndhardzak mtacelu ararkayi shurj, talu gorcnakan arajarkner. Iharke kayin bactoghnumner erkusteq, ev im koghmi, ev dzer. Sakayn, yndhanur armamb, karcum em, mer npatakin hasnelu hamar yntrvac ays chanaparhy shat ardyunavet er ev inchu che, mek qayl arajadem, im naxord pordzeric vor-hastat!

Karcum em, vor magistraturayum sovorelis petq e karoghanaq sovorel havaqel, yuracnel, ampopel, ev gitakanoren sharadrel. Bolorid ashxatanqnerum pakasum er mek ban, ayn e` hghumney. Cankacac depqum, urishi karciqy, xosqy, ayspes asac "artagrelis", petq e taky tvarkelov, nshel aghbyury, pahpanelov heghinakayin xosqi iravunqy. Verjum anpayman petq e tal grakanutyan cank, voric ogtvel eq, naev ughaki kardacel, nuynisk ete cheq ogtagorcel. Internetain kayqin hshum anelis, pakagcum grvum e dzer aytegh verjin aycelutyan ory, qani vor hnaraov e mek urishy mek ayl or mtni dzer nshac linky, ev dzer nyuty ayntegh chhaytnaberi. Isk kayq grelis hghman mej, petq e tal amboghj chanaparhy depi ayd pastatughty, aspes kochvac linky.

Anhatakan ashxatanqneric parz dardzav, vor bolord haves chuneq erkar gorcer anelu, arag ev karch copy pasteov uzum eq lucel dzer xndiry. Karcum em, dzer mot ka motivaciayi pakas.

Xmbayin ashxatanqneric parz dardzav, vor duq chek karoghanum timov ashxatel. Ayo, timy petq e mec lini, isk timov ashxatelu gravakan e naev timi lider yntrely, vory petq e koordinacni ashxatanqnery, i mi beri, kazmakerpi, vor havaqveq, greq, ashxateq. I dep, dzez vochinch cher xangarum, da anel henc mer blogi mijocov. Timery shat u shat paraktvac ein, miayn arandzin depqerum shgharshvecin lideri dery irenc vra vercnogh andzinq.

Bayc mi ban hastat e, duq lav capaharum eq mimyanc. Mi koghmic zgacvum e paraktvacutyuny, sakayn myus koghmic duq miasnakan eq, erb dzez petq e zgaq barikadi mi koghmum-usanoghi koghmum. Da ev lav e, ev vat.

Urbat ory, dektemberi 25-in kkayana mer qnnutyuny. Qnnutyan jamy naxapes kfixenq dasaxosutyan ory, choreqshabti. ES XNDRUM EV PAHANJUM EM, chtaracel dekanatum ev aylur mer mtadrutryan masin, ays dzevakan qnnutyuny anckacnelu veraberyal. Qani vor oficial qnnutyuny linelu e dzer nshanakac ory, prof. Khantarjyni anckacmamb. BOLORD MEK MARDU PES PETQ E NERKAYANAK AYD QNNUTYANY, HAKARAK DEPQUM KSTANAK CHNERKAYACVAC, NUYNISK ETE ES DZZ GNAHATEL EM IM MOT. Da uj chuni, minchev chancni qnnatertik ev dzer usanoghakan grquyk.

Indz shat ev shat hacheli er dzez het ashxatel, karcum em, erb avartven mer formal haraberutyunnery, dzezanic mi qanisi het nunisk karogh em ynkeranal, hamenayn deps es unem ayd cankutyuny. Indz misht karogh eq grel, im mails e: sargskrist@yahoo.com.

Ogtvelov aritic, uzum em shnorhavorel dzer bolori galiq nor 2010 tvakany, cankanal erazneri irakanacum, shat karevor aroghjutyun, ev motivacia.

Kristine A.

Կրթական բարեփոխումները կիրականացվեն նոր շնչով

Այսօր մեր կրթական բարեփոխումների իրականացման աջակցության վերաբերյալ կնքվեց եռակողմ հուշագիր: Այն ստորագրեցին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Կոնսուելա Վիդալը և Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը:

Հետաքրքիր տեղեկություն` Երևանում 2010թ.-ից կգործի «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն»-ը

Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 2010թ.-ից Երևանում կգործի «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն»-ը, որն էլ ավելի կխորացնի երկկողմ համագործակցությունը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում: Կենտրոնի աշխատանքներն կհամակարգեն Հայաստանից «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, իսկ Հնդկաստանից` «Հաշվողական առաջատար մշակումների կենտրոն»-ը:

Sunday, December 20, 2009

Կրթության միջազգայնացում/ Խմբային աշխատանք

Կրթության միջազգայնացում

Ուսանողներ` Տաթևիկ Գեղամյան 
Մարիամ Բաղդասարյան
Անի Հակոբյան
Էլինա Բազիյան
Մարիլույս Երեմյան
Շերազ Ջնդոյան
Արա Խաչատրյան
Կրթությունը տնտեսության զարգացման հիմնասյուներից է: Բարձր որակի կրթությունը և համապատասխան որակավորում ունեցող մարդիկ կարող են ապահովել ցանկացած երկրի համաչափ և կայուն զարգացումը: Այս կարևորությունները հաշվի առնելով` ուսումնասիրել ենք կրթության ոլորտը, մասնավորապես ուշադրությունը կենտրոնացնելով` ՀՀ կրթության ուղղորդմանը դեպի Եվրոպական բարձրագույն կրթության տարածքը, դեպի Եվրոպական չափորոշիչները, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ին ունենալ փոխճանաչված դիպլոմներ, բարձր որոկավորում ունեցող մասնագետներ և  դառնալ գրավիչ կրթական կենտրոն  Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների համար:


2010թ. Համաշխարհային բանկը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտին 29 մլն դոլար վարկ կտրամադրի

Համաշխարհային բանկի հիմնական ծրագրերն ուղղված են մաքսային եւ հեռահաղորդակցության ոլորտների բարեփոխումներին։ Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտնել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
Նա նաեւ նշել է, որ ռուսական վարկի 105 մլն եւ ՀԲ կողմից տրամադրված 50 մլն դոլարը ուղղվելու են նրան, որ հայ ձեռնարկատերերը կարողանան դիմակայել ճգնաժամին։ Եւս 10 մլն ուղղվելու է կապիտալ շինարարության ոլորտ՝ անավարտ աշխատանքներն ավարտելու համար։
Վարուդակիսը նշել է, որ ներկա դրությամբ նախապատրաստական փուլում է գտնվում ՀԲ՝ հեռահաղորդակցությանն ուղղված վարկային ծրագիրը։ Նրա խոսքով, ծրագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2010թ. սեպտեմբերին։

Անհատական աշխատանք/ Բաղդասարյան Մարիամ

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ԻՆՈՎԱՑԻԱՅԻ ԴԵՐԸ






Հայաստանի համար անկախության տարիները եղան ինչպես տնտե¬սության անկման, այնպես էլ վերելքի տարիներ: Սոցիալ-տնտե¬սական ոլորտում կտրուկ վերափոխումներն առաջացրել են բոլոր եղած ներքին միջոցների մոբիլիզացիա, որպեսզի ՀՀ-ն դառնա մրցու¬նակ երկիր: Այդ իսկ պատճառով 2003 թ. ՀՀ Կառավարությունը մշակեց Հա¬յաստանի տնտեսական զարգացման ռազմավարությունը մոտակա տարիների համար:

Անհատական աշխատանք/ ԷԼԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Պետության աջակցությունն ինովացիոն գործընթացում: Ռուսական և հունգարական փորձի հիման վրա
Տնտեսության մեջ ինչքան շատ է ինովացիան, այնքան այն արագ է զարգանում և ավելի քիչ է ենթարկվում ճգնաժամային երևույթների: Սակայն ինովացիան այսօր չի համարվում միայն որպես պարզապես նոր գիտելիք, այլ որպես նոր գիտելիքների հիման վրա առևտրային հաջողություն /ինովացիան նոր գիտելիքների և տեխնոլոգիաների առաջարկն է, որը շուկայում հաջողություն է բերում/:

Saturday, December 19, 2009

ԷԼԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ/ լրացուցիչ ինֆորմացիա

Հեռահաղորդակցության ոլորտում ներդրված տեխնոլոգիաների մասով Հայաստանին կարելի է համարել առաջատար երկրներից մեկը։

Վերջին մեկ տարվա ընթացքում շարժական հեռախոսակապի ոլորտում երկու օպերատորները ներդրեցին երրորդ սերնդի ցանց՝ 3G, իսկ ինտերնետ հասանելիության բնագավառում` նույնիսկ չորրորդ սերնդի տեխնոլոգիաներ՝ WiMax:  Առաջիկա մեկ տարվա ընթացքում շարժական հեռախոսակապի ոլորտում նոր զարգացումներ են տեղի ունենալու, ներդրվելու են Long Term Evolution (LTE) տեխնոլոգիաների վրա հիմնված չորրորդ սերնդի լայնաշերտ ծառայություններ:

«ԱրմենՏելի» և «Օրանժ Արմենիայի» ցանցերի տեխնոլոգիաները և սարքավորումները թույլ են տալիս որոշակի ներդրումներ կատարելուց հետո նույնպես անցում կատարել LTE-ի։ Շարժական հեռախոսակապի ոլորտում այս տեխնոլոգիան աշխարհում համարվում է նորարարական:

Օրինակ՝ կանադական Rogers Wireless օպերատորը 4G-ի ցանցի շահագործումը նախատեսում է 2010թ. փետրվարին՝ մինչև Վանկուվերի ձմեռային օլիմպիադան։ Եվրոպայում չորրորդ սերնդի ցանցի պիլոտային ծրագրեր է սկսել իսպանական Telefonica ընկերությունը։

ԱՊՀ տարածաշրջանում չորրորդ սերնդի ցանցերը բացակայում են. պիլոտային ծրագրեր է սկսել ռուսական ՄՏՍ-ի ուզբեկական դուստր «Ուզադունրոբիա» ընկերությունը, որը միայն 2010թ. է նախատեսում թեստային շահագործում իրականացնել Տաշքենդի մի քանի շրջաններում։ ԱՊՀ մյուս երկիրը, որտեղ նախատեսվում է կառուցել 4G ցանց, Ղազախստանն է։

«ՎիմպելԿոմի» ղազախական դուստրը՝ «ԿարՏելը», նախատեսում է լոկալ ցանցեր կառուցել Ալմա Աթայի շենքերի ներսում։ Ռուսաստանում 4G-ի, ինչպես նաև 3G-ի ցանցի ներդրման հարցում կան տեխնիկական խնդիրներ, մասնավորապես՝ կապված հաճախականությունների հետ։

 

Friday, December 18, 2009

Ճգնաժամը խոչընդոտ չէ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ

Երևանում անցկացված Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մրցունակության երրորդ ամենամյա համաժողովի մասնակիցներն ասում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն չունեցավ Հայաստանի ՏՏ ոլորտի վրա: Ընդհակառակը` նախորդ տարվա ընթացքում այս ոլորտում որոշակի առաջընթաց է գրանցվել:

Համաժողովն անցկացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի նախաձեռնությամբ: ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական աճի գրասենյակի տնօրեն Դեյվիդ Հալն իր ելույթում ասաց, որ, ֆինանսական դժվարին ժամանակաշրջանում հայաստանյան ՏՏ ոլորտը գրանցել է մի շարք ձեռքբերումներ. հարկային և մաքսային բարեփոխումներ մասնավոր հատված-կառավարություն հաջող համագործակցության արդյունքում, բջջային երրորդ օպերատորի` «Օրանժ-Արմենիայի» մուտքը հեռահաղորդակցության շուկա:

«Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությանը մեծապես կարող են նպաստել նորագույն տեխնոլոգիաների հնարավորինս արագ ներմուծումը, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, հայերեն տեղեկության առկայությունն ու կրթական միջավայրի ստեղծումը»,- համաժողովի իր ելույթում նշել է CAPS ծրագրի ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը:
1990 թվականից սկսած Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման նոր դարաշրջան սկսվեց, երբ ծրագրավորող ամերիկյան մի շարք ընկերություններ հիմնեցին իրենց երևանյան մասնաճյուղերը, դրանց թվում էին Boomerang Software-ը, Credence Systems-ը և այլն: Ներկայումս Հայաստանում ՏՏ ոլորտում մասնագիտացող 210 ձեռնարկություն կա, որոնցից 58-ը` արտասահմանյան: Այս ընկերությունների տեղեկատվական արտադրանքը (70 մլն դոլար ընդհանուր արժողությամբ) արտահանվում է աշխարհի ավելի քան 20 երկիր

Thursday, December 17, 2009

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճի մոդել


Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճի մոդել



Հետազոտությունն իրականացվել է «Տնտեսություն և արժեքներ»
հետազոտական կենտրոնի կողմից, «Ձեռնարկությունների
ինկուբատոր» հիմնադրամի պատվերով
Հետազոտության հիմնական նպատակն է մշակել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի էկոնոմետրիկ մոդել և այն օգտագործելով՝ կանխատեսել ոլորտի հիմնական տնտեսական ցուցանիշները միջինժամկետ հեռանկարում:

KRTUTYAN MIJAZGAYNACUM?

Ani, Mariluys!!!

Ur e dzer survey???????????????????????????????????????????????????

Wednesday, December 16, 2009

Խմբային աշխատանք ՏՀՏ: 1. Կրթական մոդելներ

Այստեղ ներկայացված  է ՏՀՏ ոլորտի մեր ենթախմբի արված աշխատանքի ներկայացումը: Մանրամասն նյութը կարող եմ ուղարկել:

Ադամյան Նարինե, Անհատական աշխատանք

Ինովացիոն նպատակներ, գաղափարներ, նախագծեր և ծրագրեր

1.Ինովացիոն նպատակներ

Ինովացիոն նպատակը իրենից ներկայացնում է կազմակերպության •ործունեության (կոնկրետ կատարողների և պատասխանատու առաջնորդների) ցանկալի արդյունքը որոշակի նորարարության տեսքով (ինովացիայի), որն իրացվում է սահմանափակ ժամկետներում և սահմանափակ ռեսուրսներով` ուղղված դրա որակական զարգացման ուղղությամբ:
Ինովացիոն գործընթացի բոլոր սուբյեկտների ինովացիոն գործունեության կազմակերպումը ենթադրում է ինովացիոն նպատակի կառուցվածքայնություն, հատկապես նպատակների ծառի կառուցում: Նպատակների ծառի կառուցվածքը որոշվում է նորարարության տեսքով: Եթե, օրինակ, ինովացին նպատակը դա նոր տեխնիկական համալիրի ստեղծումն է, ապա ձևավորվում է գիտա-տեխնիկական ծրագիր ` գիտա-տեխնիկական խնդիրների թվարկությամբ, որոնց լուծման արդյունքում ստացվում են դրանց իրագործման նոր գաղափարներ և մտահղացումներ, և համալրի կազմում ներառված նախագծերի , ագրեգատների և սարքավորումների, նոր հատուկ տեխնոլոգիաների թվարկում, որոնք անհրաժեշտ են արտադրության համար:

Անհատական աշխատանք, Խոջոյան Նունե

ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Անհատական աշխատանք

Խոջոյան Նունե

Ինովացիոն մենեջմենթը` դա գիտական, գիտատեխնիկական գործունեության և ֆիրմայի անձնակազմի ինտելեկտուալ պոտենցիալի կառավարումն է` առկա արտադրանքի կատարելագործման կամ նոր ապրանքի(ծառայության) և դրա արտադրման միջոցների յուրացման նպատակով, և այս ամենի հիման վրա հասարակության ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջմունքի բավարարումը:[1]
Ինովացիա հասկացությունը ունի բազում բացատրություններ, դա կարող է լինել նոր ապրանք, նոր տեխնոլոգիական պրոցես, կառավարման նոր կառուցվածք և համակարգ, նոր մշակույթ, նոր ինֆորմացիա և այլն:
XІX դ. ինովացիա ասելով նախ և առաջ հասկանում էին մի մշակույթի տարրերի փոխանցումն ու ներդրումը մեկ այլ մշակույթի մեջ: XX դ. ինովացիա էին համարում տեխնիկական կատարելագործումները: Շումպետերը արդեն XX դարի սկզբում հասկացավ ինովացիաների դերը, որպես տնտեսական անկումների հաղթահարման միջոցի: Նա նշել է, որ եկամտի աղբյուր կարող են լինել ոչ միայն գնային մանիպուլիացիաները և ինքնարժեքի կրճատումը, այլև արտադրանքի փոփոխումը:
<<Ձեռնարկություն ասելով մենք հասկանում ենք նոր կոմբինացիաների իրականացում: Ձեռնարկատեր ասելով մենք հասկանում ենք տնտեսական սուբյեկտներ, որոնց ֆունկցիան է այդ նոր կոմբիանցիաները կյանքի կոչելը>> ասել է Շումպետերը: <<Նոր կոմբիանացիաների իրականացում>> հասկացությունը ըստ Շումպետերի ներառում է հետևյալ 5 դեպքերը[2]
1. Նոր` սպառողներին մինչ այդ անծանոթ, ապրանքի կամ ծառայության արտադրություն կամ բարիքի նոր որակի ստեղծում
2. Նոր` արդյունաբերության տվյալ ոլորտին անծանոթ արտարդրության մեթոդ, որի հիմքում պարտադիր չէ լինի նոր գիտական հայտնագործություն, և որը կարող է դրսևորվել օրինակ արդեն հայտնի ապրաքի կոմերցիոն նոր օգտագործման մեթոդի տեսքով
3.Սպառման նոր շուկայի յուրացում, այնպիսի շուկայի, որում մինչ այդ արտադրության տվյալ ոլորտը ներկայացված չի եղել, անկախ նրանից այդ շուկան նախկինում գոյություն ունեցել է, թե ոչ
4. Hումքի կամ կիսաֆաբրիկատների նոր աղբյուրի ստացում, անկախ նրանից այդ աղբյուրը նախկինում գոյություն ունեցել է թե ոչ, թե անհասանելի է եղել
5. Համապատասխան վերակազմակերպում, օրինակ մոնոպոլ դիրքի ապահովում` տրեստ ստեղծելով կամ այլ կազմակերպության մոնպոլ դիրքի խաթարում

Ֆիրմաների ինովացիոն գործունեությունը ավելի էֆեկտիվ միջոց է մրցակցային պայքարում քան բոլոր ավանդական միջոցները: Նրա առկայության դեպքում մնացած միջոցները այլևս էական դեր չեն խաղում: XX դարի երկրորդ կեսից հասարակական կյանքի բոլոր ոլոտներում սկսվեց ինովացիոն բում: 1979թ. ԱՄՆ կոնգրեսը ընդունեց <<Գիտատեխնիկական ինովացիաների մասին ազգային ակտ>>, ըստ որի ինովացիաները ճանաչվեցին ԱՄՆ տնտեսական, էկոլոգիական, սոցիալական առաջխաղացման կենտրոնական համակարգը: Ինովացիոն ստրատեգիան միտված էր կրճատելու առևտրային դեֆիցիտը, հաղթահարելու մրցակցությունը համաշխարհային շուկայում, ստաբիլացնելու դոլարի կուրսը: Այսպիսով` այն ինչ 40-50թթ. հանդիսանում էր մասնավոր ֆիրմաների ստարտեգիան, 70-80թթ. դարձավ ամբողջ ազգերի ռազմավարություն, զարգացած երկրների պետական քաղաքականություն:
Ընդհանրացնելով ինովացիայի բազում սահմանումները կարելի է ասել, որ համաշխարհային տնտեսագիտական գրականության մեջ <<ինովացիա>> բառը մեկնաբանվում է որպես ներուժային գիտատեխնիկական առաջընթացի ռազմավարություն, որը մարմնավորվում է նոր ապրանքների և տեխնոլոգիաների մեջ:
<<Ինովացիա>> տերմինը արդեն իսկ սկսել է ակտիվորեն օգտագործվել Հայաստանի տնտեսագետների կողմից, ինչպես առանձին ձևով, այնպես էլ <<ինովացիոն գործունեություն>>, <<ինովացիոն գործընթաց>>, <<ինովացիոն ռազմավարություն>> և այլն: Բ. Թվիստը ինովացիան ներկայացնում է որպես գործընթաց, որում գյուտը կամ գաղափարը ձեռք է բերում տնտեսական բովանդակություն: Բ. Սանտոն գտնում է, որ ինովացիան տնտեսական օգուտ ապահովող այնպիսի հասարակական, տեխնիկական, տնտեսական գործընթաց է, որը գյուտերի և գաղափարների գործնական կիրառությամբ հնարավորություն է տալիս ստեղծել համեմատաբար բարձր հատկություններ ունեցող ապրանքներ և տեխնոգլոիաներ:[3]
Ընդհանուր առմամբ, միջազգային կարծիքների ընդհանրացումն ու համադրումը վկայում է, որ ինովացիան ինովացիոն գործունեության վերջնական արդյունքն է, շուկայում ներդրված նոր կամ բարելավված ապրանքի կամ ծառայության, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացի ձևով:
Մյուս կողմից, ընդհանրացնելով առկա մոտեցումները պարզ է դառնում, որ ինովացիոն գործունեության գլխավոր գործառույթը պայմանավորված է փոփոխություններով: Ինովացիայի պարտադիր հատկություններից են գիտատեխնիկական նորությունը և արտադրական կիրառելիությունը: Վերջիններիս առկայության, ինչպես նաև համապատասխան մենեջերական ջանքերի պայմաններում հնարավոր է դառնում ինովացիայի շուկայացման (առևտրայնացման) իրականացումը: Նշված գործոններից որևիցե մեկի բացակայությունը բացասաբար է ազդում ինովացիոն գործընթացի վրա:
Այսպիսով եթե ասվածներից հետևություն անենք, ստացվում է, որ եթե ինովացիան դիտարկենք որպես վերջնական որդյունք, ապա այն պետք է ունենա սկիզբ, որպես նման սկիզբ է համարվում ինչ որ գաղափար, հայտնագործություն: Այդ գաղափարից մինջև դրա պրակտիկ կիրառությունը երկար ուղղի է ընկած, որը ներառում է բազում փուլեր և գործողություններ: Հենց այս ուղղին էլ կոչվում է ինովացիոն պրոցես: Այսինքն` ինովացիոն պրոցեսը դա գործունեություն է, որտեղ հայտնագործությունը կամ գաղափարը ստանում են տնտեսական բովանդակություն[4]:
Դիտարկելով ինովացիոն պրոցեսը (նկար 1) հարկ է սահմանել մի շարք հասկացություններ որոնք բազային են հանդիսանում`[5]
Ինվենցիա` այսինքն նախաձեռնություն, առաջարկություն, գաղափար, միտք, հայտագործություն, բացահայտում
Նովացիա` մշակված ինվենցիա, ինվենցիայի վերածումը տեխնիկական կամ տնտեսական պրոեկտի, մոդելի, նմուշի
Ինովացիոն կոնցեպցիա` ինովացիայի նշանակությունը, կազմակերպական և շուկայական համակարգերում դրա դերն ու տեղը բնութագրող բազիսային պատկերացումներ
Ինովացիայի ինիցացիա` գիտատեխնիկական, փորձարկային կամ կազմակերպական գործունեություն, որի նպատակն է սկիզբ դնել ինովացիոն պրոցեսին
Ինովացիայի դիֆֆուզիա` ինովացիայի տարածման պրոցես ֆիրմայի (իմիտատորի) հաշվին
Ինովացիայի ռումինիզացիա` ժամանակի ընթացքում ինովացիայի կողմից այնպիսի հատկությունների յուրացում, ինչպիսիք են` կայունությունը, դիմացկունությունը, մշտականություն և արդյունքում բարոյական ծերցումը:



Նկար 1. Ինովացիոն պրոցեսի ցիկլը:
Այսպիսով` ինովացիոն պրոցեսը, ինչպես երևում է սխեմայում կապված է ինովացիայի ստեղծման, յուրացման և տարծման հետ: Վերջնական ինովացիան հանդիասանում է ինովացիոն գործընթացի արդյունքը:

Ինովացիոն գործընթացի տեսակները: Տարբերում են ինովացիոն գործընթացի երեք տրամաբանական ձևեր`[6]
ü ներկազմակերպական (բնական),
ü միջկազմակերպական (ապրանքային)
ü ընդլայնված
Պարզ ինովացիոն գործընթացը ենթադրում է, որ ինովացիան ստեղծվում և կիրառվում է ձեռնարկության ներսում, այսինքն չի ընդունում առևտրային տեսք: Միջկազմակերպական ինովացիոն գործընթացը ինովացիան հավելում է առևտրային տարրով: Այսպիսի ձևը նշանակում է, որ ինովացիան ստեղծողի և արտադրողի գործառույթները առանձնանում են սպառողի գործառույթներից: Եվ վերջապես, ընդլայնված ինովացիոն գործընթացները ենթադրում են, որ ստեղծվում են նոր ինովացիոն ձեռնարկություններ, շուկայում խախտվում է մենաշնորհը, ինչը նպաստում է արտադրվող ապրանքի սպառողական գործառույթների բարելավմանը:
Ապրանքային ինովացիոն գործընթացների պայմաններում գործում են երկու տնտեսական սուբյեկտներ` արտադրող (ստեղծող) և սպառող: Եթե ինովացիայի արդյունքը հանդես է գալիս նոր տեխնոլոգիական գործընթացով, ապա արտադրողը և սպառողը կարող են համատեղվել որպես մեկ սուբյեկտ:
Երբ ինովացիոն գործընթացը վերածվում է ապրանքայինի, առանձնացվում է երկու փուլ` ա) ստեղծում և տարածում, բ) ինովացիայի դիֆուզիա: Առաջինը, որպես կանոն, ընդգրկում է հետևյալ հաջորդական ենթափուլերը.
ü գիտական հետազոտություններ,
ü փորձանախագծային աշխատանքներ,
ü փորձնական արտադրության կազմակերպում,
ü սերիական արտադրության կազմակերպում,
ü վաճառք:
Երկրորդ` դիֆուզիայի փուլի ընթացքում, հասարակական օգտակարություն ունեցող գեներացված արդյունքները վերաբաշխվում են արտադրողների և սպառողների միջև:
Դիֆուզիայի արդյունքում աճում է արտադրողների և սպառողների թիվը: Դիֆուզիան պրոցես է, որի միջոցով նորարարությունը կոմունիկացիոն ալիքներով, ժամանակի մեջ, փոխանցվում է սոցիալական համակարգի անդամների միջև: Այլ խոսքերով, դիֆուզիան դա արդեն մեկ անգամ յուրացված և օգտագործված ինովացիաների տարածումն է նոր պայմաններում կամ օգտագործման նոր վայրերում: Դիֆուզիան կարելի է բնորոշել նաև որպես իֆորմացիոն պրոցես, որի ձևն ու արագությունը կախված են կոմունիկացիոն կանալների հզորությունից, տնտեսվարող սուբյեկտների ինֆորմացիան ընկալելու առանձնահատկույթուններից, այդ ինֆորմացիան պրակտիկ կիրառելու ունակությունից և այլն: Ինովացիոն պրոցեսում դիֆուզիայի արագությունը որոշվում է մի քանի գործոններով`[7]
1. որոշումների կայացման ձևով
2. ինֆորմացիայի փոխանցման մեթոդով
3. սոցիալական համակարգի հատկություններով
4. նորարարության հատկություններով:




Ինովացիոն գործընթացի հիմնական փուլերը: Ինովացիոն գործընթացը ընդհանուր տեսքով կարելի է է ներակայցնել հետևյալ կերպ.[8]
ՀՀ – ԿՀ - Մ – Նխ – Յ - ԱԱ - Մ – Վ, որտեղ`
ՀՀ – հիմնարար հետազոտություններ,
ԿՀ – կիրառական հետազոտություններ,
Մ – մշակումներ,
Նխ – նախագծում,
Յ – յուրացում,
ԱԱ - արդյունաբերական արտադրություն,
Մ – մարքեթինգ,
Վ – վաճառահանում:
Ինովացիոն գործընթացը դա գաղափարի` ապրանք դառնալու հաջորդական պրոցեսն է, որի ժամանակ այն անցնում է ֆունդամենտալ և կիրառական հատեզոտությունների, կոնստրուկտորական մշակումների, արտադրության և իրացման փուլերը:[9]
Ընդհանրացնեով ինովացիոն պրոցեսը` այն կարելի է բաժանել հետևյալ հիմնական փուլերի`[10]
Նկար 2. Ինովացիոն գործընթացի փուլերը
Գիտական հետազոտություններ և կոնստրուկտորական մշակումներ`
Փուլ 1. Ֆունդամենտալ կամ հիմնարար հետազոտություններ
Սա ինովացիոն գործընթացի սկզբնական փուլն է: Սրանք հետազոտություններն են, որոնք հիմք են հանդիսանում գալիք ինովացիաների համար, բայց որտեղ չեն լուծվում կոնկրետ կիրառական խնդիրներ: Սովորաբար հիմնարար հետազոտությունների 90%-ն ունենում է բացասական արդյունքներ: Նույնիսկ մնացած 10%-ը, որն ունենում է դրական ելք, ոչ ամբողջապես է գործնական կիրառություն ունենում: Հիմնարար հետազոտությունը էքսպերիմենտալ և տեսական գործունեություն է, որի նպատակն է նոր գիտելիքների ստացումը, տարբեր բնական երևույթների միջև կապերի բացահայտումը, բնության և մարդու ձևավորման և զարգացման օրինաչափությունների բացահայտումը և այլն: Ֆունդամենտալ հետազոտությունների առաջնային նշանակությունը ինովացիոն գործընթացների համար, պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ները հանդիսանում են նոր գաղափարների գեներատոր, բացում են ուղիներ դեպի գիտության նոր ոլորտներ, դեպի նորը և չբացահայտվածը: Հիմնարար հետազոտությունները ֆինանսավորվում են պետական ծրագրերի շրջանակներում:
Փուլ 2. Գիտական հետազոտություններ
Սրանք հետազոտություններ են հիմնականում ուղղված ֆունդամենտալ հետազոտությունների արդյունքում ստացված նոր գիտելիքների կիրառությանը: Այս փուլում ստուգվում է գաղափարի տեխնիկական իրացվելիությունը, վերլուծվում են շուկայի պահանջները: Կիրառական հետազոտությունների արդյունքում ստեղծվում են նոր մեքենաներ, սարքավորումներ և այլն: Ֆինանսավորվում են պետական բյուջեից, առանձին պատվիրատուների կողմից, վենչուրային ֆոնդերից:
Փուլ 3. Փորձա-կոնստրուկտորական աշխատանքներ
Մմշակումների արդյունքում ստեղծվում են նոր մեքենաների և սարքավորումների կոնստրուկցիաներ, որոնք հարթ անցում են կատարում հաջորդ փուլեր` պրոեկտավորում կամ նախագծում, յուրացում: Հաճախ վերոնշյալ փուլերը միավորում են փորձակոնստրուկտորական աշխատանքների մեջ, ինչը նշանակում է կիրառական հետազոտությունների արդյունքների օգտագործում նոր տեխնիկայի, նյութերի, տեխնոլոգիաների օրինակների ստեղծման համար: Փորձակոնստրուկտորական աշխատանքները գիտական հետազոտությունների վերջին փուլն է` անցումը լաբորատոր պայմաններից և փորձնական արտադրությունից` արդյունաբերական արտադրության:



Հաջորդ փուլերը ուղղակիորեն կապված են ինովացիոն ապրաքի կյանքի ցիկլի հետ
Փուլ 4. Մուտքը շուկա
Այս փուլում կազմակերպությունը արտադրում է ապրանքի փորձարկային քանակ, ֆիրման իրականացնում է մարկետինգային հետազոտոuթյուններ` շուկան նոր ապրանքի փոքր քանակություններ հրամցնելով: Եթե սա հաջող է անցնում, սկվում է շուկա ապրանքի առաջխաղացման լայնամասշտաբ պատրաստություն: Ինովացիոն պրոցեսի այս փուլում դեռևս հայտնի չէ շուկայի արձագանքը նորարարությանը, գույություն ունի առաջարկվող ապրանքի չընդունման և շուկայից վանման ռիսկ: Այդ պատճառով ներդրումները կրում են ռիսկային բնույթ: Ներդրումների աղբյուր են հանդիսանում սեփական և փոխառու միջոցները` հիմնականում բանկային վարկերի տեսքով:
Փուլ 5. Արտադրության ծավալների աճ
Շուկայում նոր ապրանքին մոտ անալոգների բացակայության դեպքում, դրա գինը կարող է լինել արհեստականորեն բարձրացված, ինչը թույլ կտա արտադրող կազմակերպությանը գերշահույթ ստանալ: Ինովացիոն պրոցեսի այս փուլում արտադրության ծավալները ընդլայնվում են: Տեղի է ունենում արտադրական ընթացիկ ծախքերի կրճատում: Ապրանքի իրացումից ստացած շահույթը հաճախ հասնում է իր պիկին: Որոշ գնահատականներով, այս փուլում ստացած շահույթի ծավալը կարող է կազմել ապրանքի ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում ստացած շահույթի 50-70%-ը:
Փուլ 6. Արտադրության աճի տեմպերի նվազում կամ դանդաղեցում
Ժամանակի ընթացքում արտադրության աճի տեմպերը կրճատվում են: Ծախքերի մեջ աճում է գովազդի և ապրանքի մրցունակության պահպանմանն ուղղված ծախսերի բաժինը: Սկսում են փնտրել նոր շուկաներ, իրականացվում են ապրանքի մոդիֆիկացիաներ, կատարելագործվում են տեխնոլոգիական պրոցեսները: Այս փուլում շատ ֆիրմաներ նույնպես փորձում են հիմնավորվել շուկայում: Դրանց մի մասը ձեռք են բերում նոր ապրանքի արտադրման լիցենզիա, մյուսները արտադրում են խախտելով պատենտային օրենքները և վերջապես երրորդները թողարկում են համանման ապրանքներ տեխնիկական ավելի բարձր մակարդակով: Այս ամենի արդյունքում արտադրության ծավալները սկսում են աստիճանաբար նվազել, և նոր ապրանքը դադարում է այդպիսին լինելուց:
Փուլ 7.Վաճառքի ծավալների անկում
Այս փուլը նշանակում է, որ եկել է պահը, երբ շուկան սկսում է հագենալ տվյալ ապրանքով: Տեղի է ունենում վաճառքի ծավալների և շահույթի կրճատում և անկում: Անկումը պայմանավորված է ինչպես ապրանքի հնացման, տեխնոլոգիաների փոփոխման, սպառողների ճաշակների ու նախասիրությունների փոփոխմամբ, այնպես էլ` շուկայում ավելի կատարյալ մրցակից ապրանքների ի հայտ գալով:
Բացի վերոնշյալ փուլերից, որոնք իրենցից ներկայացնում են ինովացիոն հիմնական պրոցեսը, որոշ աղբյուրներ առանձնացնում են նաև սպասարկման(կոմերցիոն, իրավական, ինֆորմացիոն, խորհդատվական) և կարգավորման պրոցեսներ (պետական, ճյուղային,կորպորատիվ): Նշեմ նաև, որ ինովացիոն պրոցեսը կարող է իրականացվել տարբեր մակարդակներում` դաշնային, տարածաշրջանային, մունիցիպալ, ֆիրմային, անգամ ստորաբաժանումների մակարդակով: Ընդգրկվածությամբ և մասշտաբով այն լինում է կլաստերային <միջճյուղային> և ճյուղային:[11]
Խոսելով ինովացիոն գործընթացի մասին հարկ է նշել նաև ինովացիոն գործունեության սուբյեկտներին: Ինովացիոն գործունեությունը դա շուկայի մասնակիցների համատեղ գործունեությունն է մեկ ինովացիոն պրոցեսի շրջանակներում` նորարաությունների ստեղծման և իրացման նպատակով: Ինովացիոն գործունեության մեջ առանձնացնում են մասանկիցների հետևյալ կատեգորիաները, որոնք ստորև ներկայացած են ըստ առաջնության[12]
1. նովատորներ կամ նորարարներ
2. վաղ ռեցիպիենտներ (պիոներներ, լիդերներ)
3. իմիտատորներ, որոնք իրենց հերթին բաժանվում են`
ա. վաղ մեծամասնություն
բ. հետամնացներ
Նորարները հանդիսանում են գիտա-տեխնիկական գիտելիքների շարժիչ ուժը: Որպես նորարարներ կարող են հանդես գալ անհատ գիտնականներն ու հետոզոտողները, գիտական և հետազոտական կազմակերպությունները, փոքր գիտական ձեռնարկությունները: Նրանք հետաքրքված են իրենց կողմից մշակված ինտելեկտուալ բարիքի (որը ժամանակի ընթացքում կարող է դառնալ ինովացիա) վաճառքից շահույթ ստանալու մեջ:
Վաղ ռեցիպիենտները (պիոներներ, լիդերներ) արտադրական կազմակրպություններ են, որոնք առաջինն են յուրացնում նորարաությունը` օգտագործելով նորարարների ինտելեկտուալ բարիքը: Նրանք ձգտում են ստանալ գերշահույթ` նորարարությոնը մնացածից արագ մտցնլով շուկա: Պիոներ ֆիրմաներին նախ և առաջ վերաբերում են փոքր բիզնեսում աշխատող վենչուրային ֆիրմաները: Այս կատեգորիա են մտնում նաև իրենց ճյուղերում լիդեր հանդիսացող խոշոր կորպորացիաները: Եթե այսպիսի ֆիրմաները իրենց կառուցվածքում ունեն նաև գիտական, գիտա-հետազոտական, նախագծային ստորաբաժանումներ, ապա նրանք հանդիսանում են նաև նորարարներ:
Վաղ մեծամասնությունը ներկայացվում է որպես իմիտատոր-ֆիրմաներ, որոնք <<պիոներների>> օրինակով և նրանցից հտո ներդրել են նորարարությունը արտադրության մեջ, ինչը նրանց նույպես ապահովում է լրացուցիչ եկամուտ: Հետամնացները ֆիրմաներ են, որոնք բախվում են մի իրավիճակի հետ, երբ նորարարությունների օգտագործման ուշացումը հանգեցնում է իրենց համար նոր բարիքների արտադրության, որոնք սակայն կամ բարոյապես հնացել են, կամ շուկայում պահանջարկ չունեն, շատ մեծ առաջարկի հետևանքով: Այդ պատճառով նման ֆիրմաները հաճախ ակնկալվող շահույթի փոխարեն կորուստներ են կրում: Իմիտատոր ֆիրմաները չեն զբաղվում գիտահետազոտական գործունեությամբ, նրանք ձեռք են բերում լիցենզիաներ և պատենտներ, կամ անօրինականորեն կրկնօրինակում են ինովացիան:
Ինովացիոն գործընթացում բացի վերոհիշյալ հիմնական մասնակիցներից, գոյություն ունեն նաև այլ սուբյեկտներ որոնք կատարում են սպասարկող ֆունկցիաներ և ստեղծում ինովացիոն ենթակառուցվածք`
· բանկեր, բիրժաներ
· ներդրումային և ֆինանսական ընկերություններ
· զանգվածային տեղեկատվական ծառայություններ
· ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
· պատենտային կազմակերպություններ
· գրադարաններ
· սեմինարներ, աուկցիոններ
· ապահովագրության համակարգ
· գովզդային գործակալություններ
· կրթական համակարգ
· կոնսալտինգային ընկերություններ

Այսպիսով ընդհանրացնելով վերը ասվածը` կարելի է ասել, որ ինովացիոն գործընթացը դա նորարարությունների ստեղծման, տարածման (դիֆֆուզիա) և կիրառության (ռուտինիզացիա) պրոցեսն է: Այս պրոցեսը կրում է դիսկրետ, սովորաբար ցիկլիկ բնույթ, ինչը սերտորեն կապված է նորարարության կյանքի ցիկլի հետ: Այսպիսով ինովացիոն գործընթացը իրենից ներկայացնում է փորձարկային ոլորտից նորարարությունները հանրային և պատմական ոլորտ տեղափոխելու մեխանիզմ:





Օգտագործված գրականություն
1. Սարգիս Ղանթարջյան, <<Ինովացիոն մենեջմենթ>>, Երևան 2007
2. В.Д. Дорофеев, В.А. Дресвянников , ИННОВАЦИОННЫЙ МЕНЕДЖМЕНТ, Пенза 2003
3. Инновационный менеджмент. Учебник/Под ред. С.Д.Ильенковой, Москва1997
4. http://www.projects.innovbusiness.ru
5. http://ru.wikipedia.org/wiki

[1] В.Д. Дорофеев, В.А. Дресвянников <<ИННОВАЦИОННЫЙ МЕНЕДЖМЕНТ>>, Пенза 2003, стр 9
[2] Նույն տեղում стр 11
[3] Սարգիս Ղանթարջյան, <<Ինովացիոն մենեջմենթ>>, Երևան 2007, էջ 5
[4] В.Д. Дорофеев, В.А. Дресвянников <<ИННОВАЦИОННЫЙ МЕНЕДЖМЕНТ>>, Пенза 2003, стр 12
[5] Նույ տեղում, էջ 12-13
[6] Սարգիս Ղանթարջյան, <<Ինովացիոն մենեջմենթ>>, Երևան 2007, էջ 6
[7] Инновационный менеджмент. Учебник/Под ред. С.Д.Ильенковой, Москва 1997, стр 7
[8] Սարգիս Ղանթարջյան, <<Ինովացիոն մենեջմենթ>>, Երևան 2007, էջ 6
[9] http://ru.wikipedia.org/wiki
[10] Նույն տեղում
[11] http://www.projects.innovbusiness.ru/content/document_r_71BE271C-66C2-4292-B611-988686BB5C15.html
[12] [12] В.Д. Дорофеев, В.А. Дресвянников <<ИННОВАЦИОННЫЙ МЕНЕДЖМЕНТ>>, Пенза 2003, стр 14-16

Tuesday, December 15, 2009

ԹԵՄԱ ` Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ)

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան


Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
(ՏՀՏ)



Դասախոս` Ք. Անտոնյան
Ներկայացնողներ` Զ.Մանուկյան
Է.Հակոբյան



Էլինա Հակոբյան/ Բյուջեն խնայում է ՏՏ-ի հաշվին

2010թ. բյուջեի նախագծում անմիջապես աչքի է զարնում տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցությանն ուղղված գումարների կտրուկ նվազումը:

Այսպես, Գյումրու տեխնոպարկն ընդհանրապես զրկվել է ֆինանսավորումից (2009թ. ճշտված պլանով հատկացվել էր Դ80 մլն., սպասվելիք կատարողականը Դ64 մլն է):

Հայ-թուրքական սահմանի բացումից առաջ սա բավական հետաքրքրաշարժ հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ սահմանից ոչ հեռու՝ Իգդիր քաղաքում գործում է տեխնոպարկ, որտեղ ՏՏ ոլորտն ընդհանրապես ազատված է հարկերից: Կկարողանա՞ Գյումրու տեխնոպարկը մրցակցել Իգդիրի տեխնոպարկի հետ, ցույց կտա ժամանակը:

«ՏՏ ոլորտի խթանման ծառայություններ» հոդվածը նույնպես էական կրճատումների է ենթարկվել: Հաստատված պլանով այս ուղղությամբ պետք է ծախսվեր Դ220 մլն, կառավարությունն առայժմ որոշում է ընդունել միայն Դ170 մլն-ի վերաբերյալ, սակայն սպասվելիք կատարողականը Դ140 մլն է: Դրան գումարած՝ ոլորտի՝ 2010թ. բյուջեն նվազեցվել է մինչև Դ80 մլն: Սա այն պարագայում, երբ կառավարության գործունեության ծրագրում մեծ տեղ է հատկացվում ՏՏ ոլորտին, այն հաշվով, որ կառավարության քայլերը կապահովեն ՏՏ-ի թռիչքաձև զարգացում:

 

Sunday, December 13, 2009

ՀՀ-ի համար ազգային նորարարական ինդեքսի հաշվարկը: Գրիգորյան Մերի


Ստորև ներկայացված է Գրիգորյան Մերիի աշխատանքը: Տեխնիկական խնդիրների պատճառով այն բլոգում տեղադրում եմ ես: